Յակոբիններ
Յակոբիններ, Յակոբինյան ակումբ, քաղաքական ակումբ Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում (18-րդ դարի)։ Յակոբինյան ակումբի նախորդն էր Բրետոնական ակումբը․ այն 1789 թվականին Փարիզ փոխադրվելով՝ վերակազմավորվել է «Սահմանադրության բարեկամների ընկերության», որն իր նիստերն անց էր կացնում վանական-յակոբինյանների (այսպես էին կոչվում Ֆրանսիայում դոմինիկյան օրդենի անդամները) նախկին գրադարանի դահլիճում (այստեղից էլ՝ յակոբինյան անվանումը)։
Յակոբիններ | |
---|---|
Տեսակ | քաղաքական կազմակերպություն |
Հիմնադիր | Antoine Barnave?[1] |
Ղեկավար կենտրոն | Couvent des Jacobins de la rue Saint-Honoré, Փարիզ |
Գործունեության տարածք | Ֆրանսիա[1] |
Ստեղծման տարեթիվ | հունիս 1789 |
Լուծարման տարեթիվ | նոյեմբերի 12, 1794 |
Jacobin Club Վիքիպահեստում |
Մասնաճյուղեր
խմբագրելԱկումբն ուներ մասնաճյուղեր գավառներում։ Յակոբինյան դիկտատուրայի ժամանակաշրջանում Յակոբինյան ակումբը կառավարության քաղաքական գծի մշակման կարևոր կենտրոն էր։ Պառակտման հետևանքով Յակոբյան ակումբից առաջացան «1789 թվականի ընկերությունը», Ֆելյանների ակումբը, ժիրոնդիստների ակումբը և այլն։
Յակոբինյան ակումբը փակվել է Տերմիդորյան հեղաշրջումից (1794 թվականի հուլիսի 27-28) հետո Կոնվենտի դեկրետով, 1794 թվականի նոյեմբերի 12-ին։
Առաջնորդներ
խմբագրելՅակոբինյանների առաջնորդներն էին՝
- Մ․ Ռոբեսպիերը,
- Ժ․ Մարատը,
- Ժ․ Դանտոնը,
- Լ․ Սեն ժյուստը։
Յակոբինյանները փաստորեն ներկայացնում էին քաղաքական կուսակցություն, որի ծրագիրը նախատեսում էր հեղափոխության նվաճումների պահպանում և նրա հետագա զարգացում։ Իշխանության գլուխ են անցել 1793 թ. մայիսի 31-հունիսի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 106)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբիններ» հոդվածին։ |
- ↑ 1,0 1,1 Якобинцы (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.