Ալեքսանդր Կոլոնա Վալևսկի

Կոմս Ալեքսանդր Ֆլորիան Ժոզեֆ Կոլոնա Վալևսկի (ֆր.՝ Alexandre Florian Joseph Colonna Walewski, մայիսի 4, 1810(1810-05-04)[1][2][3][…], Walewice, Վարշավայի դքսություն - սեպտեմբերի 27, 1868(1868-09-27)[4][1][3], Ստրասբուրգ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[5]), ֆրանսիացի քաղաքական և դիվանագիտական գործիչ, կայսր Նապոլեոն Բոնապարտի՝ արտամուսնական կապից ծնված որդին։

Ալեքսանդր Կոլոնա Վալևսկի
Դրոշ
Դրոշ
Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների նախարար
1860 թվական - 1863 թվական
Դրոշ
Դրոշ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար
7 մայիսի, 1855 թվական - 4 հունվարի, 1860 թվական
Նախորդող Էդուար Դրուին դե Լյույս
Հաջորդող Պիեռ Ժյուլ Բարոշ
Դրոշ
Դրոշ
Ֆրանսիայի օրենսդիր կորպուսի նախագահ
29 օգոստոսի, 1865 թվական - 29 մարտի, 1867 թվական
Նախորդող Շառլ դը Մորնի
Հաջորդող Եվգենի Շնայդեր
Դրոշ
Դրոշ
Սենատոր
26 ապրիլի, 1855 թվական20 օգոստոսի, 1865 թվական
2 ապրիլի, 1867 թվական27 հոկտեմբերի, 1868 թվական
 
Կուսակցություն՝ Բոնապարտիզմ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, ռազմական գործիչ և գրող
Ծննդյան օր մայիսի 4, 1810(1810-05-04)[1][2][3][…]
Ծննդավայր Walewice, Վարշավայի դքսություն
Վախճանի օր սեպտեմբերի 27, 1868(1868-09-27)[4][1][3] (58 տարեկան)
Վախճանի վայր Ստրասբուրգ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[5]
Թաղված Պեր Լաշեզ[6] և Grave of Walewski
Դինաստիա Բոնապարտներ և Walewski?
Քաղաքացիություն  Ֆրանսիա, Լեհական թագավորություն և  Ռուսական կայսրություն
Հայր Նապոլեոն Բոնապարտ[7]
Մայր Մարիա Վալևսկա[7]
Ամուսին Catherine Montagu?[7] և Marianna Walewska?[7]
Զավակներ Charles Walewski?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան Սուրբ Հովսեփի շքանշանի Մեծ Խաչ Սև արծվի շքանշան Փրկիչի շքանշան Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Սուրբ Հուբերտի շքանշան Սերովբեների արքայական շքանշան Դանեբրոգ շքանշան Virtuti Militari Gold Cross of the Virtuti Militari Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան Order of the Immaculate Conception of Vila Viçosa Սուրբ Յոզեֆի շքանշան Սուրբ Յանուարիուսի շքանշան և 1st class, Order of the Medjidie

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Վալևսկին ծնվել է 1810 թվականի մայիսի 4-ին։ Նա և՛ Մարիա Վալևսկայի, և՛ Նապոլեոն Բոնապարտի երկրորդ որդին է։ 1817 թվականի մոր մահվանից հետո քեռու՝ Թեոդոր Մարցին Լոնչինսկու կողմից տեղափոխվել է Կերնոզա (Լեհաստանում)։

1820-1824 թվականներին սովորել է Ժնևում։ 1824 թվականին վերադարձել է Լեհաստան, մերժել մեծ իշխան Կոնստանտին Պավլովիչի առաջարկը՝ դառնալ նրա անձնական համհարզ։ Նրան սկսել է հետևել ռուսական ոստիկանությունը։

Ապօրինի կերպով տեղափոխվել է Ֆրանսիա և ստացել Ֆրանսիայի քաղաքացիություն։ Կատարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Օրաս դը Սեբաստյանի քաղաքական հանձնարարությունները 1830-1831 թվականների Լեհական ապստամբության ժամանակ։ 1831 թվականի փետրվարի 13-ին համհարզի աստիճանով մասնակցել է Գրոխովի ճակատամարտին։ Լեհական զորքի համար հարաբերականորեն հաղթական ճակատամարտի համար Ալեքսանդրն ստացել է ռազմական խաչ։

Լեհական ապստամբության ճնշումից հետո Ալեքսանդրը վերադարձել է Փարիզ, որպես կապիտան ընդգրկվել ֆրանսիական բանակում։ Կատարել է Ֆրանսիայի դիվանագիտական հանձնարարությունները տարբեր երկրներում։ 1948 թվականի փետրվարի 22-ից եղել է լիազոր նախարար Կոպենհագենում, 1849 թվականի հունվարի 21-ից՝ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորենցիայում, 1850 թվականից՝ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Նեապոլում, 1851 թվականից՝ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Մադրիդում, ապա Լոնդոնում։

Վալևսկու շնորհիվ Մեծ Բրիտանիան Նապոլեոն III-ին ճանաչել է Ֆրանսիայի կայսր, ինչն սկզբում ձեռնտու չէր բրիտանացի քաղաքական գործիչներին։ Ապահովել է Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի համագործակցությունը Ղրիմի պատերազմում։

Ալեքսանդր Վալևսկու իսկական քաղաքական կարիերան սկսվել է Լուի-Նապոլեոն Բոնապարտի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո։ 1855 թվականի ապրիլի 26-ից նա եղել է սենատոր, 1855 թվականի մայիսի 7-ից 1860 թվականի հունվարի 4-ը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար։ Նա եղել է Ֆրանսիական կայսրության ներկայացուցիչը Փարիզի կոնգրեսում 1856 թվականին։ Բանակցությունների ժամանակ դարձել է Պատվո լեգեոնի շքանշանի մեծ խաչի ասպետ։

1856 թվականի Ալեքսանդր Վալևսկին դարձել է Փարիզի խորհրդի նախագահ, 1858 թվականից՝ Գաղտնի խորհրդի անդամ, 1860 թվականի նոյեմբերի 23-ից՝ պետական նախարար, 1960-1863 թվականներին՝ Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների նախարար։ 1862 թվականի հուլիսի 21-ին դրել է առաջին քարը Փարիզի օպերայի շենքի հիմքում։ 1865-1867 թվականներին Վալևսկին զբաղեցրել է Ֆրանսիայի օրենսդիր կորպուսի նախագահի պաշտոնը, 1867 թվականից եղել է սենատոր։

1868 թվականին ընտրվել է Գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ։

1868 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Գերմանիայում կատարած երկարատև ուղևորությունից վերադառնալիս, Վալևսկին մահացել է Ստրասբուրգի հյուրանոցում[8]։

Նապոլեոնի Բոնապարտի հետ արյունակցական կապը հաստատվել է ԴՆԹ-թեստով 2013 թվականին[9]։

Պարգևներ խմբագրել

  • Պատվո լեգեոնի շքանշան, մեծ խաչ (1856)
  • Պատվո լեգեոնի շքանշան, մեծ սպա
  • Պատվո լեգեոնի շքանշան, կոմանդոր
  • Սուրբ Ստեֆանի թագավորական հունգարական շքանշան, մեծ խաչ (Ավստրիա, 1856)[10]
  • Սուրբ Հուբերտի շքանշան (Բավարիայի թագավորություն)
  • Փրկչի շքանշան, մեծ խաչ (Հունաստան)
  • Դանեբրոգի շքանշան, մեծ խաչ (Դանիա)
  • Պատվո և նվիրվածության մեծ խաչ (Մալթիական շքանշան, 1847)
  • Սուրբ Յանուարիուսի շքանշան (Երկու Սիցիլիաների թագավորություն)
  • Սուրբ Գեորգիի Կոնստանտինյան շքանշան (Պարմայի դքսություն)
  • Virtuti Militari շքանշան, ոսկե խաչ (Լեհական թագավորություն, 3 մարտի, 1831)[11]
  • Կույս Մարիամ Վիլլա-Վիկոզայի անարատ հղության շքանշան, մեծ խաչ (Պորտուգալիա)
  • Սև արծվի շքանշան (Պրուսիա)
  • Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշան (Ռուսաստան, 26հունվարի, 1857)[12]
  • Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան, 26 հունվարի, 1857)
  • Սուրբ ավետման բարձրագույն շքանշան (Սարդինիայի թագավորություն, 1859)
  • Սուրբ Մավրիկայի և Ղազարի շքանշան, մեծ խաչ (Սարդինիայի թագավորություն)
  • Սուրբ Հովսեփի շքանշան, մեծ խաչ (Տոսկանայի մեծ դքսություն)
  • Մեջիդիե շքանշան 1-ին դասի (Թուրքիա)
  • Սերաֆիմի շքանշան (Շվեդիա, 20 դեկտեմբերի, 1855)

Ընտանիք խմբագրել

 
Մարիաննա Կոլոնա, կինը (1859)

Առաջին կինը (1831 թվականի դեկտեմբերի 1-ից) – Կառոլինա Մոնտեգյու (1808-1834), Սենդվիչի 6-րդ կոմս Ջոն Մոնտեգյուի դուստրը, երեխաներ՝

  • Լուիզա (1832-1832)
  • Ժորժ (1834-1834)

Երկրորդ կինը (1846 թվականի հունիսի 4-ից) – Մարի-Անն (Մարիաննա) դե Ռիչի (1823-1912), իշխան Ստանիսլավ Պոնյատովսկու թոռնուհին և իտալացի կոմս Զանոբիո դի Ռիչիի դուստրը, եղել է կայսր Նապոլեոն III-ի սիրուհին՝ միաժամանակ մտերիմ լինելով նրա կնոջ՝ Եվգենյայի հետ։ Ամուսնության ընթացքում ունեցել է չորս երեխա՝

  • Իզաբել (1847-1847)
  • Շառլ (1848-1916)
  • Կատրին (1849-1927)
  • Էժենի (1856-1902)

Ողբերգակ դերասանուհի Էլիզա Ռաշելի հետ Ալեքսանդր Վալևսկու կապից ծնվել է նրանց Ալեքսանդր որդին (1844-1898)՝ կոմս Կոլոնա-Վալևսկի, որին օրինականցրել է ու նշանակել ժառանգորդ օրինական երեխաներին հավասար։ Նրա սերունդներից է ներկա կոմս Կոլոնա-Վալևսկին (ծնվել է 1934 թվականին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.senat.fr/senateur-2nd-empire/walewski_florian_alexandre_joseph_colonna0081e2.html
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  4. 4,0 4,1 4,2 Le Figaro, Figaro (ֆր.) / A. BrézetParis: Société du Figaro, 1868. — P. 2. — ed. size: 322497 — ISSN 0182-5852; 2496-8994
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #11877106X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Moiroux J. Le cimetière du Père-Lachaise (ֆր.)Paris: 1908. — P. 190.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Kindred Britain
  8. Брандыс М. Мария Валевская // Исторические повести. 1975. с. 488—489.
  9. Gerard Lukotte, Jacqeus Macé, Peter Hrechdakian. Reconstruction of the Lineage Y Chromosome Haplotype of Napoléon the First // International Journal of Sciences. — 2013, September. — P. 127ff..
  10. кавалеры ордена Святого Стефана Արխիվացված 2010-12-22 Wayback Machine
  11. Lista nazwisk osób odznaczonych Orderem VIRTUTI MILITARI(լեհ.)
  12. Орден Святого Апостола Андрея Первозванного (1699-1917). Орден святой Великомученицы Екатерины (1714-1917). Списки кавалеров и кавалерственных дам", С.С.Левин, Москва, 2003, 102 стр., 300 экз.

Գրականություն խմբագրել

  • М. Брандыс Мария Валевская // Исторические повести.— М.: Прогресс, 1975, с.с. 339—541

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կոլոնա Վալևսկի» հոդվածին։