Լետիցիա Բոնապարտ
Մարիա Լետիցիա Բուոնապարտե կամ Լետիցիա Ռամոլինո (հայտնի է նաև որպես Marie-Lætitia Ramolino, Madame Mère de l'Empereur, օգոստոսի 24, 1750[1][2], Այաչչո - փետրվարի 2, 1836[1][2], Հռոմ, Պապական մարզ), իտալական ազնվական։
Մարիա Լետիցիա Ռամոլինո Նապոլեոն I կայսրի մայրը | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1750[1][2] |
Ծննդավայր | Այաչչո, Կորսիկա |
Մահացել է | փետրվարի 2, 1836[1][2] (85 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական Մարզ |
Գերեզման | Chapelle Impériale |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի առաջին հանրապետություն Ֆրանսիայի առաջին կայսրություն |
Մասնագիտություն | ազնվական |
Ամուսին | Շառլ Բոնապարտ |
Ծնողներ | Ժան-Ժերոմ Ռամոլինո և Անջելա Մարիա Պիետրա-Սանտա |
Երեխաներ | Նապոլեոն Բոնապարտ Լուի Բոնապարտ Պոլինա Բոնապարտ Կարոլինա Բոնապարտ Էլիզա Բոնապարտ Ջոզեֆ Բոնապարտ Լուսյեն Բոնապարտ Ժերոմ Բոնապարտ |
Letizia Ramolino Վիքիպահեստում |
Նապոլեոն I Բոնապարտի մայրը, Ժան-Ժերոմ Ռամոլինոյի և Անջելա Մարիա Պիետրա-Սանտայի դուստրը։
Կենսագրություն
խմբագրելՋենովական բանակի կապիտան, ապա Կորսիկա կղզու կամուրջների և ճանապարհների գլխավոր տեսուչ Ժան-Ժերոմ Ռամոլինոյի և Սարտենի ազնվական ընտանիքից սերող Անջելա Մարիա Պիետրա-Սանտայի դուստրը[3]։ 13 տարեկանում ամուսնացավ իրավաբան Կառլո Բուանապարտեի հետ[4]։ Չնայած նրան, որ 1769 թվականին Կորսիկան անցավ Ֆրանսիայի տիրապետությանը, այնուամենայնիվ Լետիցիա Բուոնապարտեն չկարողացավ սովորել ֆրանսերեն։ 1875 թվականին` ամուսնու մահից հետո, ընտանիքը գլխավորեց Լետիցիայի երկրորդ որդին` Նապոլեոն Բոնապարտը։ Վերջինս ավարտելով կրթությունը ծառայության անցավ Ֆրանսիական բանակի հրետանիում և բացահայտ դեմ դուրս եկավ Կորսիկայի ապստամբ ուժերի դեմ, որը գլխավորում էր Պասկալ Պաոլին։ Ենթարկվելով քաղաքական հետապնդումների, Բոնապարտների ընտանիքը տեղափոխվեց մայրցամաքային Ֆրանսիա։ Այսպիսով Բոնապարտները 1793 թվականին տեղափոխվեցին Մարսել։
Նապոլեոնը` կայսր թագադրվելուց հետո, նրան շնորհեց «Madame Mère» տիտղոսը և նվիրեց Պոն-սյուղ-Սեն կալվածքը, որը գտնվում է Փարիզում։ Լետիցիան չմասնակցեց թագադրմանը, այնուամենայնիվ Նապոլեոնի պահանջով, Ժակ-Լուի Դավիդը իր հանրահայտ կտավում պատկերել է Լետիցիային։ Չնայած մեծ կարողությանը, Լետիցիան ապրում էր շատ համեստ, զբաղվում էր այգեգործությամբ, հազվադեպ էր լինում կայսրի նստավայրում և չէր հետաքրքրվում քաղաքական գործերով։
Նապոլեոնի իշխանության վերջնական տապալումից հետո Լետիցիա Բոնապարտը իր եղբոր` Ժոզեֆ Ֆեշի հետ հաստատվեց Իտալիայում և մինչև կյանքի վերջ բնակվեց Հռոմի Վենետիկի հրապարակում գտնվող «Palazzo Bonaparte» կոչվող տանը։ Նա մահացավ 85 տարեկանում` համարյա կուրացած վիճակում։
Ընտանիք
խմբագրելՆրա ամուսինը Կառլո Բուոնապարտն էր` իտալացի իրավաբան և քաղաքական գործիչ։ Նրանք ունեցան 13 երեխա, որոնցից չափահաս տարիքի հասան միայն ութը` 5 որդի և 3 դուստր[5]
- Նապոլեոնե Բուոնապարտե ` ծնվել և մահացել է 1765թ.ի օգոստոսի 17ին
- Մարիա Աննա Բուոնապարտե` 3 հունվարի 1767 – 1 հունվարի 1768
- Ժոզեֆ Բուոնապարտե` հետագայում Բոնապարտ,( 7 հունվարի 1768 – 28 հուլիսի 1844), Նեապոլի և Սիցիլիայի արքա, Իսպանիայի թագավոր
- Նապոլեոնե Բուոնապարտե` հետագայում Նապոլեոն Բոնապարտ, (15 օգոստոսի 1769 - 5 մայիսի 1821), Ֆրանսիայի առաջին կայսր, Բոնապարտների կայսրական տոհմի հիմնադիր
- Մարիա Աննա Բուոնապարտե` մահացել է անմիջապես ծնվելուց հետո` 1770 թվականին։
- Լուչիանո Բուոնապարտե` հետագայում Լուսյեն Բոնապարտ, (21 մարտի 1775 – 29 հունիսի 1840)։ Պետական և քաղաքական գործիչ, Կանինոյի և Մուսինյանոյի արքայազն
- Մարիա Աննա Էլիզա Բոնապարտ` (3 հունվարի 1777 – 7 օգոստոսի 1820), Տուսկանայի Մեծ Դքսուհին
- Լուիջի Բուոնապարտե` հետագայում Լուի Բոնապարտ, (2 սեպտեմբերի 1778 – 25 հուլիսի 1846) , 1806-1808թթ Հոլանդիայի արքա, Ֆրանսիայի վերջին կայսր Նապոլեոն III հայրը
- Պոլինա Բոնապարտ` (20 հոկտեմբերի 1780 – 9 հունիսի 1825), Գվաստիլիայի դքսուհի, Ֆրանսիայի արքայադուստր
- Կարոլինա Բոնապարտ` ամուսնանալուց հետո` Մարիա Կարոլինա Մյուրատ,(25 մարտի 1782 – 18 մայիսի 1839), Յուլիխ-Կլևէ-Բերգի Մեծ Դքսուհի, Յոախիմ Մյուրատի կինը
- Ժերոմ Բոնապարտ` (15 նոյեմբերի 1784 – 24 հունիսի 1860), Վեստֆալիայի արքա
Ընտանիքի պատկերասրահ
խմբագրելԶինանշան
խմբագրելԼետիցիա Բոնապարտը ուներ անձնական զինանշան, ստեղծված Նապոլեոն Բոնապարտի զինանշանի օրինակով
-
Լետիցիա Բոնապարտի զինանշանը
-
Ֆրանսիայի առաջին կայսրության և Նապոլեոն Բոնապարտի զինանշանը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.napoleon.org/histoire-des-2-empires/biographies/bonaparte-letizia-1749-1836-mere-de-napoleon-ier/
- ↑ Friedrich Max Kircheisen, Napoléon, Plon, 1934, p. 3
- ↑ http://geneagraphie.com/getperson.php?personID=I2591&tree=1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լետիցիա Բոնապարտ» հոդվածին։ |