Հիպոլիտ Տեն

ֆրանսիացի գրող

Հիպոլիտ Ադոլֆ Տեն (ֆր.՝ Hippolyte Adolphe Taine, ապրիլի 21, 1828(1828-04-21)[1][2][3][…], Վուզիե[4] - մարտի 5, 1893(1893-03-05)[1][3][5][…], rue Cassette, Փարիզի 6-րդ շրջան[6][7]), ֆրանսիացի փիլիսոփա, գրող, գեղագետ, գրաքննադատ, պատմաբան։ Նատուրալիզմի գեղագիտական տեսության և մշակութա-պատմական դպրոցի հիմնադիրը։

Հիպոլիտ Տեն
Hippolyte Taine
Ծնվել էապրիլի 21, 1828(1828-04-21)[1][2][3][…] Վուզիե[4]
Մահացել էմարտի 5, 1893(1893-03-05)[1][3][5][…] (64 տարեկան) rue Cassette, Փարիզի 6-րդ շրջան[6][7]
ԳերեզմանMenthon-Saint-Bernard
Քաղաքացիություն Ֆրանսիա
ՈւղղությունՊոզիտիվիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, պատմաբան, գրող, արվեստագետ և գրական քննադատ
Հաստատություն(ներ)Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Օքսֆորդի համալսարան և Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)Q65498963?, Q65498963? և seat 25 of the Académie française?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[8], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[6]
Ալմա մատերԿոնդորսե լիցեյ և Բարձրագույն նորմալ դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][9]
Պարգևներ
Ամուսին(ներ)Թերեզ Տեն
Ստորագրություն
Изображение автографа
 Hippolyte Taine Վիքիպահեստում

Հայացքները խմբագրել

Հայացքները ձևավորվել են ֆրանսիական և անգլիական պոզիտիվիզմի ազդեցությամբ։ «Գեղարվեստի փիլիսոփայություն» երկում առաջին անգամ փորձել է սոցիոլոգիան կիրառել արվեստի ուսումնասիրության մեջ։ Գեղարվեստական ստեղծագործությունը ըստ Տենի ծնվում է երեք հիմնական գործոններից՝ «ռասա», բնական միջավայր և «պատմական պահ», որոնք ստեղծում են տվյալ դարաշրջանի «բարոյական ջերմաստիճանը», «մտքերի վիճակը»։ Գիտական հետազոտության խնդիրը Տենը համարել է «դրական փաստերի» շարադրումը և «այդ փաստերի առաջացման» ուսումնասիրությունը։ Եթե Տենի գեղագիտությանը բնորոշ է որոշ պատմական մոտեցում, ապա պատմության վերաբերյալ նրա հայացքներում իշխում է մետաֆիզիկան և իդեալիզմը[10]։

Հիմնադիրն է նատուրալիզմի՝ իբրև գրական-գեղարվեստական ուղղության տեսության, այլև՝ «մշակութա-պատմական» դպրոցի, որ համաշխարհային նշանակություն է ստացել։ Ըստ Տենի համադրույթի, գրականության զարգացումը պայմանավորված է երեք «նախնական ուժերի»՝ «ցեղի», «միջավայրի» և «պահի» ներգործությամբ[11]։

Գրական գործունեություն խմբագրել

Գրել է «Քննադատական փորձեր» (1858), «Անգլիական գրականության պատմություն» (1863-1864) երկերը, էտյուդներ Օ․ դը Բալզակի (1858), Ստենդալի (1864) մասին ևն։ «Գեղարվեստի փիլիսոփայություն» (1865-1869, հայկական հրատարակություն՝ 1936 թվականին) երկում առաջինը փորձել է սոցիոլոգիան կիրառել արվեստի ուսումնասիրության մեջ։ Գեղարվեստական ստեղծագործությունը, ըստ Տենի, ծնվում է հիմնական երեք գործոններից՝ «ռասա», բնական միջավայր և «պատմական պահ», որոնք ստեղծում են տվյալ դարաշրջանի «բարոյական ջերմաստիճանը», «մտքերի վիճակը»։ Գիտական հետազոտության խնդիրը Տենը համարել է «դրական փաստերի» շարադրումը և «այդ փաստերի առաջացման» ուսումնասիրությունը։

Եթե Տենի գեղագիտությանը բնորոշ է որոշ պատմական մոտեցում, ապա պատմության վերաբերյալ նրա հայացքներում իշխում է մետաֆիզիկան և իդեալիզմը, և դա բխում է Տենի այն դրույթից, որ պատմության մեջ որոշիչը պատմական գործիչների մտայնությունն ու հոգեբանությունն են։ «Ժամանակակից Ֆրանսիայի առաջացումը» պատմագիտական երկում, վերլուծելով Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, չի ըմբռնել յակոբինյանների դերը և տվել է նրանց գործունեության բացասական նկարագիրը։ Տենի հայացքները նկատելի ազդեցություն են ունեցել արևմտաեվրոպական գրաքննադատության և գեղագիտության վրա։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Քննադատական փորձեր» 1858 թ.
  • «Անգլիական գրականության պատմություն» 1863-1864 թթ.
  • «Էյուդներ Օնորե դը Բալզակի մասին» 1858 թ.
  • «Էյուդներ Ստենդալի մասին» 1864 թ.
  • «Ժամանակակից Ֆրանսիայի առաջացումը» 1865 թ.
  • «Գեղարվեստի փիլիսոփայություն» 1865-1869 թթ. (հայերեն հրատարակ. 1936 թ.)
  • «Մտքի և ճանաչողության մասին» (1870)

Իպոլիտ Տենը հայերեն խմբագրել

1936 թվականին Եղիշե Չարենցի խմբագրությամբ հրատարակվել է Իպոլիտ Տենի «Գեղարվեստի փիլիսոփայությունը» գիրքը։ Բնագրից այն թարգմանել է Վարազդատ Տերոյանը, սակայն նրա անունը գրքում նշված չէ։ Ստալինյան բռնաճնշումների զոհ դառնալով՝ Վարազդատ Տերոյանը ձերբակալվել է չորս անգամ՝ (1922, 1924, 1931 և 1935 թթ.): Վ. Տերոյանը վախճանվել է 1938 թվականի փետրվարի 6-ին, 51 տարեկան հասակում, Մարիինսկում, ԽՍՀՄ-Նովոսիբիրսկի մարզի Օռլովո-Ռոզովսկյան բաժնի համակենտրոնացման ճամբարում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Charlton D. G. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11862055X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 www.accademiadellescienze.it (իտալ.)
  7. 7,0 7,1 7,2 municipality of Paris Vital records of Paris
  8. Ֆրանսիական ակադեմիա (ֆր.) — 1635.
  9. CONOR.Sl
  10. Հայկական Սովետական Հանրագիտարան
  11. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. p. 483.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հիպոլիտ Տեն հոդվածին
  • «Գեղարվեստի փիլիսոփայություն» 1936 թ. Երևան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 650