Մամլուքներ
Մամլուքներ (արաբ․՝ مملوك, բառացի թարգմանաբար՝ սեփականություն), զինվորական դաս միջնադարյան Եգիպտոսում, որը ձևավորվում էր տարբեր ազգերից (հիմնականում թուրք, չերքեզ, վրացի) գերված պատանիներից, որոնց վաղ հասակից վարժեցնում էին ռազմական գործին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/20/Mamluk.jpg/200px-Mamluk.jpg)
Մամլուքները սկզբում կազմում էին եգիպտական բանակի հատուկ ընտրանի, և որոնք դարձան խաչակիրների դեմ պայքարող գլխավոր ուժը։ Մամլուքները ազատություն ստացած ստրուկներ էին, ովքեր անցել էին զինվորական ծառայության։ Այուբյանների ժամանակ մամլուք բեյերը զգալի տիրույթներ ձեռք բերեցին և փաստացի նրանք Այուբյանների վերջին ժամանակներում իշխանությունը կենտրոնացրել էին իրենց ձեռքում։
1250 թվականին մամլուքները անցնում են Եգիպտոսի իշխանության գլուխ, և նրանց օրոք Եգիպտոսն ունենում է տնտեսական և մշակութային մեծ վերելք։ 1375 թվականին մամլուքները գրավում են Կիլիկիայի հայկական թագավորությունը և մայրաքաղաք Սիսը, գերի վերցնում արքա Լևոն Զ-ին և ընտանիքին։ Դրանից հետո փաստացի Կիլիկիայի Հայկական Թագավորությունը դադարում է գոյություն ունենալուց։ 1515 թվականին Կիլիկիան գրավվում է օսմանյան թուրքերի կողմից։
1516 թվականին օսմանյան բանակները Սիրիայի տարածքում ջախջախիչ պարտության են մատնում մամլուքներին և շուտով նվաճում են Եգիպտոսը։ Մամլուքներն իրենց գոյությունը շարունակում են օսմանյան իշխանության ներքո։
1808 թվականից սկսած Եգիպտոսի փաշա Մուհամմադ Ալին նրանց զրկում է մեծ իրավունքներից՝ այդ թվում հողատիրական իրավունքից և 1811 թվականին գրեթե բնաջնջում նրանց։ Արդյունքում սպանվում է մոտ 4000 մամլուք, փրկվածների մի մասն էլ փախչում է Սուդան։
Գրականություն
խմբագրել- Պողոսյան Վ. Ա. Հայերը - Նապոլեոնի ուղեկիցներ. Պատմություններ և առասպելներ։ Երևան, «Էդիտ Պրինտ» հրատարակչություն, 2009. ISBN 978-9939-52-163-3
- D. Nicolle, A. McBride «The Mamluks 1250—1517» - «Osprey Publishing», 1993 ISBN 1-85532-314-1
- БАХРИТЫ. Династия мамлюкских султанов, правивших в Египте в 1250 - 1382 гг.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամլուքներ» հոդվածին։ |