Ռազմավարություն
Ռազմավարություն (հին հունարեն՝ στρατηγία՝ «հրամանատարի արվեստ»), գիտություն պատերազմի մասին, մասնավորապես՝ հրամանատարի գիտություն, ռազմական գործողությունների ընդհանուր, ոչ մանրամասն հատակագիծ, որը ընդգրկում է երկար ժամանակ։ Ռազմավարությունը դժվար նպատակին հասնելու մի միջոց է, նաև մարդու ցանկացած գործունեության գլխավոր միջոց։
Ռազմավարության նպատակն է, արդյունավետ օգտագործելով առկա ռեսուրսները, հասնել հիմնական նպատակին։ Այն դառնում է հատկապես անհրաժեշտ որպես գործողության միջոց մի իրավիճակում, որտեղ հիմնական նպատակին ուղղակի հասնելու համար բավարար չեն դրամական և այլ միջոցները։
Մարտավարությունը մի գործիք է ռազմավարության իրականացման համար և այն ստորադասվում է ռազմավարության հիմնական նպատակներին։ Ռազմավարությունը հասնում է իր հիմնական նպատակին միջանկյալ մարտավարական խնդիրների լուծման միջոցով« պաշարներից՝ նպատակ» առանցքով։
Ըստ Կարլ ֆոն Կլաուզևիցի[1], պատերազմում ներառում է երկու տարբեր տեսակի գործունեություն.
- առանձին մարտերի կազմակերպումը և անցկացումը և
- դրանց կապը պատերազմի ընդհանուր նպատակի հետ։
Առաջինը կոչվում է մարտավարություն, իսկ երկրորդը՝ ռազմավարություն։
Մարտավարությունը հարկավոր է, որպեսզի հաղթեն ճակատամարտում, ռազմավարությունը անհրաժեշտ է, որպեսզի հաղթեն պատերազմը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան. Սանկտ-Պետերբուրգ: Ֆրիդրիխ Բրոքհաուսի և Իլյա Եփրոնի բաժնետիրական հրատարակչական ընկերություն. 1890-1907. էջեր 730–733.