Բացել գլխավոր ցանկը

Հեպատիտ, լյարդային հյուսվածքների բորբոքում[4]։ Որոշ մարդկանց մոտ հեպատիտը ընթանում է անախտանիշ, այն դեպքում երբ ոմանց մոտ նկատվում է մաշկի դեղնություն, աչքի սպիտակուցային թաղանթի (սկլերա) դեղնություն, ախորժակի կորուստ, սրտծառնոց, փսխում, դիարեա (լուծ), դյուրհոգնելիություն, ցավ որովայնում[5][6]։ Հեպատիտները լինում են կարճաժամկետ (սուր՝ մինչև 6 ամիս) և երկարաժամկետ (քրոնիկ՝ 6 ամիս և ավելի)[5][7]։ Սուր հեպատիտը կարող է ինքնուրույն անցնել, վերածվել քրոնիկ ձևի, ավարտվել սուր լյարդային անբավարարությամբ[8]։Ժամանակի ընթացքում քրոնիկ հեպատիտը հանգեցնում է լյարդի ցիռոզի, քրոնիկ լյարդային անբավարարության և լյարդի քաղցկեղի[4]։

Հեպատիտ
Alcoholic hepatitis.jpg
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասլյարդի հիվանդություն[1] և բորբոքում
ՊատճառՎիրուսներ, հարբեցողություն, թունավորում և autoimmunity?
Բուն պատճառC82978[2][3], C3095[3] և C82978[1]
Հիվանդության ախտանշաններԴեղնախտ, անորեքսիա և որովայնային ցավեր
ՀետևանքԼյարդի ցիռոզ
Վնասում էլյարդ
Բուժաքննությունարյան բիոքիմիական հետազոտություն և բիոպսիա
Բժշկական մասնագիտությունաղեստամոքսաբանություն
Հիվանդությունների բազա20061
MedlinePlus001154
MeSHIDD006505 և D006505
Disease OntologyDOID:2237 և DOID:2237
NCI ThesaurusC82978[2][3], C3095[3] և C82978[1]
Hepatitis Վիքիպահեստում

Հեպատիտների (լյարդաբորբ) առաջացման ամենատարածված պատճառը վիրուսներն են[6][4]։ Այլ պատճառներից են ալկոհոլի մեծաքանակ օգտագործումը, որոշ դեղորայքներ, թույներ, այլ ինֆեկցիաներ, աուտոիմուն հիվանդություններ[6][4], ոչ ալկոհոլային հեպատիտը (NASH)[9]։ Գոյություն ունի վիրուսային հեպատիտների 5 տեսակ՝ A, B, C, D և E[4]։ Հեպատիտ A , E-ով հիմնականում վարակվում են ախտոտված սնունդ և ջուր օգտագործելու պարագայում[4]։ Հեպատիտ B-ն տարածվում է հիմնականում սեռական ճանապարհով, բայց երբեմն կարող է փոխանցվել մորից երեխային հղիության և ծննդաբերության ընթացում[4]։ Ինչպես հեպատիտ B-ն այնպես էլ C-ն փոխանցվում են արյան միջոցով, վարակում կարող է դիտվել ներերակային թմրամոլների մոտ՝ նույն ներարկիչից օգտվելու պարագայում[4]։ Հեպատիտ D-ով վարակվում են միայն այն մարդիք, որոնք արդեն վարակված են հեպատիտ B-ով[4]։

Հեպատիտ A, B, և D-ով վարակումը կարելի է կանխել իմունիզացիայի (պատվաստման) միջոցով[6]։ Դեղորայք օգտագործվում է քրոնիկ հեպատիտի բուժման նպատակով[5]։ Բուժումը իր մեջ չի ներառում ոչ ալկոհոլային հեպատիտի (NASH) վերացումը, սակայն առողջ ապրելակերպը, չափավոր ֆիզիկակակն բեռնվածությունը, ճիշտ սննդակարգը կարևոր են։ [9]Աուտոիմուն հեպատիտների բուժման ժամանակ օգտագործվում են իմուն համակարգը ճնշող դեղամիջոցներ[10]։ Լյարդի փոխպատվաստումը երբեմն կարող է լինել որպես բուժման վերջնական եղանակ[11]։

Ամբողջ աշխարհում 2015թ-ի տվյալներով հեպատիտ A-ով հիվանդացել է 114մլն մարդ, քրոնիկ հեպատիտ B-ով՝ 343մլն և քրոնիկ հեպատիտ C-ով` 142մլն[12]։ ԱՄՆ-ում ոչ ալկոհոլային հեպատիտով (NASH) գրանցվել է մոտ 11մլն մարդ, իսկ ալկոհոլային հեպատիտով՝ 5մլն[13][9]։Հեպատիտը հանգեցնում է տարեկան 1մլն և ավելի մարդկանց մահվան, հիմնական պատճառը հեպատիտի արդյունքում առաջացաց ցիռոզը և լյարդի քաղցկեղն է[4][14]։ ԱՄՆ-ում հեպատիտ A-ն տարեկան հանդիպում է մոտ 2500 անձի մոտ և հանգեցնում է մոտ 75 մարդկանց մահվան[15]։ Հեպատիտ բառն ունի հունական ծագում՝ hêpar (լյարդ), -itis (բորբոքում)[16]։

ԱխտանշաններԽմբագրել

 
Jaundiced eyes

Հեպատիտներին բնորոշ է ախտանիշների լայն շրջանակ՝ նրանց բացակայությունից մինչև ծանր լյարդային անբավարարություն[17][18][19]։ Սուր հեպատիտի տեսակներին, որոնք սովորաբար առաջանում են վիրուսներով վարակման հետևանքով բնորոշ են ընդհանուր ախտանիշներ[18][17]։ Քրոնիկ հեպատիտը նույնպես կարող է հանդես գալ ընդհանուր ախտանիշներով, սակայն հիվանդության խորացման պարագայում սկսում են ավելանալ նաև յուրահատուկ ախտանիշներ, որոնք բնորոշ են լյարդի ֆունկցիայի խանգարումներին[19][20]։

Սուր հեպատիտԽմբագրել

Սուր վիրուսային հեպատիտն ունի 3 շրջան

  1. Պրոդրոմալ շրջան (նախանշանների)՝ իր մեջ ներառում է ոչ սպեցիֆիկ, գրիպանման ախտանիշներ, որոնք բնորոշ են մի շարք վիրուսային վարակներին։ Այդ ախտանիշներին են պատկանում հոգնածությունը, սրտխառնոցը, փսխումը, վատ ախորժակը, գլխացավր և ցավը հոդերում[17][18]։ Տենդը սովորաբար դիտվում է հեպատիտ A-ի և E-ի դեպում[18]։ Այս փուլի վերջում մարդիկ կարող են ունենալ լյարդային խնդիրներին բնորոշ ախտանիշներ ներառյալ՝ մուգ մեզ, կավագույն կղանք[17][18]։
  2. Պրոդրոմալ շրջանից 1-2 շաբաթ հետո առաջանում է դեղնուկ և աչքերի սպիտակուցային թաղանթի (սկլերա) դեղնություն, այս վիճակը տևում է մոտ 4 շաբաթ[17][18]։ Այս շրջանում սովորաբար անհետանում են պրոդրոմալ շրջանին բնորոշ նշանները, հիվանդի մոտ առաջանում է աջ թուլակողում անհարմարության զգացողություն և ցավ, պատճառը լյարդի չափսերի մեծացումն է[18]։ 10-20% դեպքերում նկատվում է լեղապարկի ընդգրկում պրոցեսի մեջ և քաշի անբացատրելի կորուստ[18][19]։
  3. Լավացման շրջանն արտահայտվում է կլինիկական նշանների վերացմամբ, լաբորատոր նշանների անընդհատ բարձրացմամբ և լյարդի չափսերի մեծացմամբ[18]։ A և E հեպատիտների դեպքում հիվանդությունը տևում է առավելագույնը 1-2 ամիս[18], հեպատիտ B-ն 3-4 ամսվա ընթացքում, հեպատիտ C-ի դեպքում ինքնալավացման դեպքեր հազվադեպ են գրանցվում[18]։

Ինչպես դեղորայքային, այնպես էլ աուտոիմուն հեպատիտները կարող են նմանվել սուր վիրուսային հեպատիտներին[21][22]։ Դեղորայքային հեպատիտի դեպքում կարող են դիտվել համակարգային ալերգիկ ռեակցիաներ՝ քոր, տենդ, շճաբորբ (թաղանթների բորբոքում, որոնք պատում են տարբեր խոռոչներ և օրգաններ), էուզինոֆիլիա (լեյկոցիտների տեսակ) և կարմիր ոսկրածուծի ակտիվության իջեցում[21]։

Կայծակնային հեպատիտԽմբագրել

Կայծակնային հեպատիտը (լյարդային բջիջների /հեպատոցիտ/ զանգվածային մահ),հանդիպում է հազվադեպ և հանդիսանում է կյանքի համար վտանգավոր վիճակ (սուր հեպատիտի բարդություն է), որը սովորաբար առաջանում է երբ դեղորայքային կամ աուտոիմուն հեպատիտով հիվանդ մարդիկ վարակվում են B, D, E հեպատիտներով[18][21][22]։Բարդությունները կազմում են՝ B և D հեպատիտների զուգակցման ժամանակ 2-20%, իսկ հղի կանանց մոտ, որոնք վարակված են հեպատիտ E-ով՝ 15-20% [18][17]։ Սուր հեպատիտը ուղղեկցվում է կոագուլյացիայի (արյան մակարդելիություն) խանգարումներով, էնցեֆալոպաթիայով (գիտակցության և կողմնորոշման խանգարում, քնկոտություն)[17][18]։ Մահացությունը կայծակնային հեպատիտի դեպքում սովորաբար բարդությունների հետևանք է հանդիսանում (ուղեղի այտուց, ստամոքս-աղիքային ուղուց արյունահոսություն, սեպսիս /արյան վարակում/, շնչառական և լյարդային անբավարարություն)[18]։

Քրոնիկ հեպատիտԽմբագրել

Մինչև 6 ամիս տևող հեպատիտը համարվում է սուր, 6 ամիս և ավելի տևողը՝ քրոնիկ[23]։ Վաղ շրջանում քրոնիկ հեպատիտը ընթանում է անախտանիշ և սովորաբար ախտորոշվում է պատահական կատարված լաբորատոր քննություններով՝ սկրինինգների ժամանակ, ընդհանուր ախտանշանների առկայության դեպքում[19][20]։ Հիվանդության հարաճման հետ միասին ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները՝ հոգնածություն, սրտխոռնոց, փսխում, վատ ախորժակ, հոդացավ և այլն[20]։ Դեղնուկ նույնպես կարող է առաջանալ և սովորաբար խոսում է հիվանդության ավելի ծանր ընթացքի մասին[20]։ Քրոնիկ հեպատիտը ազդում է լյարդի հորմոնարտադրող ֆունկցիայի վրա, դրա հետևանքով հիվանդների մոտ կարող են առաջանալ ակնե, հիրսուիտիզմ (մազակալում ոչ բնական մազակալման հատվածներում), ամենորեա (դաշտանային ցիկլի խանգարում) կանանց շրջանում[20]։ Լյարդի տարածուն ախտահարումը և ֆիբրոզը վերջիվերջո հանգեցնում են լյարդի ցիռոզի, սա էլ լյարդի ֆունկցիաների հարաճուն խանգարման[19]։ Ցիռոզը բերում է դեղնուկի, քաշի անկման, արյան մակարդելիության խանգարման, ասցիտի (հեղուկ որովայնի խոռոչում) և ծայրամասային այտուցների (ոտքերի այտուց)[20]։ Լյարդի ցիռոզը կարող է հանգեցնել կյանքին վտանգ սպառնացող այլ բարդությունների ևս, դրանք են՝ լյարդային էնցեֆալոպաթիա, կերակրափողի ստորին 1/3-ի երակների վարիկոզ լայնացում և հետագայում նաև արյունահոսություն, հեպատոռենալ համախտանիշի (լյարդ-երիկամային անբավարարություն) և լյարդի քաղցկեղի[19]։

ՊատճառներԽմբագրել

Հեպատիտի պատճառները կարելի է բաժանել հետևյալ խմբերի մեջ՝ ինֆեկցիոն (վարակային), մետաբոլիկ (նյութափոխանակային), իշեմիկ, աուտոիմուն, գենետիկ և այլն։ Ինֆեկցիոն ագենտներն են՝ վիրուս, բակտերիա, պարազիտ (մակաբույծ)։ Հեպատիտի պատճառներ են նաև տոքսինները (թույներ), դեղորայքը, ալկոհոլը։ Ոչ ալկոհոլային հեպատիտը պատկանում է հեպատիտների մետաբոլիկ ձևին։ Աուտոիմուն և գենետիկ հեպատիտների առաջացումը պայմանավորված է գենետիկ նախատրամադրվախությամբ, նրանք հանդիպում են որոշ էթնիկ խմբերի մոտ։

Ինֆեկցիոն (վարակային) հեպատիտներԽմբագրել

Վիրուսային հեպատիտԽմբագրել

Ամբողջ աշխարհում վիրուսային հեպատիտները հանդիպում են ամենահաճախը[24]։ Վիրուսային հեպատիտը առաջանում է 5 տարբեր վիրուսներից (A, B, C, D, և E)[18]։ Հեպատիտ A-ն և հեպատիտ E-ն ընթանում են գրեթե նույն ձև, նրանք 2-ն էլ հանդիպում են հիմնականում զարգացող երկրներում, փոխանցվում են ֆեկալ-օրալ (<<սննդային>>) ճանապարհով, ելքը կարող է լինել ինքնալավացումը, չեն անցնում քրոնիկական ձևի[18][25][26]։

Հեպատիտ B, C, D-ով վարակվում են, երբ վնասված մաշկը, լորձաթաղանթը կամ արյունը կոնտակտի մեջ է մտնում վարակված արյան և օրգանիզմի կողմից արտադրվող հեղուկների (սերմնահեղուկ, հեշտոցային արտադրուկ) հետ[18]։ Վիրուսային մասնիկներ հայտնաբերվել են նաև թքում և կրծքի կաթում։ Համենայն դեպս ապացուցված չէ, որ համբուրվելու, նույն սպասքից օգտվելու, կրծքով կերակրելու պարագայում մարդիկ կարող են վարակվել վիրուսային հեպատիտով։ Բացառություն կարող են լինել այն դեպքերը, երբ այդ հեղուկները շփման մեջ են դրվում վնասված մաշկի և լորձաթաղանթի հետ[27]։

Հեպատիտ B-ն և C-ն կարող են ընթանալ ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ ձևով[18]։ Հեպատիտ D-ի վիրուսը դեֆեկտային վիրուս է, քանի որ նրա բազմացման (ռեպլիկացիա) համար անհրաժեշտ է հեպատիտ B վիրուսը։ Հեպատիտ D-ն հայտնաբերվում է միայն հեպատիտ B-ով վարակվածների մոտ[18]։ Մեծահասակների մոտ հեպատիտ B-ն սովորաբար ավարտվում է ինքնալավացմամբ, մինչև 5% դեպքերում վեր է ածվում քրոնիկ ձևի, իսկ քրոնիկ ձևի ժամանակ 20-30% դեպքերում ելքը լինում է կա՛մ լյարդի ցիռոզը, կա՛մ քաղցկեղը[28]։ Նորածինների և երեխաների շրջանում հիմնականում ի սկզբանե զարգանում է քրոնիկ ձևը[28]։

Ի տարբերություն հեպատիտ B-ի հեպատիտ C-ն սովորաբար ընթանում է քրոնիկական եղանակով[29]։ ԱՄՆ-ում լյարդի ցիռոզի առաջացման պատճառներից 2-րդ տեղում է գտնվում հեպատիտ C-ն (առաջինը ալկոհոլային հեպատիտն է)[30]։ 1970-1980-ականներին հեպատիտ C-ով վարակման հիմնական պատճառը եղել է արյան փոխներարկումը[29]։ 1992 թվականից սկսված սկրինինգների շնորհիվ, որը իրենից ներկայացնում է դոնորական արյան ստուգում հեպատիտ C-ի կապակցությամբ, այս հեպատիտով վարակման ռիսկը իջել է մինչև 10%[18]։

Պարազիտային (մակաբուծային) հեպատիտԽմբագրել

Մակաբույծները կարող են վարակել լյարդի հյուսվածքները և թողարկել ալերգիկ իմուն ռեակցիա, որը բերում է սուր հեպատիտի ախտանիշների երևան գալուն և արյան մեջ Ig E-ի (ալերգիայի դեմ հակամարմին E) կոնցենտրացիայի բարձրացմանը[31]։ Մակաբույծներից են պրոտոզոաները (protozoans), Trypanosoma cruzi-ն , լեշմանիան (Leishmania), պլազմոդիոըմը (այն տեսակները, որոնք առաջացնում են մալարիա) կարող են հանգեցնել հեպատիտի[31]։ Entamoeba histolytica-ն բացի հեպատիտից առաջացնում է նաև լյարդի թարախակույտեր (աբսցես)[31]։

Որդերից հայտնի է Echinococcus granulosus-ը (շների ժապավենաձև որդ), ախտահարում է լյարդը հանգեցնելով հեպատիտի և առաջացնելով բնորոշ հիդադիտային բշտեր[31]։ Fasciola hepatica-ն և Clonorchis sinensis-ը ապրում են լեղուղիներում, բերում են հեպատիտի և հարաճուն ֆիբրոզի (հետագայում ցիռոզի, լյարդային անբավարարության) զարգացման[31]։

Բակտերյալ հեպատիտԽմբագրել

Լյարդի բակտերյալ հեպատիտի ելքը սովորաբար լինում է լյարդի թարախակույտերը, սուր հեպատիտը և գրանուլեմատոզ հեպատիտը (կամ քրոնիկական հեպատիտ)[32]։ Թարախակույտերը պարունակում են հետևյալ աղիքային բակտերիաները՝ Escherichia coli -ն և Klebsiella pneumoniae (50% դեպքերում)[32]։ Սուր հեպատիտ առաջացնում են՝ Neisseria meningitidis, Neisseria gonorrhoeae, Bartonella henselae, Borrelia burgdorferi, սալմոնելլաներ, բրուցելլաներ, կամպիլոբակտերիաներ[32]։ Քրոնիկ կամ գրանուլեմատոզ հեպատիտ առաջացնում են միկոբակտերիաները, ropheryma whipplei-ն, Treponema pallidum-ը (տրեպոնեմա պալիդում), Coxiella burnetii և ռիկետսիաները[32]։

Մետաբոլիկ (նյութափոխանակային) հեպատիտԽմբագրել

Ալկոհոլային հեպատիտԽմբագրել

Ալկոհոլի չարաշահումը հանդիսանում է հեպատիտների առաջացման գործոններից առաջինը (հետագայում նաև ցիռոզի զարգացում)[30]։ Լյարդի ալկոհոլային ախտահարումներից ամենահաճախ հանդիպողը ալկոհոլային հեպատիտն է։ Լյարդի ալկոհոլային ախտահարումը իր մեջ ներառում է՝ 1) ալկոհոլային հեպատոզ (ամենաթեթևն է և դարձելին)[30], 2) ալկոհոլային հեպատիտ, 3) ալկոհոլային ցիռոզ, 4) լյարդի քաղցկեղ (ամենածանրն է և անդարձելին)։ Որպես օրենք հեպատիտն առաջանում է ալկոհոլի երկարաժամկետ օգտագործման արդյունքում և հանդիպում է ալկոհոլամոլների 10-20%-ի մոտ[33]։ Լյարդի ախտահարումը կախված է ինչպես ալկոհոլի ընդունման քանակից այնպես էլ ժամանակահատվածից[33]։ Ալկոհոլի երկարաժամկետ օգտագործումը՝ օրական 80մլ> տղամարդկանց մոտ և 40մլ>` կանանց ի վերջո բերում է ալկոհոլային հեպատիտի զարգացման[30]։ Ալկոհոլային հեպատիտը կարող է ընթանալ անախտանիշ, արտահայտվել ընդամենը հեպատոմեգալիայով (լյարդի չափսերի մեծաում), սուր կամ քրոնիկ հեպատիտի եղանակով և լյարդային անբավարարությամբ[30]։

Տոքսիկ և դեղորայքային հեպատիտԽմբագրել

Շատ քիմիական նյութեր (այդ թվում դեղորայքը), արդյունաբերական թույներ, բուսական և սննդային հավելումներ կարող են առաջացնել հեպատիտ[34][35]։ Դեղորայքային հեպատիտը կարող է ընթանալ սուր կամ քրոնիկ հեպատիտի ձևով[34]։ Դեղերն ու տոքսինները կարող են առաջացնել լյարդի պարենքիմայի ախտահարում (բջիջների ուղղակի վնասում, նրա կառուցվածքների տարբեր վնասումներ)[36]։ Որոշ դեղորայքներ՝ օրինակ պարացետամոլը ունի սահմանված դոզա, որն առաջացնում է լյարդի ախտահարում։ Գոյություն ունի նաև հակառակ պատկերը, օրինակ իզոնիազիդը տարբեր անձանց շրջանում առաջացնում է անկանխատեսելի երևույթներ, այսինքն դեղաչափ կախյալ չէ ելքը[34]։ Լյարդի ախտահարումը կարող է ընթանալ թեթև ձևով, ինչպես նաև լյարդի ախտահարումով պահմանավորված ծանր կլինիկական ընթացքով[30]։

Ցավազրկողներից հիմնակնում լյարդի ախտահարում է առաջացնում պարացետամոլը; հակաբիտիկներից՝ իզոնիազիդը, նիտրոֆուրանտինը, ամոքսիցիլինի/կլավուլանաթթու, էրիթրոմիցինը, տրիմետոպրիմ-սուլֆամետոքսազոլը; հակացնցումային դեղերից՝ վալպրոատը, ֆենիտոինը; ստատինները (իջեցնում են խոլեսթերինի մակարդակը); կորտիկոսրերոիդներից՝ ցավազրկողները (դեքսամետազոն), օրալ հակաբեղմնավորիչները (հորմոնալ); բարձր ակտիվությամբ հակառետրովիրուսային թերապիան (ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի դեպքում)[30]։ Այսպիսով՝ լյարդի դեղորայքային ախտահարում ամենահաճախն առաջացնում է ամոքսիցիլին/կլավուլանաթթուն, իսկ տոքսիկ ախտահարում՝ պարացետամոլը (ԱՄՆ-ում և Եվրոպայում սուր լյարդային անբավարարության ամենահաճախակի պատճառ)[34]։

Բուսական ծագման դեղորայքը և սննդային հավելումները հեպատիտների առաջացման պատճառներ են ևս (Կորեայում հեպատիտների հիմնական պատճառ[37]։ ԱՄՆ-ում լյարդի սուր ախտահարումների 16%-ին պատկանում են թմրանյութերի օգտագործումը[38]։ ԱՄՆ-ում առողջապահության նախարարության կողմից չեն հսկվում սննդի մեջ օգտագործվող բիոակտիվ հավելումները (биоактивные добавки), սննդային հավելումները։ Չի հսկվում նաև բուսական ծագման դեղանյութերի արտադրությունը, այս պատճառով էլ տվյալ նյութերից առաջացրաց հեպատիտները գերակշրում են դեղորայքային հեպատիտներին[38]։ Չնայած դրան առողջապահության ազգային կազմակերպությունը պահմապնում է LiverTox-ի (<<ԼյարդայինՏոքսիններ>>) ցանկը, հետևելու համար հեպատիտների առաջացման դեպքերի հիմնական պատճառներին[39]։

Այլ հեպատոտոքսիկ (լյարդ ախտահարող) նյութերի ազդեցությունը լյարդի վրա կարող է լինել ինչպես հանկարծակի (շփոթված օգտագորցման հետևանքով), այնպես էլ միտումնավոր։ Թույները կարող են մուտք գործել օրգանիզմ խմելու, ներշնչելու և մաշկից ներծծման միջոցով։ Արտադրական նյութերից carbon tetrachloride-ը և Ամանիտա (Amanita phalloides) վայրի սունկը հայտնի են որպես ուժեղ հեպատոտոքսիններ[34][35][40]։

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն (հեպատոզ)Խմբագրել

Ոչ ալկոհոլային հեպատիտը պատկանում է լյարդի ոչ ալկոհոլային ախտահարումների շարքին (non-alcoholic liver disease /NALD/)։ Լյարդի ոչ ալկոհոլային ախտահարումներն իր մեջ ներառում են ՝ոչ ալկոհոլային ճարպահին հեպատոզ (NAFLD), ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտ (NASH), լյարդի ցիռոզ, լյարդի քաղցկեղ[41]։

Լյարդի ոչ ալկոհոլային ախտահարումները առաջանում են այն անձանց շրջանում, որոնք կա՛մ չեն օգտագործում ալկոհոլ, կա՛մ օգտագործում են շատ քիչ; այս հիվանդության առաջացումը կախված է մետաբոլիկ սինդրոմից (մետաբոլիզմի /նյութափոխանակություն/ խանգարումներից), ճարպակալումից, ինսուլինի նկատմամբ ռեզիստենտականությունից, շաքարային դիաբետից, հիպերտրիգլիցիրիդեմիայից[30]։ Ոչ ալկոհոլային ճարպային հեպատոզը (NAFLD) ի վերջո բերում է ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտի (NASH), որն էլ հանգեցնում է լյարդային բջիջների մահվան, հյուսվածքների այտուցի և հետեվանքում՝ ֆիբրոզի, ցիռոզի[30]։ Ոչ ալկոհոլային ճարպային հեպատոզից (NAFLD) անցմանը ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտին (NASH) նպաստում են ճարպակալումը, ծեր հասակը, ոչ աֆրիկական էթնիկ պատկանելիությունը, կանացի սեռը, շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը (հիպերտենզիա)։ ԱԼԱՏ-ի, ԱՍԱՏ-ի բարձր մակարդակը արյան մեջ, ԱԼԱՏ/ԱՍԱՏ-ի բարձր ցուցանիշը, թրոմբոցիտոպենիան (արյան մեջ թրոմբոցիտների ցածր կոնցենտրացիա) և ՈւՁՀ հետազոտությամբ լյարդի ճարպային փոփոխությունները կարող են ահազանգ լինել հիվանդության հարաճման մասին[30]։

(NAFLD)-ի և (NASH)-ի վաղ շրջաններում ախտանշանները կարող են ա բացակայել կամ ունենալ թուլ ցավ աջ ենթակողային շրջանում[30]։ Հիվանդության զարգացման հետ միասին ավելանում են ախտանիշներ, որոնք բնորոշ են քրոնիկական հեպատիտին[42]։ ՈւՁՀ-ն ցույց է տալիս ուղղակի լյարդի չափսերի մեծացում, իսկ ախտորոշումը հաստատվում է բիոպսիայի միջոցով (ֆիբրոզ՝ բնորոշ NASH-ն)[43]։ NASH-ը ԱՄՆ-ում համարվում է 3-րդ հիմանկան պատճառը որն առաջացնում է լյարդի ախտահարում[42]։ 9-25% դեպքերում առաջացնում է լյարդի ցիռոզ[30]։

ԱուտոիմունԽմբագրել

Աուտոիմուն հեպատիտը քրոնիկ, բորբոքային հիվանդություն է, որի առաջացման հիմնական պատճառը իմունային համակարգի ոչ նորմալ պատասխանն է լյարդային բջիջների նկատմամաբ[44]։ Ենթադրվում է, որ հիվանդությունն առաջանում է գենետիկ նախատրամադրվածության պարակգայում, քանի որ իմուն պատասխանին մասնակցում են յուրահատուկ անտիգենային (հակածնային) լեյկոցիտներ[45]։ Ինչպես մնացած աուտոիմուն հիվանդությունների ժամանակ արյան մեջ հայտնաբերվում են հատուկ հակածիններ և հակամարմիններ, որոնք ունեն դիագնոստիկ նշանակություն[46]։ Լաբորատոր հետազոտության ժամանակ հայտնաբերվում են հակամարմիններ, որոնք ունեն բարձր զգայունություն, սակայն սպեցիֆիկությունը (յուրահատկություն) ցածր է դրանք են՝ հակակորիզային հակամարմիններ (anti-nuclear antibody /ANA/), հակամարմիններ հարթ մկանների նկատմամբ (smooth muscle antibody /SMA/) և ատիպիկ պերինուկլեար (հարկորիզային) հականեյտրոֆիլային ցիտոպլազմային հակամարմիններ (atypical perinuclear antineutrophil cytoplasmic antibody /p-ANCA/)[46]։ Հաջորդ խումբը այն հակամարմիններն են, որոնք ունեն բարձր սպեցիֆիկություն, սակայն ցածր զգայունություն՝ հակամարմիններ լյարդի և երիկամի միկրոսոմի նկատմամբ (liver kidney microsome 1 /LKM1/) և լյարդի լուծվող հակածին (soluble liver antigen /SLA/)[46]։ Աուտոիմուն հեպատիտ կարող է առաջանալ որպես որոշ դեղորայքների օգտագործման հետևանք (նիտրոֆուրանոտոին, հիդրալազին, մեթիլդոպա), լյարդի փոխպատվաստումից հետո։ Որոշ վիրուսներ հազվադեպ կարող են առաջացնել աուտոիմուն հեպատիտ (հեպատիտ A, Էբշտեյն-Բարի վիրուս, կարմրուկի վիրուս)[30]։

Աուտոիմուն հեպատիտը կարող է դրսևորվել անախտանիշ, կայծակնային, սուր, քրոնիկ ձևերով և լյարդային անբավարարությամբ[30]։ 25-34% դեպքերում հիվանդությունն ընթանում է անախտանիշ, լյարդի աուտոիմուն ախտահարում կասկածվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքներից ելնելով[46]։ 40% դեպքերում առկա են լիում սուր հեպատիտին բնորոշ ախտանիշներ[30]։ Ինչպես մնացած աուտոիմուն հիվանդությունների դեպքում, աուտոիմուն հեպատիտով ևս հիմնականում տառապում են երիտասարդ կանայք (չնայած չի բացառվում նաև տղամարդկանց մոտ և մեծ հասակում)։ Աուտոիմուն հիվանդություններին բնորոշ, դասական աԽտանիշներ են՝ հոգնածություն, անեմիա (սակավարյունություն), անորեքսիա (ախորժակի բացակայություն), ամենորեա (դաշտանային ցիկլի խանգարում), ակնե, արթրիտ (հոդաբորբ), պլևրիտ (թոքամզի բորբոքում), թիրեոիդիտ (վահանագեղձի բորբոքում), խոցային կոլիտ (հաստ աղու բորբոքում), նեֆրիտ (երիկամաբորբ), մակուլոպապուլյոզ (հանգուցաբշտիկային) ցան[30]։ Ցիռոզի զարգացման հավանականությունը մեծ է, իսկ քաղցկեղի առաջացման դեպքերը կազմում են 1%[30]։

Հաճախ աուտոիմուն հեպատիտով տառապող մարդիկ ունենում են զուգահեռ նաև այլ աուտոիմուն հիվանդություններ[47]։ Առաջնային բիլիար ցիռոզը և առաջնային սկլեռոզացնող խոլանգիտը (լեղուղիների բորբոքում) լյարդի աուտոիմուն ախտահարումներից են և տարբերվում են աուտոիմուն հեպատիտից։ Սակայն այս բոլոր հիվանդություններն էլ ի վերջո հանգեցնում են լյարդի ֆիբրոզի, ցիռոզի, լյարդային անբավարարության, իսկ հազվադեպ դեպքերում նաև լյարդի քաղցկեղի[30][46]։

ԳենետիկԽմբագրել

Հեպատիտի առաջացման գենետիկ պատճառներից են ալֆա-1-հակատրիփսինի անբավարարությունը (alpha-1-antitrypsin deficiency), հեմոքրոմատոզը և Վիլսոնի հիվանդությունը[30]։ Ալֆա-1-հակատրիփսինի անբավարարության պատճառը ալֆա-1-հակատրիփսինի սինթեզը կոդավորող գենի կոդոմինանտ մուտացիան է, ինչի արդյունքում լյարդում կուտակվում է անոմալ սպիտակուց, որը բերում է լյարդի հյուսվածքի ախտահարման[48]։ Հեմոքրոմատոզը և Վիլսոնի հիվանդությունը ժառանգվում են աուտոսոմ ռեցեսիվ ճանապարհով, հիվանդության ժամանակ օրգանիզմում կուտակվում են չափից շատ մեծ քանակությամբ միներալներ (հանքային նյութեր)[30]։ Հեմոքրոմատոզի ժամանակ օրգանիզմի տարբեր հատվածներում կուտակվում է երկաթ(Fe), ներառյալ լյարդը, հետագայում հանգեցնելով ցիռոզի[30]։ Վիլսոնի հիվանդության ժամանակ օրգանիզմում՝ հիմնակնում լյարդ, ուղեղ կուտակվում է մեծ քանակությամբ պղինձ(Cu), բերելով ցիռոզի և դեմենցիայի (թուլամտություն)[30]։

Վիլսոնի հիվանդության և ալֆա-1-հակատրիփսինի անբավարարության ժամանակ, երբ ախտահարված է լյարդը՝ նեոնատալ (նորածնային) շրջանում և մանկական տարիքում հիվանդություններն արտահայտվում են հեպատիտով[30]։ Հեմոքրոմատոզը հիմնակնում արտահայտվում է 50 տարեկանից հետո[30]։

Իշեմիկ հեպատիտԽմբագրել

Իշեմիկ հեպատիտը (այլ կերպ շոկային լյարդ) զարգանում է այն ժամանակ, երբ լյարդի արյան պահանջի մեծացման դեպքում այն չի ստանում իրեն հարկավոր արյան չափաբաժինը, արդյունքում զարգանում է նաև լյարդային հյուսվածքի բորբոքում[49]։ Լյարդի իշեմիա կարող է զարգանալ սրտային անբավարարության, ինչպես նաև անոթային խնդիրների դեպքում, երբ առաջանում է անոթային անբավարարություն։ Իշեմիկ լյարդի առաջացման հիմնական և գլխավոր պատճառը սրտային անբավարարությունն է, պատճառներ կարող են լինել նաև շոկը (զարկերակային ճնշման կտրուկ իջեցում) և սեպսիսը (արյան վարակ)։ Իշեմիկ հեպատիտի դեպքում բավականին տեղեկատվական է արյան բիոքիմիական անալիզը՝ նկատվում է ԱԼԱՏ-ի և ԱՍԱՏ-ի մակարդակի կտրուկ բարձրացում։ Սովորաբար իշեմիկ հեպատիտն ընթանում է թեթև և դժվար է բերում լյարդի պարենքիմայի արտահայտված վնասման, կանխարգելելու համար բավարար կարող է լինել հիմնական հիվանդության ադեկվատ բուժումն ու հսկողությունը[50]։

Այլ հեպատիտներԽմբագրել

Հեպատիտներ հանդիպում են նաև նորածինների մոտ։ Պերինատալ (մինչծննդյան) կամ բնածին հեպատիտներ առաջացնում են վիրուսային հեպատիտը, տոքսոպլազմոզը, կարմրախտը ցիտոմեգալովիրուսը և սիֆիլիսը։ Կառուցվածքային շեղումները, ինչպիսիք են լեղուղիների ատրեզիան (լեղուղիների բնածին բացակայություն) և լեղածորանային կիստան (բուշտ) կարող են հանգեցնել խոլեստազի (լեղականգ)։ Լեղին հանդիսանում է սննդային միջավայր որոշ բակտերիաների համար, բացի այդ նրա կանգը ուղղակիորեն ազդում է լյարդային բջիջների վրա քայքայելով նրանց, այս ամենը ի վերջո բերում է նեոնատալ հեպատիտի զարգացման։ Մետաբոլիկ հիվանդությունները (գլիկոգենի փոխանակության խանգարում) նույնպես ունակ են առաջացնել հեպատիտ։ Նեոնատալ հեպատիտի ժամանակ կատարված բիոպսիոն նյութի հյուսվածաբանական պատկերում տեսնում ենք մեծ (գիգանտ) բազմակորիզային բջիջներ։ Այս հիվանդությունը կոչվում է գիգանտբջջային հեպատիտ և կարող է առաջանալ վիրուսային ինֆեկցիայի, աուտոիմուն հեպատիտի և լյարդի տոքսիկ ախտահարման ժամանակ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 Disease Ontology release 2018-07-05 — 2018-07-05 — 2018.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 «Hepatitis»։ NIAID։ Արխիվացված օրիգինալից 4 November 2016-ին։ Վերցված է 2 November 2016 
  5. 5,0 5,1 5,2 «Hepatitis»։ MedlinePlus։ Արխիվացված օրիգինալից 11 November 2016-ին։ Վերցված է 10 November 2016 
  6. 6,0 6,1 6,2 6,3 «What is hepatitis?»։ WHO։ July 2016։ Արխիվացված օրիգինալից 7 November 2016-ին։ Վերցված է 10 November 2016 
  7. «Hepatitis (Hepatitis A, B, and C) | ACG Patients»։ patients.gi.org։ Արխիվացված օրիգինալից 2017-02-23-ին 
  8. Bernal W., Wendon J. (2013)։ «Acute Liver Failure»։ New England Journal of Medicine 369 (26): 2525–2534։ PMID 24369077։ doi:10.1056/nejmra1208937 
  9. 9,0 9,1 9,2 «Fatty Liver Disease (Nonalcoholic Steatohepatitis)»։ NIDDK։ May 2014։ Արխիվացված է օրիգինալից 11 November 2016-ին։ Վերցված է 10 November 2016 
  10. «Autoimmune Hepatitis»։ NIDDK։ March 2014։ Արխիվացված օրիգինալից 11 November 2016-ին։ Վերցված է 10 November 2016 
  11. «Liver Transplant»։ NIDDK։ April 2012։ Արխիվացված օրիգինալից 11 November 2016-ին։ Վերցված է 10 November 2016 
  12. Vos Theo, Allen Christine, Arora Megha, Barber Ryan M., Bhutta Zulfiqar A., Brown Alexandria, Carter Austin, Casey Daniel C., Charlson Fiona J., Chen Alan Z., Coggeshall Megan, Cornaby Leslie, Dandona Lalit, Dicker Daniel J., Dilegge Tina, Erskine Holly E., Ferrari Alize J., Fitzmaurice Christina, Fleming Tom, Forouzanfar Mohammad H., Fullman Nancy, Gething Peter W., Goldberg Ellen M., Graetz Nicholas, Haagsma Juanita A., Hay Simon I., Johnson Catherine O., Kassebaum Nicholas J., Kawashima Toana և այլք: (October 2016)։ «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990–2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015»։ The Lancet 388 (10053): 1545–1602։ PMC 5055577 ։ PMID 27733282։ doi:10.1016/S0140-6736(16)31678-6 
  13. Basra Sarpreet (2011)։ «Definition, epidemiology and magnitude of alcoholic hepatitis»։ World Journal of Hepatology 3 (5): 108–13։ PMC 3124876։ PMID 21731902։ doi:10.4254/wjh.v3.i5.108 
  14. Wang Haidong, Naghavi Mohsen, Allen Christine, Barber Ryan M., Bhutta Zulfiqar A., Carter Austin, Casey Daniel C., Charlson Fiona J., Chen Alan Zian, Coates Matthew M., Coggeshall Megan, Dandona Lalit, Dicker Daniel J., Erskine Holly E., Ferrari Alize J., Fitzmaurice Christina, Foreman Kyle, Forouzanfar Mohammad H., Fraser Maya S., Fullman Nancy, Gething Peter W., Goldberg Ellen M., Graetz Nicholas, Haagsma Juanita A., Hay Simon I., Huynh Chantal, Johnson Catherine O., Kassebaum Nicholas J., Kinfu Yohannes և այլք: (October 2016)։ «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980–2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015»։ The Lancet 388 (10053): 1459–1544։ PMC 5388903 ։ PMID 27733281։ doi:10.1016/S0140-6736(16)31012-1 
  15. «Statistics & Surveillance Division of Viral Hepatitis CDC»։ CDC։ Արխիվացված օրիգինալից 11 November 2016-ին։ Վերցված է 10 November 2016 
  16. «Online Etymology Dictionary»։ Etymonline.com։ Արխիվացված օրիգինալից 2012-10-20-ին։ Վերցված է 2012-08-26 
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 Rutherford A, Dienstag JL (2016)։ «Chapter 40: Viral Hepatitis»։ in Greenberger NJ, Blumberg RS, Burakoff R։ CURRENT Diagnosis & Treatment: Gastroenterology, Hepatology, & Endoscopy, 3e։ New York, NY: McGraw-Hill։ ISBN 978-0-07-183772-9 
  18. 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 18,12 18,13 18,14 18,15 18,16 18,17 18,18 18,19 18,20 Dienstag JL (2015)։ «Chapter 360: Acute Viral Hepatitis»։ in Kasper D, Fauci A, Hauser S, Longo D, Jameson J, Loscalzo J։ Harrison's Principles of Internal Medicine, 19e։ New York, NY: McGraw-Hill։ ISBN 978-0-07-180215-4 
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 Khalili M, Burman B (2013)։ «Chapter 14: Liver Disease»։ in Hammer GD, McPhee SJ։ Pathophysiology of Disease: An Introduction to Clinical Medicine, 7e։ McGraw-Hill։ ISBN 978-1-25-925144-3 
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 Dienstag JL (2015)։ «Chapter 362: Chronic Hepatitis»։ in Kasper D, Fauci A, Hauser S, Longo D, Jameson J, Loscalzo J։ Harrison's Principles of Internal Medicine, 19e։ New York, NY: McGraw-Hill։ ISBN 978-0-07-180215-4 
  21. 21,0 21,1 21,2 Fontana Robert, Hayashi Paul (2014-05-01)։ «Clinical Features, Diagnosis, and Natural History of Drug-Induced Liver Injury»։ Seminars in Liver Disease (անգլերեն) 34 (2): 134–144։ PMID 24879979։ doi:10.1055/s-0034-1375955 
  22. 22,0 22,1 Manns Michael P., Lohse Ansgar W., Vergani Diego (2015)։ «Autoimmune hepatitis – Update 2015»։ Journal of Hepatology 62 (1): S100–S111։ PMID 25920079։ doi:10.1016/j.jhep.2015.03.005 
  23. Munjal Y. P., Sharm Surendra K. (2012)։ API Textbook of Medicine, Ninth Edition, Two Volume Set (անգլերեն)։ JP Medical Ltd։ էջ 870։ ISBN 9789350250747։ Արխիվացված օրիգինալից 2017-09-10-ին 
  24. World Health Organization։ «Hepatitis»։ World Health Organization։ Արխիվացված օրիգինալից 2 December 2013-ին։ Վերցված է 25 November 2013 
  25. «Hepatitis A Questions and Answers for the Public | Division of Viral Hepatitis | CDC»։ www.cdc.gov։ Արխիվացված օրիգինալից 2016-03-12-ին։ Վերցված է 2016-03-14 
  26. «Hepatitis E»։ World Health Organization (en-GB)։ Արխիվացված օրիգինալից 2016-03-12-ին։ Վերցված է 2016-03-14 
  27. Centers for Disease Control & Prevention (June 2010)։ «When Someone Close to You Has Hepatitis»։ Արխիվացված օրիգինալից March 6, 2016-ին։ Վերցված է March 14, 2016 
  28. 28,0 28,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ WHO Hepatitis B անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  29. 29,0 29,1 «Hepatitis C FAQs for the Public | Division of Viral Hepatitis | CDC»։ www.cdc.gov։ Արխիվացված օրիգինալից 2016-03-15-ին։ Վերցված է 2016-03-14 
  30. 30,00 30,01 30,02 30,03 30,04 30,05 30,06 30,07 30,08 30,09 30,10 30,11 30,12 30,13 30,14 30,15 30,16 30,17 30,18 30,19 30,20 30,21 30,22 30,23 Friedman Lawrence S. (2015)։ «Chapter 16: Liver, Biliary Tract, & Pancreas Disorders»։ in Papadakis, M, McPhee, SJ, Rabow, MW։ Current Medical Diagnosis & Treatment 2016 55e։ McGraw Hill։ ISBN 978-0071845090 
  31. 31,0 31,1 31,2 31,3 31,4 Harder, A, Mehlhorn, H (2008)։ «Diseases Caused by Adult Parasites or Their Distinct Life Cycle Stages»։ in Weber, O, Protzer, U։ Comparative Hepatitis։ Birkhauser։ էջեր 161–216։ ISBN 978-3764385576 
  32. 32,0 32,1 32,2 32,3 Wisplinghoff, H, Appleton, DL (2008)։ «Bacterial Infections of the Liver»։ in Weber, O, Protzer, U։ Comparative Hepatitis։ Birkhauser։ էջեր 143–160։ ISBN 978-3764385576 
  33. 33,0 33,1 Mailliard, ME, Sorrell, MF (2015)։ «Chapter 363: Alcoholic Liver Disease»։ in Kasper, D, Fauci, A, Hauser, S, Longo, D, Jameson, J, Loscalzo, J։ Harrison's Principles of Internal Medicine 19e։ McGraw-Hill։ ISBN 978-0-07-180215-4 
  34. 34,0 34,1 34,2 34,3 34,4 Lee, WM, Dienstag, JL (2015)։ «Chapter 361: Toxic and Drug-Induced Hepatitis»։ in Kasper, D, Fauci, A, Hauser, S, Longo, D, Jameson, J, Loscalzo, J։ Harrison's Principles of Internal Medicine 19e։ McGraw-Hill։ ISBN 978-0-07-180215-4 
  35. 35,0 35,1 Malaguarnera Giulia, Cataudella E, Giordano M, Nunnari G, Chisari G, Malaguarnera M (2012)։ «Toxic hepatitis in occupational exposure to solvents»։ World Journal of Gastroenterology 18 (22): 2756–66։ PMC 3374978։ PMID 22719183։ doi:10.3748/wjg.v18.i22.2756 
  36. Lee William M. (31 July 2003)։ «Drug-Induced Hepatotoxicity»։ New England Journal of Medicine 349 (5): 474–485։ PMID 12890847։ doi:10.1056/NEJMra021844 
  37. Suk Ki Tae, Kim, Dong Joon (2012)։ «Drug-induced liver injury: present and future»։ Clinical and Molecular Hepatology 18 (3): 249–57։ PMC 3467427։ PMID 23091804։ doi:10.3350/cmh.2012.18.3.249 
  38. 38,0 38,1 «Herbals_and_Dietary_Supplements»։ livertox.nih.gov։ Արխիվացված օրիգինալից 2016-05-08-ին։ Վերցված է 2016-03-14 
  39. «NIH launches free database of drugs associated with liver injury»։ National Institutes of Health (NIH) (անգլերեն)։ 2015-09-30։ Վերցված է 2018-09-18 
  40. «Chapter 83. Hepatic Disorders, Jaundice, and Hepatic Failure» (Online)։ Tintinalli's Emergency Medicine: A Comprehensive Study Guide. (7th ed.)։ New York: McGraw-Hill։ 2011։ Արխիվացված օրիգինալից 2 December 2013-ին։ Վերցված է 26 November 2013 
  41. Abdelmalek, MF, Diehl AM (2015)։ «Chapter 364: Nonalcoholic Liver Diseases and Nonalcoholic Steatohepatitis»։ in Kasper, D, Fauci, A, Hauser, S, Longo, D, Jameson, J, Loscalzo, J։ Harrison's Principles of Internal Medicine 19e։ McGraw-Hill։ ISBN 978-0-07-180215-4 
  42. 42,0 42,1 National Digestive Diseases Information Clearinghouse (NDDIC)։ «Nonalcoholic Steatohepatitis»։ National Digestive Diseases Information Clearinghouse (NDDIC)։ Արխիվացված օրիգինալից 2 December 2013-ին։ Վերցված է 27 November 2013 
  43. Masuoka Howard C., Chalasani, Naga (April 2013)։ «Nonalcoholic fatty liver disease: an emerging threat to obese and diabetic individuals»։ Annals of the New York Academy of Sciences 1281 (1): 106–122։ Bibcode:2013NYASA1281..106M։ PMC 3646408։ PMID 23363012։ doi:10.1111/nyas.12016 
  44. National Digestive Diseases Information Clearinghouse (NDDIC)։ «Autoimmune Hepatitis»։ National Digestive Diseases Information Clearinghouse (NDDIC)։ Արխիվացված օրիգինալից 15 September 2010-ին։ Վերցված է 27 November 2013 
  45. Teufel Andreas, Galle PR, Kanzler S (2009)։ «Update on autoimmune hepatitis»։ World Journal of Gastroenterology 15 (9): 1035–41։ PMC 2655176։ PMID 19266594։ doi:10.3748/wjg.15.1035 
  46. 46,0 46,1 46,2 46,3 46,4 Czaja Albert J (2016)։ «Diagnosis and Management of Autoimmune Hepatitis: Current Status and Future Directions»։ Gut and Liver 10 (2): 177–203։ PMC 4780448։ PMID 26934884։ doi:10.5009/gnl15352 
  47. Krawitt Edward-L (2008)։ «Clinical features and management of autoimmune hepatitis»։ World Journal of Gastroenterology 14 (21): 3301–5։ PMC 2716584։ PMID 18528927։ doi:10.3748/wjg.14.3301 
  48. Teckman Jeffrey H. (2013-03-07)։ «Liver Disease in Alpha-1 Antitrypsin Deficiency: Current Understanding and Future Therapy»։ COPD: Journal of Chronic Obstructive Pulmonary Disease 10 (sup1): 35–43։ ISSN 1541-2555։ PMID 23527737։ doi:10.3109/15412555.2013.765839 
  49. Medline Plus (2012-08-10)։ «Hepatic ischemia»։ National Library of Medicine։ Արխիվացված օրիգինալից 8 December 2013-ին։ Վերցված է 4 December 2013 
  50. Feldman, Friedman and Brandt, ed. (2010)։ «Chapter 83 Vascular Diseases of the Liver» (Online)։ Sleisenger and Fordtran's Gastrointestinal and Liver Disease։ Saunders։ ISBN 978-1416061892։ Արխիվացված օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 4 December 2013 

Արտաքին հղումներԽմբագրել