Վարշավայի դքսություն

Վարշավայի դքսություն (լեհ.՝ Księstwo Warszawskie, ֆր.՝ Duché de Varsovie, գերմ.՝ Herzogtum Warschau), Վարշավայի իշխանություն, վասալական պետություն նապոլեոնյան Ֆրանսիայի համակարգում։ Ստեղծվել է Տիլզիտի հաշտություն 1807 թվականի համաձայն՝ լեհական այն հողերից, որոնք Լեհաստանի երեք բաժանումների (1772 թվական, 1793 թվական, 1795 թվական) հետևանքով անցել էին Պրուսիային։ 1809 թվականին Վարշավայի դքսությանը միացվեցին Ավստրիայից խլված լեհական հողերը։ 1812 թվականին Վարշավայի դքսությունը ֆրանսիական բանակի հենակետն էր Ռուսաստանի վրա հարձակվելու ժամանակ։ 1814-1815 թվականներին Վիեննայի կոնգրեսի վճռով Վարշավայի դքսության տարածքը բաժանվեց Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև, բացառությամբ Կրակով քաղաքի և նրա շրջակայքի, որը վերածվեց Կրակովի հանրապետության՝ երեք պետությունների հովանավորության ներքո։

Վարշավայի դքսություն
Դրոշ Զինանշան
Flag of the Duchy of Warsaw.svg
Grand Coat of Arms of Duchy of Warsaw.svg
Duchy of Warsaw (1812).svg
Կարգավիճակպատմական պետություն
Պետական լեզուլեհերեն
ՄայրաքաղաքՎարշավա
Պետական կարգսահմանափակ միապետություն
Օրենսդիր մարմինSejm of the Duchy of Warsaw?
Ազգաբնակչություն4 300 000 մարդ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Հիմնադրված է1807 թ.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 343 CC-BY-SA-icon-80x15.png