Բացել գլխավոր ցանկը

Ամիենի հաշտության պայմանագիր

Ամիենի հաշտության պայմանագիր 1802, կնքվել է Ամիենում (Ֆրանսիա), մարտի 27-ին, Ֆրանսիայի ու նրա դաշնակիցների և Անգլիայի միջև։ Պայմանագրով ավարտվեց հակաֆրանսիական երկրորդ կոալիցիայի քայքայումը։

Ամիենի հաշտության պայմանագիր
Definitive Treaty of Peace
Gillray - The First Kiss.jpg
Պայմանագրի տիպ Հաշտության պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
մարտի 25, 1802
Ամիենում Ֆրանսիա
Ուժի մեջ է մտել
— Պայմաններ
Մարտի 25, 1802
Անգլիան պարտավորվում էր Ֆրանսիային և նրա դաշնակիցներին՝ Իսպանիային ու Բատավյան հանրապետությանը, վերադարձնել նրանցից գրաված գաղութները (բացի Ցեյլոն և Տրինիդադ կղզիներից) և հանել զորքերը Մալթա կղզուց
Ուժը կորցրել է Մայիսի 18, 1803
Ստորագրել են Ֆրանսիայի ու նրա դաշնակիցների և Անգլիայի միջև
Լեզու Անգլերեն, ֆրանսերեն

ՊայմաններԽմբագրել

Ըստ Ամիենի հաշտության պայմանագրի, Անգլիան պարտավորվում էր Ֆրանսիային և նրա դաշնակիցներին՝ Իսպանիային ու Բատավյան հանրապետությանը, վերադարձնել նրանցից գրաված գաղութները (բացի Ցեյլոն և Տրինիդադ կղզիներից) և հանել զորքերը Մալթա կղզուց։ Ֆրանսիան պարտավորվում էր զորքերը դուրս բերել "Հռոմից, Նեապոլից և էլբա կղզուց։ Երկու կողմերը երաշխավորում էին Թուրքիայի տիրույթների ամբողջականությունը։

Ամիենի հաշտության պայմանագիրը միայն կարճատև դադար էր համաշխարհային տիրապետության համար անգլո-ֆրանսիական պայքարում։ 1803 թվականի մայիսի 22-ին պատերազմը վերսկսվեց նոր ուժով։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։