Բավարիայի թագավորություն
Բավարիայի թագավորություն (գերմ.՝ Königreich Bayern) գերմանական պետություն, որը հաջորդել է Բավարիայի իշխանությանը 1805 թվականից և գոյատևել է մինչև 1918 թվականը։ Բավարիայի կուրֆյուրստ Մաքսիմիլիան IV Ժոզեֆը Վիթելսբախների հարստությունից դարձավ Բավարիայի առաջին թագավորը, որպես Մաքսիմիլիան I Ժոզեֆ։ Թագավորությունում իշխեցին Վիթելսբախները մինչև թագավորության վերջը՝ 1918 թվականը։ Բավարիայի ներկայիս սահմանների մեծ մասը հիմնադրվել են 1814 թվականին Փարիզի պայմանագրով, որով Բավարիայից մասնատվեց Տիրոլը և Ֆորարլբերգը և կցվեց Ավստրիական կայսրությանը, իսկ փոխարենը կցվեց Աշաֆենբուրգը և Վյուրցբուրգը։ Երբ Գերմանիան միավորվեց Գերմանական կայսրությանը 1871 թվականին, թագավորությունը դարձավ դաշնային մարզ նոր կայսրության կազմում և երկրորդն էր մեծությամբ, հզորությամբ ու հարստությամբ և զիջում էր միայն Պրուսիայի թագավորությանը։ 1918 թվականին Բավարիան դարձավ հանրապետություն և թագավորությանը որպես այդպիսին հաջորդեց ներկայիս Բավարիան։
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Լեզու | գերմաներեն | ||||
Ազգություն | գերմանացիներ | ||||
Արժույթ | Բավարական գուլդեն, (1806–1873) Գերմանական գոլդմարկ, (1873–1914) Գերմանական թղթային մարկ (1914–1918) |
Պատմություն
խմբագրելՀիմնադրում և ընդարձակում Մաքսիմիլիան I-ի կողմից
խմբագրել1777 թվականի դեկտեմբերի 30-ին Վիփռլսբախների տոհմը սկսեց մարել և Բավարիայի իշխանությունը փոխանցվեց Պալատինի կյուրֆուստ Չառլս Թեոդորին։ 450 տարի անջատված լինելուց հետո Պալատինատի իշխանության հետ, այսպիսով միացան Բավարիային[1]։ 1792 թվականին ֆրանսիական հեղափոխական բանակները ներխուժեցին Պալատինատ, և 1795 թվականին ֆրանսիացիները Մորո գլխավորությամբ ներխուժեցին Բավարիա և հասան Մյունխենի մատույցներ և պաշարեցին Ինգոլշտադ։ Չառլս Թեոդորը, ով ոչինչ չարեց կանխելու պատերազմը կամ դիմակայելու ներխուժմանը, փախավ Սաքսոնիա՝ թողնելով տեղապահներ, որոնք Մորոյի հետ համաձայնություն կնքեցին, համաձայն որի համաձայնվեց զինադադար կնքել ծանր ռազմատուգանքների փոխարեն (7 սեպտեմբեր 1796)։ Այժմ Բավարիան ֆրանսիացիների և ավստրիացիների արանքում ծանր իրավիճակում էր։ Չառլս Թեոդորի մահից առաջ (16 փետրվար 1799), ավստրիացիները նորից նվաճեցին երկիրը և պատրաստվեցին պատերազմի ընդդեմ Ֆրանսիայի։
Մաքսիմիլիան IV Ժոզեֆը դարձավ նոր իշխան դժվարին ժամանակներում։ Չնայած անձնական համակրանքի և թագավորության գլխավոր նախարար Մաքսիմիլիան ֆոն Մանժելանի ջանքերի սերտանալ Ֆրանսիայի հետ ընդդեմ Ավստրիայի, Բավարիան, ֆինանսական կախվածության և զորքերի ոչ կազմակերպված լինելու պատճառով, ստիպված էր օգնություն խնդրել Ավստրիայից, որի հետ 1800 թվականի դեկտեմբերի 2-ին ներքաշվեց Հոհենլինդենի ճակատամարտում և պարտություն կրեց Ավստրիայի հետ միասին, որից հետո Մորոն կրկին օկուպացրեց Մյունխենը։ Լյունևիլի պայմանագրով (9 փետրվար 1801), Բավարիան կորցրեց Պալատինատը ու Ցվերբրյուքեն ու Յուլիխ դքսությունները։ Դրանից հետո Մոնժելանը հավատում էր, որ Ավստրիայի արքունիքի ախորժակը հաղթահարելու համար Բավարիայի շահերից է դաշնություն կնքել Ֆրանսիայի հանրապետության հետ և օգոստոսի 24-ին Փարիզում կնքվեց երկկողմ հաշտության և դաշնակցության պայմանագիր։
1805 թվականի Պրեսբուրգյան հաշտությամբ Մաքսիմիլիանին թույլատրվեց բարձրացնել Բավարիայի կարգավիճակը թագավորության աստիճանի։ Հետևաբար Մաքսիմիլիանը հռչակեց իրեն թագավոր 1806 թվականի հունվարի մեկին։ Թագավորը դեռևս ծառայում էր որպես Կուրֆյուրստ, մինչև Բավարիան դուրս եկավ Սրբազան Հռոմեական կայսրության կազմից 1806 թվականի օգոստոսի 1-ին։ Նոր թագավորությունը փորձությունների մեջ ընկավ իր ստեղծման օրվանից, քանի որ սատարում էր Նապոլեոնյան Ֆրանսիային։ Թագավորությունը պատերազմի մեջ մտավ Ավստրիայի հետ 1808-ից 1810 թվականներին ու 1810-ից 1814 թվականներին և կորցրեց Վյուրթեմբերգը սկզբում Իտալիային, այնուհետև Ավստրիային։ 1808 թվականին ճորտատիրական բոլոր կարգերը, որոնք մնացել էին հին կայսրությունից, չեղարկվեցին։ Նույն տարում Մաքսիմիլիանը ընդունեց Բավարիայի առաջին գրավոր սահմանադրությունը։ Հաջորդ հինգ տարիներին այն փոխվեց բազմաթիվ անգամ համաձայն Փարիզի ցանկությունների։
1812 թվականին Ֆրանսիայի կողմից Պրուսիա ներխուժման ընթացքում մոտ 30,000 բավարացի զինվորական սպանվեցին։ 1813 թվականի հոկտեմբերի 8-ի Ռիեդի պայմանագրով Բավարիան լքեց Հռենոսյան միությունը և համաձայնվեց միանալ Վեցերորդ դաշնությանը ընդդեմ Նապոլեոնի, փոխարենը երաշխիք էր ստանում, որ կմնա ինքնիշխան և անկախ կարգավիճակով։ Հեկտեմբերի 14-ին Բավարիան պատերազմ հայտարարեց Նապոլեոնյան Ֆրանսիային։ Պայմանագիրը ջերմության ընդունեցին թագաժառանգ արքայազն Լյուդվիգը և Մարշալ Ֆոն Վրեդեն։ 1813 թվականի Լայպցիգի ճակատամարտով ավարտվեց դաշնային պետությունների գերմանական արշավանքները որպես հաղթողներ և Ֆրանսիան պարտություն կրեց, չնայած նրանք փոքր հաղթանակ տարան, երբ բավարական բանակը փորձեց կանխել Ֆրանսիայի մեծ բանակի նահանջը Հանաուում։
1814 թվականին Նապոլեոնյան Ֆրանսիայի պարտությունից հետո Բավարիային փոխհատուցվեց որոշ կուրուստներ և ստացավ Վյուրցբուգի Մեծ դքսությունը, Մայնցի արքեպիսկոպոսությունն ու Հեսսեի Մեծ դքսությունը։ Վերջապես 1816 թվականին Հռենոսյան Պալատինատը վերցվեց Ֆրանսիայից ու կցվեց Բավարիային Զալցբուրգի մեծ մասի փոխարեն, որը կցվեց Ավստրիային (Մյունխենի պայմանագիր (1816))։ Այն դարձավ երկրորդ խոշոչագույն և հզորագույն պետությունը Մայնից հարավ՝ հետ մնալով միայն Ավստրիայից։ Ամբողջ Գերմանիայում այն երրորդն էր Պրուսիայից և Ավստրիայից հետո։
1799-ից 1817 թվականներին գլխավոր նախարար Մանժելան իրայաբացրեց մոդեռնիզացիայի քաղաքականություն և հիմնովին փոխեց վարչական համակարգի գործառնույթները, ինչը ծառայում է մինչ օրս։ 1817 թվականին Մանժելան հեռացվեց և Բավարիան մուտք գործեց նոր սահմանադրական բարեփոխումների շրջան։
Սահմանադրություն
խմբագրել1818 թվականի մայիսի 26-ին Բավարիան ընդունեց երկրորդ սահմանադրությունը։ Սահմանադրությամբ հաստատվեց երկպալատանի խորհրդարան (Լանդթագ)։ Վերին պալատը (Ռայխսրատ) կազմված էր ազնվականներից, ներառյալ թագավորական իշխաններից, պետական պաշտոնյաներից, արքեպիսկոպոսներից, խոշոր հողատերերից և թագավորի ընտրյալներից։ Ստորին պալատը ներառում էր հողատերերի ներկայացուցիչներին, երեք համալսարանների ներկայացուցիչներին, հոգևորականներին (կաթոլիկ և բողոքական), քաղաքների և գյուղական համայնքների ներկայացուցիչներին։ Առանց երկու պալատների հաստատման, ոչ մի օրենք չէր փոխվում, ոչ մի հարկ չէր ավելանում։ Բողոքականների իրավունքները պաշտպանված էին սահմանադրությամբ, որով սահմանվում էր հավասարություն բոլոր կրոնների ներկայացուցիչների համար՝ բացառությամբ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու աջակիցների ընդդիմախոսների։ Նախնական սահմանադրությունը գրեթե կործանիչ էր միապետության համար իր հակասությունների պատճառով, ինչպիսիք էր բանակի երդումը նոր սահմանադրությանը։ Միապետը դիմեց Պրուսիայի թագավորությանը և Ավստրիական կայսրությանը խորհրդի օգնությամբ, սակայն երկուսն էլ հրաժարվեցին օգնել Բավարիային։ Սակայն երկիրը կայունացավ, երբ Լյուդվիգ I-ը բազմեց գահին Մաքսիմիլիանի մահից հետո 1825 թվականին։
Բավարիայի կազմում Պալատինատը զբաղեցնում էր հատուկ վարչական և իրավական կարգավիճակ, քանի որ Բավարիայի կառավարությունը որոշակի արտոնություններ էր շնորհել ֆրանսիական ժամանակաշրջանում։ Գերմանացի պատմաբան Հայներ Հաանը[1] բնորոշել է Պալատինատի հատուկ կարգավիճակը հետևյալ կերպ «Hauptstaat» (գլխավոր պետություն, այսինքն Բավարիա) և «Nebenstaat» (կողքի պետություն, այսինքն Պալատինատ)։
Լյուդվիգ I, Մաքսիմիլիան II և հեղափոխություններ
խմբագրել1825 թվականին Լյուդվիգ I-ը դարձավ Բավարիայի թագավոր։ Լյուդվիգի օրոք արվեստը ծաղկում ապրեց Բավարիայում և Լյուդվիկը անձնապես հրամայեց և ֆինանսապես աջակցեց շատ նեոդասական շենքերի և կառույցների շինարարությանը ամբողջ Բավարիայում։ Լյուդվիգը նաև արագացրեց Բավարիայում արդյունաբերացման գործընթացը։ Արտաքին հարաբերությունների տեսանկյունից Լյուդվիգի կառավարման օրոք Բավարիան աջակցեց հույներին Հունաստանի անկախության պատերազմում, իսկ նրա երկրորդ որդի Օտտոնն ընտրվեց Հունաստանի թագավոր 1832 թվականին։ Լյուդվիգը քաղաքականության մեջ իրականացրեց լիբերալ բարեփոխումներ։ Այնուամենայնիվ 1830 թվականի հեղափոխությունից հետո Լյուդվին իրականացրեց պահպանողական գործողություններ։ 1832 թվականի Համբախեր Ֆեստը ցույց տվեց բնակչության դժգոհությունը բարձր հարկերից և գրաքննությունից։ Բավարիան միացավ Գերմանական մաքսային միությանը 1834 թվականին։ 1835 թվականին առաջին գերմանական երկաթգիծը կառուցվեց Բավարիայում, որը կապեց Ֆյուրտ և Նյուրնբերգ քաղաքները։
1837 թվականին Հռոմի կաթոլիկների կողմից հովանավորվող հոգևորական շարժում ուլտրամոնանիստները եկան իշանության Բավարիայի խորհրդարանում և սկսեցին սահմանադրական բարեփոխումները, որով չեղակրեցին քաղաքացիական իրավունքները, որոնք նախկինում տրվել էին բողոքականներին, ինչպես նաև իրականացրեցին գրաքննության կիրառում և ներքին քաղաքականության ազատ քննարկումների արգելում։ Այս ռեժիմը կարճ կյանք ունեցավ Լյուդվիգի հետ վեճեր ունենալու պատճառով։
1848 թվականի հեղափոխություններից հետո Լյուդվիգի դարձավ չափազանց ոչ ժողովրդական և նա հրաժարվեց գահից՝ վախենալով հեղաշրջումից։ Նրան փոխարինեց նրա որդին՝ Մաքսիմիլիան II-ը։ Մաքսիմիլիան II-ը, փորձելով բավարարել ժողովրդի պահանջը միավորված Գերմանիայի մաս կազմելու մասով, մասնակցեց Ֆրանկֆուրտի ժողովին, որի նպատակն էր միավորված պետության ստեղծումը։ Այնուամենայնիվ Մաքսիմիլիան II-ը մերժեց Ֆրանկֆուրտի սահմանադրությունը 1849 թվականին, որից հետո բավարական Պալատինատում ապստամբություն սկսվեց Ժոզեֆ Մարտին Ռեյչարդի գլխավորությամբ, որին օգնում էին պրուսական զորքերը։ Սակայն Մաքսիմիլիանը մնաց Ավստրիայի կողմը ընդդեմ Պրուսիայի։ Այս դիրքը զայրացրեց Բավարիայի շատ քաղաքացիների, ովքեր ցանկանում էին տեսնել միավորված Գերմանիա։ Արդյունքում Պրուսիան նույնպես հրաժարվեց Ֆրանկֆուրտի ժողովի կողմից առաջարկած սահմանադրությունից՝ համարելով այն պետության համար չափազանց լիբերալ։ Ֆրանկֆուրտի ժողովի տապալումից հետո Պրուսիան և Ավստրիան շարունակեցին հակամարտությունը, թե որ պետությունը իրավունք ունի ղեկավարել Գերմանիան։ Ավստրիայի և Հեսսե-Կասսելի իշխանության միջև պառակտումը Ավստրայի և իր դաշնակիցների (ներառյալ Բավարիայի) կողմից օգտագործվեց Պրուսիային քննարկումներից մեկուսացնելու համար։ Դիվանագիտական ճնշումները կարող էին բերել պատերազմի, երբ Ավստրիան, Բավարիան և այլ դաշնակիցներ ուղարկեցին իրենց զորքը Բավարիայով Հեսսե-Կասսելի ուղղությամբ 1850 թվականին։ Սակայն Պրուսիան տեղի տվեց և համաձայնվեց Գերմանիայի երկու ղեկավարների (Պրուսիա և Ավստրիա)։ Այս իրադարձությունը կոչվեց Օլմուցի համաձայնություն։ Այս իրադարձությունն ամրապնդեց Բավարիայի դաշնությունը Ավստրիայի հետ ընդդեմ Պրուսիայի։ Երբ միջին չափի տերությունների նախագիծը Բավարիայի գլխավորությամբ միասնական Գերմանիայի ստեղծումը ընդդեմ Պրուսիայի և Ավստրիայի (այսպես կոչված Տրիաս) ձախողվեց, գլխավոր նախարար Ֆոն դեր Պֆորդտենը հրաժարական տվեց 1859 թվականին։ Պրուսիայի ջանքերը գլխավորել Գերմանական համադաշնությունը ամեն կերխ խանգարում էին Բավարիան և Ավստրիան, որտեղ Բավարիան առանձին քննարկումներ էր իրականացնում Ավստրիայի և այլ դաշնակիցների հետ 1863 թվականինֆ Ֆրանկֆուրտում առանց Պրուսիայի և նրա դաշնակիցների մասնակցության։
Ավստրո-պրուսական պատերազմ
խմբագրել1864 թվականին երիտասարդ տարիքում մահացավ Մաքսիմիլիան II-ը և նրա տասնութամյա որդի Լյուդվիգ II-ը դարձավ Բավարիայի թագավոր, երբ Ավստրիայի և Պրուսիայի միջև հարաբերությունները արագորեն վատթարանում էին։ Պրուսիայի գլխավոր նախարար Օտտո ֆոն Բիսմարկը, գիտակցելով մոտալուտ պատերազմի մասին, փորձեց չեզոք պահել Բավարիային։ Լյուդվիգ II-ը մերժեց Բիսմարկի առաջարկները և շարունակեց դաշնակցել Ավստրիայի հետ։ 1866 թվականին սկսվեց Ավստրո-պրուսական պատերազմը։ Բավարիան և հարավային գերմանական պետությունների մեծ մասը դաշնակցում էին Ավստրիայի հետ, սակայն փոքր ներդրում ունեցան Պրուսիայի դեմ պատերազմում։
Պրուսիան արագորեն պարտության մատնեց Հանովերի թագավորությանը, այնուհետև հաղթեց Կյոնիգրացի ճակատամարտում (3 հուլիս 1866) Ավստրիային, որը շատ չանցած ընդունեց իր պարտությունը նաև պատերազմում։ Գերմանական համադաշնության պետությունները ընդհանուր մարտավարություն չունեին պատերազմում։ Նրանց առանձին բանակները մեկը մյուսի հետևից պարտվեցին Պրուսիային։
Բավարիայի բանակը պարտվեց Ստորին Ֆրանկոնիայում Կիսինգենի ճակատամարտում (10 հուլիս 1866)։ Արքայազն Կարլ Թեոդոր Բավարացին վերցրեց հրամանատարությունը, սակայն բավարացիները ջախջախիչ պարտություն կրեցին Իթինգենում (26 հուլիս 1866)։
Ավստրիան պարտվեց և Գերմանական համադաշնությունը կազմալուծվեց՝ ավատրելով Ավստրիայի ազդեցությունը գերմանական պետությունների նկատմամբ։ Բավարիան կորցրեց Գերսֆելդը և Բադ Օրբը Պրուսիային։ Սրանից հետո Բավարիան արագորեն անցավ Պրուսիայի ազդեցության գոտու մեջ։
Լյուդվիգ II և Գերմանական կայսրություն
խմբագրելԵրբ Ավստրիան պարտվեց Ավստրո-պրուսական պատերազմում, հյուսիսգերմանակն պետությունները արագորեն միավորվեցին Հյուսիսգերմանական համադաշնությանը, որտեղ Պրուսիայի թագավորը առաջնորդում էր միաւոյթւոնը։ Բավարիայի նախկին սահմանափակումները Պրուսիայի հանդեպ փոխվեցին, և սրա հետ միասին Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ը սկսեց խոսել Ֆրանսիայի պահանջների վերաբերյալ 1814 թվականի կորուստները վերականգնելու ուղղությամբ, ներառյալ Բավարիայի կազմում գտնվող Պալատինատի տարածաշրջանի տարածքային պահանջների մասին։ Լյուդվիգ II-ը միացավ Պրուսիայի հետ դաշնակիցներին 1870 թվականին ընդդեմ Ֆրանսիային, որին գերմանացիները համարում էին միավորված Գերմանիայի մեծագույն թշնամի։ Միևնույն ժամանակ Բավարիան ընդլայնեց իր քաղաքական, իրավական և առևտրային կապերը Հյուսիսգերմանական համադաշնության հետ։ 1870 թվականին պատերազմ սկսվեց Ֆրանսիայի և Պրուսիայի միջև։ Բավարական բանակն ուղարկվեց Պրուսիայի թագաժառանգ թագավորի հրամանատարության ներքո ընդդեմ Ֆրանսիական բանակի։
Միավորված գերմանական զորքերի կողմից Ֆրանսիայի պարտություն կրելուց հետո, Լյուդվիգ II-ի առաջարկությամբ Պրուսիայի թագավոր Վիլհելմ I-ը հռչակվեց Գերմանիայի կայսր կամ «Կայզեր» և ստեղծվեց Գերմանական կայսրությունը, որը տեղի ունեցավ 1871 թվականին գերմանացիների կողմից օկուպացված Վերսալում։ Գերմանական կայսրության կազմի մեջ մտան Հյուսիսգերմանական համադաշնության պետությունները և հարավային գերմանական պետությունները բացառությամբ Ավստրիայի։ Կայսրությանը նաև կցվեց նախկին ֆրանսիական տարածք Էլզաս-Լոթարինգիա, ինչի արդյունքում իրականացավ Լյուդվիգի ցանկությունը և Ֆրանսիայի սահմանը հեռացավ Պալատինատից։
Ֆրանսիայի պարտությունից հետո Բավարիայում խանդավառությունը արագորեն փոխվեց տարակուսմամբ, երբ պետությունը մտավ Գերմանական կայսրության կազմի մեջ և անցավ նոր կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկ հսկողության տակ։ Բավարիայի ներկայացուցչությունը Օտտո ֆոն Բրեյ-Շտեյնբուրգի գլխավորությամբ կարողացավ պահպանել Բավարիայի թագավորության արտոնյալ կարգավիճակը Գերմանական կայսրությունում (Reservatrechte)։ Թագավորությունը կարողացավ թողնել անձնական դիվանագիտական մարմինը և սեփական բանակը, որը կարող էր անցնել Պրուսիայի հրամանատարության ներքո միայն պատերազմի ժամանակ։
Բավարիան կայսրության կազմի մեջ մտնելուց հետո Լյուդվիգ II-ը հիմնականում մեկուսացավ Բավարիայի քաղաքական գործերից և մեծ միջոցներ սկսեց վատնել անձնական նախագծերի վրա, ինչպիսիք էին մեծ թվով շքեղ ամրոցների և պալատների կառուցումը, որոնցից նշանավորնը ռոմանտիզմի ոճի Նոյշվանշտայն ամրոցն էր։ Լյուդվիգը օգտագործեց անձնական միջոցները այս նախագծերի համար և նախագծերի շինարարությունը նրան գցեց խորը պարտքերի մեջ։ Այս պարտքերը մեծ անհանգստություն առաջացրեցին Բավարիայի քաղաքական վերնախավի շրջանում, որոնք փորձում էին համոզել Լյուդվիգին դադարեցնել իր շինարարությունները։ Նա հրաժարվեց ու կառավարության նախարարների և արքունիքի միջև հարաբերությունները վատթարանան։
1886 թվականի վերջում սկվեց ճգնաժամ։ Կառավարության կողմից նշանակված բժշկական հանձնաժողովը Լյուդվիգին համարեց անմեղսունակ և, այդպիսով, ի վիճակի չէր այլևս թագավորելու։ Նրա հորեղբայր Արքայազն Լուիտպոլդը նշանակվեց ռեգենտ։ Լյուդվիգի գահընկեցումից մեկ օր անց նա խորհրդավոր կերպով մահացավ այն բանից հետո, երբ հանձնաժողովի գլխավոր հոգեբույժը խնդրեց քայլել նրա հետ միասին Սթարբերգ լիճ (ներկայումս կոչվում է Ուորմի լիճ)։ Լյուդվիգի և հոգեբույժի մարմինները գտան լճում։ Պաշտոնական դիահերձումը մահվան պատճառը համարեց ինքնասպանությունը խեղդվելու միջոցով, բայց որոշ աղբյուրներ պնդում են, որ Լյուդվիգի թոքերում ջուր չի հայտնաբերվել։
Ռեգենտություն և համակարգային փոփոխություն
խմբագրելԹագը Լյուդվիգից փոխանցվեց նրա եղբորը՝ Օտտոնին։ Այնուամենայնիվ Օտտոնը երկար ժամանակ տառապում էր հոգեկան հիվանդությամբ և տեղափոխվել էր բժշկական վերահսկողության ներքո դրանից երեք տարի առաջ։ Երկրի ղեկավարի պարտականությունները փաստացի մնացին արքայազն Լուիտպոլդի ձեռքում, ով շարունակեց մնալ ռեգենտ Օտտոնի համար։
Լուտպոլդի կառավարման օրոք 1886-ից 1912 թվականներին Բավարիայի և Պրուսիայի հարաբերությունները մնացին սառը, քանի որ բավարացիները հիշում էին Բիսմարկի հակակաթոլիկ գործունեությունը։ Պրուսիան ընդդիմանում էր ամբողջ Գերմանիայում Պրուսիայի առաջատարության և պրուսացի կայսր Վիլհելմ II-ի նվաստացումներին 1900 թվականին, ով արգելեց կայսրի ծննդյան օրը բացի Բավարիայի դրոշից այլ դրոշ չծածանել հասարակական կառույցների վրա, չնայած արագորեն հրամանը փոխվեց և թույլատրվեց ծածանել նաև Գերմանիայի կայսրության դրոշը։
Կաթոլիկ պահպանողական հայրենական կուսակցությունը հիմնադրվեց 1868 թվականին և դարձավ Բավարիայի խորհրդարանի իշխող ուժը։ 1887 թվականին այն վերանվանվեց Բավարական կենտրոն։ 1893 թվականին խորհրդարանական ընտրություններում ընտրվեցին Սոցիալ դեմոկրատները։ 1903 թվականից կրթական համալսարանում թույլատրվեց սովորել իգական սեռին ներկայացուցիչներին։ 1906 թվականին իրականացվեց քվեարկության ազատականացում։ Բավարական կենտրոնի ներկայացուցիչ Գեորգ ֆոն Հերտլինգը արքայազն ռեգենտի կողմից նշանակվեց կառավարության ղեկավար առաջին անգամ Լանդթագի մեծամասնությունից։
Լուիտպոլդի կառավարման տարիները նշանավորվեցին մշակութային ակտիվույամբ, ինչը հայտնի դարձավ որպես Prinzregentenjahre («Արքայազն ռեգենտի տարեթվեր»)։ 1912 թվականին մահացավ Լուտպոլդը և նրա որդի Լյուդվիգը դարձավ ռեգենտ։ Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ Օտտոնը երբեք չի կառավարի և Լյուդվիգին հեշտ կլիներ դառնալ թագավոր։ Նոյեմբերի 6-ին Լանդթագը օրենք ընդունեց, որը թույլատրեց Լյուդվիգին դառնալ թագավոր և Լյուդվիգը ավարտեց ռեգենտությունը, գահընկեց արեց Օտտոնին և իրեն հռչակեց Բավարիայի թագավոր որպես Լյուդվիգ III։
Լուիտպոլդի ռեգենտության տարիները նշանավորվեցին նար Լուտպոլդի քաղաքական խասիվությամբ, երբ Բավարիայի հետաքրքրությունները մեծամասամբ փոխակերպվեցին Գերմանական կայսրության հետաքրքրություններով։ Լյուդվիգ II-ի կառավարման ոչ երջանիկ ավարտը թուլացրեց Բավարիայում մաիպետականությունը։ Վերջապես 1913 թվականի սահմանադրական փոփոխությունները ըստ պատմաբանների կարծքի վերջ դրեց թագավորի կառավարման շարունակականության, մասնավորապես փոփոխության արդյունքում Լանդթագը ստացավ Ներկայացուցիչների պալատի իրավասություն, ինչը անուղղակիորեն նշանակեց որ երկիրը սահմանադրականից դառնում է խորհրդարանական միապետություն։ Ներկայումս այս զարգացումները համարվում են Բավարիայի թագավորության ավարտի հիմնական խատճառները, ինչը տեղի ունեցավ 1918 թվականի նոյեմբերյան հեղափոխության արդյունքում։ Այնուամնեայնիվ Լուիտպոլդի 26 ամյա կառավարումը աչքի ընկավ համեստությամբ, պատրաստակամությամբ և ժողովրդականությամբ, հպատակների սկզբնական անհուսալիության հաղթահարմամբ։
Ռազմական ինքնավարութուն
խմբագրելԳերմանական կայսրության հիմնադրման հետ մեկտեղ մի շարք համաձայնություններ ձեռք բերվեցին, համաձայն որոնց տարբեր պետությունների զինված ուժեր անցան Պրուսիայի պատերազմական նախարարության ենթակայության ներքո։ Բավարիան այնուամենայնիվ ձեռք բերեց ինքնավարություն խաղաղ պայմաններում, սեփական երկու (հետագայում երեք) բանակային կորպուսներով, որոնք դուրս էին պրուսական վերահսկողությունից[2]։ Բավարիայի հետևակային և հեծելազորային ստորաբաժանումներին թույլատրվեց կրել պատմական բաց երկնագույն և կանաչ համազգեստ՝ դուրս մնալով բանակի կազմակերպման պրուսական մոդելից։ Առանձին բավարացի զինվորը երդվում էր հպատակության թագավոր Լյուդվիգին, չնայած պատերազմական ժամանակ արդեն երդվում էին կայզեր Վիլհելմին, որպես գերագույն հրամանատարի։ 1914 թվականի հուլիսի դրությամբ Բավարիայի բանակը հաշվվում էր 92,400 զինվորական, որը կազմում էր Կայսրեական բանակի 11 տոկոսը[3]։
Առաջին համաշխարհային պատերազմ և թագավորության ավարտ
խմբագրել1914 թվականին Գերմանիայի դաշնակից Ավստրո-Հունգարիան պատրեզմ սկսեց Սերբիայի դեմ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունից հետո բոսնիացի սերբ անջատողականների կողմից։ Գերմանիան անցավ նախկին հակառակորդ, այժմ դաշնակից Ավստրո-Հունգարիայի կողմը և պատերազմ հատարարեց Ֆրանսիային և Ռուսաստանին։ Դրան հետևեց Գերմանիայի ներխուժումը Բելգիա և Միացյալ Թագավորությունը պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Սկզբում Բավարիայից և Գերմանիայի այլ վայրերից զորակոչվեցին բանակ մեծ խանդավառությամբ։ Պատերազմի սկզբին Լյուդվիգ III թագավորը Բեռլին ուղարկեց պատվիրակություն՝ հայտնելով իր համաձայնությունը։ Հետագայում Լյուդվիգը պահանջեց Բավարիային միացնել Էլզասը, Անվերպեն քաղաքը և մուտք դեպի ծով։ Նա հույս ուներ վերականգնել ուժերի հավասարակշռություն Գերմանիայի ներսում Պորսիայի և Բավարիայի միջև հաղթանակից հետո։ Ժամանակի ընթացքում երկարատև և արյունալի մարտերից հետո արևմտյան ճակատում բավարացիներին, ինչպես շատ գերմանացիների, հոգնեցրեց ձգձվող պատերազմը։
1917 թվականին գերմանացիների վիճակը հիմնականում վատթարացավ պատերազմում և Բավարիայի վարչապետ Գեորգ ֆոն Հերթլինգը դարձավ Գերմանիայի կանցլեր և Պրուսիայի վարչապետ, իսկ Օտտո Ռիթեր ֆոն Դանդլը դարձավ Բավարիայի նոր վարչապետ։ Արտաքուստ ցույց տալով Պրուսիային իր հավատարմությունը՝ Լյուդվիգ III-ը դարձավ չափազանց ոչ ժողովրդական պատերազմի ընթացքում։ 1918 թվականին թագավորությունը փորձեց առանձին հաշտություն կնքել դաշնակիցների հետ, սակայն չհաջողվեց։ 1918 թվականին սկսվեցին ժողովրդական ընդվզումներ Բավարիայում և ամբողջ Գերմանիայում։ Բողոքների գլխավոր պատճառը Բավարիայի ենթարկվելն էր Պրուսիայի և անջատողական տրամադրվածությունները։
1918 նոյեմբերի 7-ին Լյուդվիգը փախավ Մյունխենի Ռեզիդենս պալատից իր ընտանիքի հետ։ Նա դարձավ Գերմանական կայսրությունում առաջին միապետը, ով գահընկեց արվեց։ Մի քանի օր անց գահընկեց եղավ նաև Վիլհելմ II-ը։ Լյուդվիգը ժամանակավոր հանգրվանեց Ավստրիայում։ Նոյեմբերի 12-ին նա թողարկեց Անիֆի հռչակագիրը, որով հայտարարեց, որ հանգամանքների բերումով նա չի ղեկավարում կառավարությունը։ Այսպիսով նա ազատեց իր զինվորներին և սպաներին իրենց տված երդումից։ Չնայած նա երբեք պաշտոնապես գահընկեց չի արվել սոցիալիստների կառավարությունը Կուրտ Էյնսների գլխավորությամբ հիմք ընդունեց Լյուդվիգի հռչակագիրը որպես Վիթելսբախների կողմից գահից հրաժարում։ 700 ամյա Վիթելսբախների արքայատոհմը մոտեցավ ավարտին և Բավարիայի թագավորությունը վերածվեց Բավարիայի ժողովրդական պետության։
1921 թվականին Լյուդվիգի III հուղարկավորությունը առիթ և հույս արթնացրեց միապետության վերականգնման։ Չնայած գահընկեց լինելուն, նախկին թագավորը հուղարկավորվեց թագավորական ընտանիքի գերեզմանացոմ, Բավարիայի կառավարության, զինվորական աձնակազմի և 100,000 մարդու ներկայությամբ, թագավորին հարիր արարողությամբ։ Արքայազն Ռուպրեխտը չցանկացավ օգտվել իրավիճակից և փորձել զինված պայքարով վերադարձնել միապետությունը՝ նախապատվությունը տալով իրավական ճանապարհին։
Աշխարհագրություն, վարչական շրջաններ, բնակչություն
խմբագրելԵրբ Նապոլեոն Բոնապարտը կործանեց Սրբազան Հռոմեական կայսրությունը և Բավարիան դարձավ թագավորությունը 1806 թվականին, նրա տարածքը կրկնապատկվեց։ Տիրոլը (1805–1814) և Զալցբուրգը (1810–1816) ժամանակավրապես միավորվեցին Բավարիային, սակայն վերադարձվեցին կամ կցվեցին Ավստրիային։ Փոխարենը 1815 թվականին Բավարիային անցան Պալատինատը և Ֆրանկոնիան։
Թագավորության հիմնադրումից հետո այն ամբողջովին վերակազմավորվեց 1808 թվականին և բաժանվեց 15 վարչական կառավարական շրջանների (Regierungsbezirke), Բավարիայի դրանց կոչում էին Kreise։ Նրանք ձևավորվեցին ֆրանսիական դեպարտամենտների նման, անգամ չափսերով և բնակչությամբ և անվանվեցին իրենց գլխավոր գետերի անուններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Forschung - Universität Regensburg». Uni-regensburg.de. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Seaton, Albert (1973). The Army of the German Empire 1870-1888. էջեր 24& 26. ISBN 0-85045-150-7.
- ↑ Thomas, Nigel. The German Army in World War I. էջ 3. ISBN 1-84176-565-1.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բավարիայի թագավորություն» հոդվածին։ |