Պրովանս
Պրովանս (ֆր.՝ Provence), պատմական շրջան Ֆրանսիայի հարավ-արևելքում, այժմ Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասի մաս է կազմում: Ներկայումս Պրովանսի տարածքի մեջ են մտնում Վար, Վոքլյուզ և Բուշ դյու Ռոն գավառները, ինչպես նաև Վերին Ալպերի Պրովանսը և Ծովափնյա Ալպերը:
Պրովանս ֆր.՝ Provence | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմն | Copa Santa? | ||||
Կարգավիճակ | տարածաշրջան, մշակութային շրջան, Պատմական շրջան և Sprachraum? | ||||
Մտնում է | Պրովանս Ալպեր Լազուր ափ | ||||
Ներառում է | Վար, Վոքլյուզ և Բուշ դյու Ռոն, Վերին Ալպերի Պրովանս, Ծովափնյա Ալպեր | ||||
Ամենաբարձր կետ | Aiguille de Chambeyron? | ||||
Հիմնական լեզու | ֆրանսերեն | ||||
![]() | |||||
Անվանված է | provincia? | ||||
Արևելյան մասում Պրովանսը սահմանակցում է Ալպերին, արևմուտքում` Ռոն գետին, իսկ հարավում` Միջերկրական ծովին:
Պրովանսի կենտրոնը Էքս-ան-Պրովանսն է` ֆրանսիական հնագույն քաղաքներից մեկը:
Անվան ստուգաբանությունԽմբագրել
Իր անվան համար Պրովանսը պարտական է հռոմեական ժամանակաշրջանին. մերձալպյան Գալիայի առաջին նվաճումների ժամանակ` մ. թ. ա. 58-51 թվականներին, այն միացվել է հռոմեական մի գավառի` Նարբոնյան Գալիային, որի մայրաքաղաքը եղել է Նարբոնը:
Նարբոնյան Գալիան հռոմեական առաջին տարածքներից է, որ գտնվել է Ապենինյան թերակղզու սահմաններից դուրս: Այն հին հռոմեական գրականության մեջ հաճախ ավանվել է «Մեր նահանգ» (լատ.՝ Provincia Nostra) կամ ուղղակի «Նահանգ» (լատ.՝ Provincia): Ժամանակի ընթացքում այդ անվանումը փոփոխվելով ստացել է «Պրովանս» ձևը[1]:
Հուլիոս Կեսարը Գալիական պատերազմում Ռոն գետը անցնելու պահին խոսում է Պրովանսից (Provincia) Նարբոնենսիս (Narbonnensis) անցնելու մասին, ինչով բացատրվում է այն հանգամանքը, որ Նարբոնյան Գալիայի` Ռոնից արևելք ընկած հատվածն է կոչվել Պրովանս:
ՊատմությունԽմբագրել
Հնում ներկայիս Պրովանսի տեղում գոյություն են ունեցել փյունիկեցիների, հույների բնակավայրեր, իսկ մ. թ. ա. 2-րդ դարում այնտեղ հաստատվել են հռոմեացիները: Արդյունքում Պրովանսը դարձել է Գալիայի առավել ռոմանացված գավառներից մեկը: 3-րդ դարում այստեղ տարածում է գտել քրիստոնեությունը: Հռոմեական կայսրության անկումից հետո նահանգը գրավել են գերմանական բարբարոսները` վեստգոթերն ու ֆրանկները: 8-րդ դարում այս տարածքների վրա հարձակում են գործել արաբները: 855-863 թվականներին գոյություն է ունեցել Պրովանսի թագավորությունը (արքա` Կառլ Պրովանսցի), որը բացի Պրովանսից ներառում էր Բուրգունդիայի մեծ մասը: 1032 թվականից մինչև 1246 թվականը Պրովանսը մտել է Հռոմեական սրբազան կայսրության մեջ, իսկ դրանից հետո դարձել է ֆրանսիական թագավորության մի մասը:
ՊատկերասրահԽմբագրել
Mont Ventoux and a field of lavender
The old port of Marseille.
Place Republique in Arles
Moustiers-Sainte-Marie, in Upper Provence
Provençal country road lined with plane trees
Pont Saint-Bénézet at sunset
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Лободанов А. П., Морозова Е. В., Челышева И. И. Окситанский язык // Языки мира: Романские языки / Редакторы: Т. Ю. Жданова, О. И. Романова, Н. В. Рогова. — М. : Academia, 2001. — С. 278. — 720 с. — (Языки Евразии). — ISBN 5-87444-016-X