Եգիպտագիտություն, Հին Եգիպտոսի պատմությունը, մշակույթը, հնագիտական հուշարձանները, գիրը, լեզուն ուսումնասիրող ամբողջական

գիտություն, արևելագիտության ճյուղ։ Մինչն 19-րդ դար Եգիպտոսի պատմությունը հայտնի Էր Աստվածաշնչից և հին հեղինակների (մասնավորաբար հունա-լատինական) տեղեկություններից։

Հին Եգիպտոսի մշակույթը խմբագրել

Հին Եգիպտոսի մշակույթին Արևմտյաև Եվրոպայում ծանոթացան Նապոլեոն Բոնապարտի եգիպտական արշավանքից (1798) հետո։ Նապոլեոնի զորքերին ուղեկցող գիտնականները հրատարակեցին «Եգիպտոսի նկարագրությունը» արժեքավոր աշխատությունը (24 հատոր բնագրեր, նույնքան էլ հուշարձանների ու արձանագրությունների պատկերներ)։

Մեհենագրություն խմբագրել

Եգիպտական բազմաթիվ մեհենական վավերագրեր մատչելի դարձան միայն 1822 թվականից, երբ Ֆ․ Շապոլյոնը հայտնագործեց դրանց ընթերցման բանալին։ Ուսումնասիրելով եգիպտական հուշարձանների բնագրերը և հատկապես Ռոզեթյան արձանագրությունը (եգիպտերեն, հունարեն)՝ Շամպոլյոնը 1822 թվականի սեպտեմբերի 22-ին Փարիզի Արձանագրությունների ակադեմիայում հաղորդեց եգիպտական մեհենագրության իր հետազոտությունների և վերծանման արդյունքների մասին։ Նա կազմեց եգիպտերենի առաջին քերականությունն ու բառարանը։

 
Սֆինքսի դամբարանը

Հուշարձաններ և դամբարաններ խմբագրել

1828-1830 թվականներին Շամպոլյոնի հնագիտական արշավախումբը առաջին անգամ գիտականորեն լուսաբանեց մի շարք հուշարձաններ։ Եգիպտագիությունը զգալիորեն զարգացրին Ֆ․ Շամպոլյոնի հետնորդներ Ի․ Ռոսելլինին (Իտալիա), Ռ․ Լեպսիուսը, Գ․ Բրուգշը, Գ․ Էբերսը (Գերմանիա), Է․ դը Գուժեն, Ֆ․ Շաբան (Ֆրանսիա) և ուրիշներ։ 1851 թվականից Եգիպտոսում կանոնավոր հնագիտական արշավանքներ սկսեց ֆրանսիացի Օ․ Մարիետը, որը պեղեց Մեմփիսի սրբազան ցուլերի (ապիսներ) գերեզմանոցը, Հին թագավորությաև դամբարանը Սաքարայում, 19-րդ դարի թագավորական դինաստիայի տաճարներն Աբիդոսում, Հին Եգիպտոսի մայրաքաղաք Թեբեն։ Նա 1858 թվականին Կահիրեում հիմնադրվեց Եգիպտական թանգարանը ն «Հնությունների ծառայությունը»։ Ֆրանսիացի մեկ ուրիշ եգիպտագետ՝ Գ․ Մասպերոն, հետազոտեց 17-22-րդ թագավորական տների մումիաների գաղտնարանը Դեյր-Էլ-Բահարում (Թեբեի մոտ), 5-6-րդ թագավորական տների բուրգերը Սաքարայում։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հնագետներ Ժ․ դը Մորգանը (Ֆրանսիա) և Ու․ Պիտրրի Ֆլինդերսը (Անգլիա) պեղեցին տարբեր ժամանակաշրջանի (նախաթագավորական, Միջին թագավորության, նյուքսոսյան, հելլենիստական) հուշարձաններ Աբիդոսում, Գափնեում, Նավկրատիսում և այլուր։ Էլ-Ամառնայի պեղումներից հայտնաբերվեցին Ախեթաթոն մայրաքաղաքի ավերակները, Թութանհամոնի դամբարանը, Ջոսերի դամբարանի շրջակայքի ճարտարապետական համալիրը, Թեբեի տաճարներն ու պալատները և այլն։

Գիր և լեզու խմբագրել

Գերմանացի Ա․ Լրմանը և նրա աշակերտները, ուսումնասիրելով եգիպտացիների գիրն ու լեզուն, հրատարակեցին բանասիրական հիմնավոր աշխատություններ, այդ թվում՝ բազմահատոր բառարան։ Ամերիկացի Դ․ Բրեստեդը 5 հատորանոց ժողովածուում հրատարակեց բազմաթիվ վավերագրերի թարգմանություններ, և, ըստ այդ աղբյուրևերի, կազմեց Հին Եգիպտոսի պատմության ուրվագիծը։ Ռուս եգիպտագետ Բ․ Ա․ Հուրաևը արժեքավոր աշխատություններ հրատարակեց Հին Եգիպտոսի գրականության, կրոնի, մշակույթի վերաբերյալ։ Վ․ Ս․ Գոլենիշչնը 19-րդ դարի վերջին Եգիպտոսից հավաքեց հնություններ, հրատարակեց բնագրեր, Կահիրեի համալսարանում հիմնեց Եգիպտագիտության ամբիոն։ Շարունակելով Բ․ Հարանի ն Վ․ Գոլենիշչնի գիտական ավանդույթները՝ խորհրդային եգիպտագետները (Վ․ Վ․ Ստրուվե, Ի․ Մ․ Լուրյե, Վ․ Ի․ Ավդին, Մ․ է․ Մատյե, Բ․ Բ․ Պիոտրովսկի և ուրիշներ) եգիպտագիտությունը դրեցին մարքսիստական հիմքի վրա, ուսումնասիրելով նաև Հին Եգիպտոսի հասարակական-տնտեսական զարգացման հարցերը։

Գրի ձևերը Հին Եգիպտոսում
 
Հիերոգլիֆիկա
 
Իերատիկա
 
Դեմոտիկա
 
Կոպտիկ

Եգիպտագիտության հիմնական կենտրոններ խմբագրել

 
Պատիժը Հին Եգիպտոսում

ԽՍՀՄ-ում եգիպտագիտության հիմնական կենտրոններն էին՝ ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտը (Մոսկվա, Լենինգրադ), Էրմիտաժը (Լենինգրադ), Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանը (Մոսկվա), Լենինգրադի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետը։ Արտասահմանում եգիպտագիտության կարևորագույն կենտրոններն են Բեռլինը, Բոննը, Բոստոնը, Գյոթինգենը, Ժնևը, Լեյդենը, Լոնդոնը, Կահիրեն, Հռոմը, Միլանը, Չիկագոն, Պրահան, Ստրասբուրգը, Վիեննան, Փարիզը, Օքսֆորդը։ «Եգիպտոսի հնությունների ծառայություն» պետական կազմակերպությունը զբաղվում է Եգիպտոսում հին հուշարձանների պեղման, պահպանման և վերականգնման գործերով։ Այդ կազմակերպությանն են ենթարկվում Եգիպտոսի հնությունների թանգարանները, ինչպես և Կահիրեի թանգարանը, որտեղ պահվում է հին եգիպտական հուշարձանների՝ աշխարհում ամենախոշոր հավաքածուն։ Մի շարք պետություններ (ԱՄՆ, Բելգիա, ԳԴՀ, ԳՖՀ, Իտալիա, Լեհաստան, Հոլանդիա, Մեծ Բրիտանիա, Չեխոսլովակիա, Ֆրանսիա) Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ունեն մշտական գործող գիտական հիմնարկություններ (հատուկ ինստիտուտեր, հնագիտական արշավախմբեր), որոնք կատարում են կանոնավոր պեղումներ, ուսումնասիրում եգիպտական հուշարձանները։

Գրականություն խմբագրել

  • Кагаров E․, Прошлое и настоящее египтологии, Сергиев Посад, 1914;
  • Бузескул В․ П․, Открытия и научные достижения за последние годы в области изучения Древнего Востока, Харьков, 1927;
  • Тураев Б․ А․, Русская наука о Древнем Востоке до 1917 г․, Л․, 1927;
  • Кацнельсон И․ С․, Материалы для истории египтологии в России, в кн․։ Очерки по истории русского востоковедения, сб․ 2, М․, 1956;
  • Постовская Н․ М․, Изучение древней истории Ближнего Востока в Советском Союзе (1917-1959), Мг, 1961; Set he К․, Die Agyptologie․Lpz․, 1921;
  • DawsonW․ R-, Who was who in Egyptology․․, L․, 1951; Hornung E․, Einfiihrung in die Agyptologie․ <?․, Darmstadt, 1967; S a ս n e- ron S,, L’Egyptologie, P․, 1968․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 466