Լուիզիանա
Լուիզիանա (անգլերեն՝ Louisiana), նահանգ ԱՄՆ-ի հարավային մասում, Մերձմեքսիկական դաշտավայրում։ Տարածքը՝ 125,7 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Բաթոն Ռուժ, խոշոր քաղաքը Նոր Օրլեանն է: Ընդհանուր տարածքը 135 382 կմ² (31-րդ տեղը ԱՄՆ-ում) է, որից ցամաքը կազմում է 113 721 կմ²: Բնակչությունը կազմում է 4 574 836 մարդ (25-րդ տեղում է ԱՄՆ-ում): Նահանգի պաշտոնական մականունը՝ «Հավալուսների նահանգ»: Անվանակոչվել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի պատվին (ֆրանսերեն արտասանությունը՝ Լուի): Նախկինում Լուիզիանա էր անվանվում՝ ֆրանսիացիների կողմից վերահսկվող Մեքսիկական ծոցի ափին գտնվող ընդարձակ տարածքը (Նոր Ֆրանսիա):
Լուիզիանա անգլ.՝ Louisiana | ||||
---|---|---|---|---|
| ||||
![]() | ||||
Երկիր | ![]() | |||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||
Մտնում է | ԱՄՆ | |||
Վարչկենտրոն | Բաթոն Ռուժ | |||
Ամենաբարձր կետ | Driskill Mountain? | |||
ԲԾՄ | 30 մետր | |||
Օրենսդրական մարմին | Louisiana State Legislature? | |||
Դատական մարմին | Louisiana Supreme Court? | |||
Միության մուտք | ապրիլի 30, 1812 (18-րդ) | |||
Բնակչություն | ▲4 670 724 մարդ (2015)[1] (25 տեղ) | |||
Տարածք | 135 382 կմ² (31 տեղ) | |||
![]() | ||||
![]() | ||||
Հիմնադրված է | ապրիլի 30, 1812 թ. | |||
Սահմանակցում է | Տեխաս, Արկանզաս և Միսսիսիպի | |||
Ժամային գոտի | UTC-6, Կենտրոնական ժամային գոտի և Ամերիկա/Չիկագո | |||
Հապավում | LA և La. | |||
ISO 3166-2 կոդ | US-LA | |||
Անվանված է | Լյուդովիկոս XIV | |||
Մականուն | Pelican State | |||
Միության մուտք | ապրիլի 30, 1812 (18-րդ) | |||
louisiana.gov(անգլ.) |
ԱնվանումԽմբագրել
17-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբը Լուիզիանա էր կոչվում Միսիսիպի գետի ավազանի ընդարձակ տարածքը, որի զգալի մասը գաղութացրել էր Ֆրանսիան։ Այդ տարածքը 1682 թվականին ֆրանսիացի ճանապարհորդ Ռոբեր Կավելիե դը Լա Սալը ի պատիվ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի (ֆրանսերեն՝ Louis) անվանեց Louisiana։ Այժմ Լուիզիանա նահանգը զբաղեցնում է այդ ընդարձակ տարածքի միայն մի մասը[2]։
ԱշխարհագրությունԽմբագրել
Արևմուտքից Լուիզիանան սահմանակից է Տեխասին, հյուսիսից Արկանզասին, արևելքից Միսսիսիպիին, հարավից նահանգը սահմանակից է Կարիբյան ծովին: Նահանգի տարածքը հստակ բաժանված է երկու մասի`«վերին» և «ստորին»: Վերջինին բնորոշ է ճահճային ցածրադիր վայրերի առատությունը:
Ամենաբարձր կետը Դրիսքիլլ լեռն է, որի բարձրությունը ծովի մակարդակից 163 մետր է:
ԲնակչությունԽմբագրել
2000 թվականի տվյալներով նահանգի բնակչությունը կազմված է սպիտակամորթներից (63 %), սևամորթներից (32 %), 5 % ասիացիներից և այլն: 92 %-ի մայրենի լեզուն անգլերենն է, 5 %-ինը ֆրանսերենը, 3 %-ինը իսպաներենը:
Աֆրոամերիկացիներ և ֆրանսիական ծագման ամերիկացիներԽմբագրել
Լուիզիանան երկրորդ տեղում է, իր տարածքում բնակվող աֆրիկյան ամերիկացիների թվով (32.5 %), հարևան Միսիսիպիից (36.3 %) հետո:
Սպիտակամորթ բնակչությունը հյուսիսումԽմբագրել
Լուիզիանայի հյուսիսում գերակշռում են բրիտանական ծագման սպիտակամորթները: Այդ մարդիկ հիմնականում ունեն անգլիական, ուելսական և շոտլանդաիռլանդական արմատներ և նույն մշակույթն ու բողոքական կրոնը ինչ հարևան նահանգները:
Այլ եվրոպացիներԽմբագրել
Լուիզիանայի վաճառքից առաջ մի քանի գերմանացի ընտանիքներ տեղափոխվեցին Միսսիսիպի գետի երկայնքով դեպի ծայրամաս: Նրանք միաձուլվեցին կրեոլների և քաշունցիների հասարակությունների հետ: Քանի որ Նոր Օռլեանը հանդիսանում է խոշոր նավահանգիստ և երկրի երրորդ ամենաաղտոտ քաղաքը, այն ներգրավեց բազմաթիվ իռլանդական, իտալական և գերմանական ներգաղթյալներին, որոնք ի սկզբանե կաթոլիկներ էին:
Ասիացիներ և ամերիկացիներԽմբագրել
Լուիզիանայի ասիական բնակչությունը համարվում է 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին այստեղ եկած չինական աշխատողների ժառանգները 1970-ական թվականներին: 1980-ական թվականներին Մեքսիկական ծոց ժամանեցին բազմաթիվ փախստականներ Վիետնամից և Հարավարևելյան Ասիայից, ովքեր զբաղվում էին ձկնորսությամբ, արդյունաբերությամբ և ծովախեցգետնի արտադրությամբ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.census.gov/programs-surveys/popest.html
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ էջ 219