Ֆրանցիսկո Գոյա
Ֆրանցիսկո Խոսե դե Գոյա ի Լուսիենտես (իսպ.՝ Francisco José de Goya y Lucientes, մարտի 30, 1746[1][2][3][…], Ֆուենդետոդոս, Սարագոսա, Արագոն, Իսպանիա[1][4][5] - ապրիլի 16, 1828[6][2][4][…], Բորդո[4][5]), իսպանացի հայտնի գեղանկարիչ և փորագրիչ, ռոմանտիզմի ժամանակաշրջանի գեղարվեստի առաջին և առավել հեղինակավոր վարպետներից մեկը։
Վաղ տարիներ
խմբագրելԾնունդն ու Իսպանիայում անցկացրած երիտասարդ տարիներ
խմբագրելՖրանցիսկո Գոյա Լուսենտեսը ծնվել է 1746 թվականին Արագոնի մայրաքաղաք Սարագոսաի միջին եկամուտ ունեցող ընտանիքում։ Նրա հայրը՝ Խոսե Գոյան էր, իսկ մայրը՝ Գրասիա Լուսենտեսը։ Վերջինս արագոնյան իդալգոյի աղքատ ներկայացուցիչ էր։ Երեխայի ծնվելուց մի քանի ամիս անց ընտանիքը տեղափոխվում է Սարագոսայից 40 կիլոմետր հարավ գտնվող Ֆուենդետոդոս բնակավայր, որտեղ նրանք բնակվեցին մինչև 1749 թվականը (այլ տվյալներով՝ մինչև 1760-ական թվականները)։ Ֆրանցիսկոն ընտանիքի երեք զավակներից փոքրն էր։ Նրա ավագ եղբայրը հետագայում դարձավ քահանա, իսկ կրտսերը՝ Թոմասը, շարունակեց հոր գործունեությունը։ Խոսե Գոյան հայտնի ոսկեջրող վարպետ էր, ում նույնիսկ դե Նուեստրա Սենորա դել Պիլարի տաճարի կանոնիկոսներն էին դիմում, որպեսզի նա ստուգի վերակառուցվող տաճարի քանդակների որակը, որոնց վրա աշխատում էին արագոնյան լավագույն վարպետները[12]։ Բոլոր երեք եղբայրները կրթություն են ստացել բավականին մակերեսային։ Այդ է պատճառը, որ Ֆրանցիսկո Գոյան մշտապես գրել է տառասխալներով։ Սարագոսայում պատանի Ֆրանցիսկոսը սկսում է հաճախել տեղացի գեղանկարիչ Լուսինա ի Մարտինեսի արհեստանոց։ 1763 թվականի վերջին Ֆրանցիսկոն մասնակցում է Սիլենա աստվածության գիպսե քանդակի լավագույն գեղանկարչական կրկնօրինակի մրցույթին, բայց 1764 թվականի հունվարի 15-ին անցկացված գնահատման փուլի ժամանակ նրան ոչ մի միավոր չի տրվում։ Գոյան ատում էր այդ քանդակները։ Այդ մասին նա խոստովանել է ավելի ուշ։ 1766 թվականին նա մեկնում է Մադրիդ, որտեղ նրան Սան Ֆեռնանդոյի ակադեմիայի կազմակերպած մրցույթում սպասում էր նոր ձախողում։ Մրցույթի թեման կապված էր Ալֆոնսո X Իմաստասեր թագավորի բարեգթության ու 16-րդ դարի ազգային հերոս-զինվորների սխրանքների հետ։ Այդ կերպարները չեն ոգեշնչում Գոյային։ Այդ ամենին զուգահեռ, Սարագոսայից մեկ այլ երիտասարդ գեղանկարիչ Ֆրանցիսկո Բաեուն, ով նաև մրցույթի գնահատման հանձնաժողովի անդամ էր, հանդիսանում էր հավասարակշռված ձևի ու ակադեմիական գեղանկարչության համախոհ և չէր ընդունում երիտասարդ Գոյայի երևակայական պատկերները[13]։ Մրցույթում առաջին մրցանակը ստանում է Բաեույի կրտսեր եղբայրը՝ 20-ամյա Ռոմանը։ Մադրիդում Գոյան ծանոթանում է պալատական գեղանկարիչների աշխատանքների հետ, կատարելագործում է իր արվեստը։
Ճանապարհորդություն դեպի Իտալիա
խմբագրել1766 թվականի հուլիս և 1771 թվականի ապրիլ ամիսներին Հռոմում Ֆրանցիսկոյի անցկացրած ժամանակաշրջանը անհայտ է մնում։ Համաձայն ռուս արվեստաբան Ա. Ի. Սոմովի, Իտալիայում գեղանկարիչը «զբաղված էր ոչ այնքան գեղանկարչական աշխատանքներով ու իտալական վարպետներին կրկնօրինակելով, որքան նրանց միջոցներն ու ձևերն ուսումնասիրելով»[14]։ 1771 թվականի գարնանը նա մասնակցում է Պարմայի ակադեմիայի մրցույթին, որի թեման անտիկ դարաշրջանի երգիծանկարներն էին։ Նա իրեն անվանեց հռոմեացի և Բաեույի աշակերտ։ Պարմայի ղեկավար իշխանն այդ ժամանակ հանդիսանում էր Ֆիլիպ Բուրբոն Պարմը՝ իսպանական թագավոր Կառլոս III-ը։ Հունիսի 27-ին միակ մրցանակը «նրբագեղ գունավորման» համար շնորհվում է Պաոլո Բորոնիին։ Այդ ժամանակ Գոյային քննադատում էին «կտրուկ գունավորման» համար։ Այնուամենայնիվ, քննադատները գնահատում են նրա քանդակած Հաննիբալի կերպարը[15]։ Նրան շնորհում են Պարմյան գեղարվեստի ակադեմիայի երկրորդ մրցանակը, քանի որ հավաքել էր 6 ձայն։
Վերադարձն ու աշխատանքը Սարագոսայում
խմբագրելՏիրակալի տաճարի կապիտուլը ուշադրություն է դարձնում երիտասարդ գեղանկարչի վրա ,հավանաբար ,վերջինի՝ Հռոմում լինելու հանգամանքով պայմանավորված։ Այդպիսով, Գոյան վերադառնում է Սարագոսա։ Նրան առաջարկվում է ճարտարապետ Վենտուրա Ռոդրիգեսի կառուցած առաստաղին «Աստծո անվան երկրպագություն» թեմայով էսքիզներ անել։ 1771 թվականի նոյեմբերի սկզբին կապիտուլը ընդունում է Գոյայի առաջարկած ֆրեսկոի տարբերակը և նրան պատվեր տալիս։ Գոյայի ընտրությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ սկսնակ Գոյան համաձայնվել էր այդ աշխատանքը կատարել 15000 ռեալով այն դեպքում, երբ նույն գործը անելու համար փորձառու նկարիչ Անտոնիո Գոնսալես Վելասկեսը պահանջում էր 25000 ռեալ[15]։ 1772 թվականի հուլիսի 1-ին Գոյան ավարտում է նկարազարդումը։ Նրա աշխատանքը կապիտուլի մոտ դեռևս նախնական փուլում, երբ ներկայացվում էր էսքիզները, արդեն հիացմունք էր առաջացրել։ Արդյունքում Գոյան հրավիրվում է Սոբրադիելի պալատը նկարազարդելու։ Նրան սկսեց հովանավորել հայտնի արագոնացի Ռոման Պիգնատելին, ում դիմանկարը նա նկարելու էր ավելի ուշ՝ 1791 թվականին։ Մանուել Բաենի շնորհիվ Ֆրանցիսկոն հրավիրվում է Սարագոսայի մոտ գտնվող Աուլա Դեյի կարտեզյան վանք, որտեղ երկու տարվա ընթացքում (1772 - 1774) ստեղծում է Սուրբ Մարիամ Աստվածածնի թեմայով 11 մեծ կոմպոզիցիոն աշխատություն։ Դրանցից մինչ մեր օրերը պահպանվել են միայն յոթը, որոնք վերականգնողական աշխատանքների հետևանքով վնասվել են։
Ֆրանցիսկո Բաեյին Գոյային ծանոթացնում է իր քույր Խոսեֆոյի հետ, ումով նա հիանում է։ Շուտով Գոյան գերում է Խոսեֆոյին։ 1773 թվականի հուլիսին Գոյան ստիպված էր նրա հետ ամուսնանալ, քանի որ Խոսեֆոն գտնվում էր հղիության հինգերորդ ամսում։ Նրանց ամուսնական արարողությունը տեղի ունեցավ Մադրիդում։ Այդ ժամանակ Գոյան 27 տարեկան էր, իսկ Խոսեֆոն՝ 26: Ֆրանցիսկոն իր կնոջը անվանում էր «Պեպե»[16]։ Ամուսնությունից չորս ամիս անց (այլ տվյալներով՝ ավելի ուշ) ծնվում է նրանց որդին, ում անվանում են Էուսեբիո։ Նորածինը երկար չապրեց։ Հետագայում Խոսեֆոն Գոյայից ունենում է հինգ (այլ տվյալներով՝ ավելի շատ) երեխա, որոնցից ապրեց միայն մեկ տղա։ Նրա անունն էր Ֆրանցիսկո Խավեր Պեդրո (1784 - 1854), ով հետագայում դարձավ նկարիչ։ Հենց որ Գոյային հասանելի դարձան պալատական ազնվականների հետ հանդիպումները, Խոսեֆան անմիջապես մոռացության մատնվեց նրա կողմից։ Այնուամենայնիվ, Գոյան կնոջ հետ մնաց ընդհուպ մինչև 1812 թվականը ՝ մինչև նրա մահը։ Գոյան նկարել է իր կնոջ ընդամենը մեկ դիմանկար։
Գոյան Մադրիդում (1775 - 1792)
խմբագրել1775 թվականին Գոյան վերջնականապես հիմնավորվում է Մադրիդում իր աներձագ Ֆրանցիսկո Բաեույի մոտ։ Գոյան աշխատում էր նրա արվեստանոցում։ Այդ ժամանակ Բաեուն հանդիսանում էր Կառլոս III թագավորի պաշտոնական պալատական նկարիչը Էլ Էսկորիալ պալատում։
Գոյայի առաջին պալատական պատվերը կատարվել է 1775 թվականին։ Նա պետք է մատիտով նկարազարդեր Աստուրիացի արքայազնի (հետագայում՝ Կառլոս IV) սեղանի գոբելենը Էլ Էսկորիալի բակում։ Այդ աշխատությունում պատկերված էին որսի տեսարաններ։ Հետագայում Գոյան նույնպես տարվում է որսորդությամբ[17]։ Ֆրանցիսկոն ստեղծում է հինգ կոմպոզիցիա, ինչի համար ստանում է 8000 ռեալ։
Թագավորական պատերի պաստառապատ մանուֆակտուրայի համար 1776 - 1778 թվականներին Էլ Պարդո պալատի բակում արքայազն Աստուրիցու համար Գոյան ստեղծում է մեծանկարների շարքը, որոնցից առավել հայտնի են «Պար Մանսանարեսի ափինը», «Կռիվ պանդոկումը», «Գործվածք ու դիմակները», «Օձի ընթացքը» և «Հովանոցը»։
1778 թվականին Ֆրանցիսկոն թույլտվություն է ստանում փորագրել Դիեգո Վելասկեսի նկարներից, որոնք բերվել էին Մադրիդի թագավորական պալատ։ Երկու տարվա ընթացքում (1778 - 1780) արքայազնի ու նրա կնոջ ննջասենյակի պատապաստառների համար Գոյան ստեղծում է յոթ գծանկար և ևս 13 հատ նրանց հյուրասենյակի համար։ Այդ աշխատանքների շարքում էին «Լվացքատունը», «Սպասքեղի վաճառողը», «Բժիշկը», «Գնդակը»։ Իսպանական ժողովրդական կյանքը նկարագրող թեմատիկան համարվում էր նոր ոճ և տպավորում էր պատվիրատուներին։ Այդպիսի մոդայի տարածմանը նպաստում է նաև պալատում Գոյայի առաջին ստեղծագործությունը։ 1779 թվականի սկզբին նա հաջող կերպով ներկայացնում է թագավորին իր չորս նկարները։
Որոշ ժամանակ անց Գոյան արդեն խնդրում է պալատական նկարչի պաշտոնը, բայց նրան մերժում են։ Նրան չի սատարում նաև իր աներձագ Ֆրանցիսկո Բաեուն, ով չէր ցանկանում նրա հետ կիսել թագավորի պալատական նկարչի պաշտոնը[18]։ Անձամբ Գոյան այդ պահի դրությամբ արդեն իր համար ստեղծել էր 100000 ռեալ կապիտալ։ 1780 թվականի մայիսին թագավորական պատապաստառների մանուֆակտուրայի արտադրության դադարեցման հետ կապված աշխատանքից ազատված Գոյան 60000 ռեալ արժողությամբ պայմանագիր է կնքում Տիրակալի տաճարի գմբեթի նկարազարդման վերաբերյալ։ Նա աշխատում է արագ և Ֆրանցիսկո Բաեույի ղեկավարությամբ։ Երկու գեղանկարիչների միջև հակասություն է առաջանում, որին ներգրավված էր նաև տաճարի կապիտուլը։ Գոյան հրաժարվել էր իր ղեկավարի կողմից պահանջված որոշակի շտկումներ կատարել նկարի վրա։ Այնուամենայնիվ, նա այդ փոփոխությունները կատարում է, սակայն իր աներձագի և արագոնյան հոգևորականության նկատմամբ վիրավորանքի պատճառով նա երկար ժամանակ չի այցելում հայրենի Սարագոսա[19]։
1781 թվականի հուլիսին Գոյան Ֆրանցիսկո Բաեույի ու Մարինո Սալվադոր Մաելայի հետ միասին աշխատում է Մադրիդում գտնվող Սուրբ Ֆրանցիսկ Մեծի եկեղեցու պատկերազարդման վրա։ Նա նկարում է «Արագոնյան թագավորի ներկայությամբ Սուրբ Բերնարդին Սիենացու քարոզը» նկարը։ Ժամերգությունից հետո թագավորի ներկայությամբ Գոյան շնորհավորանքներ է ստանում։ Այդ նկարում Գոյան իրեն պատկերել է սրբի կողքը կանգնած փայլող դեմքով։ Այդ պատկերը նա կրկնել է նաև հետագայում ստեղծած ինքնանկարում։ Գոյան առավել հաճախ էր դիմանկարներ նկարում։ Այսպես, 1783 թվականի հունվարին նրան պատվիրում են, որպեսզի նկարի կոմս Ֆլորիդաբլանկայի դիմանկարը։ 1783 և 1784 թվականներին նա այցելում էր Արենաս դե Սան Պեդրո՝ կատարելով պատվերներ ու պատկերելով թագավորի կրտսեր եղբայր կոմս Չիչինոյին, նրա երիտասարդ կին Մարիա Տերեզա Վալյաբրիգային ու նրանց ճարտարապետ Վենտուրա Ռոդրիգեսին։ 1784 թվականի հոկտեմբերին Գոյան երկու նկարի՝ «Դոնա Վալյաբրիգայի ձիով նկարի» ու «Դոն Լուիսի ընտանիքի» համար կոմսից ստանում է 30000 ռեալ։ Նույն թվականին Քալանթարների օրդենի համար Սալամանկայում նա նկարում է չորս նկար, որոնք ոչնչացվում են Նապոլեոնյան պատերազմների ժամանակ։ 1785 թվականին Գոյան ծանոթանում է մարկիզ դե Պենաֆիելի ընտանիքի անդամների հետ, ովքեր հետագա 30 տարիների ընթացքում դառնում են նրա մշտական պատվիրատուները։ 1785 թվականին Գոյան դառնում է Թագավորական ակադեմիայի փոխտնօրեն, իսկ 1795 թվականից՝ ակադեմիայի գեղանկարչական բաժանմունքի տնօրեն։ Նույն թվականին մահանում է նրա մայրը (հայրը մահացել էր 1781 թվականին)։ 1786 թվականին Գոյան նշանակվում է թագավորական նկարիչ։ Այդ ժամանակ նա նկարում է իր աներձագ Ֆրանցիսկի դիմանկարը, ինչը կարող է փաստել, որ նրանք արդեն հաշտվել էին[20]։ Նոր պաշտոնում Գոյան շարունակում է պատապաստառների համար նկարազարդումներ անել և 1786 թվականին Էլ Պարդո պալատի թագավորական ճաշասենյակի համար ստանում է նոր շարքի պատվեր։ Այդ շարքից առավել հայտնի են «Գարունը» (կամ «Ծաղկավաճառուհին»), «Ամառը» (կամ «Հունձքը») և «Ձմեռը» (կամ «Ձնաբուքք»)։ Սուրբ Կառլոսի բանկի համար Գոյան նկարեց կոմս Ալտամիրայի ու թագավոր Կառլոս III-ի դիմանկարները։
1787 թվականի ապրիլին Ֆրանցիսկոն Ալամեդա է ուղարկում յոթ նկար, որպեսզի դրանցով զարդարվի Օսունի դքսի Փոքր պալատը։ Սուրբ Աննայի տոնին նա կարճ ժամանակահատվածում իր համար ոչ բնութագրական նեոկլասիկ ոճով Սանտա Աննա դե Վալյադոլիդ վանքի խորանի համար ստեղծում է երեք կտավ (Սուրբ Հովհաննեսի, Բերնարդի և Լուտգարդի մահվան թեմաներով)։ 1788 թվականին Օսունի դքսի պատվերով Վալենսիայի տաճարի համար Գոյան ստեղծում է 2 կտավ «Սուրբ Ֆրանցիսկո դե Բորխայի հրաժեշտն իր ընտանիթին» և «Սուրբ Ֆրանցիսկո, մահացողների խնամակալ»։ Վերջին կտավում Գոյան առաջին անգամ պատկերում է սատանային։ Նույն թվականին «Լուգ ու Սան Իսիդրո» նկարում նա նկարում է մայիսյան արևի շողերի ներքո ներկայացված Մադրդիդ հայտնի համայնապատկերը։ Գոյան նաև նկարում է կոմս Ալտամիրի, նրա աղջիկների,կոմս դե Տրաստամարի որդիների և երեքամյա Մանուել Օսիրոյի դիմանկարները։ Բացի այդ ռեալիստական ոճով ստեղծում է «Օսունի դուքսի ու դքսուհու ընտանիքի նկարը»։
1789 թվականին Կառլոս III-ի մահից հետո Գոյան դառնում է Կառլոս IV-ի պալատական նկարիչը և 1799 թվականից՝ նրա առաջին գեղանկարիչը։ Այդ նշանակումից հետո նա նկարում է թագավորին ու նրա կնոջը պատկերող մի շարք անարտահայտիչ դիմանկարներ[21]։ У двора, напряжённо следящего за событиями Ֆրանսիական հեղափոխության հետ կապված պալատում ստեղծված լարված մթնոլորտի հետևանքով մարեց պալատը թանկարժեք նկարներով զարդարելու հետաքրքրությունը։ Այսպիսով, Գոյան այլևս պատապաստառների նկարազարդման պատվերներ չէր ստանում։ Լուսավորյալ իսպանացիների նկատմամբ սկսվեցին բռնաճնշումներ։ Գոյայի ընկերներից մի քանիսը հետապնդման են ենթարկվում, ձերբակալվում և արտաքսվում։ 1790 թվականին Գոյային ուղարկում են Վալենսիա, որպեսզի «շնչի ծովային օդը»։ Բայց արդեն հոկտեմբերին Սարագոսայում Գոյան նկարում է իր ընկեր Մարտին Սապատերի դիմանկարը։ Ընկերը միայնակ և հարուստ վաճառական էր, ում հետ Ֆրանցիսկոն 1775 թվականից մինչև 1801 թվականը կանոնավոր կերպով նամակագրական կապի մեջ էր։ Մադրիդ վերադառնալուց հետո Գոյան բախվում է պալատական գեղանկարիչ բանսարկություններին և միայն Ֆրանցիսկո Բաեույի միջամտությունից հետո է պալատում կարգավորվում Գոյայի դրությունը։ 1791 թվականի մայիսին նա ավարտում է Էլ Էսկորիալում թագավորի սենյակի ամենամեծ պատապաստառի նկարազարդումը։ Այն կոչվեց «Գյուղական հարսանիք»։ Թագավորի պահանջով նկարը ստեղծվել է սոցիալապես չեզոք պատկերավորմամբ ի հակադրումն նախկինում ստեղծված «Ծաղրածու» նկարի։ Նույն թվականի հոկտեմբերի Գոյան կրկին այցելում է Սարագոսա, որտեղ ստեղծում է կանոնիկ Ռոման Պիգյտելիի դիմանկարը, որի միայն կրկնօրինակն է պահպանվել։ Դեկտեմբերին նա ավարտեց պատապաստառների համար նախատեսված յոթ նկար, որոնք դարձան նրա վերջին նկարները։ Թագավորական ու մասնավոր պատվերների բացակայության, Սապատերի հետ նամակագրության գրեթե դադարելու պատճառով 1792 թվականին Գոյան գեղանկարչության ոլորտում երկրորդ պլան է մղվում[22]։
Հիվանդությունն ու ստեղծագործական կյանքը 1793 - 1799 թվականներին
խմբագրելԳոյայի նամակներից հայտնի է, որ 1793 թվականի սկզբին նա ծանր հիվանդ էր։ Այդ ժամանակ նա բնակություն է հաստատում Կադիսում տեղացի վաճառական և կոլեկցիոներ Սեբաստիան Մարտինեսի մոտ։ Հետագայում նկարում է նրա դիմանկարը։ Գոյան կաթված է ստանում, սակայն այդ մասին հստակ տեղեկություններ հայտնի չեն։ Ամեն դեպքում, Գոյայի անբուժելի խլությունը հիվանդության պատճառ դարձավ։ Նույն թվականի ամռանը նա վերադարձավ Մադրիդ և Բեռնանդո դե Իրիարտեին՝ Սան Ֆեռնանդոյի ակադեմիայի փոխնախագահին, անմիջապես ուղարկում է պղնձային սալիկների վրա նկարած նկարների շարք, որոնք նվիրված էին ժողովրդական թեմատիկային։ Ֆրանսիայի հետ պատերազմի պատճառով Գոյան պատվեր ստացավ նկարել իսպանական բանակի ակնառու հրամանատարներ Անտոնիո Ռիկարդոյի և լեյտենանտ - գեներալ Ֆելիկս Կոլոնա դե Լարեատեգայի, ինչպես նաև Խովելյանոսի ազգականի ու Ռոմանա Պոսադո ի Սոտոյի դիմանկարները։ 1794 թվականին նա նաև նկարում է իր ծանոթ դերասանուհի Մարիա Ռոսարիո դել Ֆեռնանդեսին, ով կրում էր «Լա Տիրանա» մականունը։ Պատճառաբանելով իր ծանր հիվանդությունը՝ Գոյան թագավորական մանուֆակտուրայի տնօրենին մերժեց նկարել պատազարդումներ։ 1795 թվականին Գոյան ստեղծեց դուքս Ալբայի դիմանկարը, այնուհետև նաև նկարեց նրա կնոջն ամբողջական հասակով։ Գոյայի ու դքսուհի Ալբայի փոխադարձ կիրքը ուղիղ կերպով չի ապացուցում մեր օրեր հասած ոչ մի փաստաթուղթ։ Կաետանա Ալբայի դիմանկարներում կարելի է նկատել սիրային կապի առկայության մասին ակնարկ[23]։ Ավելի ուշ «Կապրիչոսում» Գոյան բավականին առանձնահատուկ նկարներով է պատկերել դքսուհուն։ Նույն թվականին Գոյան պատկերել է Ալբային իր երեխան գրկած։ 1795 թվականի հուլիսին մահանում է Գոյայի աներձագ Ֆրանցիսկո Բաեունը։ Այդ կապակցությամբ Գոյան Ակադեմիայում ցուցադրում է նրա կիսատ մնացած դիմանկարը։ Ֆրանցիսկոն խնդրում էր Գոյային դիմել թագավորին, որպեսզի նա նրան նշանակի թագավորական տան առաջին գեղանկարչի պաշտոնում, սակայն ապարդյուն։ Այնուամենայնիվ, Գոյան նշանակվում է Սան Ֆերդինանդի ակադեմիայի գեղանկարչության բաժնի տնօրեն և ստանում 4000 ռեալ աշխատավարձ։
1796 թվականի հունվարի 4-ին Գոյան թագավորական տան հետ միասին ուղևորվում է Անդալուզիա, որպեսզի հարգանքի տուրք մատուցի սուրբ Ֆերդինանդ Սևիլյացուն։ Նույն թվականի մայիսին Գոյան ժամանում է Ալբայի ընտանիքի ամառանոց, որը գտնվում էր Սանլուկար դե Բառամեդայում։ Հունիսի 9-ին Սևիլյայում մահանում է դուքս Ալբան։ Այս իրադարձություններից հետո Գոյան կրկին հիվանդանում է և տեղափոխվում Կադիս, որտեղ հավանաբար Սանտա Կուևա աղոթարանի համար ստեղծել է Քրիստոսի թեմատիկայով երեք մեծ նկար։ Այդ ժամանակայտնվում է Գոյայի Սանլուկարյան ալբոմն իր առաջին նկարով, որը ստեղծվել էր բնության գրկում։ 1797 թվականին Գոյան նկարում է «Դքսուհի Ալբան գլխաշորով» նկարը, որտեղ նրան պատկերել է մախոյի հագուստով (սև գլխաշոր և շրջազգեստ), իսկ ավազի վրա գրել՝ «Solo Goya» (Միայն Գոյան)։ Նույն թվականի գարնանը Ֆրանցիսկոն հրաժարվեց Սան Ֆեռնանդոյի ակադեմիայի գեղարվեստի բաժնի տնօրենի պաշտոնից՝ պատճառաբանելով վատ զգացողություն ունենալը։ Այդ ժամանակ Գոյան սկսեց ստեղծել օֆորտային «Կապրիչոս» շարքը։ 1797 - 1798 թվականներին Գոյան շարունակում էր դիմանկարների պատվերներ ստանալ։ Այդպիսի պատվերներից էին Բերնարդո դե Իրիարտեյի ու Գասպար Մելչոր դե Խովելյանոսի դիմանկարները։
1798 թվականին Կառլոս IV-ը Գոյային կարգադրում է պատկերազարդել իր ամառանոցային Սան Անտոնիո դե լա Ֆլորիդա եկեղեցու գմբեթը։ 1798 թվականի հունիսին Գոյան դուքս Օսունին հանձնում է ոչ մեծ վեց նկար, որոնց պատկերային թեմատիկան գերազանցեցին «Կապրիչոսին»։ Դրանց շարքում նշանակալի էր հատկապես «Մեծ այծը»։ 1799 թվականի սկզբին ակադեմիայում ցուցադրեցին, իսկ այնուհետև Տոլեդոյի տաճարի խորանում տեղադրեցին «Քրիստոսի ձերբակալությունը», որտեղ պատկերված է գիշերային լուսավորության կատարյալ ներկայացում[24]։ 1799 թվականի փետրվարի 6-ին և 19-ին հայտարարեցին «Կապրիչոսի» թողարկման մասին։ Դրանք կարելի էր ձեռք բերել Դեսենգանո 1 հասցեում գտնվող օծանելիքի խանութում։ Սակայն վաճառվեց ընդամենը 27 զույգ։ Նույն թվականին Գոյան նկարեց Ֆրանսիայի դեսպան Ֆերդինանդ Գիմարդեյին և նրա սիրեցյալ մարկիզ դե Սանտա Կուրսին (ի ծնե՝ Մարիաննա Վալդշթեյն)։ Ներկայում այդ երկու նկարները գտնվում են Լուվրում և փակցված են դեմ դիմաց։
Գոյայի կյանքը 1799 -1808 թվականներին
խմբագրել«Կապրիչոսի» հրատարակումը միապետների մոտ որևէ ուշադրության չարժանացավ։ 1799 թվականի սեպտեմբերին թագուհին Գոյային պատվիրեց նկարել դիմանկար, որտեղ ինքը պատկերված կլինի գլխածածկոցով։ Նույն թվականի սեպտեմբերին Գոյային նշանակում են պալատական գեղանկարիչ։ Այդ պաշտոնը զբաղեցնելու համար նա տտարեկան ստանում էր 50000 ռեալ։ 1799 թվականին նա նկարեց դերասանուհի «Լա Տիրանիի» ու գրող Լեանարդո դե Մորատինիի իմանկարները։ 1800 թվականի հունվարին Գոյան սկսեց իր համար փնտրել նոր բնակարան, քանի որ իր տունը գնել էր Գոդոյը իր սիրուհի Պեպիտի Տուդոյի համար[25]։ Ապրիլին Գոյան նկարեց Գոդոյի, կոմս դե Չինչոնի, դոնա Լուիսայի դստեր դիմանկարները։ 1800 թվականի հունիսին Վալվերդե և Դեսենգանո փողոցների անկյունում 234000 ռեալով գնեց տուն։ Նույն թվականի նոյեմբերին Գոդոյի ապարտամենտում ցուցադրվում է «Մերկ Մախան»։ 1801 թվականի հունիսին Գոյան ավարտում է «Կառլոս IV-ի ընտանիքը» հեղինակավոր նկարը, որտեղ թագավորի ընտանիքի բոլոր անդամներին պատկերել այնպես, որ պարզ երևում է, թե ով ինչ հոգեբանական վիճակում է գտնվում։ Թագավորն ու թագուհին պատկերված են ամբողջ հասակով։ Նա նաև ավարտում է «Կառլոս IV-ի ձիով նկարը», որն ավելի հաջողված էր, քան Մարիա Լուիսայի դիմանկարը[26]։ 1801 թվականի մայիսին Գոյան նաև նկարում է Նարնջային պատերազմի հաղթող Գոդոյին մեջքի վրա պառկած դիրքով։ 1801 - 1803 թվականներին իր սեփական տան համար Ֆրանցիսկոն նկարում է չորս տոնդո (կլոր շրջանակով նկար)։ 1802 թվականին նկարում է «Հագնված Մախա» նկարը, որի վրա պատկերված է նույն մոդելը նուն դիրքով, ինչ «Մերկ Մախա» նկարում։ 1802 թվականի հուլիսին մահանում է Գոյայի հովանավորյալ դքսուհի Ալբան։ Պահպանվել է Գոյայի մի նկար որտեղ պատկերված է նրա սիրեցյալի դամբարանի նախագիծը։ 1803 թվականի հուլիսին թագավորին առաջարկում է պղնձյա սալիկների վրա նկարված «Կապրիչոս» և չվաճառված օֆորտները (պղնձի կամ ցինկի վրա կատարված փորագրություններ)։ Այդ ժամանակվանից մինչև 1808 թվականը Գոյան այլևս պատվերներ չստացավ, բայց պահպանեց աշխատավարձ ստանալը։ Նրա ֆինանսական վիճակը հնարավորություն էր տալիս գնել ևս մեկ տուն դե լոս Ռեյես փողոցում։ Նույն թվականին մահանում է Սապատերը, ում հետ Գոյան նամակագրություն չուներ 1799 թվականից։ 1803-ից 1808 թվականներին գեղանկարիչը ստեղծում էր բացառապես դիմանկարներ։ Նա ստեղծեց երիտասարդ Կառլոս III-ի մտերիմ ընկերոջ որդի կոմս դե Ֆեռնան Նունեսայի, տիպիկ իսպանացի մաչո ու գրանադա, Կաբարուսի ընկեր մարկիզ դե Սան Ադրիանի, Ալբայի ընտանիքի անդամ մարկիզ դե Վիլյաֆրանկայի, Իզաբել դե Լոբո ի Պորսելի ու Օսունի դքսի դստեր դիմանկարները։ 1805 թվականին Գոյան կազմակերպեց իր 21-ամյա որդու՝ Խավերի և բասկյան խոշոր ֆինանսիստի բարեկամուհի Գումերսինդո Գոյկոեչեայի հարսանիքը։ Գոյան նորապսակների համար նկարեց մի քանի նկարներ և դե լոս Ռեյես փողոցում գտնվող իր տունը նվիրեց նրանց։ Այդ ժամանակ նկարների պատվերներ սկսեցին տալ Իսպանիայի վերածնվող խոշոր բուրժազիայի ներկայացուցիչներ[27]՝ Պորսելը, բնասեր Ֆելիս դե Ասարան, Բուեն Ռետիրո ֆոսֆորային մանուֆակտուրայի կառավարչի կին Թերեզա Սուրեդան, Սաբասա Գարսիան, Պեդրո Մոկարտեն և ուրիշներ։ 1806 թվականին տեղի ունեցավ հանցագործ Մարագատոյի ձերբակալությունը, ինչը ժողովրդի մոտ մեծ արձագանք ստացավ։ Այդ կապակցությամբ Գոյան ստեղծեց վեց նկար։
«Պատերազմի արհավիրքները» (1808 - 1814)
խմբագրել1808 թվականը ամբողջ Իսպանիայի համար դարձավ ցնցումի տարի։ Երկիրը բռնազավթվեց ֆրանսիացիների կողմից, Մադրիդում սկսվեց ապստամբություն, ինչը հանգեցրեց երկարատև պարտիզանական պատերազմի։ Նոր թագավոր Ֆերդինանդ VII-ի՝ Բայոնա մեկնելուց առաջ (որտեղ նա ձերբակալվելու է ընտանիքի անդամների հետ միասին) Սան Ֆեռնանդոյի ակադեմիան հանձնարարում է Գոյային նկարել թագավորի դիմանկարը։ Սակայն այդ հանդիպումը կարճ տևեց, և Գոյան ստիպված էր նկարն ավարտել հիշողությամբ[28]։ Պատերազմական տարիների ընթացքում Գոյան այնուամենայնիվ կարողացավ ստեղծել իր հռչակավոր թեմատիկ նկարներից մի քանիսը՝ «Մախան պատշգամբում», «Աղջիկներ կամ նամակ», «Դարբնոց», «Լասարիլո դել Տորմես» և այլն։ Սակայն երկրում տեղի ունեցող քաոսի ու այլ իրադարձությունների ազդեցության ներքո Գոյան կրկին վերցրեց փորագրական գործիքները և ստեղծեց «Պատերազմի արհավիրքները» օֆորտները։ Այդ շարքի սյուժեն, որը ներծծված էր պատերազմի սարսափների հանդեպ թշնամանքով և անմեղ զոհերի նկատմամբ կարեկցանքով[29]։ Պատերազմը պատկերող այդ շարքից միայն երկու նկար են առանձնանում «Փամփուշտների ձուլում» և «Սիերա դե Տարդիենտայի լեռներում վառոդի պատրաստում»։ «Սարդինուհու թաղում» նկարը, որը նկարվել է 1812 և 1819 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, նույնպես ունի քաղաքական ենթատեքստեր պարունակող տեսարաններ։ Հունիսին Գոյան այրիացավ՝ մահացավ Խոսեֆան։ Այդ մահին հաջորդած Գոյայի ու նրա որդի Խավերի միջև ունեցվածքի բաժանումը մեր օրերում համարվում է նրա կնոջ մահից հետո Գոյայի կենցաղի միակ նկարագրությունը։
1812 թվականին Մադրիդ է մտնում Վելինգթոնը, և Գոյային հանձնարարում են նկարել նրա դիմանկարը։ Սակայն, նրանց երկուսի միջև ձևավորվում է ակնհայտ թշնամանք, ինչը հանգեցնում է մոդելի կողմից Գոյայի աշխատանքի նկատմամբ դժգոհության արտահայտման և նրանց միջև համարյա ֆիզիկական բախման[30]։ Այն բանից հետո, երբ Իսպանիան վերջնականապես ազատագրվեց ֆրանսիացիներից, Գոյան նկարեց Մադրիդյան ապստամբության տեսարանները իր երկու հայտնի կտավներում՝ «1808 թվականի մայիսի 2-ին Պուերտա դել Սոլի ապստամբություն» և «1808 թվականի մայիսի 3-ի գիշերը Մադրիդի ապստամբների գնդակահարություն»։ Երկու նկարներն էլ ավարտեց 1814 թվականին (գտնվում են Մադրիդի Պրադոյի թանգարանում)։
Իսպանական Բուրբոնների վերափոխում (1814 - 1819)
խմբագրել1814 թվականի մայիսի 18-ին Ֆերդինանդ VII-ը չեղյալ է համարեց 1812 թվականի սահմանադրությունը, լուծարեց Կորտեսը և բանտարկեց մի շարք ազատական հայացքներ ունեցող պատգամավորների։ Ստեղծված բռնատիրական իրավիճակում բռնաճնշումների պայմաններում Գոյայի նշանակալի նկարների մեծ մասը թաքցվում է Սան Ֆեռնանդոյի ակադեմիայում։ Գոյայից հանեցին բռնազավթիչ ֆրանսիացիների հետ համագործակցելու բոլոր կասկածները (օկուպացիայի ընթացքում նա նույնիսկ աշխատավարձ չէր ստանում) և թույլատրեցին հանգիստ աշխատել՝ չնայած որ Ֆերդինանդ VII-ը Գոյային վերաբերվում էր թշնամաբար։ 1815 թվականի մայիսի 30-ին թագավորը նախագահում էր Ֆիլիպինյան ընկերության խորհրդում, որտեղ ստացավ մեծ վարկ։ Գոյային հանձնարարել էին հավերժացնել այդ իրադարձությունը «Ֆիլիպինյան խորհուրդ» կտավում, որտեղ նա վարպետորեն պատկերել էր տարածությունն ու լուսային էֆեկտները[31]։ Գեղանկարիչն առանձին-առանձին նկարեց նաև ընկերության անդամների՝ Միգել դե Լարդիսաբելի, Ինյասիո Օմուլրիանայի և Խոսե Մունյարիսի միատոն դիմանկարները։ 1815 թվականին Գոյան իրեն պատկերեց «Դիմային նկարում», որտեղ նա չէր երևում, որ արդեն 70 տարեկան է։ 1816 թվականին նա ստեղծեց նոր օֆորտներ, որոնք կոչվեցին «Տավրոմախիա»։ Գոյայից սկսեցին նկարներ պատվիրել նրա նախկին հովանավորյալների երեխաները։ Այդպիսի օրինակներից է 10-ամյա դուքս Օսունին ու նրա քրողջը՝ դքսուհի Աբրանտեսին պատկերող «Դոն Ֆրանցիսկո դե Բորխա Տելես Խիրոն» նկարը։ 1818 թվականի հունվարին Գոյան ավարտեց Սևիլյայի տաճարի համար նախատեսված մեծ կտավը, որի վրա պատկերված էր Սևիլյայի հովանավորներ Խուստուն և Ռուֆինուն։ 1819 թվականի փետրվարի 19-ին Գոյան 60000 ռեալով ձեռք բերեց «Խուլի տուն» անուն ունեցող գյուղական տունը, որը գտնվում էր Սան Իսիդրո մարգահովտի կողմից դեպի Սեգովիա տանող կամրջի հետևում։ Օգոստոսին Մադրիդի Էսկուելաս Պիաս եկեղեցու համար նա ավարտեց «Սուրբ Հովսեփ Քալասանյացու վերջին հաղորդություն» նկարը։ Այդ աշխատանքի համար նա ստացավ 16000 ռեալ, որոնցից 6800 նկարի միջի հերոսի նկատմամբ հարգանքից ելնելով վերադարձրեց։ Բացի այդ, նա նվիրեց նաև «Աղոթք գավաթի մասին» փոքրիկ կտավը[32]։
«Սև նկարներ»,կյանքը Բորդոյում ու մահը (1820 - 1828)
խմբագրել1820 թվականի սկզբին Գոյան ծանր հիվանդացավ։ Ապրիլի 4-ին նա վերջին անգամ ներկա գտնվեց ակադեմիական նիստին։ Ենթադրաբար 1823 թվականի գարնանը կամ ամռանը նա պատկերազարդեց իր «Խուլի տուն» անունը կրող տան պատերը։ Նա պատկերեց ընդարձակ համայնապատկերների տեսարաններ, հավեր խելագարություններն ու մարդկանց դժբախտությունները։ Նա ծանոթացավ ձեռնարկատեր Իսիդրո Վեյսի կնոոջ՝ Լեոկադի դե Վեյսի հետ, որը հետագայում բաժանվեց ամուսնուց։ Նա Գոյայից ունեցավ դուստր, ում անվանեցին Ռոսարիտո։
Վախենալով Իսպանիայի նոր կառավարության կողմից հետապնդումների ենթարկվելուց՝ 1824 թվականին Գոյան Լեոկադեյի ու փոքրիկ Ռոսալիտոյի հետ միասին մեկնեցին Ֆրանսիա, որտեղ իշխում էր Լուի XVIII-ը (իսկ 1824 թվականի սեպտեմբերի 16-ից՝ Շառլ Բուրբոնը)։ Այդ երկրում Գոյան անցկացրեց իր կյանքի վերջին չորս տարիները։ 1823-1824 թվականներին անհանգստանալով սեփական անվտանգության համար՝ նա ապաստան գտավ աբբաԴուասի մոտ։ 1824 թվականի մայիսին ստացավ Պլոմբերյան ջրեր մեկնելու թույլտվություն, բայց իրականում նա հեռացավ Բորդո, որտեղ արդեն ապաստան էին գտել նրա բազմաթիվ ընկերներ, այդ թվում՝ Խոակինա Ֆերերան և նրա կինը։ Բորդոյում գոյան սկսեց որդեգրել վիմագրության իր համար նոր եղանակ, որով ստեղծեց «Փորագրիչ Գոլոնայի դիմանկար» կտավն ու չորս թիթեղներից կազմված «Բորդոյի ցլեր» շարքը։ Գործնականում երկարաձգում էին Ֆրանսիայում անցկացվող Գոյայի արձակուրդը։ 1825 թվականի մայիսին Ֆրանցիսկոն կրկին ծանր հիվանդացավ, բայց արագորեն ապաքինվելուց հետո, կարճ ժամանակահատվածում փղոսկրի վրա ստեղծեց 40 մանրանկար[33]։ 1826 թվականին Գոյան վերադառնում է Մադրիդ և հասնում է այն բանին, որ նրան թույլատրում են հանգստի անցնի պահպանելով թոշակը և ազատորեն այցելի Ֆրանսիա։ 1827 թվականին Բորդոյում Գոյան նկարեց իր ֆինանսները կառավարող, բանկիր Սանտյագո Գալոսայի, ինչպես նաև իր կնոջ ազգական, իսպանացի վաճառական Խուան Բաուտիստու Մուգիրոյի դիմանկարները։ Նույն թվականի մռանը Գոյան վերջին անգամ այցելեց Մադրիդ, որտեղ կտավի վրա պատկերեց իր 21-ամյա թոռ Մարիանո Գոյային։ Բորդո վերադառնալուց հետո նա ստեղծեց իր վերջին գլուխգործոցները՝ Մադրիդ նախկին ալկալդ Պիո դե Մոլինայի դիմանկարն ու «Բորդոյի կաթնատու» էսքիզը։ 1828 թվականի սկզբին Գոյան պատրաստվում էր իր որդու և նր կնոջ ժամանելուն, որոնք ուղևորվում էին Փարիզ։ Որդու ընտանիքին Ֆրանցիսկոն ընդունեց մարտի վերջին, իսկ նույն թվականի ապրիլի 16-ի Բորդոյի իր տանը մահացավ։
Ստեղծագործություններ
խմբագրելԳեղանկար
խմբագրելՀարուստ գույներով և ամենօրյա կյանքի և տոնական ժողովրդական զվարճալիքների կոմպոզիցիոն տեսարաններով նկարներ։ Բոլորը գտնվում են Մադրիդի Պրադո թանգարանում՝
- «Անձրևանոց» 1777 թվական,
- «Սպասքեղենի վաճառող» և «Մադրիդյան շուկա», [1778 թվական,
- «Երիտասարդ ցլիկ», 1780 թվական,
- «Վիրավոր քարագործ», 1786 թվական,
- «Կողպեքների խաղ», 1791 թվական։
1780-ական թվականների սկզբից Գոյան ճանաչում է ստանում նաև որպես դիմանկարիչ.
- Կոմս Ֆլորիդաբլանկայի դիմանկար,1782 - 1783 թվականներ (Ուրկիխո բանկ, Մադրիդ),
- «Դուքս Օսունի ընտանիք», 1787 թվական, Պրադոյի թանգարան,
- Մարկիզ Ա. Պոնտեխոսի դիմանկար, մոտավորապես 1787 թվական (Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն),
- Սենյոր Բերմուդես (Կերպարվեստի թանգարան, Բուդապեշտ)
- Ֆրանցիսկո Բաեու (Պրադո), դոկտոր Պերալ (Ազգային պատկերասրահ, Լոնդոն), երկուսն էլ՝ 1796 թվական,
- Ֆերդինանդ Գիմարդե, 1798 թվական (Լուվր, Փարիզ),
- «Լա Տիրանա», 1799 թվական (Մադիդ),
- «Կառլոս IV թագավորի ընտանիք», 1800 թվական, (Պրադո),
- Սաբաս Գարսիա, մոտավորապես 1805 թվական (Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն),
- Իզաբել Կովոս դե Պորսել, մոտավորապես 1806 թվական (Ազգային պատկերասրահ, Լոնդոն),
- Տ. Պերեսի դիմանկար, 1820 թվական (Մետրոպոլիտեն թանգարան),
- Պ. դե Մոլինա, 1828 թվական (Ռեյնհարտի հավաքածու, Վինտերտուր)։
Գոյայի արվեստի դրսևորման ձևերը 1790-ական թվականների սկզբից՝ Մեծ ֆրանսիական հեղափոխությունից առաջ, կտրուկ փոխվեցին։ Ստեղծագործական կյանքում հաստատվելը փոխարինվում է խորը անբավարարվածությամբ, մոխրագույնի ի հայտ գալով, մուգի և բացի կտրուկ բախումներով։
Նրա գեղանկարներն առավել հաճախ սփռում են սուգ և մռայլություն, որը համապատասխանաբար կլանում է աքվատինտաները։ Իսպանական լուսավորյալների, այդ թվում՝ Գ. Մ. Խովելիանոս ի Ռամիրեի, Մանուել Խոսե Կինտանայի հետ մտերմությունը Գոյայի մոտ ձևավորում են ֆեոդալ-կլերիկական Իսպանիայի նկատմամբ թշնամանք։ Այդ ժամանակվա հայտնի թևավոր խոսքերից էր բանականության քունը ծնում է հրեշ։
Նկարները, որոնք նվիրվել են Իսպանիայի ազատագրմանը
- «1808 թվականի մայիսի 2-ին Մադրիդի ապստամբություն»,
- «1808 թվականի մայիսի 3-ի գիշերը Մադրիդում ապստամբների գնդակահարություն» (երկուսնել մոտավորապես 1814, Պրադո)։
Ինքնանկար (1815 թվական], Պրադո)։
Օֆորտների շարք
խմբագրել- «Կապրիչոս», 1797 - 1798 թվականներ։ Իրենից ներկայացնում է 80 թիթեղներ, որոնք բացահայտում են բարոյական ռախիդությունըիսպանական «հին կարգպահության» քաղաքական ու հոգևոր հիմքեր,
- «Տավրոմախիա», 1815 թվական։ 33 օֆորտ, որոնք հրատարակվել են 1816 թվականին Մադրիդում։
- «Պատերազմի աղետ», 1810-1820 թվականներ, 82 թիթեղ։ Հրատարակվել է Մադրիդում 1860 թվականին։ Այն իրենից ներկայացնում է ազգային- ժողովրդական իսպանական հեղափոխություն),
- «Դիսպարտես» («Տարօրինակություններ» կամ «Հիմարություններ»), 1820-1823 թվականներ, 22 թիթեղ, որոնք հրատարակվել են 1863 թվականին Մադրիդում «Los Proverbios» («Առակներ», «Առածներ»)[34]։
Գոյայի կողմից փորագրաված յուրահատուկ պղնձյա թիթեղների հիմնական մասը պահպանվում է[35] Մադրիդում։ Գեղանկարչի կյանքի ժամանակաշրջանում նրա օֆորտները դեռևս լայն ճանաչում չէին գտել։ «Պատերազմի աղետն» ու «Առակն» առաջին անգամ հրատարակվեցին Սան Ֆեռնանդեսի ակադեմիայի կողմից միայն 1863 թվականին՝ գեղանկարչի մահից 35 տարի անց։
Գոյայի մասին ֆիլմեր
խմբագրել- 1958 թվական՝ «Մերկ Մախա» (The Naked Maja), Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իտալիայի ու Ֆրանսիայի արտադրություն։ Ռեժիսոր Հենրի Կոստերը, դերերում՝ Էնտոնի Ֆրանչոզա։
- 1971 թվական՝ «Գոյա կամ ճանաչելիության դժվարի ճանապարհ», ԽՍՀՄ-ի, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության, Բուլղարիայի և Հարավսլավիայի արտադրույան։ Նկարահանվել է համանուն վեպի հիման վրա։
- 1985 թվական՝ «Գոյա» (Goya): Արտադրվել է Իսպանիայում։ Ռեժիսորն է Խոսե Ռոման Լարեսը։ Գոյայի դերում հանդես է գալիս Էրիմ Մախոն և Խորխե Սանսը։
- 1999 թվական՝ «Գոյան Բորդոյում» (Goya en Burdeos), Արտադրվել է Իտալիայում և Իսպանիայում։ Ֆիլմի ռեժիսորն է Կառլոս Սաուրան։ Գոյայի դերում խաղում է Ֆրանցիսկո Ռաբալը։
- 1999 թվականին՝ «Մերկ Մախա» (Volaverunt): Արտադրվել է Ֆրնսիայում և Իսպանիայում։ Ֆիլմի ռեժիսորն է Բիգաս Լունան, Գոյայի դերը կատարում է Խորխե Պերուգորիան։
- 2006 թվական՝ «Գոյայի տեսիլքներ»։ Արտադրվել է Իսպանիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ֆիլմի ռեժիսորն է Միլոշ Ֆորմանը։ Գոյայի դերը կատարում է Ստելան Սկարսգորդ։
- 2015 թվական՝ Մորդեկայ (Mortdecai): Ֆիլմը պատմում է Գոյայի նկարների գողության մասին։
Հիշատակ
խմբագրել- Գոյայի պատվին անվանվել է (6592) Goya աստերոիդը, որը բացահայտվել է աստղգետ Լյուդմիլա Կարաչկինոյի կողմից Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում 1986 թվականի հոկտեմբերի 3-ին։
- Գեղանկարչի պատվին 1930 թվականին Իսպանիայում թողարկվեց սկանդալային «Մերկ Մայա», որն իրենից ներկայացնում է փոստային նամականիշների շարք։
- Ֆրանցիսկո Գոյայի պատվին անվանվել է Մերկուրի մոլորակի խառնարաններից մեկը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bernard M. O. y. Galería biográfica de artistas españoles del siglo XI (իսպ.) — Madrid: 1868. — Vol. 1. — P. 311.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Francisco José de Goya y Lucientes — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Harris-Frankfort E. Encyclopædia Britannica
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Bernard M. O. y. Galería biográfica de artistas españoles del siglo XI (իսպ.) — Madrid: 1868. — Vol. 1. — P. 314.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 https://www.theartstory.org/artist/goya-francisco/
- ↑ 8,0 8,1 https://www.nationalgallery.org.uk/artists/francisco-de-goya
- ↑ http://www.enciclopedia-aragonesa.com/m/voz.asp?voz_id=6987
- ↑ Bibliothèque nationale de France Record #11905615r // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ https://www.theartstory.org/artist/bosch-hieronymus/
- ↑ Батикль, 2006, էջ 14
- ↑ Батикль, 2006, էջ 15
- ↑ Сомов А. И. (1890–1907). «Гойя-и-Луциентес, Франциско». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 15,0 15,1 Батикль, 2006, էջ 18
- ↑ Батикль, 2006, էջ 21
- ↑ Батикль, 2006, էջ 22
- ↑ Батикль, 2006, էջ 31
- ↑ Батикль, 2006, էջ 34
- ↑ Батикль, 2006, էջ 48
- ↑ Батикль, 2006, էջ 64
- ↑ Батикль, 2006, էջ 67
- ↑ Батикль, 2006, էջ 72-73
- ↑ Батикль, 2006, էջ 79
- ↑ Батикль, 2006, էջ 85
- ↑ Батикль, 2006, էջ 87
- ↑ Батикль, 2006, էջ 91
- ↑ Батикль, 2006, էջ 99
- ↑ Ա. Ս. Պուշկինի նկարագրությունը
- ↑ Батикль, 2006, էջ 111
- ↑ Батикль, 2006, էջ 112
- ↑ Батикль, 2006, էջ 122
- ↑ Батикль, 2006, էջ 124
- ↑ ««Диспаратес»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Королевская Академия Изобразительных Искусств Сан Фернандо; Королевская Академия Изящных Искусств Сан Фернандо Արխիվացված 2010-02-20 Wayback Machine
Օգտագործված գրականություն
խմբագրել- Батикль Ж. Гойя: Легенда и жизнь. М., Астрель, АСТ, 2006.
- Левина И. М., Гойя, Л. — М., 1958;
- Прокофьев В. Н. «Капричос» Гойи, М., 1970
- Прокофьев В. Н. Гойя в искусстве романтической эпохи. — М.: Искусство, 1986. — 216, [142] с. — (Из истории мирового искусства). — 25 000 экз.
- Прокофьев В. Н. «Королевские портреты» Гойи 1799—1801 гг. // Античность. Средние века. Новое время. Проблемы искусства. М., 1977.
- Прокофьев В. Н. Великий художник XIX века. К 150-летию со дня смерти Гойи // «Искусство», 1978, № 9.
- Прокофьев В. Н. «Махи» Гойи или «Венера-цыганка» // Искусство Западной Европы и Византии. М., 1978.
- Прокофьев В. Н. Гойя. Росписи церкви Сан Антонио де ла Флорида // Панорама искусств `78. М., 1979.
- Сомов А. И. (1890–1907). «Гойя-и-Луциентес, Франциско». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Фейхтвангер Л., Гойя.
- Cardera, Valentin. Biografia de D.Francisco Goya, pintor. El Artista, 2 1835
- El Libro de Los. CAPRICHOS. Francisco de Goya. Мадрид. 1999. ISBN 84-87317-82-0
- Mayer A., Francisco de Goya, Munch., 1923;
- Klingender F. D., Goya in the democratic tradition, L., 1948, 2 ed., N. Y., 1968;
- Sanchez Canton F. J., Vida у obras de Goya, Madrid, 1951;
- Holland V., Goya. A pictorial biography, L., 1961;
- Harris Т., Goya. Engravings and litographs, v. 1-2, Oxf., 1964:
- Wyndham Lewis D. B., The world of Goya. L., 1968:
- Gudiol J., Goya, L. — N. Y., 1969;
- Goya. Konigliche Gemaldegalerie «Mauritshuis». Katalog, Haag, 1970 (библ.):
Արտաքին հղումներ
խմբագրել- Творчество Франциско Гойя — О художнике, о его драматическом жизненном пути и небывалом по форме творчестве.
- Francisco de Goya — Zoomable Paintings
- Francisco de Goya’s Paintings
- Картины Гойя Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
- О выставке «Сны разума». Франсиско Гойя и Сальвадор Дали
- Франсиско Гойя (1746—1828) ОФОРТЫ ИЗ СЕРИИ «БЕДСТВИЯ ВОЙНЫ»
- Франциско Хосе де Гойя. Биография
- Гойя Франсиско Хосе де հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- Гойя-и-Лусьентес. Картинная галерея. Биография.
- Офорты Сальвадора Дали: переработанные иллюстрации «Капричос» Гойи
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիսկո Գոյա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 154)։ |