Ականանետ
Ականանետ, ողորկափող (չակոսված) հրանոթ, որից գագաթնահար հրաձգություն են կատարում ականներով։ Առաջին անգամ կիրառել են ռուսական զորքերը 1904-1905 թվականներին ռուս–ճապոնական պատերազմում։
Ի տարբերություն մյուս հրանոթների, ականանետը ունի պարզ կառուցվածք, սպասարկման հեշտ ձև, փոքր կշիռ, մեծ մանևրայնություն, կարճ տարածությունների վրա հրաձգություն կատարելու հնարավորություն։
ՏեսակներԽմբագրել
Ականանետը լինում է՝
- միափող
- բազմափող (ռեակտիվ)։
Վերջինը հրաձգություն է կատարում ռեակտիվ արկերով (ականներով)։
ՊատկերասրահԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Классификация минометов Archived 2012-05-24 at WebCite
- «ТРАНШЕЙНАЯ АРТИЛЛЕРИЯ» Archived 2009-09-08 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 221)։ |