Փարիզի ռազմական դպրոց (ֆր.՝ École militaire), զինվորական մասնագիտացված ուսուցմամբ ուսումնական հաստատություն Ֆրանսիայում։

Փարիզի ռազմական դպրոց
ֆր.՝ École militaire
Քարտեզ
Քարտեզ
Տեսակզինվորական դպրոց
Հիմնադրված է1751 թվական
Երկիր Ֆրանսիա[1][2]
ՏեղագրությունÉcole-Militaire?[2]

Տեղակայված է երկրի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում՝ Մարսի դաշտի արևելյան հատվածում, վարչականորեն՝ Փարիզի յոթերորդ շրջանում։

Պատմություն խմբագրել

Ռազմական դպրոցը հիմնադրվել է Ավստրիայի ժառանգության համար մղվող պատերազմից հետո՝ 1751 թվականի հունվարի 18-ին։ Այն ստեղծվել է Ֆրանսիայի թագավոր Լուի Սիրվածի հրամանագրով, ինչպես նաև Մարքիզուհի դե Պոմպադուրի հովանավորությամբ և Ժոզեֆ Պարի Դյուվերնի ֆինսանսավորմամբ։

Դպրոցի ստեղծման նպատակը աղքատ ազնվականական ընտանիքների երեխաներին զինվորական կրթություն տալն է։ Կառույցի շենքը նախագծել է ճարտարապետ Անժ-Ժակ Գաբրիելը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1752 թվականին, սակայն դպրոցի պաշտոնական բացումը տեղի է ունեցել միայն ութ տարի հետո՝ 1760 թվականին։

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I Բոնապարտը ևս եղել է այս դպրոցի սանը։ Երիտասարդ հասակում Նապոլեոնն ընդունվել է Փարիզի ռազմական դպրոց, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով մեկ տարի անց ստիպված է եղել թողնել ուսումը։

Ռազմական հաստատություն խմբագրել

Ներկայումս Փարիզի ռազմական դպրոցն իրենից ներկայացնում է ռազմագիտական և գիտահետազոտական հաստատությունների համալիր։ Այստեղ գործում են ստորև նշված հիմնական հաստատությունները՝

  • Ռազմական ակադեմիա
  • Զինվորական դպրոցի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ
  • Առաջատար ռազմական հետազոտությունների կենտրոն
  • Գլխավոր շտաբի սպայական բարձրագույն դպրոց

Ծանոթագրություններ խմբագրել

  1. base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի ռազմական դպրոց» հոդվածին։