Էկտոր Բեռլիոզ

ֆրանսիացի կոմպոզիտոր
(Վերահղված է Հեկտոր Բեռլիոզից)

Էկտոր Լուի Բեռլիոզ (ֆր.՝ Hector Berlioz, դեկտեմբերի 11, 1803(1803-12-11)[1][2][3][…], Լա Կոտ Սեն Անդրե[4] - մարտի 8, 1869(1869-03-08)[1][3][5][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի երգահան, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտական քննադատ։

Էկտոր Բեռլիոզ
Բնօրինակ անունֆր.՝ Hector Berlioz
Ի ծնե անունֆր.՝ Louis-Hector Berlioz
Ծնվել էդեկտեմբերի 11, 1803(1803-12-11)[1][2][3][…]
Լա Կոտ Սեն Անդրե[4]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էմարտի 8, 1869(1869-03-08)[1][3][5][…] (65 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[4]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն[6]
Ժանրերօպերա, սիմֆոնիա, դասական երաժշտություն և ռոմանտիզմի դարաշրջանի երաժշտություն
Մասնագիտությունլրագրող, դիրիժոր, գրող, ինքնակենսագիր, երաժշտական քննադատ, լիբրետիստ, վիրտուոզ, գրադարանավար և կոմպոզիտոր
Գործիքներկիթառ, Ֆլաժոլետ, Ֆլեյտա և սաքսոֆոն
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա
ԱմուսինHarriet Smithson?
Պարգևներ
Կայքhberlioz.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Hector Berlioz Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Ֆրանսիայի հարավարևմտյան Կոտ Սենտ-Անդրե (Իզեր) բնակավայրում, բժշկի ընտանիքում։ Հայրը՝ Լուի Բեռլիոզը զբաղվել է որդու ընդհանուր կրթությամբ, այդ թվում նաև երաժշտության տարրական դասերով։ Տասներկու տարեկանում երաժշտագետը կատարում է երաժշտության քայլերի առաջին փորձերը՝ սովորելով նվագել ֆլեյտա, այնուհետև կիթառ։ Հետագայում նա ինքնուրույն սկսում է ուսումնասիրել հոր գրադաարնում պահպանվող երաժշտության տեսության և հարմոնիայի մասին գիտական ժառանգությունները։ 1821 թվականին մեկնում է Փարիզ, հոր դրդմամբ բժշկություն ուսանելու։ Առաջին անգամ այցելելով օպերային թատրոն լսում է Գլյուկի «Իփիգենիան Տավրիսում» օպերան։ Հաջորդ օրվանից նա կոնսերվատորիայի գրադարանի մշտական այցելուներից էր։

Ծնողները ծանր էին տանում որդու երաժշտությանը տրվելու փաստը։ Եվ վերջնականում հայրը անիծում է որդուն և հրաժարվում հետագա շփումներից։ Երիտասարդ Բեռլիոզը մտադրություն է ունենում իր ստեղծագործական հաջողութուններով ապացույցներ տալ ծնողներին։

Սկզբում ուսանում է բժշկություն, սակայն շուտով որոշում է նվիրվել երաժշտությանը։ 1825 թվականին տեղի է ունենում Բեռլիոզի գրած երաժշտության առաջին հանրային կատարումը, 1826 - 1830 թվականներին սովորում է Փարիզի երաժշտանոցում, որտեղ ընդունվելուց մեկ տարի անց մասնակցում է Փարիզի Գեղեցիկ արվեստների ինստիտուտում անցկացվող ամենամյա ստեղծագործական մրցույթին, որը ֆինանսական գայթակղիչ կողմեր ուներ։ Մրցույթին մասնակցությամբ հաղթելու փորձը տապալվեց՝ նրա գրած «Օրփեոսի մահը» կանտատը հնարավոր չէր դաշնամուրի վրա իրականացնել։ Հաջորդ տարիիներին Բեռլիոզը կրկին մասնակցում է մրցույթների։

Ստեղծագործական կյանքը

խմբագրել

1827 թվականի սեպտեմբերին անգլիական մի թատերախումբ ներկայացնում էր Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը։ Օֆելիայի և Ջուլիետի դերակատարուհին՝ Հարիեթ Սմինթսոնը, շատ է գրավում երաժշտին, սակայն վերջինս աշխույժ և հաջողակ կին էր, որին չէին հետաքրքրում սկսնակները։ Այս անպատասխան սիրո հետևանքները զգալի են ամենահայտնի ստեղծագործություններում՝ «Ֆանտաստիկան» սիմֆոնիայում։ Սկսած 1828 թվականին հանդես է գալիս որպես երաժշտական քննադատ։ 1830 թվականին գրում է հանրահայտ «Ֆանտաստիկ սիմֆոնիան»։ 1830 թվականին դեկտեմբերի հինգին կայանում է Ֆանտաստիկան սիմֆոնիայի պրեմիերան, որից հետո Բեռլիոզը վերջապես մեկնում է Հռոմ, սակայն չի դիմանում անպատասխան սիրուն և վերադառնում է Հարիեթ Սմիթսոնի սիրտը շահելու համար, 1833 թվականին նրանք ամուսնանում են։

Ստանալով «Հռոմի մրցանակը»՝ 18 ամիս ուսանում է Իտալիայում, 1832 թվականին վերադառնալով Փարիզ շարունակում է իր կոմպոզիտորական, դիրիժորական և քննադատական գործունեությունը։ Թղթակցում է «Gazette musicale de Paris» և «Journal des Débats» թերթերին՝ վաստակելով լուրջ և խոստապահանջ երաժշտական քննադատի համբավ։ 1839 թվականին նշանակվում է Փարիզի երաժշտանոցի գրադարանավար։ 1842 թվականից հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում, այդ թվում նաև Ռուսաստանում (1847, 1867 - 1868)։

Բեռլիոզի անձնական կյանքը դժվար է կոչել երջանիկ. նրա առաջին ամուսնությունը իռլանդացի դերասանուհի Հարիեթ Սմիթսոնի հետ ավարտվեց ապահարզանով 1843 թ. (Սմիթսոնը երկար տարիներ տառապել է անբուժելի նյարդային հիվանդությամբ)։ Նրա մահից հետո Բեռլիոզը ամուսնանում է երգչուհի Մարիա Ռեսիոյի հետ, որը մահանում է 1854 թ.վականին։ Առաջին ամուսնությունից կոմպոզիտորի որդին մահացել.է Բեռլիոզի կենդանության օրոք՝ 1867 թվականին. Բեռլիոզը մահացել է մենակության մեջ 1869 թվականի մարտի 8-ին՝ Փարիզում։

Հիմնական ստեղծագործությունները

խմբագրել
 
Էկտոր Բեռլիոզ, Տրոյացիներ վոկալ ստեղծագործության տիտղոսաթերթ, Հարվարդի գրադարան[8]

Սիմֆոնիաներ

խմբագրել
  • Ֆանտաստիկ սիմֆոնիա Op.14, H 48 (Symphonie fantastique, 1830)
  • Հարոլդը Իտալիայում Op.16, H 68 (Harold en Italie), ալտի և նվագախմբի համար (1834)
  • Ռոմեո և Ջուլիետ - սիմֆոնիա երգչախմբի, մենակատարների և նվագախմբի համար, Op.17, H 79 (1839).
  • Ողբերգա-հաղթական սիմֆոնիա, Op.15, H 80a, b (1840 թ.)

Սիմֆոնիկ ստեղծագործություններ

խմբագրել
  • Փոթորիկը (ըստ Շեքսպիրի, երգչախմբով), H 52 (1830)
  • «Լիր արքա» նախերգանք, Op.4, H 53 (1831)
  • «Հռոմի կառնավալ» նախերգանք, Op.9, H 95 (1844)[9]

Վոկալ ստեղծագործություններ

խմբագրել
  • Ամառային գիշերներ, Op.7, H 81 (1841)

Օպերաներ

խմբագրել
  • «Բենվենուտո Չելլինի», Op.23, H 76a (1838)
  • «Ֆաուստի դատապարտումը», Op.24, H 111 (La Damnation de Faust, 1846)
  • «Տրոյացիներ», H 133a (Les Troyens, 1863)
  • «Բեատրիչե և Բենեդիկտ», H 138 (1863)

Ստեղծագործություններ երգչախմբի համար

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 404