Նապոլեոնի եգիպտական արշավանք

Եգիպտոս
(Վերահղված է Եգիպտական արշավանքից)

Նապոլեոն Բոնապարտի Եգիպտական արշավանք (ֆր.՝ Campagne d'Égypte), արշավանք, որն իրականացվել է 1798-1801 թվականներին Ֆրանսիայի առաջին կոնսուլ Նապոլեոն Բոնապարտի նախաձեռնությամբ[1]։ Վերջինս նպատակ ուներ նվաճել Եգիպտոսը։ Այն ձեռնարկվել է 1798-1797 թվականների Իտալական արշավանքում տոնած փայլուն հաղթանակից հետո։ Առաջին իսկ հաջողություններից հետո Նապոլեոն Բոնապարտը հավակնեց դառնալ Ֆրանսիայի իշխանության ղեկավար՝ դառնալով ինքնուրույն քաղաքական գործիչ։

Նապոլեոնի եգիպտական արշավանք
Թվական1798-1801
Մասն էՆապոլեոնյան պատերազմներ
ՎայրԵգիպտոս, Սիրիա
ԱրդյունքՆապոլեոնյան բանակի նահանջ և ֆրանսիական կողմի պարտություն
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Մեծ Բրիտանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Հրամանատարներ
Հորացիո Նելսոն
Սիդնեյ Սմիթ
Ռալֆ Էբերկրոմբի
Ջոն Մուր
Օսմանյան կայսրություն Սաիդ մուստաֆա-փաշա
Օսմանյան կայսրություն Ահմեդ ալ-Ջազար
Մամլուքների սուլթանություն Մուրադ Բեյ
Մամլուքների սուլթանություն Իբրահիմ Բեյ
Ֆրանսիա Նապոլեոն Բոնապարտ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Այս արշավանքի ժամանակ Նապոլեոնը մշակել է մի ծրագիր, ըստ որի՝ Եգիպտոսը նվաճելուց հետո այս երկիրը պետք է առևտրային ճանապարհներով կապվեր Հնդկաստանի ֆրանսիական տիրույթների հետ։ Այս հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ կարմիրծովյան այս գաղութը կարող էր դառնալ Հնդկաստան հասնալու ամենակարճ երթուղին ֆրանսիացիների համար։ Հարկ է նշել այն, որ ակնհայտ էր, որ ֆրանսիական ղեկավարությունը վախենում էր Նապոլեոնից, քանի որ Տուլոնում տոնած հաղթանակից հետո նա մեծ ժողովրդականություն էր վայելում այս երկրում։ Դա է պատճառը, որ դիրեկտորիաների նորաստեղծ կառավարությունը փորձում էր Նապոլեոնին հեռու պահել Փարիզից՝ նոր համաժողովրդական ընդվզումից խուսափելու համար[1]։

Նապոլեոն Բոնապարտի Եգիպտական արշավանքի գլխավոր խոչընդոտներից էր Մեծ Բրիտանիան։ Դա պայմանավորված էր նրանով, որ Եգիպտոսում ֆրանսիական գաղութային վարչակարգի առկայությունը հակոտնյա էր Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում այդ ժամանակ հանդիսացող Բրիտանական կայսրության շահերին։ Անուղղակիորեն Եգիպտական արշավանքը կարելի է համարել անգլո-ֆրանսիական գաղութային մրցավազքի դրսևորումներից մեկը։

Արշավանքի պլանավորում

խմբագրել

Ավստրիական կայսրության և Պրուսիայի հետ պայմանագիր կնքելուց հետո, Ֆրանսիայի դեմ պատերազմ մղող միակ երկիրը դարձավ Մեծ Բրիտանիան։ Այլ մայրցամաքում ռազմական գործողությունների նախապատրաստվելուն զուգընթաց, ֆրանսիական կառավարությունը միաժամանակ նախատեսում էր անցկացնել ռազմական արշավանք դեպի Մեծ Բրիտանիա։ Ի վերջո որոշվեց բրիտանական արշավանքը սկսել Իռլանդիայից, քանի որ Լա Մանշ և Պա դը Կալե նեղուցներում ֆրանսիական նավատորմը ի զորու չէր կռվել ընդդեմ առավել զորեղ բրիտանական կայսերական նավատորմի։

Այս շրջանում ֆրանսիացիները մշտապես փնտրում էին Հնդկաստան հասնելու ամենակարճ ճանապարհը։ Ի սկզբանե նրանք նպատակ ունեին պատերազմել Օսմանյան կայսրության դեմ, սակայն վերջնական ընտրությունը կանգ է առել Եգիպտոսի վրա։ Այս շրջանում Եգիպտոսը իրավաբանորեն գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ, սակայն վերջինս իրականացնում էր անկախ քաղաքականություն։ Թուրքական կառավարությունը դիվանագիտական ուժիներով փորձել է հասկացնել Ֆրանսիային, որ նա խրախուսում է Եգիպտոսի դեմ մղվող ցանկացած ռազմական գործողություն։ Հունական Կորֆու կղզու գրավումից հետո Ֆրանսիան շահավետ պայմաններով համաձայնագիր ստորագրեց Նեապոլիտանական թագավորության հետ, որից հետո վերջիններիս երկկողմ հարաբերությունները սկսեցին լավանալ։ Սակայն այս հանգամանքը ձեռնտու չէր Մեծ Բրիտանիային, քանի որ վերջինս զրկվեց Միջերկրական ծովի իր վերջին ռազմածովային բազայից։ Ի սկզբանե Նապոլեոն Բոնապարտը 1798 թվականին հետազոտել էր Ֆրանսիայի հյուսիսային և արևմտյան ափը։ Մեծ Բրիտանիան գրեթե վստահ էր, որ ֆրանսիական ուժերը պետք է վայրէջք կատարեին Իռլանդիայում, սակայն անկանխատեսելիորեն ֆրանսիացիները ներխուժեցին Ջիբրալթար՝ գաղութային դիվիզիայի համար ճանապարհ բացելով դեպի Միջերկրական ծով՝ Եգիպտոս[2]։

Արշավանքի սկիզբ և Մալթայի բռնազավթում

խմբագրել

Արշավանքի նախապատրաստում և սկիզբ

խմբագրել
 
Նապոլեոն Բոնապարտը մայրաքաղաք Կահիրեում` Գիզայի բուրգերի մոտ

Արշավանքի նախապատրաստումը սկսվել է 1798 թվականին, երբ ֆրանսիացիներին հաջողվեց խաբեության միջոցով լուրեր տարածել այն մասին, որ Ֆրանսիան պատրաստվում է Մեծ Բրիտանիայի դեմ պատերազմ մղել Իռլանդիայում։ Ռազմարշավին պետք է մասնակցեին 24 հազար հետևակ և 4 հազար հեծելազորային, 300 հրետանի, 8 սակրավորների վաշտ, 4 ականորդների վաշտ և 16 հրետանային վաշտ՝ ընդհանուր հաշվով 32 300 մարդ։ Զորքերը բաշխված էին հինգ դիվիզիաների միջև։ Դրանք ղեկավարվում էին գեներալներ Ժան Ռենիեի, Ժակ Ֆրանսուա դը Մենու դը Բյուսիի, Ժան Բատիստ Կլեբերը և Լուի Շառլ Անտուան Դեզեն։ Սպայակույտի ղեկավարն էր Լուի Ալեքսանդր Բերտիեն, բրիգադներինը՝ Ժան Լանը, Յոախիմ Մյուրատը, Լուի Նիկոլա Դավուն[3]։ Զորքերի մեծ մասը կենտրոնացված էր Ֆրանսիայի երկու քաղաքներում՝ Տուլոնում և Մարսելում։ Նավատորմի անձնակազմը բաղկացած էր 10 հազար նավաստիներից։ Արշավին մասնակցել են նաև բազմաթիվ գիտնականներ, հետազոտողներ, ճարտարագետների, տեխնիկների և արվեստագետներ (մինչեւ 100 մարդ)։ Նրանց նպատակն էր ուսումնասիրել պատմամշակութային հսկայական ժառանգություն ունեցող այս երկիրը։

Մայիսի 10-ին Նապոլեոն Բոնապարտն իր կոչով դիմեց զորքերին․

  Զինվորնե՛ր, դուք ձևավորում եք ֆրանսիական բանակի թևերը։ Դուք կռվել եք լեռներում և տափաստաններում և պաշարել քաղաքներ, իսկ հիմա պետք է փորձեք պատերազմել բաց ծովում։ Հռոմեական լեգեոնները, որոնց դուք այդքան համակրում եք, բայց չեք նմականում, առաջին անգամ հաղթել են կարթագենացիներին հենց այս ծովում և ապա Զամմայի դաշտում։ Զինվորնե՛ր, ամբողջ Եվրոպան նայում է ձեզ։ Մեզ սպասվում է փառահեղ ապագա, առաջիկա մարտերը՝ վտանգներով և փորձություններով լի, հաղթահարելու փառքով։ Այժմ դուք կարող եք անել ավելին, քան երբևէ՝ հանուն ձեր ժողովրդի երջանկության և ձեր իսկ սեփական փառքի․․․  

Մայիսի 2-ին բրիտանացի ծովակալ Ջոն Ջորվիսը Տուլոն է ուղարկում հետախուզական դիվիզիա, որը գլխավորում է ականավոր ռազմածովային գործիչ Հորացիո Նելսոնը։ Բրիտանական նավատորմին հրահանգված էր կտրել ֆրանսիական նավատորմի ծովային ուղին, որը ենթադրաբար ուղևորվում էր Նեապոլ, Սիցիլիա, Մորեա, Պորտուգալիա և Իռլանդիա։ Մայիսի 25-ին Հորացիո Նելսոնին օգնության ժամանեցին 11 նոր նավեր, որոնք սկսեցին հետապնդել թշնամու նավատորմին ամենուր՝ Միջերկրական ծովի տարբեր հատվածներում և նույնիսկ Սև ծովում։ Սակայն ֆրանսիական դիվանագիտությունը մոլորության մեջ է գցում մեծ փորձ ունեցող զորավարին, իսկ մատերից մեկի ժամանակ Հորացիո Նելսոնը կորցնում է իր աչքը։ Նման շատ հանգամանքներ Նելսոնին ստիպում են հանձնվել։ Միջերկրական ծովում միայնակ մնալով Նապոլեոն Բոնապարտն աստիճանաբար սկսեց նախապատրաստվել դեպի Եգիպտոս արշավանքի և ոչ միայն։ Նրա հրամանով Էլբա և Կորսիկա նեղուցներով թշնամուն ընդառաջ են գնում Չիվիտ Վեկիի գլխավորած հետախուզական նավերը, որոնք նպատակ ունեին տեղեկություններ հավաքել բրիտանական առևտրային նավերի տեղաշարժերի մասին։

Մինչ Եգիպտական արշավանքի սկիզբը՝ Նապոլեոնը ներքաշվում է չափազանց վտանգավոր գործողությունների մեջ, որտեղ թույլ տված ցանկացած սխալ կարող է ոչնչացնել Նապոլեոն Բոնապարտի բոլոր ծրագրերը։ Վիրավոր Նապոլեոնը չորս օր մնաց Տուլոնում, որը մշտապես գտնվում էր թշնամու ուժերի կիզակետում։ Այն բանից հետո, երբ Նապոլեոնն արդեն ապաքինվել էր, արշավանքը սկսելու համար նրան ետ էր պահում ընդամենը մեկ բան՝ եղանակային վատ պայմանները։ Հունիսի 4-ին Բոնապարտը որոշեց հանգրվանել Մալթա կղզում[4]։ Այսպիսով Նապոլեոնը որոշեց արշավանք ձեռնարկել դեպի Մալթա կղզու, որը գտնվում էր Բրիտանական կայսրության հովանու ներքո։

Մալթայի բռնազավթում

խմբագրել

յում|ձախից]] 1798 թվականի ամռանը ֆրանսիական զորքերը՝ Նապոլեոն Բոնապարտի գլխավորությամբ, ճանապարհ են բռնում դեպի Միջերկրական ծովի հարավային ափ։ Նապոլեոնի առաջին թիրախը դարձավ Մալթա կղզին, որը համարվում էր անառիկ և անմատչելի եվրոպացի գաղութարարների համար։ Միջերկրական ծովում գերիշխող այս կղզին կառավարվում էր Մալթայի ուխտի կողմից։ Վերջիններիս ղեկավարության նստավայրն էր Լա Վալետան՝ ժամանակակից Մալթայի մայրաքաղաքը։ Մալթայի զինվորները պահպանում էին բերակամական հարաբերությունները Ֆրանսիայի գլխավոր հակառակորդների՝ Մեծ Բրիտանիայի և Ռուսական կայսրության հետ։ Բրիտանական նավատորմը երբեմն անգամ օգտագործում էր, որպես ժամանակավոր հենակետ իրենց գործողությունների համար։ Հունիսի 11-ին Մալթայի ափերի մոտ հայտնվեց ֆրանսիական նավատորմը և զինվորները խմելու ջուր հավաքելու թույլտվություն խնդրեցին։ Մալթայի ղեկավարությունը թույլատրեց, սակայն նշեց, որ իր երկրի ծովային տարածք կարող է մուտք գործել ընդամենը մեկ ֆրանսիական նավ՝ երկուստեք կարևորելով ժամանակային խնդիրը։ Մալթացիների այս քայլը զայրացրեց Նապոլեոն Բոնապարտին և շուտով Ֆրանսիան վերջնագիր ներկայացրեց Մալթային։ Կղզում պատրաստվեցին մեծ դիմադրության։ Շուտով ֆրանսիացիների ռազմախուժեցին կղզու տարածք և կարճ ժամանակահատվածում կարողացան գրավել երկրի մայրաքաղաքը։ Մալթայի ասպետները ոչինչ չկարողացան անել ընդդեմ ֆրանսիական ցամաքային ուժերի։ Դա պայմանավորված էր նրանով, որ Մալթայի ուխտի բանակը հիմնականում կազմված էր վարձկաններից, որոնց համար կարևոր չէր այդ երկրի ճակատագիրը։ Տեղաբնիկները ևս չցուցադրեցին որևէ լուրջ դիմադրություն և շատ կարճ ժամանակում վայր դրեցին զենքերը։ Այսպիսով Մալթան ևս հայտնվեց Ֆրանսիայի տիրապետության տակ։ Շուտով ֆրանսիական զորքերը նախապատրաստվեցին Մալթայից տեղափոխվել Եգիպտոս։ Եգիպտական արշավանքի համար հավաքվեց 3053 հետևակային և 5 հրետանային վաշտ։ Թվում էր, թե հունիսի 30-ին վերջ ի վերջո ֆրանսիական բանակը կժամանի Եգիպտոս։ Հորացիո Նելսոնը գիտեր, որ այդ հարձակումը չի լինելու Ապենինյան թերակղզուց՝ Իտալիայից, ուստի իր ուժերը կենտրոնացրել էր Տալամոնյան ծոցում՝ Էլբա կղզու դիմաց։ Հասկանալով, որ ֆրանսիացիները չեն հարձակվելու Էլբայից՝ Նելսոնը հունիսի 17-ին մեկնեց Նեապոլ, որտեղ էլ Մեծ Բրիտանիայի դեսպանը նրան ասաց, որ ֆրանսիացիները Եգիպտոս ներթափանցելու են Մալթայից։

Շուտով անգլիական նավերը ճանապարհ բռնեց դեպի փոքր-ինչ արևելք։ Եգիպտական արշավի ճակատագիրը մազից էր կախված, սակայն բախտը հերթական անգամ ժպտաց Նապոլեոն Բոնապարտին։ Չնայած այն ամենի, որ բրիտանացիները Մալթա հասան ավելի արագ, քան ֆրանսիացիները, այնուամենայնիվ նրանց հանդիպումը տեղի չունեցավ։ Հուսալքված Հորացիո Նելսոնը ստիպված էր անգլիական նավատորմն ուղղել դեպի Եգիպտոս։ Հունիսի 28-ին Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը վայրէջք կատարեցին Ալեքսանդրիայի նավահանգստում։

Ֆրանսիացիների ներխուժումը Եգիպտոս

խմբագրել
 
Նեղոսի ճակատամարտը

1798 թվականի աշնանը Եգիպտոսում տոնած առաջին հաջողություններից հետո Նապոլեոնը որոշում է շարունակեր արշավանքը և գրավել Սիրիան, իսկ թուրքերը օգտվելով ֆրանսիական բանակի մեծ մասի և Նապոլեոնի բացակայությունից որոշեցին վերադարձնել Եգիպտոսը, անգլիական նավատորմի օգնությամբ Մուստաֆա-փաշան տասնութ հազարանոց բանակով հուլիսի 14-ին ամրանում են Աբուքիր բերդի մոտ։ Երկու օր անց նրանք գրավում են բերդը։ Սակայն թուրքերը որոշում չզարգացնել առաջխաղացումը և պատրաստվում են պաշտպանության։ Նապոլեոնը, տեղեկանալով Եգիպտոսում ծավալվող իրադարձությունների մասին, դադարեցնում է Աքքայի պաշարումը և անհապաղ վերադառնում է Եգիպտոս։ Հուլիսի 25-ին նա Աբուքիրի մոտ է հավաքում 7700 զինվոր և որոշոմ է սկսել ճակատամարտը Աբուքիրիում։ Երկու ժամ տևած պատրաստությունից հետո սկսվում է երկու բլուրների վրա տեղակայված թուրքական և Ժան Լաննի մարտկոցների միջև հրետանային մարտը։ Ֆրանսիացի գեներալ Մյուրատը առաջնագիծ է ուղարկում երկու հեծելազորային շարասյուն և յուրաքանչյուրին տրամադրում է վեց թեթև թնդանոթ։ Առաջին շարասյունը ուղևորվեց դեպի թուրքական զորքերի զբաղեցրած բլուրների միջև առկա խորություն։ Թուրք հրաձիգների արձակած կրակոցները վնասում էին ֆրանսիական շարասյուններին, սակայն, երբ հեծյալներին զուգորդեց թեթև հրետանու համազարկը՝ թիկունքից թուրքերը կորցրին նահանջելու տարածությունը և ինքնատիրապետումը։ Իսկ, երբ Ժան Լաննի ֆրանսիական ծանր հրետանին կրակ բացեց բլրի վրա տեղակայած թուրքերի վրա վերջիններս խուճապահար նետվեցին փախուստի, սակայն նրանց ներքևում սպասում էր երկրորդ շարասյունը նահանջելու տեղ այլևս չկար, քանի նրանց հետևում փոթորկոտ ծովն էր։ Ֆրանսիացիները գնդակահարում էին թուրքերին, իսկ հեծելազորի գրոհի ժամանակ թուրքերը նետվեցին ծովը իրենց նավերին հասնելու հույսով, սակայն նավերին հասավ միայն ջուրը նետվածների 10 տոկոսը։ Թուրքերի կենտրոնը նետվեց օգնության, իսկ Մյուրատը շրջապատեց նրանց։ Լանյուսի հետևակայինները Մյուրատի գրոհի արդյունքում մնալով առանց հեծելազորի որոշեցին հետևել Մյուրատին։ Թուրքերը այս անգամ ևս փրկություն որոնեցին ծովում, սակայն նրանց սպասում էր նույն ճակատագիրը։ Ընթանում էր ճակատամարտի առաջին ժամը թուրքերը արդեն կորցրել էին 8000 զինվոր՝ 5400 խեղդվել էին ծովում, 1400 սպանվել էին, 1200-ը գերեվարվել էին, ֆրանսիացիների ձեռքն անցան 18 թնդանոթ, 30 արկերով լի արկղեր և 50 դրոշ։

Հիմա ֆրանսիացիները արդեն կարող էին գրոհել թուրքերի երկրորդ գիծը, սակայն թշնամին զբաղեցնում էր լավ դիրք։ Աջից և ձախից նրանք պաշտպանված էին նավատորմով և հրետանիով։ Սակայն առաջին հայացքից այս անառիկ թվացող դիրքը չկարողացավ կանգնեցնել Նապոլեոնին, նա հրվանդանի մոտ՝ թշնամու թիկունքում տեղակայեց հրետանային մարտկոցներ։ Մարտի դաշտում ֆրանսիացիների փոքրաթիվ ջոկատը ենթարկվեց թուրքերի գնդակոծության 50 վիրավորից բացի բոլորը սպանվեցին։ Թորքերը իրենց սովորության համաձայն նետվեցին վիրավոր ֆրանսիացիներին գլխատելու։ Ֆրանսիական 69-րդ բրիգադը նետվեց վիրավորներին օգնության, նրանց միացավ հեծելազորը։ Մուստաֆա-փաշան յաթաղանը ձեռքին հավատարիմ մարտիկների հետ մարտնչեց մինչև վերջ, նրան ծանր վիրավորեց գեներալ Մյուրատը, փաշան ատրճանակից կրակեց Մյուրատին, սակայն փամփուշտը խոցեց գեներալի այտը և ի զարմանս բոլորի չվնասեց ոչ այտոսկրը ոչ ատամնաշարը։ Փաշան հազարավոր մարտիկների հետ գերեվարվեց, մնացածը դարձյալ լողալով փորձեցին հասնել նավատորմին։ Թուրքերին օգնության հասած անգլիական նավատորմի ծովակալ Սիդնեյ Սմիթը հրաշքով փրկվեց գերեվարվելուց։ Թուրքերը կորցրին 100 ռազմական դրոշ, 32 հրանոթ, 120 զինամթերքով լի արկղ, սայլեր, 400 ձի և բազմաթիվ վրաններ։ Աբուքիրի ճակատամարտում ֆրանսիացիները կրում են ջախջախիչ պարտություն, իսկ թուրքերը արապնդում են իրենց դիրքերը Եգիպտոսում։

Բուրգերի ճակատամարտ

խմբագրել

Հունիսի 21-ին Կահիրեում՝ Գիզայի բուրգերի շրջակայքում, ֆրանսիական բանակը հանդիպեց թշնամուն։ Ֆրանսիական զորքերը գլխավորում էր Յոախիմ Մյուրատը, ով Նապոլեոն Բոնապարտի ամենասիրելի զորավարներից մեկն էր։ Ֆրանսիական բանակը կենտրոնացված էր Նեղոս գետի աջ, իսկ բրիտանացիներինը՝ ձախ ափին։ Ֆրանսիայի զինված ուժերը կազմված էր 20 հազար ենիչերներից, 40 հրացանակիրներից և 12 հազարանոց հեծելազորից։ Մամլուքյան բանակում կռվում էին 50 հազար մարդ, այդ թվում՝ 9000 արաբա-բեդվին։ Արաբները Նեղոսի շուրջը կենտրոնացրել էին 300 անոթներ։ Հուլիսի 21-ին ֆրանսիական բանակն անցավ հարձակման։ Կարճ ժամանակում ֆրանսիացիները տոնեցին առաջին խոշոր ռազմական հաջողությունները։ Մի քանի օր հետո վիրավոր Մուրադ բեյը և արաբների 3 հազարանոց բանակը փախուստի դիմեց Վերին Եգիպտոս։ Արաբների հազարավոր զոհերի դիմաց զոհվեց ընդամենը 300 ֆրանսիացի։

Օգոստոսի 7-ին Բոնապարտը արդեն լրիվ վերահսկողություն էր սահմանել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։ Օգոստոսի 9-ին ազգությամբ վրացի Իբրահիմ բեյը հերթական ապարդյուն արշավանքը ձեռնարկեց Կահիրեն ազատագրելու համար։ Ֆրանսիական բանակը ոչ միայն կարողացավ ճնշել հարձակումը, այլև ստիպել Իբրահիմ բեյին մամլուքների գլուխն անցած նահանջել և ամրանալ Սիրիայի սահմանին։ Ֆրանսիացիների առաջխաղացումը լրջորեն մտահոգում էր Մեծ Բրիտանիային, այդ իսկ պատճառով Հորացիո Նելսոնի գլխավորությամբ նոր դիվիզիա ուղարկվեց Եգիպտոս։ Սեպտեմբերի 1-ին անսպասելիորեն Ֆրանսիային պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությունը։ Մինչ այդ, նա հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ սատարում է Եգիպտոսի դեմ մղվող ցանկացած ագրեսիա։ Սակայն Օսմանյան կայսրության պատերազմի մեջ ներքաշվելն անգամ չփրկեց կազմալուծված արաբական բանակին։ Բուրգերի ճակատամարտն ավարտվեց ֆրանսիական զորքերի փայլուն հաղթանակով։ Այս ճակատամարտում տոնած հաղթանակը բարձրացրեց Նապոլեոնի հեղինակությունն ամբողջ Եվրոպայում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Նապոլեոն Բոնապարտի Եգիպտական արշավանք». Եգիպտոսի գրավում (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  2. Վլադիսլավ, Կարնացևիչ. «Աշխարհի 500 ամենահետաքրքրաշարժ հակամարտությունները՝ Եգիպտական պատերազմ». www.e-reading.club. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  3. «Նապոլեոն Բոնապարտը Եգիպտոսում՝ Ֆրանսիացիների ներխուժումը». licey.net. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  4. «Եգիպտոսի և Սիրիայի գրավում և Մալթայի բռնակցում (1798-1799)». licey.net. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապոլեոնի եգիպտական արշավանք» հոդվածին։