Վանդեա
Վանդեա[1] կամ Վանդե (ֆր.՝ Vendée), դեպարտամենտ Ֆրանսիայի արևմտյան մասում, Լուարայի երկիր շրջանի նահանգներից մեկը։ Վարչական կենտրոնը՝ Լա Ռոշ Սյուր Իոն։ Բնակչությունը՝ 654 096 մարդ (37-րդ տեղը նահանգների մեջ, 2010 թվականի տվյալներ)
Նահանգ | |||||
---|---|---|---|---|---|
Վանդեա | |||||
ֆր.՝ Vendée բրետոներեն՝ Vande | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | arrondissement of Fontenay-le-Comte?, arrondissement of la Roche-sur-Yon? և arrondissement of Les Sables-d'Olonne? | ||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Մակերես | 6720 կմ² | ||||
Բնակչություն | 654096 մարդ (2010) | ||||
Խտություն | 97,34 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | [[UTCUTC+1]] | ||||
Պաշտոնական կայք | vendee.pref.gouv.fr | ||||
| |||||
ԱշխարհագրությունԽմբագրել
Տարածքի մակերեսը 6720 կմ² է։ Դեպարտամենտով են հոսում Սևր Նանտեզ, Սևր Նիորտեզ, Լես և Վանդեա գետերը։ Դեպարտամենտի կազմի մեջ են մտնում 2 կղզիներ՝ Նուարմուտիե և Յե, ինչպես նաև 3 մարզ, 31 կանտոն և 282 կոմունա։
Հիմնական քաղաքներԽմբագրել
ՊատմությունԽմբագրել
Վանդեան 83 դեպարտամենտներից առաջիններից մեկն է, որը կազմավորվել է 1790 թվականի մարտին Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։ Ձևավորվել է նախկին Պուատու պրովինցիայի տարածքում։ Անվանումն առաջացել է Վանդեա գետից։ 1793 թվականին Ժակ Կատելինոյի գլխավորությամբ դեպարտամենտը դարձել է հակահեղափոխության ուժեղ օջախ։ Տվյալ ժամանակաշրջանի իրադարձությունները պատմությանը հայտնի են վանդեյան ապստամբություն անվամբ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 48։ ISBN 99941-56-03-9
Արտաքին հղումներԽմբագրել
- Préfecture (ֆր.)
- Conseil général (ֆր.)
- Հեղափոխություն եվրոպական ձևով Archived 2012-01-06 at the Wayback Machine. (ռուս.)