Հովհաննես Հիսարյան

հայ արձակագիր, խմբագիր

Հովհաննես Հիսարյան (հունիսի 24, 1827(1827-06-24)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1916[2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ արձակագիր, գրական, մշակութային գործիչ։

Հովհաննես Հիսարյան
արմտ. հայ.՝ Յովհաննէս Հիսարեան
Ծնվել էհունիսի 24, 1827(1827-06-24)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1916[2][3]
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունարձակագիր, խմբագիր և հնագետ
Լեզուարևմտահայերեն և աշխարհաբար
ԱշխատավայրԲանասեր
Հովհաննես Հիսարյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունն ստացել Է ծննդավայրում։ Եղել Է ուսուցիչ։ 1851 թվականին Պոլսում հրատարակել է «Բանասեր» ամսագիրը։ Հայ ռոմանտիկական գրականության ուշագրավ գործերից են Հիսարյանի «Խոսրով և Մաքրուհի» (1851, «Բանասեր»), «Նեռն կամ Կատարած աշխարհի» (1867) վեպերը։ Լույս է ընծայել «Կարճառօտ պատկեր Նաբոլեոն Պոնաբարթէին վարուցը» (1847), «Դիւան», որ է տաղարան» (1871) գրքերը[4]։

«Բանասեր» խմբագրել

1851 թվականին Հիսարյանը խմբագրում և հրատարակում է «Բանասեր» հանդեսը, որն աշխարհաբար լեզվով առաջին պարբերականն էր։ «Բանասերը» հրատարակվեց մեկ տարի և ընդհատվեց։ 1859 թվականին լույս է ընծայում ևս մեկ համար և դրանով ավարտվում է այդ հանդեսի տպագրությունը։ 1851 թվականին «Բանասերում» Հիսարյանը հրատարակեց արևմտահայերեն լեզվով իր առաջին վեպը՝ «Խոսրով և Մաքրուհի» վերնագրով։

«Բանասեր» հանդեսում Հիսարյանն առաջադրեց կրոնական, բարոյագիտական, հասարակագիտական, մանկավարժական, գեղագիտական մի շարք խնդիրներ, որոնք մասամբ ուսումնառվում էին, իսկ հիմնականում մշակվում իր կողմից լուսավորական իմացաբանության համատեքստում[5]։

Մատենագիտություն խմբագրել

  • Խոսրով և Մաքրուհի։ Բանասէր, 1851, №№ 1-10։
  • Վեցհազարյակ հայտնյալ կամ տեսություն ռամկական սնապշտությանց վրա։ Բանասէր, 1851, №№ 1-12։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10953
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, ՀՀՀ, 2005, էջ 647
  5. Հայ վեպի պատմություն, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2005, էջ 72
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Հիսարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 423