Մերիտոկրատիա
Մերիտոկրատիա (բառացիորեն «արժանիների իշխանություն», լատ. meritus - արժանի և հին հուն. κράτος - իշխանություն, կառավարում), կառավարման սկզբունք, համաձայն որի ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն առավել ընդունակ մարդիկ՝ անկախ սոցիալական ծագումից և ֆինանսական կարողությունից։ Մեծ մասամբ կիրառվում է երկու իմաստով։ Տերմինի առաջին իմաստը համապատասխանում է այն համակարգին, որտեղ ղեկավարները նշանակվում են հատուկ հովանավորված տաղանդներից (նման համակարգը բավական հակադրվում է ինչպես արիստոկրատիային, այնպես էլ դեմոկրատիային)։ Երկրորդ՝ առավել տարածված իմաստը ենթադրում է մեկնարկային պայմանների ստեղծում օբյեկտիվորեն օժտված և աշխատասեր մարդկանց համար, որպեսզի նրանք ապագայում հնարավորություն ունենան հասարակական բարձր դիրք գրավել ազատ մրցակցության պայմաններում։
Տերմինի պատմությունըԽմբագրել
Չնայած որ մերիտոկրատիայի երևույթը գոյություն է ունեցել դարեր ի վեր, օրինակ՝ կոնֆուցիական փիլիսոփայության շրջանակներում, հենց «մերիտոկրատիա» տերմինն առաջին անգամ օգտագործել է գերմանա-ամերիկացի փիլիսոփա Հաննա Արենդտը 1954 թ.-ին գրված իր «Կրթության ճգնաժամ» էսսեում և մի քանի տարի անց մշակվել է բրիտանացի քաղաքական գործիչ և սոցիոլոգ Մայքլ Յանգի կողմից իր «Մերիտոկրատիայի ծագումը» երգիծական աշխատությունում, որում նկարագրվում է ֆուտուրիստական հասարակություն, որտեղ հասարակական դիրքը որոշվում է ինտելեկտի գործակցով (IQ-ով)։ Գրքում նման համակարգը հանգեցնում է հեղափոխության, որի ժամանակ զանգվածները տապալում են ամբարտավան և ժողովրդից կտրված էլիտային։ Նմանատիպ սյուժեներ օգտագործվել են նաև այլ գրական ստեղծագործություններում։ Ավելի ուշ, տերմինը ձեռք է բերում ավելի դրական երանգավորում, որը մեծ մասամբ կիրառում էին հնարավորությունների համընդհանուր հավասարության կողմնակիցները։ 1973 թ.-ին գրված իր «Գալիք հետինդուստրիալ հասարակություն» գրքում Դենիել Բելը կարծիք է հայտնում, որ մերիտոկրատիան հնարավորություն կտա վերացնել բյուրոկրատիան, ինչպես նաև փոխել հասարակության սոցիալական համարգը ընդհանրապես[1]։ Նմանատիպ հայացքների էին հարում նաև արևմտյան սոցիոլոգիայում նեոպահպանողականության կողմնակիցները (Զբիգնև Բժեզինսկի)։
Քաղաքագիտության և քաղաքականության Օքսֆորդի բացատրական բառարանում տերմինը հայերեն թարգմանվել է որպես «արժանավարություն»[2]։
Մերիտոկրատիայի իրացումըԽմբագրել
Մի շարք ուսումնասիրողների կարծիքով Չինաստանը պատմության որոշակի ժամանակաշրջանում մոտ էր մերիտոկրատական համակարգի իրացմանը։ Այսպես, Սուն դինաստիայի ժամանակ լայնորեն կիրառվում է կեցզյույ կոչվող քննությունների եռաստիճան համակարգը, որի օգնությամբ ղեկավարի պաշտոնի համար ընտրվում էին այնպիսի հավակնորդներ, ովքեր առավել լավ էին հասկանում արվեստից, կոնֆուցիականությունից և վարչական խնդիրներից[3]։
ԱՄՆ-ում տարածված է այն կարծիքը, որ իրենց մոտ մերիտոկրատիան արդեն իրականություն է, այնպես որ ամերիկացիների անձնական ձեռքբերումները կախված են միայն ունակություններից, աշխատասիրությունից, կենսադրույթներից և բարոյականությունից[4]։ Քննադատները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ դեռ կարևոր դեր են խաղում ժառանգությունը, սոցիալական և մշակութային առավելությունները, աշխատաշուկայում և անհատական ձեռնարկատիրության մեջ օբյեկտիվ հնարավորությունները, որակյալ կրթության հնարավորությունը և խտրականությունը[4]։
Մինչև 1979 թ.-ը Ռոդեզիայում գոյություն ուներ կրթական և գույքային ցենզ, ինչի պատճառով այդ աֆրիկյան երկրի սևամորթ մեծամասնությունը փաստացիորեն ամբողջությամբ զրկված էր ընտրություններին մասնակցելու իրավունքից (ընդ որում, պետք է նաև նշել, որ երկրի սպիտակամորթ բնակչությունը նույնպես, ովքեր չէին համապատասխանում այդ պահանջներին, նույնպես զրկված էին ընտրություններին մասնակցելուց)։ Ռոդեզիայի նախկին վարչապետ Յան Սմիթն իր հուշագրություններում այդ տարիներին ստեղծված համակարգն անվանում է մերիտոկրատիա[5]։
Օշոյի մերիտոկրատական հայացքներըԽմբագրել
Հնդիկ հոգևոր առաջնորդ Օշոն առաջարկում է, որ այն մարդը, ով գոնե ընդունվել է ԲՈՒՀ, պետք է ձայնի իրավունք ունենա։ Նրա տարիքը կարևոր չէ։
Ընտրություններին մասնակցող թեկնածուն նվազագույնը պետք է բակալավրի աստիճան ունենա, իսկ քաղաքապետի պաշտոնին հավակնող մարդը պետք է նվազագույնը մագիստրատուրա ավարտած լինի։
ՔննադատությունըԽմբագրել
Մերիտոկրատիայի նշանավոր վերլուծաբաններից էր նաև մաթեմատիկոս Ալեքսանդր Գրոտենդիկը, ով հետևել էր մաթեմատիկոսների էլիտար խմբի էվոլյուցիան հանճարների միավորումից մինչև սոցիալական բջջի բաժանումը երկու կաստաների միջև՝ անողորմ «Բարձրյալների» և վախի մեջ ապրող «ճահճի»[6]։
Մերիտոկրատիայի քննադատների կարծիքով այս մոտեցումը կոչված է արդարացնելու ինտելեկտուալ էլիտայի արտոնությունները[7]։
Ամերիկացի լրագրող Քրիստոֆեր Հեյզը կարծում է, որ մերիտոկրատական համակարգից ծնունդ առած անհավասարությունը ժամանակի ընթացքում ճնշում է ուղղահայաց շարժունակության մեխանիզմները («մերիտոկրատիայի երկաթյա օրենքը»)[8]։
Ածանցյալ հասկացություններԽմբագրել
Մերիտոկրատականություն` աշխատանքի կազմակերպման համակարգի հատկանիշ, որի ժամանակ գերիշխում է ձեռքբերումների և արդյունավետության խրախուսման կողմնորոշվածությունը (յուրաքանչյուրից ըստ հնարավորությունների, յուրաքանչյուրին ըստ արժանիքների, կարիք ունեցողների ըստ պահանջմունքների)։
Հանրամատչելի մշակույթումԽմբագրել
- Հերման Հեսսեի «Ուլունքախաղ» վեպը
- «Էնդերի խաղը» գիրքն ու ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսին ընտրում են ամենատաղանդավր երեխաների թվից, որպեսզի նա գլխավորի ողջ երկրային աստղային նավատորմը։
- «République» վիդեոխաղը, որտեղ իրադարձությունները ծավալվում են բռնատիրական պետությունում, որի առաջնորդը մերիտոկրատական քաղաքականության կողմնակից է։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
Ուկրաինայում գոյություն ունի մերիտոկրատական կուսակցություն (МЕРІТОКРАТИЧНА ПАРТІЯ УКРАЇНИ)։
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Белл Д. Грядущее постиндустриальное общество. М.: Академия, 1999. ISBN 5-87444-070-4
- ↑ Քաղաքագիտության և քաղաքականության Օքսֆորդի բացատրական բառարան, Երևան, Գիտանք, 2003, էջ 344. ISBN 99930-963-0-X
- ↑ James E. McClellan III, Harold Dorn. Science and Technology in World History. Second Edition. Johns Hopkins university press, 2006. p.121
- ↑ 4,0 4,1 McNamee S. J., Miller R. K. The Meritocracy Myth //Sociation Today. Spring 2004. Vol. 2, No. 1. [1](անգլ.)
- ↑ Ian Smith. Bitter Harvest: The Great Betrayal, London, 2001. pp. 107-108.
- ↑ Гротендик А. Урожаи и посевы. Размышления о прошлом математика / Перев. с франц. — Ижевск: Регулярная и хаотическая динамика, 2001. — 288 стр. [2] Archived 2007-08-16 at the Wayback Machine., zip/html
- ↑ Янг М., 1991.
См. также: Marris P. Just Rewards: Meritocracy Fifty Years Later // Political Quarterly. Vol. 77, No. s1. P. 157. (անգլ.) - ↑ Hayes C. Twilight of the elites: America after meritocracy. New York: Crown Publishing, 2012. ISBN 9780307720450
ԳրականությունԽմբագրել
- Янг М. Возвышение меритократии // Утопия и утопическое сознание. М.։ Прогресс, 1991. (ռուս.)
- Дементьева В. В. «Меритократия» Римской Республики։ право, ритуал, политическая культура // IVS ANTIQVVM. Древнее право. № 17, 2006. С. 55-65.
- Repenser l’égalité des chances de Patrick Savidan, Grasset, 2007, 326 p.
- Le mérite et la République. Essai sur la société des émules.Olivier Ihl, Gallimard; 2007, 409 pages.
- The Rise of the Meritocracy, 1870–2033։ An Essay on Education and Equality.Young, Michael. 1961. Baltimore, MD։ Penguin Books. (անգլ.)
- Le mérite et la nature. Une controverse républicaine։ l'accès des femmes aux professions de prestige. 1880-1940". Juliette Rennes, Paris, Fayard, 594 p.