Առնոլդ Շյոնբերգը (գերմ.՝ Arnold Schönberg, սեպտեմբերի 13, 1874(1874-09-13)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - հուլիսի 13, 1951(1951-07-13)[4][1][6][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան, գրող, նկարիչ, գյուտարար։

Առնոլդ Շյոնբերգ
Arnold Schoenberg la 1948.jpg
Բնօրինակ անունգերմ.՝ Arnold Schönberg
Ի ծնե անունգերմ.՝ Arnold Franz Walter Schönberg
Ծնվել էսեպտեմբերի 13, 1874(1874-09-13)[1][2][3][…]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա[5] և Flag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մահացել էհուլիսի 13, 1951(1951-07-13)[4][1][6][…] (76 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Ժանրեր20-րդ դարի դասական երաժշտություն, օպերա, Ատոնալ երաժշտություն[7], Սերիական երաժշտություն[8] և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, նկարիչ, երաժշտագետ, երաժշտություն տեսաբան, գրող և դիրիժոր
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԲեռլինի գեղարվեստի համալսարան
ԿրթությունԲեռլինի գեղարվեստի համալսարան
ԱնդամակցությունՎիեննական Երկրորդ Դպրոց
ԱմուսինGertrud Schoenberg? և Mathilde Zemlinsky?
Arnold Schoenberg Վիքիպահեստում

Ծագումով հրեա է, ապրել է Ավստրիայում:  Նա ստեղծեց իր համախոհների խումբը (դպրոցը), ֆաշիզմի ժամանակ իբրև հրեա հետապնդվեց, գաղթեց ԱՄՆ, որտեղ և մահացավ: Ունի ստեղծագործական մի քանի փուլ, սկզբում ռոմանտիկական, որտեղ կրում է Բրամսի ազդեցությունը, գրել է «Լուսավորված գիշեր» ծրագրային գործը լարային նվագախմբի համար, որտեղ հասել է զգացմունքների, նրբերանգների բազմազան պատկերմանը, իր իսկ առաջարկած սյուժեով: Կինը և տղամարդը զբոսնում են լուսնի լույսով ողողված անտառում, կինը խոստովանում է իր մեղքերը, տղամարդը նրան հանգստացնում է և նրանց հոգիները ձուլվում են գիշերային բնության մեջ:

Հաջորդ փուլը, սկսած 20-րդ դարի սկզբից կապվում է էքսպրեսիոնիզմի հետ: Տիպիկ էքսպրեսիոնիստական սյուժեով է օրինակ «Գարե ամրոցի երգը» օրատորիան: Արքայի մասին է, որի սիրուհուն՝ հասարակ մի գեղջկուհու, սպանել է տալիս թագուհին: Արքան վշտից մահացել է և երևում է ամրոցի մոտակայքում ուրվականի տեսքով՝ փնտրելով իր սպանված սիրուհուն: Նման սյուժե կա «Սպասում» մոնոդրամայում: Կնոջ մռայլ կանխազգացումներն են, որը գիշերով անտառում սպասում է իր սիրելիին, ապա մտնում է անտառի թավուտը և գիշերային ձայները ուժեղացնում են նրա սարսափը, ի վերջո գտնում է սիրելիի դիակը: Օգտագործված է վոկալ տեխնիկայի լայն հնարավորություններ՝ մեզ արդեն ծանոթ գերլարված ճիչերը, որոնք գալիս են Մալերի սիմֆոնիաների վոկալ պարտիաներից: Շյոնբերգի մոտ դա առավել ևս ընդգծվում է և այդ օպերան անվանվում է «ճիչերի դրամա»:

Ատոնալ շրջանի նշանակալի գործն է «Լուսնային Պիերո» կանտատը, մեներգչուհու համար՝ գործիքային անսամբլի կատարմամբ: Պիերոն ավանդական կառնավալային կերպար է, բայց այս անգամ ներկայացվում է լուսնոտի կերպարանքով և սովորական երևույթները նրա աչքին երևում են տեսիլների ձևով, հաճախ որպես արյունալի տեսիլներ: Երգող ձայնի պարտիան մասամբ կատարվում է արտասանությանը մոտ եղանակով, այս դեպքում նոտայի գլխին դրվում է խաչ՝ փոքրիկ: Այսպիսի խոսակցական երգեցողությունը Շյոնբերգը անվանել է «շպրեխ-գեզանգ» (խոսակցական երգեցողություն Նվագակցող անսամբլը կազմված է 5 երաժիշտներից, բայց ընդգրկված են 8 գործիք, քանի որ ֆլեյտահարը նվագում է նաև պիկոլո ֆլեյտա, կլարնետահարները նաև բաս կլարնետ, ջութակահարը նաև ալտ, բացի դրանից կա նաև թավջութակ և դաշնամուր: Սա օրինակ է ոչ ավանդական անսամբլի դիմելու:

1921-22թթ. իր առաջ քաշած դոդեկաֆոնիայի տեսությունը Շյոնբերգը պրակտիկորեն մարմնավորում է 5 դաշնամուրային պիեսներում և սերենադում՝ գրված բարիտոնի և ոչ ավանդական գործիքային կազմի համար: Ֆաշիզմի օրոք, հետապնդվելով որպես հրեա, Շյոնբերգը գաղթեց ԱՄՆ, որտեղ և ստեղծեց դաշնամուրային կոնցերտը և 2 հակապատերազմյան գործեր, որոնք հերքեցին այն կարծիքը, որ Շյոնբերգը անտարբեր է քաղաքական իրադաձությունների նկատմամբ: Դրանք են «Ձոներգ Նապոլեոնին» և «Փրկվածը Վարշավայից»: Առաջինը գրված է Բայրոնի խոսքերով, որը զգուշացնում է, թե ինչ վտանգ է սպառնում, երբ մեկ անհատի ձեռքում կենտրոնանում է մեծ իշխանությունը: Բոլորը հասկացան, որ Շյոնբերգը, չնայած Նապոլեոնին է ձոնում իր գործը, բայց ի նկատի ունի Հիտլերին և իր շրջապատին:  Ընդգրկված են անսովոր բաս, արտասանող, դաշնամուր և լարային քառյակ:

«Փրկվածը Վարշավայից» գործը պատմում է համակենտրոնացման ճամբարի զոհերի մասին, հրաշքով փրկված ականատեսի անունից: Դարձյալ կա արտասանող, նվագակցում է նվագախումբը, իսկ վերջում միանում է երգչախումբը՝ հրեական եկեղեցական երգեցողությամբ:

ԳրականությունԽմբագրել

  • Տիգրան Մանսուրյան, Մեր դարաշրջանի երաժշտական հիմնական ուղղությունները: (Զրույցներ ժամանակակից արվեստի մասին): «Գարուն», 1969, № 2, էջ 67-70:
  • Տիգրան Մանսուրյան, Առնոլդ Շյոնբերգ։ «Գարուն», 1971, № 7, էջ 80-81:

ԾանոթագրություններԽմբագրել