Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառնո (այլ կիրառումներ)

Լազար Նիկոլա Կառնո (Carnot) (մայիսի 13, 1753(1753-05-13)[1][2][3][…], Նոլե - օգոստոսի 2, 1823(1823-08-02)[1][2][4][…], Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն[5]), ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, պետական և ռազմական գործիչ, Ֆրանսիայի ինստիտուտի անդամ (1796)։

Լազար Նիկոլա Կառնո
ֆր.՝ Lazare Carnot
 
Կուսակցություն՝ Ճահիճ
Մասնագիտություն՝ մաթեմատիկոս, քաղաքական գործիչ, ռազմական ինժեներ, սպա, ֆիզիկոս, ճարտարագետ, բանաստեղծ, general contractor և գիտնական
Ծննդյան օր մայիսի 13, 1753(1753-05-13)[1][2][3][…]
Ծննդավայր Նոլե
Վախճանի օր օգոստոսի 2, 1823(1823-08-02)[1][2][4][…] (70 տարեկան)
Վախճանի վայր Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն[5]
Թաղված Պանթեոն (Փարիզ)
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Lazare Nicolas Marguérite Carnot
Զավակներ Նիկոլա Լեոնար Սադի Կառնո և Hippolyte Carnot?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

1791-1792 թվականներին՝ Օրենսդիր ժողովի և 1792-1795 թվականներին` Կոնվենտի անդամ։

Յակոբինյան դիկտատուրայի շրջանում եղել է հասարակական փրկության կոմիտեի անդամ (1793 թվական) և ինտերվենտների ու ռոյալիստների դեմ ռազմական պայքարի կազմակերպիչ։ Թերմիդորյան հեղաշրջման(1794 թվական) ժամանակ հանդես է եկել Ռոբեսպիերի դեմ։ 1795-1797 թվականներին Կառնոն Դիրեկտորիայի անդամ էր։ Ֆրյուկտիդորի 18-ի հեղաշրջումից հետո փախել է Ֆրանսիայից։ 1800 թվականին վերադարձել է և նշանակվել ռազմական նախարար, 1802 թվականի մարտից՝ Տրիբունատի անդամ։ Նապոլեոնի համախոհ մնալով հանդերձ՝ քվեարկել է կայսրության դեմ։ 1815 թվականի «Հարյուր օրերի» ընթացքում նապոլեոնյան կառավարության ներքին գործերի նախարարն էր, ստացել է կոմսի տիտղոս։ Բուրբոնների երկրորդ վերականգնումից հետո արտաքսվել է Ֆրանսիայից (1815 թվական)։

Կառնոյի մաթեմատիկական աշխատանքները վերաբերում են երկրաչափությանը և անվերջ փոքրերի հաշվի հիմնավորմանը։ Կառնոյի՝ անալիզի հիմնավորման զանազան եղանակների վերլուծությունը և անալիտիկ ֆունկցիաների Լագրանժի տեսության քննադատությունը մասամբ նախապատրաստեցին անալիզի բարենորոգումը 19-րդ դարում։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լազար Նիկոլա Կառնո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 272