Կորսիկա
Կորսիկա (ֆր.՝ Corse [kɔʁs], կորսիկերեն՝ Corsica), մեծությամբ չորրորդ կղզին Միջերկրական ծովում, Ֆրանսիայի 27 երկրամասերից մեկը, որն ունի հատուկ կարգավիճակ (ֆր.՝ Collectivité Territoriale de Corse)։ Գլխավոր քաղաքը Այաչոն է։ Բնակչությունը՝ 314 486 մարդ (2011), որով գրավում է 25-րդ տեղը բոլոր շրջանների շարքում և 22-րդ տեղը՝ եվրոպական շրջանների մեջ։ Բնակչության հիմնական մասը կորսիկացիներ են։
Կորսիկա ֆր.՝ Corse, կորսիկերեն՝ Corsica | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մասն է | Q88521123? | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի երկրամասեր, territorial collectivity of France with special status? և մշակութային շրջան | ||||
Մտնում է | Ֆրանսիայի մետրոպոլիս | ||||
Վարչկենտրոն | Այաչո | ||||
Ամենաբարձր կետ | Մոնտե-Չինտո | ||||
Օրենսդրական մարմին | Կորսիկայի ասամբլեա | ||||
Խորհրդի նախագահ | Պոլ Ջակոբի (2010-ից) | ||||
Պրեֆեկտ | Ստեֆան Բույոն | ||||
Պաշտոնական լեզուներ | կորսիկերեն | ||||
Բնակչություն (2006) | 260 196 (25 տեղ) | ||||
Խտություն | 33 | ||||
Տարածք | 8 722 | ||||
![]() | |||||
![]() | |||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1972 թ. | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | FR-20R | ||||
isula.corsica(ֆր.) |
Անվանում խմբագրել
Ոմանք ենթադրում են, որ անվանումն առաջացել է հնում այստեղ բնակված կորսեր լիգուրական ցեղի անունից։ Ոմանք էլ գտնում են, որ այն առաջացել է փյունիկերեն ֆորսի՝ «անտառոտ» բառից (իրոք կղզում ընդարձակ տարածություն է զբաղեցնում անտառային և թփային բուսականությունը)։
Կղզու հին հունարեն անվանումը եղել է Կիրնոս, որը նույնպես փյունիկերենից է և նշանակում է «եղջյուր, հրվանդան, ժայռ»[1]։
Աշխարհագրություն խմբագրել
Երկրամասի մակերեսը 8680 կմ² է։ Ներառում է Հարավային Կորսիկա և Վերին Կորսիկա դեպարտամենտները։
Կղզու կենտրոնում մինչև 3000մ բարձրություն ունեցող լեռներ են։ Գետերը լեռնային են, ոչ նավարկելի՝ Գրավոնա, Ռեստոնիկա, Տարավո, Տավինիանո, Ռիցանեզե և այլն։ Ամենախոշոր գետը Գոլոն է (90 կմ)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Արտաքին հղումներ խմբագրել
- CNN coverage of rejection of autonomy proposals in 2003
- Կորսիկայի զբոսաշրջական քարտեզներ Archived 2007-12-05 at the Wayback Machine.
- Կորսիկայի համալսարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 663)։ |