Վերոնա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերոնա (այլ կիրառումներ)
Վերոնա (իտալ.՝ Verona), քաղաք Իտալիայի հյուսիս-արևելքում` Վենետո մարզի Վերոնա պրովինցիայում (գավառում), վերջինիս վարչական կենտրոնը[1]։ Տեղադրված է Ադիջե գետի ափերին։ 2024 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 255 298 մարդ[2]։ Քաղաքի սուրբը Զենոն Վերոնացին և Պետրոս Վերոնացին են, իսկ քաղաքի տոնը՝ մայիսի 21-ին։ Վերոնայի առաջին բնակավայրը հիշատակվում է դեռևս Դոմիցիանոս կայսեր օրոք։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վերոնա | |||||
Verona | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մարզ | Վենետո | ||||
Գավառ | Վերոնա | ||||
Համայնք | Վերոնա | ||||
Ներքին բաժանում | Borough 1 of Verona? և Borough 3 of Verona? | ||||
Հիմնադրված է | մոտ մ. թ. ա. 550 թ. | ||||
Մակերես | 206,63 կմ² | ||||
ԲԾՄ | 59 մ | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Խոսվող լեզուներ | իտալերեն | ||||
Բնակչություն | 255,298 մարդ (2024) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 045 | ||||
Փոստային դասիչ | 37100 և 37121–37142 | ||||
Ավտոմոբիլային կոդ | VR | ||||
ISTAT | 023091 | ||||
Պաշտոնական կայք | comune.verona.it | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելՎերոնայի վաղ պատմությունը, ինչպես նաև անվանման ծագումը մնում է առեղծված։ Վերոնայի հիմնադրումը վերագրվում է հյուսիսային Իտալիայում և Ալպերում բնակվող ցեղերից էվգենեյներին կամ ռետերին, այլ տարբերակով` վենետներին։ Մինչև հռոմեացիները հայտնվելը տարածքն ըստ երևույթին բնակեցված է եղել վենետների և գալիական ցեղերից կենոմանների կողմից։ Վերոնան մ.թ.ա. 89 թվականին ճանաչվել է հռոմեական կոլոնիա, իսկ մ.թ.ա. 49-ին ստացել մունիցիպիումի` քաղաքի կարգավիճակ։
Ժողովրդագրություն
խմբագրել2024 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում էր 255 298 մարդ, որոնցից 122 109-ը տղամարդիկ էին, 133 189-ը` կանայք[2]։ Նույն ժամանակի տվյալներով բնակիչներից 217 685-ը կամ 85,3%-ը կազմում էին Իտալիայի քաղաքացիները։ Այլ երկրների քաղաքացիներից շատ էին Ռումինիայի, Շրի Լանկայի, Մոլդովայի քաղաքացիները, մանրամասների համար տես կցված աղյուսակը։
Այլ երկրների քաղաքացի բնակիչների թիվն ըստ երկրի[3] | |
---|---|
Երկիր | Բնակչություն |
Ռումինիա | 8 967 |
Շրի Լանկա | 7 964 |
Մոլդովա | 2 317 |
Չինաստան | 1 843 |
Նիգերիա | 1 750 |
Ալբանիա | 1 609 |
Մարոկկո | 1 561 |
Հնդկաստան | 1 076 |
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքը գտնվում է ծովի մակարդակից 59 մ բարձրության վրա` Ադիջե գետի ափերին, Իտալիայի ամենամեծ Գարդա լճի հարավարևելյան ափից մոտ 20 կմ հեռավորության վրա։ Հանդիսանում է կարևոր տրանսպորտային հանգույց` գտնվելով Միլանը Վենետիկի և Իտալիան Ավստրիայի հետ կապող ճանապարհների խաչմերուկին։
Կլիմա
խմբագրելՎերոնայի կլիման մերձարևադարձային մուսսոնային է` տաք ամառներով և սառը, խոնավ ձմեռներով։ Սա բնորոշ է Հյուսիսային Իտալիայի ցամաքային տարածքներին, Վերոնայի դեպքում կլիմայի վրա որոշակի ազդեցություն թողնում է նաև Գարդա լիճը[4]։ Օդի հարաբերական խոնավությունը տարվա ընթացքում բարձր է, հատկապես ձմռանը, ինչն առաջացնում է մառախուղներ` հիմնականում մայրամուտից մինչև ուշ առավոտ։ Վերջին տարիներին այս երևույթը ավելի ու ավելի հազվադեպ է դիտվում։
Վերոնա (1971–2000, էքստերմալները 1946 թվականից)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 19.8 (67.6) |
22.1 (71.8) |
27.2 (81) |
31.8 (89.2) |
36.6 (97.9) |
38 (100) |
38.2 (100.8) |
39.0 (102.2) |
33.2 (91.8) |
29.2 (84.6) |
23.6 (74.5) |
18.8 (65.8) |
39.0 (102.2) |
Միջին բարձր °C (°F) | 6.1 (43) |
8.9 (48) |
13.4 (56.1) |
17.2 (63) |
22.7 (72.9) |
26.3 (79.3) |
29.2 (84.6) |
28.8 (83.8) |
24.4 (75.9) |
18.0 (64.4) |
11.0 (51.8) |
6.7 (44.1) |
17.7 (63.9) |
Միջին օրական °C (°F) | 2.5 (36.5) |
4.5 (40.1) |
8.4 (47.1) |
12.0 (53.6) |
17.2 (63) |
20.8 (69.4) |
23.6 (74.5) |
23.3 (73.9) |
19.0 (66.2) |
13.3 (55.9) |
7.1 (44.8) |
3.1 (37.6) |
12.9 (55.2) |
Միջին ցածր °C (°F) | −1.2 (29.8) |
0.1 (32.2) |
3.4 (38.1) |
6.8 (44.2) |
11.7 (53.1) |
15.4 (59.7) |
18.0 (64.4) |
17.8 (64) |
13.7 (56.7) |
8.7 (47.7) |
3.2 (37.8) |
−0.4 (31.3) |
8.1 (46.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −18.4 (−1.1) |
−18.4 (−1.1) |
−10.4 (13.3) |
−2.2 (28) |
0.0 (32) |
3.8 (38.8) |
7.3 (45.1) |
8.1 (46.6) |
2.0 (35.6) |
−4.6 (23.7) |
−7.9 (17.8) |
−15.5 (4.1) |
−18.4 (−1.1) |
Տեղումներ մմ (դյույմ) | 50.9 (2.004) |
43.3 (1.705) |
48.7 (1.917) |
70.4 (2.772) |
74.2 (2.921) |
87.2 (3.433) |
62.6 (2.465) |
81.7 (3.217) |
76.2 (3) |
91.0 (3.583) |
64.8 (2.551) |
52.5 (2.067) |
803.5 (31.634) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 6.8 | 5.1 | 6.0 | 8.9 | 8.6 | 8.6 | 5.5 | 5.8 | 6.0 | 7.4 | 7.1 | 6.2 | 82.0 |
% խոնավություն | 85 | 78 | 73 | 75 | 73 | 73 | 73 | 74 | 76 | 81 | 84 | 84 | 77 |
Միջին ամսական արևային ժամ | 94 | 102 | 156 | 180 | 241 | 255 | 304 | 262 | 199 | 158 | 72 | 81 | 2104 |
Աղբյուր #1: Servizio Meteorologico (humidity 1961–1990)[5][6][7] | |||||||||||||
Աղբյուր #2: Danish Meteorological Institute (sun, 1931–1960)[8] |
Տեսարժան վայրեր
խմբագրելՇնորհիվ անտիկ ժամանակների, միջնադարի և վերածննդի ժամանակաշրջանի պահպանված բազմաթիվ արժեքավոր կառույցների` Վերոնան 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես համաշխարհային մշակույթի ժառանգության մաս[9]։
Հռոմեական շրջանի կառույցներ
խմբագրելՀռոմեական շրջանի կառույցներից առավել հայտնի է Վերոնայի ամֆիթատրոնը` Արենան, որը զբաղեցնում է քաղաքի ամենախոշոր հրապարակի` Պիացցա Բրայի հյուսիսարևելյան մասը։ Այն կառուցվել է մոտ մ.թ. 30 թվականին և հանդիսանում է Իտալիայի երրորդ ամենախոշոր ամֆիթատրոնը Հռոմի Կոլիզեումից և Կապուայի ամֆիթատրոնից հետո. անտիկ ժամանակներում այն տեղավորել է մինչև 30 հազար մարդ։ Իր տեսակի մեջ ամենալավ պահպանված հուշարձաններից մեկն է։ Ներկայումս այն շարունակվում է օգտագործվել թատերական ներկայացումների, զանազան հասարակական միջոցառումների և, ամենակարևորը, ամեն ամառ անցկացվող օպերայի փառատոները հյուրընկալելու նպատակով[10]։
Հռոմեական շրջանի այլ հայտնի կառույցներից են
- Հռոմեական թատրոնը` կառուցված մ.թ.ա. I դարի վերջին։ Ներկայումս պահպվանվել են միայն կառույցի մնացորդները, որոնք պեղվել և մասամբ վերականգնվել են 1830 թվականից սկսած,
- Պոնտե Պիետրա կամուրջը (իտալ. Ponte Pietra, թարգմանաբար` քարե կամուրջ)` կառուցված մ.թ.ա. I դարի սկզբին։ 1945 թվականին քաղաքից նահանջի ժամանակ կամուրջը պայթեցվել է գերմանական զորքերի կողմից, սակայն վերականգնվել է 1957-1959 թվականներին՝ գետի հունից հանված բնօրինակ օրիգինալ բեկորների օգտագործմամբ,
- Արկո դեի Գավի հաղթական կամարը (իտալ. Arco dei Gavi)` կառուցված մ.թ. I դարի երկրորդ կեսին։ 1805 թվականին այն պայթեցվել է ֆրանսիական զորքերի կողմից և ապա վերականգնվել 1930 թվականին,
- Պորտա Բորսարի դարպասը (իտալ. Porta Borsari)` կառուցված մ.թ. I դարում։
Միջնադարյան և Նոր շրջանների կառույցներ
խմբագրելՔաղաքի կենտրոնական մասում է Պիացցա դելլե Էրբե հրապարակը (իտալ. Piazza delle Erbe, բառացի` խոտերի հրապարակ), որը գտնվում է հռոմեական շրջանի ֆորումի տեղում։ Հրապարակի հյուսիսային մասում է Մաֆֆեի պալատը (իտալ. Palazzo Maffei)` կառուցված XV-XVII դարերում, որի դիմաց կանգնած է մարմարե սյուն` պսակված Վենետիկի խորհրդանիշը հանդիսացող թևավոր առյուծով։ Հարևանությամբ 44 մ բարձրությամբ դել Գարդելլո աշտարակն է (իտալ. Torre del Gardello)` կառուցված XIII-XV դարերում։ Հյուսիս-արևելքից Մացցանտի տունն է (իտալ. Case Mazzanti)` կառուցված XIII դարում, վերակառուցված և վերաձևավորված XVI դարում։ Արևելքից հրապարակի միջին մասում է 84 մ բարձրությամբ Լամբերտի աշտարակը (իտալ. Torre dei Lamberti)` կառուցված XII-XV դարերում։ Արևմուտքից միջին մասում է Առևտրականների տունը (իտալ. Casa dei Mercanti կամ Domus Mercatorum)` կառուցված XII դարում փայտից, ապա վերակառուցված քարից և վերջնական տեսք ստացած XIX դարում։ Հրապարակի կենտրոնում գտնվում է 1368 թվականին կառուցված շատրվան` Վերոնայի տիրամայր (իտալ. Madonna Verona) կոչվող արձանով, որը սակայն հռոմեական շրջանի ստեղծագործություն է։
Պիացցա դելլե Էրբեի մերձակայքում է Պիացցա դեի Սինյորին (իտալ. Piazza dei Signori)` ևս մեկ գեղեցիկ միջնադարյան հրապարակ շրջապատված զանազան հետաքրքիր շինություններով։ Հրապարակի կենտրոնում Դանթե Ալիգիերիի արձանն է` տեղադրված 1865 թվականին։
Եկեղեցիներ
խմբագրելԱռավել նշանավոր եկեղեցիներն են
- Սուրբ Զենոնի բազիլիկը (իտալ. Basilica di San Zeno կամ San Zeno Maggiore), որը գտնվում է քաղաքի հովանավոր սուրբ Զենոնի թաղման տեղում։ Այս տեղում առաջին եկեղեցին կառուցվել է դեռ IV դարի վերջում, սակայն այն ավերվել է, և IX դարի սկզբում կառուցվել է նոր եկեղեցի։ Ներկայիս ռոմանական եկեղեցին կառուցվել է X-XII դարերում և վերջնական տեսքի եկել XIV դարի վերջում։
- Սանտա Մարիա Անտիկա եկեղեցին (իտալ. Chiesa di Santa Maria Antica), որը կառուցվել է XII դարում` երկրաշարժից ավերված VII դարի եկեղեցու տեղում։
- Վերոնայի կաթողիկե տաճարը (իտալ. Cattedrale Santa Maria Matricolare կամ Duomo di Verona)` կառուցված XII դարում` ավելի հին եկեղեցիների տեղում։
- Սուրբ Անաստասիայի գոթական բազիլիկը (իտալ. La chiesa di San Pietro da Verona in Santa Anastasia)` կառուցված XIII-XV դարերում, որը Վերոնայի եկեղեցիներից ամենախոշորն է։
Քույր քաղաքներ
խմբագրել- Բեթղեհեմ (արաբ․՝ بيت لحم), Պաղեստին
- Դեթմոլդ (գերմ.՝ Detmold), Գերմանիա
- Զալցբուրգ (գերմ.՝ Salzburg), Ավստրիա
- Կոշիցե, Սլովակիա
- Մաշհադ (պարս.՝ مشهد), Իրան
- Մյունխեն (գերմ.՝ München), Գերմանիա
- Նագահամա (ճապ.՝ 長浜市), Ճապոնիա
- Նիմ (ֆր.՝ Nîmes, օքս.՝ Nimes), Ֆրանսիա
- Պուլա (խորվ.՝ Pula), Խորվաթիա
- Ռաանանա (եբրայերեն՝ רעננה), Իսրայել
- Ֆրեզնո (անգլ.՝ Fresno), Կալիֆորնիա, ԱՄՆ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Verona)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 30-ին.
- ↑ 2,0 2,1 «Monthly Demographic Balance». Վերցված է 2024 դեկտեմբերի 28-ին.
- ↑ Resident population by sex, municipality and citizenship
- ↑ Thomas A. Blair, Climatology: General and Regional, Prentice Hall pages 131-132; Adriana Rigutti, Meteorologia, Giunti, p, 95, 2009.
- ↑ «Verona/Villafranca (VR)» (PDF). Atlante climatico. Servizio Meteorologico. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «STAZIONE 090-VERONA VILLAFRANCA: medie mensili periodo 61 - 90». Servizio Meteorologico. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Verona Villafranca: Record mensili dal 1946» (Italian). Servizio Meteorologico dell’Aeronautica Militare. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Cappelen, John; Jensen, Jens. «Italien - Verona» (PDF). Climate Data for Selected Stations (1931-1960) (Danish). Danish Meteorological Institute. էջ 148. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «City of Verona». World Heritage (անգլերեն). ՅՈՒՆԵՍԿՕ.
- ↑ «Arena di Verona». 19 October 2015.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վերոնայի մունիցիպալիտետի պաշտոնական կայք էջը (իտալ.)
- Վերոնա - ֆոտոռեպորտաժ
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 797 ռուս.. • անգլ.. • ֆր. |
- Մեդիաֆայլեր Վերոնա թեմայով Վիքիպահեստում:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերոնա» հոդվածին։ |