Օրաս Վերնե
Օրաս Վերնե (ամբողջական անունը՝ Էմիլ Ժան Օրաս Վերնե (ֆր.՝ Emile Jean Horace Vernet, հունիսի 30, 1789[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հունվարի 17, 1868[1][2][4][…], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն), ֆրանսիացի նկարիչ և դիվանագետ։ Հայտնի արվեստագետների տոհմից։
Նկարիչներ Կառլ Վերնեի որդին և Կլոդ Ժոզեֆ Վերնեի թոռը։
ԿենսագրությունԽմբագրել
Օրաս Վերեն ծնվել է 1789 թվականի հունիսի 30-ին Փարիզում։
Նկարչի և դիվանագետի հիանալի կարիերա է ստեղծել, մտնելով երկրի քաղաքական վերնախավի մեջ, ինչպես Բոնապարտի, այնպես էլ՝ Բուրբոնների Ռեստավրացիայի ժամանակ։ Եղել է Հռոմի ֆրանսիական ակադեմիայի տնօրեն (1829—1835): Ֆրանսիական բանակի հետ միասին եղել է Ալժիրում (1833), 1836 և 1842-1843 թվականներին դիվանագիտական հանձնարարականներով եղել է Ռուսաստանում, որտեղ պատվերով ստեղծել է մի քանի կտավներ։
Վերնեն ստացել է մեծ ճանաչում որպես պաթետիկ մարտական կտավների հեղինակ (այդ թվում հսկայական կոմպոզիցիաների՝ Տանժերի գրավումը, մարտերի նկարներ, Ֆիլդանի, Իյենի, Վահրամի, Ֆոնտենուայի և այլ ճակատամարտեր, որոնք ստեղծվել են 1830-ից 1850-ական թվականներին Լուի Ֆիլիպի և Նապոլեոն III պատվերով և պահպանվում է Վերսալում։
Սիրում էր նկարել պայծառ և բուռն պատկերներ՝ հաճախ համատեղելով դրանք միասնական կերպարների հետ (Ծովային ճակատամարտ, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ)։
Հյուսիս-աֆրիկյան թեմաները մեծ ազդեցություն ունեցան օրիենտալիզմի զարգացման վրա։ Հանդես է եկել նաև որպես մոնումենտա-դեկորատիվ գեղանկարչության վարպետ և դիմանկարիչ։
Օրաս Վերնեն մահացել է 1863 թվականի դեկտեմբերի 3-ին։ Մահանալիս նա ափսոսացել է, թե արժեր արդյոք այդպես սիրել բանակը ու նավատորմը, որպեսզի մեռնել անկողնում, ինչպես ինչ-որ խանութպան։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
Արթուր Կոնան Դոյլի «Թարգմանչի հետ դեպքը» պատմվածքում (Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին) Շերլոկ Հոլմսը նշում այն մասին, որ Վերնեն նրա եղբորորդին է։
ՊատկերասրահԽմբագրել
Լեհական Պրոմեթևս (1831)
Պատերազմի տեսարան (1861). Հայաստանի ազգային պատկերասրահ.
Հուլիսյան հեղափոխություն 1830 թվական, Փարիզ: Լուի Ֆիլիպը գնում է Պալե-Ռոյալ
Մուհամեթ Ալի հետևում է մամլուքների գլխատմանը Կահիրեյում
Наполеон Ֆրիլդանի ճակատամարտ.
Նիկոլայ I իր կնոջ հետ Պուշկին քաղաքում
Իվան Մազեպան ձիուց կապված
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Horace Vernet (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Emile Jean Horace Vernet (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. Bettelheim — B. — Vol. 2, 1897. — S. 395.
ԳրականությունԽմբագրել
- Catalogue de l’exposition „Horace Vernet (1789—1863)“, Rome, Académie de France à Rome, Paris, École nationale supérieure des Beaux-Arts, mars-juillet 1980.
- Lynne Thornton. Les Orientalistes Peintres voyageurs, ACR Édition Poche Couleur, Courbevoie, 1994, ISBN 9782867700606.
Արտաքին հղումներԽմբագրել
- Gallery of Paintings by Horace Vernet Archived 2016-03-03 at the Wayback Machine.
- Anne S. K. Brown Military Collection, Brown University Library Օրաս Վերնեի վերաբերյալ բազմաթիվ ռազմական վիմագրություններ։