Լայպցիգի ճակատամարտ կամ Ազգերի ճակատամարտ (ռուս.՝ Битва народов, Բիտվա նարոդով, գերմ.՝ Völkerschlacht bei Leipzig; ֆր.՝ Bataille des Nations, շվեդ.՝ Slaget vid Leipzig) 1813 թվականի հոկտեմբերի 16-ից 19-ը Սաքսոնիայի, Լայպցիգ քաղաքում տեղի ունեցած ճակատամարտ։ Ռուսաստանյի, Պրուսիայի, Ավստրիայի և Շվեդիայի դաշնակցական բանակները Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ի և Կարլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգի գլխավորությամբ պարտության մատնեցին Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի ֆրանսիական բանակին։ Նապոլեոնի բանակում կռվում էին նաև լեհ և իտալացի զինվորներ, ինպես նաև զինվորներ Հռենոսյան միությունից։ Ճակատամարտը 1813 թվականի Գերմանական արշավանքի կիզակետն էր, որում ներգրաված էին 600.000 զինվորական և 2.200 հրետանի, ինչը այն դարձրեց ամենամեծ ճակատամարտը Եվրոպայում մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։

Լայպցիգի ճակատամարտ
Վեցերորդ դաշնության պատերազմ
Ռուսական, ավստրիական և պրուսական զինվորները Լայպցիգում։
Ալեքսանդր Զաուրվեյդի կտավ։
Թվական 19 հոկտեմբեր 1813
Վայր Լայպցիգ, Սաքսոնիա
Արդյունք Դաշնակիցների հաղթանակ
Հակառակորդներ
Ֆրանսիա Առաջին ֆրանսիական կայսրություն Վեցերորդ դաշնություն
Հրամանատարներ

Առաջին անգամ ճակատամարտերում պարտություն կրած Նապոլեոնը ստիպված էր վերադառնալ Ֆրանսիա, մինչդեռ դաշնակիցները չէին ցանկանում հաղթանակը ձեռքի բաց թողնել և հաջորդ տարի ներխուժեցին Ֆրանսիա։ Նապոլեոնը գահընկեց եղավ և արտաքսվեց Էլբա կղզի 1814 թվականի մայիսին։

Նախապատմություն խմբագրել

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը փորձեց ռազմական ճնշում գործադրել Ալեքսանդր IՌուսաստանի վրա ներխուժելով Ռուսաստան մոտ 650.000 զորքով, որը ստացել էր Գրանդե Արմի անվանում։ Նապոլեոնին հաջողվեց նվաճել Մոսկվան 1812 թվականի վերջին արյունահեղ Բորոդինոյի ճակատամարտից հետո։ Սակայն Ռուսաստանի ցարը հրաժարվեց անձնատուր լինել, անգամ երբ ֆրանսիացիները նվաճեցին քաղաքը, որը մինչ նվաճումը ռուսները այրել էին[1]։ Արշավանքը Նապոլեոնի համար աղետալի ավարտ ունեցավ, քանի որ ֆրանսիացիներին սպասվում էր ցուրտ ռուսական ձմեռը, հիվանդություններով, սովով և ռուս պարտիզաններով, ինչի հետևանքով ֆրանսիացիները զորքի մի մասը միայն կարողացավ վերադառնալ Ռուսաստանից։ Նապոլեոնի վիճակը ավելի վատթարացավ, երբ 1813 թվականի հունիսին Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի և Իսպանիայի միացյալ բանակները Արթուր Ուելսլի Վելինգթոնի գլխավորությամբ պարտության մատնեցին ֆրանսիական զորքերին Պիրենեյան պատերազմի Վիտորիայի ճակատամարտում ներկայիս ֆրանս-իսպանական սահմանին։ Այս պարտություններից հետո Ֆրանսիայի բանակները նահանջեցին Եվրոպայի բոլոր ռազմաճակատներից։

Հակաֆրանսիական զորքերը միացան Ռուսաստանին և միացյալ ուժերով շարքից հանեցին Գրանդե Արմիի մնացած հատվածին Կենտրոնական Եվրոպայում։ Դաշնակիցները վերախմբավորվեցին որպես Վեցերորդ դաշնակցություն, որի մեջ մտան Ռուսաստանը, Ավստրիան, Պրուսիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան Պորտուգալիան և ավելի փոքր գերմանական պետությունները, որոնց քաղաքացիները և առաջնորդները այլևս չէին ենթարկվում Ֆրանսիայի կայսրին[2]։ Նապոլեոնը շտապեց վերադառնալ Ֆրանսիա և որոշեց կազմել նոր բանակը, որը քանակով հավասար կլիներ Ռուսաստանում կորցրած բանակին, սակայն տնտեսական բարդ վիճակը և կրած պարտությունների մասին լուրերը մեծացրեին քննադատների և զինվորական ծառայությունից խուսափողների թիվը Ֆրանսիայում[3]։

Չնայած քննադատություններին Ֆրանսիայում, Նապոլեոնին հաջողվեց վերակառուցել իր բանակը, միևնույն ժամանակ փնտրելով դաշնակիցներ կամ ցանկանում էր իր դեմ դուրս եկած դաշնակիցներից գոնե մեկ գերտերության դուրս մղել պատերազմից։ Նա որոշեց վերադարձնել իր տիրույթները Գերմանիայում` տանելով երկու մարտավարական հաղթանակներ Լյուցենում մայիսի 2-ին և Բաուցենում մայիսի 20-21-ին ռուս-պրուսական զորքերի հանդեպ։ Այս հաղթանակներից հետո կնքվեց կարճատև զինադադար։ Դրանից հետո նա հաղթանակ տարավ նաև Դրեզդենի ճակատամարտում օգոստոսի 27-ին։ Դրանից հետո դաշնակցային զորքերը Գերհարդ ֆոն Բլուչերի, Շվեդիայի թագաժառանգ արքայազն Կառլ Ջոնի, Կարլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգի և Կոմս Բեննինգսենի գլխավորությամբ ուղղորդվեցին համաձայն Տրախենբերգի պլանի մարտավարությամբ, համաձայն որի նրանք խուսափում էին դեմ առ դեմ դուրս գալ Նապոլեոնին, փոխարենը ճակատամարտեր էին փնտրելու նրա մարշալների դեմ։ Այս քաղաքականությունը հաղթանակներ բերեց Գրոսբերենում, Կուլմում, Կատզբախում և Դեննեվիցում։ Այս պարտություններից հետո Նապոլեոնը չկարողացավ հեշտությամբ շարունակել իր Դրեզդենի հաղթարշավը։ Դժվարանցանելի մատակարարման ուղիները թույլ չտվեցին Նապոլեոնին ժամանակին վերականգնել իր բանակի կորուստները։ Արդյունքում ճակատամարտի սկզբին դաշնակիցների զորքերի թիվը հասնում էր մեկ միլիոնի, փոխարենը Նապոլեոնի զորքերի թիվը մի քանի հարյուր հազար էր։

Ճակատամարտից առաջ խմբագրել

Փորձելով Պրուսիային դուրս մղեկ պատերազմից որքան հնարավոր է շուտ, Նապոլեոնը ուղղարկեց Մարշալ Նիկոլա Օդինոյին վերցնել Բեռլինը 60.000 զորքով։ Օդինոն պարտվեց Գրոսբերենի ճակատամարտում հենց Բեռլինի մոտ։ Հյուսիսից պրուսական զորքի առաջխաղացման պատճառով Նապոլեոնը ստիպված էր նահանջել դեպի արևմուտք։ Նա անցավ Էլբան բանակի մեծ մասի հետ սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին և իր զորքը տեղակայցեվ Լայպցիգի մոտակայքում, որպեսզի պաշտպանի մատակարարման գծերը։ Նա տեղակայեց իր բանակը քաղաքի շրջակայքում, սակայն կենտրոնացրեց իր զորքերը իր հրամանատարական կետի մոտ։ Պրուսացիները մոտեցան Վարտենբուրգից, ավստրիացիները և ռուսները Դրեզդենից և շվեդները հյուսիսից։

Ընդդիմադիր զորքեր խմբագրել

Ֆրանսիացիները ունեին մոտ 160.000 զիվոր մոտ 700 թնդանոթով[4], գումարած 15.000 լեհեր, 10.000 իտալացիներ և 40.000 գերմանացիներ, որոնք պատկանում էին Հռենոսյան միությանը, ընդհանուր Նապոլեոնի կողմից մասնակցում էին 225.000 զինվոր[5]։ Դաշնակիցներն ունեին 380.000 զինվոր[5] մոտ 1.500 թնդանոթով[4], որը ներառում էր 145.000 ռուս, 115.000 ավստրիացի, 90.000 պրուսացի և 30.000 շվեդ։ Սա դարձնում էր Լայպցիգը Նապոլեոնական պատերազմների խոշորագույն ճակատամարտը[6]` առաջ անցնելով Բորոդինոյից, Վագրամից, Ենա-Աուերշտադտից, Ուլմից և Դրեզդենից։

Նապոլեոնի երբեմնի հզոր բանակը թուլացել էր, նրա զորքի մեծ մասը արդեն բաղկացած էր երիտասարդներից և անփորձներից։ Նապոլեոնը հավաքել էր այս զորքը նոր ձևավորված Վեցերորդ դաշնակցության դեմ։ Չնայած նա հաղթում էր սկզբնական ճակատամարտերում, սակայն նրա մարշալները առանձին պարտություններ էին կրում։ Ֆրանսիական կայսերական հեծելազորը բավար չէր և դժվարություններ էր առաջացնում Նապոլեոնի համար հետախուզել թշնամու դիրքերը։

Դաշնակցական զորքերը կազմավորված էին չորսաստիճան հրամանատարությունից։ Բոհեմիայի ավստրիական բանակը գլխավորում էր Կառլ ֆոն Շվարցենբերգը, Սիլեսիայի պրուսական բանակը գլխավորում էր Գեբհարդ ֆոն Բլյուխերը, Լեհաստանի ռուսական բանակը գլխավորում էր Լևին Օգուստ Բեննիգսենը և հյուսիսում շվեդական բանակը գլխավորում էր Կառլ Ջոն Բերնադոտը։

Նախապատրաստում խմբագրել

Նապոլեոնի պլաններ խմբագրել

 
Նապոլեոնը և Պոնյատովսկին Լայպցիգում, նկարվախ Յանուարի Սուխադովսկու:

Չնայած անհավասար զորքերի, Նապոլեոնը նախատեսեց հարձակում կազմակերպել Պլայսե և Պարթե գետերի միջև։ Նրա դիրքը Լայպցիգում մի քանի առավելություն էր տալիս բանակի և մարտավարության համար։ Գետերը որոն ընդգրկվում էին շրջակա հովիտը տալիս էին շատ հարմար հատվածներ պաշտպանվելու համար։ Պահելով Լայպցիգը և նրա կամուրջները, Նապոլեոնը կարող էր արագորեն փոխել զինվորների դիրքերը, ինչը չէին կարող անել դաշնակիցները, որոնք կունենային դժվարություններ մեծ թվով զինվորների տեղափոխման[7]։

Հյուսիսային ճակատը պետք է պաշտպաներին մարշալներ Միշել Նեյը և Օգյուստ դը Մարմոնը, իսկ արևելյան ճակատը` մարշալ Ժակ Մակդոնալդը։ Հրետանու պահեստայինները պետք է մնային Լայպցիգի մոտ, որոնք պետք է մատակարարեին Նապալեոնին ճակատամարտի ժամանակ։ Պլայսեի և Վայսե Էլստեր գետերի կամուրջները պետք է պաշտպանեին հետևակը և փոքրաթիվ թնդանոթները։ Հիմնական գումարտակը պետք է սպասեր պահեստայինների շարքում և ճակատամարտի ժամանակ պետք է շարժվեր Գալոյսի բարձունքների ուղղությամբ։ Գումարտակի հրամանատարն էր հրետանու մասնագետ Անտուան Դրուոն։ Ֆրանսիացիների արևմտյան ճակատը պետք է պաշտպանեին Յուզեֆ Պոնյատովսկին և մարշալ Պիեռ Օժերոն։

Դաշնակիցների պլաններ խմբագրել

Դաշնակիցների երեք միապետներ ներկա էին մարտի դաշտում, այդ թվում Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ը, Պրուսիայի թագավոր Ֆրեդերիկ Վիլյամ III-ը և Ավստրիայի կայսր Ֆրանց II-ը։ Ցար Ալեքսանդր I-ը նաև դաշնակցային զորքերի գլխավոր հրամանատարն էր պարտերազմի արևելյան ռազմաճակատում, մինդեռ Ավստրիայի արքայազն Շվարցենբերգը գերմանական թատերաբեմում դաշնակցային զորքերի գլխավոր հրամանատարն էր[8]։ Ալեքսանդրի համար սա երկրորդ ճակատամարտն էր իր գլխավորությամբ Աուստեռլիցի ճակատամարտից հետո, որը տեղի էր ունեցել մոտ տասը տարի առաջ Երրորդ դաշնության պատերազմի շրջանակում։ Սկզբնական շրջանում հրամանատարի վերաբերյալ կային փոքր անհամաձայնություններ, սակայն հետագայում բոլոր անհամաձայնությունները շտկվեցին։

Ճակատամարտի պլանը նախագծեցին մարշալներ Արքայազն Վոլկոնսկին Ռուսաստանից, Յոհան Քրիստոֆեր Տոլլը Շվեդիայից, Կառլ Ֆրեդրիխ ֆոն դեմ Կնեսեբեխը և Գերհարդ ֆոն Շարնհորստը Պրուսիայից։ Երբ նախագծվեց առաջին պլանը Շվարցենբերգը ներկայացրեց այն միապետներին։ Այնուամենայնիվ Ռուսաստանի կայսր Ալեքսանդրը բողոքեց դրա անտեղինության մասին։ Ըստ Շվարցենբերգի հիմնական պլանի, երկրորդական գրոհը պետ է տեղի ունենար Լայպցիգի և Լինֆենուի միջև գտնվող կամրջի վրա, իսկ գլխավոր գրոհը` Պլայսե գետի ուղղությամբ Մերվելդտի, Հեսսեն-Համբուգի և պրուսական զորքերի գլխավորությամբ։ Ալեքսանդրը պնդեց, որ դա աղետալի մարտավարություն է, քանի որ թույլ չի տա կոալիցիոն բանակը լիովին շրջապատել Նապոլեոնին կամ առնվազն վճռական հաղթանակ տանել, ինչը հնարավորություն կտա Նապոլեոնին կենտրոնանալ թուլացած հատվածների վրա և հնարավորություն կնձեռի նրանց վերադարձնել Գերմանիայում ռազմավարական նախաձեռնությունը։ Դեպքերի հետագա զարգացումները ապացուցեցին, որ Ցարը ճիշտ էր։

Ճակատամարտ խմբագրել

Հոկտմեբերի 16 խմբագրել

Դաշնակիցները սկսեցին գրոհով, սակայն առաջխաղացումը չնչիներ էր և ստիպված էին նահանջել։ Նապալեոնը չունենալով բավարար ուժեր, չկարողացավ կտրել դաշնակիցները գծերը, արդյունքում լուրջ փոփոխություն տեղի չունեցավ։

Դոլիցի գործողություն խմբագրել

 
Լայպցիգի ճակատամարտ

Ավստրիական II կորպուսը Մաքսիմիլիան ֆոն Մերֆելդի հրամանատարությամբ շարժվեց Կոնևիցից Գաուտցի ուղղությամբ և փորձեց գրոհել ֆրանսիացիների դիրքը։ Այս ընթացքում Նապոլեոնը ժամանեց մարտի դաշտ Երիտասարդ գվարդիայի և շոսյորենրի հետ։ Մերֆելդը տեսնելով, որ իր առաջխաղացումը կանգնեցվում ֆրանսիական գումարտակի կողմից դիմեց ավստրիական հրետանու օգնությանը։ Ինքը Մերֆելտը գերի ընկավ ֆրանսիացիներին, երբ փորձում էր ճեղքել սաքսո-լեհական գիծը Պլեյսե գետի ուղղությամբ։ Փոխելով գրոհի ուղղությունը` ավստրիացիները սկսեցին գրոհել Դոլիցի ուղղությամբ, անցնելով երկու կամուրջ և վերցրեցին մեկ տուն և ջրաղաց։ 24-րդ դասակը երկու գրոհ կազմակերպեց փոքր լեհական գառնիզոնի վրա և վերցրեց դիրքը։ Սաքսոնների և լեհերի հակագրոհի փորձը դուրս մղեց ավստրիացիներին դիրքերից և անզիջում պայքարը շարունակվեց մինչև ավստրիացիները գործի դրեցին ծանր հրետանին և լեհերին դուրս մղեցին դիրքերից։ Լեհերը մեծ կորուստները կրեցին պաշտպանության ժամանական և հրկիզեցին ջրաղացը, որը նրանք պաշտպանում էին[9]։

Մարկլեբերգի գործողություն խմբագրել

 
հոկտեմբերի 16-ի գործողություններ

Գեներալ Կլեյստը, շարժվելով Պլայսեի երկայնքով, հարձակվեց մարշալներ Պոնյատովսկիշու և Օժերույի վրա Մարկլեբերգ գյուղի մոտ։ Ավստրիացիները վերականգնեցին կամուրջը և գրավեցին դպրոցի շենքը և մեկ ֆերմա։ Ֆրանսիացիները հակագրոհեցին` հետ մղելով ավստրիացիներին դպրոցից դեպի գետ։ Ֆրանսիացիների գրոհը ֆերմայի վրա ավարտվեց մեծ կորուստներով ֆրանսիացիների և լեհերի կողմից։ Ռուսական 14-րդ դիվիզիան սկսեց մի շարք շրջանցիկ գրոհներ, որը ստիպեց լեհերին հեռանալ Մարկլեբերգից։ Մարշալ Պոնյատովսկին կանգնեցրեց նահանջը և ռուսների առաջխաղացումը։ Պոնյատովսկին սկսեց հրետանիով և հեծելազորով ճնշել պրուսական 12-րդ բրիգադին, մինչև նրանց օգնության հասան ռուս հուսարները։ Մարշալ Պոնյատովսկին վերանվաճեց Մարկլեբերգը, սակայն հետ մղվեց երկու պրուսական գումարտակների կողմից։ Ավստրիացիները դրանից հետո դիրքավորվեցին Մարկլեբերգում և դուրս մղեցին լեհերին ու ֆրանսիացիներին տարածքից շրջանցիկ գրոհով[9]։

Վաչաուի գործողություն խմբագրել

Ռուսական II հետևակային կորպուսը պրուսական 9-րդ բրիգադի աջակցությամբ հարձակվեց Լայպցիգի մոտ գտնվող Վաչաու բնակավայրի ուղղությամբ։ Ռուսները առաջ անցան` չիմանալով, որ ֆրանսիացիները նրանց սպասում են։ Ֆրանսիացիները անակնկալի բերեցին նրանց` խոցելով թևից։ Պրուսացիները մտան Վաչաու` մտնելով փողոցային կռիվների մեջ։ Ֆրանսիական հրետանին դուրս մղեց պրուսացիներին Վաչաուից և վերադարձրեցին գյուղը[10][9][11]։

Լիբերվոլկվիցի գործողություն խմբագրել

 
Ֆրանսիացի զինվորները փրկում են ռուս զինվոր Լեոնտիյ Կորեննոյի կյանքը իր արիության համար:

Լիբերվոլկվիցը մեծ գյուղ էր հարմար դիրքով, որը պաշտպանում էին Մարշալ Մակդոնալդը և Գեներալ Լորինստոնը մոտ 18.000 զորքով։ Յոհան ֆոն Կլենաուի ավստրիական IV կորպուսը 24.000 զորքով հարձակվեց գյուղի վրա, որոնց սատարում էր Պրիթի 10-րդ բրիգադը (4,550) և Զիտենի 11-րդ բրիգադը (5,365)։ Ավստրիացիների գրոհը ստիպեց ֆրանսիացիներին թողնել գյուղը ծանր մարտերից հետո, սակայն հակագրոհով վերանվաճեցին գյուղը։ Ռուս Գեներալ Վյուրտեմբերգը աչքի ընկավ իր խիզախությամբ, երբ իր զորքերը տարավ ուղիղ կրակի միջով։ Այս ժամանակ Նապոլեոնը հրամայեց Գեներալ Դրուոյին ձևավորել գումարտակ 150 թնդանոթով Գալովի բարձունքում[12]։ Այս գումարտակը կարողացավ շարքից հանել ռուսական II կորպուսը` ստիպելով պրուսական գումարտակներին օգնության հասնել նրանց[13]։

Այժմ ճեղքը բացված էր, ինչպես Նապոլեոնն էր ցանկանում և Մարշալ Մյուրատը անցավ գրոհի 10.000 ֆրանսիական, իտալական և սաքսոնական հեծելազորով[13]։ Սակայն Մյուրատը չկարողացավ ճիշտ կառավարել այսպիսի մեծաթիվ հեծելազորը և խախտվեցին շարքերը, ինչից օգտվեցին ռուս, պրուսացի և ավստրիացի հեծելազորայինները և Մյուրատը ստիպված էր նահանջել մինչև հրանոթների տեղակայման վայրեր, որտեղ նրանց փրկեցին Ֆրանսիայի Գվարդիայի Դրագունները։ Երիտասարդ գվարդիականները ուղարկվեցին դուրս մղելու դաշնակիցներին և Նապոեոնի համար ճեղք բացելու համար։ Նրանք վերանվաճեցին Լիբերվոլկվիցը և Վաչաուն, սակայն դաշնակիցների հակագրոհից հետո, որին մասնակցում էին ռուս գվարդիականները, ավստրիացիները և ռուս կազակները, նորից հետ մղեցին ֆրանսիացիներին։ Հարավային ճակատում, չնայած Նապոլեոնը տարածքներ նվաճեց, այնուամենայնիվ չկարողացավ ճեղքել դաշնակիցների պաշտպանական գծերը[9]։

Հյուսիսային գրոհ խմբագրել

Հյուսիսային ճակատը բացվեց գեներալ Լանժերոնի ռուսական կորպուսի գրոհով Գրոս-Վիեդերիչ և Կլեյն-Վիեդերիչ գյուղերի ուղղությամբ, որը ֆրանսիացիների հոյւսիսային գծերի կենտրոնն էր[14]։ Այս դիրքը պաշտպանում էր գեներալ Դաբրովսիի լեհական դիվիզիան չորս հետևակայնին և երկու հեծելազորային գումարտակներով։ Գրահի հենց սկզբից լեհական դիվիզիան նույնպես անցավ գրոհի։ Ճակատամարտը անընդհատ փոփոխվում էր գրոհներով և հակագրոհներով[14]։ Վերջիվերջո գեներալ Լանժերոնը կարողացավ նվաճել երկու գյուղերը` ծանր կուրուստներ պատճառելով հակառակորդին[14]։

Մյոքերնի գործողություն խմբագրել

 
Ֆրանսիական հետևակը պաշտպանվում է պրուսական գրոհից։

Հյուիսիսային ճակատում տեղի ունեցավ Մյոքերնի ճակատամարտը։ Այն չորս փուլանի մարտ էր, որը բերեց ծանր կորուստների երկու կողմերից։ Գյուղում կային պարսպված այգիներ, փոքր պալատ և ցածր պարիսպներ։ Յուրաքանչկուր դիրք ամրացված եր պարիսպներով, որոնք հաղթահարվում էին ֆրանսիացիների ինտենսիվ կրակի շնորհիվ։ Արևմտյան հատված դիրքը խիտ անտառապատ էր և դժվարություններ էր առաջացնում հրետանու համար։ Չորս մետր բարձրության վրա գտնվող ջրամբարից ջուրը հոսում էր Էլստեր գետի երկայնքով դեպի արևելք։ Մարշալ Մարմոնը տեղակայեց հետևակային շարասյուներ դիրքերի հետևում որպես պահեստազոր և արագ հակահարձակման համար ցանկացած ընկած դիրքի կողմից։ Բլյուշերը ղեկավարում էր Լանժերոնի ռուսական և Յորսկի պրուսական կորպուսները ընդդեմ Մարմոնի VI կորպուսի։ Երբ մարտը հավասարակշռությունից դուրս եկավ, Մարմոնը հրամայեց հեծելազորին օգնության հասնել, սակայն նրանց հրամանատարը հրաժարվեց հարձակվել։ Հետագայում գրոհով պրուսացի հուսարները ծանր կորուստներ պատճառեցին ֆրանսիացի պաշտպաններին։ Մարտը շարունակվեց մինչև գիշեր։ Հրետանին պերեց դաշնակիցների 9,000 և ֆրանսիացիների 7,000 կորուստների, ևս 2,000 ֆրանսիացի գերի ընկան[9]։

Լինդենաուի գործողություն խմբագրել

Արևմտյան ռազմաճակատում ավստրիական III կորպուսը գեներալ Գյուլեի գլխավորությամբ հաձակվեց Լինդենաու արվարձանի վրա և սկզբում հաջողության հասավ՝ ստիպելով Մարշալ Նեյին հրամայել մարշալ գեներալ Բերտրանդի IV-ի կոպուսին թողնել դիրքերը[15]։ Սակայն շուտով ֆրանսիացիները վերադարձրին կորցրած դիրքերը և ստիպեցին ավստրիացիներին նահանջել գյուղից[12]։ Այնուամնեայնիվ այս փոքր հաջողության պատճառով եղավ նեգատիվ խոսակցություն։ IV կորպուսն անհրաժեշտ էր Նապոլեոնին իր հարձակումներում ընդդեմ ավստրո-ռուսական հիմնական ուժերի հարավում և նրանք չկարողացան մասնակցել հարձակմանը, քանի որ նրանք մասնակցում էին գործողություններին Լինդենաուում[16]։

Հոկտեմբերի 17 խմբագրել

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ընդամենը երկու գործողություն։ Մեկ հարձակողական գործողություն ռուս գեներալ Սակենի կողմից գեներալ Դաբրովսկիի լեհական դիվիզիայի վրա Գոհլիս գյուղում։ Արդյունքում, ունենալով թվային առավելություն, ռուսները ստիպեցին լեհերին նահանջել Պֆաֆենդորֆ։ Բլյուշերը, ով մեկ օր առաջ էր դարձել ֆիելդմարշալ, հրամայեց գեներալ Լանսկոյի ռուսական 2-րդ հուսարային դիվիզիային հարձակվել գեներալ Արինգիի III հեծելազորայի կորպուսի վրա։ Ինչպես մեկ օր առաջ, դաշնակիցների հեծելազորը ունեցավ մեծ առավելություն և ստիպեց ֆրանսիացիներին նահանջել՝ պատճառելով մեծ կորուստներ[17]։

Համալրումների ժամանում խմբագրել

Ֆրանսիացիները ստացան ընդամենը 14,000 զինվորի համալրում։ Մյուս կողմից դաշնակիցները ստացան 145․000 զինվոր համալրում, որոնց բաժանեցին երկու բանակների միջև, մեկի հրամանատար դարձավ Բենինգսենը Բոհեմիայի բանակից, մյուսը՝ Հյուսիսային բանակում, որը հիմնականում շվեդ զինվորներից էր բաղկացած և հրամանատարն էր Բերնանդոտեն[17]։

18 հոկտեմբեր խմբագրել

Նապոլեոնի կողմից զինադադար կնքելու փորձ խմբագրել

Շուտով պարզ դարձավ, որ դաշնակիցները շրջափակման մեջ կառնեն Նապոլեոնին և նրա բանակին և նա գիտեր, որ եթե չնահանջի, ապա կապիտուլացիայի կենթարկի իր բանակը[17]։ Այսպիսով Նապոլեոնը սկսեց փնտրել ճանապարհներ և կամուրջներ Լինդենաուում, որոնք կօգտագործի նահանջի համար կամ նվազագույնը շատ ապահով անցուղի Պլայսե գետը հատելու համար[17]։ Այնուամենայնիվ, նա դեռ հանձնվելու տրամադրություն չուներ, քանի որ մտածում էր մեկ այլ մեծ հաղթանակ նվաճել Ֆրանսիայի համար[18]։ Նա նաև մտածում էր, որ Լայպցիգի ուժեղ հետևակային ուժերը կարող են կասեցնել դաշնակիցների ցանկացած գրոհ, ինչը կտա իրեն և իր զորքերին ավելի շատ ժամանակ նահանջել ճակատամարտից[17]։

Այս ժամանակ Նապոլեոնը ուղարկեց Մերվելդտին, ով գերի էր ընկել երկու օր առաջ, դաշնակիցներին հաղորդելու իր առաջարկները։ Մերվելդտը փոխանցեց նամակՆ Ալեքսանդր I-ին, Ֆրանցիս I-ին և Ֆրեդերիկ Վիլհելմ III-ին՝ առաջարկելով հանձնել Օդեր և Վիստուլա ամրոցները, փոխարենը դաշնակիցները պետք է թույլ տային նրան նահանջել դեպի Սաալե։ Նա նաև ավելացրեց, որ կստորագրի զինադադար և կսկսի հաշտության բանակցություններ, սակայն բոլոր երեք միապետները մերժեցին նրա առաջարկը[19]։

Դաշնակիցների բանակների կողմից Նապոլեոնի շրջափակում խմբագրել

 
Գործողությունները հոկտեմբերի 18-ի դրությամբ։

Դաշնակիցները գրոհների անցան բոլոր կողմերից և այս անգամ ամբողջությամբ շրջափակեցին Նապոլեոնին։ Ինը ժամ կռիվներից հետո, որում երկու կողմերն ունեցան մեծ կորուստներ, միայն ֆրանսիացիների քաջության շնորհիվ ֆրանսիական բանակը փրկվեց ամբողջությամբ ջախջախվելուց և դանդաղորեն նահանջեցին Լայպցիգ։ Դաշնակիցների հյուսիսային մասը ղեկավարում էին Բլյուշերը և Բերնադոտեն, հարավից Բարքլի դե Տոլլին, Բեննինգսենը և արքայազն ֆոն Հեսսե-Հոմբուրգը հարավից, իսկ Գյուլին՝ արևմուտքից[17]։

Վաշաուի, Լյոսնիգի և Դյոլիցի գործողություններ խմբագրել

Պրուսական 9-րդ բրիգադը նվաճեից Վաշաու գյուղը, իսկ ավստրիացիները գեներալ Բիանչիի հունգարացիների հետ դուրս մղեցին ֆրանսիացիներին Լյոսինգից։ Ավստրիացիները կարողացան առավելության հասնել, քանի որ ավստրացիների հեծելազորը գրոհեց ֆրանսիացիների հետևակի վրա և ժամանակ տվեց ավստրիական հետևակին իրականացնել գրոգ Դյոլիցի ուղղությամբ, սակայն երիտասարդ գվարիացիները դուրս մղեցին նրանց։ Դրանից հետո ավստրիացիները գրոհեցին գյուղի վրա հրետանու ուղեկցությամբ[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. With Napoleon in Russia, The Memoirs of General Coulaincourt, Chapter VI 'The Fire' pp. 109–07 Pub. William Morrow and Co 1945
  2. Philip Dwyer, Citizen Emperor: Napoleon in Power (2013), pp. 431–74
  3. Merriman, John (1996), "A History Of Modern Europe" W.W. Norton Company, p. 579.
  4. 4,0 4,1 napoleonguide, 2010
  5. 5,0 5,1 Chandler, 1966, էջ 1020
  6. Stone, David R. (2006) A Military History of Russia: From Ivan the Terrible to the War in Chechnya. Greenwood Publishing Group, p. 107. 0275985024
  7. Digby Smith, "1813: Leipzig – Napoleon and the Battle of the Nations"
  8. (Esposito & Elting, "Military History and Atlas of the Napoleonic wars."
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Battle of Leipzig 1813 : Battle of Nations : Napoleon : Schlacht : Bataille». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  10. Chandler, 1966, էջ 927
  11. William Cathcart (first edition 1850) Commentaries on the War in Russia and Germany in 1812 and 1813, London: J. Murray. Reissue: Demi-Solde Press, 1-891717-14-6.
  12. 12,0 12,1 Chandler, 1966, էջ 928
  13. 13,0 13,1 Chandler, 1966, էջ 929
  14. 14,0 14,1 14,2 Chandler, 1966, էջ 931
  15. Chandler, 1966, էջեր 926–928
  16. Chandler, 1966, էջ 926
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 Chandler, 1966, էջ 933
  18. Chandler, 1966, էջ 932
  19. Nafziger, 1996, էջ 191
  20. napolun, 2021

Արտաքին հղումներ խմբագրել