Ժան Բատիստ Էդուարդ Դետայլ

ֆրանսիացի նկարիչ

Ժան Բատիստ Էդուարդ Դետայլ (ֆր.՝ Jean Baptiste Édouard Detaille, Ժան Բատիստ Էդուար Դետայ, հոկտեմբերի 5, 1848(1848-10-05)[1][2][3][…], Փարիզ[1] - դեկտեմբերի 24, 1912(1912-12-24)[4][5][6][…] կամ դեկտեմբերի 23, 1912(1912-12-23)[7], Փարիզ), ֆրանսիացի ակադեմիական նկարիչ և մարտանկարիչ, որ հայտնի է դետալների ստույգ ու ռեալիստական պատկերմամբ։ Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդոր։

Ժան Բատիստ Էդուարդ Դետայլ
ֆր.՝ Édouard Detaille
Ծնվել էհոկտեմբերի 5, 1848(1848-10-05)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ[1]
Վախճանվել էդեկտեմբերի 24, 1912(1912-12-24)[4][5][6][…] (64 տարեկան) կամ դեկտեմբերի 23, 1912(1912-12-23)[7] (64 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա[8]
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճակադեմիզմ
Ժանրպատմական գեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներLe Rêve?, Q17491099?, La revue de Chalons du 9 octobre 1896? և Q55597564?
ՈւսուցիչԷռնեստ Մեյսոնիե
ԱշակերտներEugène de Barberiis?, Pierre Benigni?, Charles Detaille?, Emmanuel Bocher?, Georges Cain?, Henri Charles Dodelier?, Pierre des Vallières? և Jules Monge?
Պարգևներ
Պաշտոնընկերության նախագահ
ԱնդամակցությունՖրանսիական հայրենիքի լիգա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Գեղեցիկ արվեստների ակադեմիա և Ֆրանսիացի նկարիչների միություն
 Édouard Detaille Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ժան Բատիստ Էդուարդ Դետայլը ծնվել է 1848 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում։

 
Էդուարդ Դետայլ

Դետայլը եղել է Էռնեստ Մեյսոնիեի աշակերտը։ Մեյսոնիեի արվեստանոցում երկու տարի սովորելուց հետո ցուցահանդես է ներկայացրել իր առաջին նկարը, որում պատկերված էր հենց այդ արվեստանոցը. նկարում զգացվում էր հեղինակի տաղանդը, բայց առկա էր նաև աշակերտական վեհերոտությունն ու փորձի պակասը։ Ապա իր ուսուցչի հետ մի քանի ամիս անցկացնելով Ֆրանսիայի հարավում, նա այնտեղից բերել է իր առաջին նշանակալի աշխատանքը՝ «Կիրասիրները պայտում են իրենց ձիերին», որին հետևել են «Դադարքատեղում» (1868) և «Գրենադերների հանգիստը․․․» (1869) նկարները, որոնք նկարչին բերել են ճանաչում և բազմաթիվ պատվերներ։ 1869 թվականին նա դժկամորեն առանձնացել է Մեյսոնիեից ու հիմնել իր սեփական արվեստանոցը, որտեղ շուտով ստեղծել է իր լավագույն նկարներից մեկը՝ «Ճակատամարտ կազակների ու պատվո գվարդիայի միջև 1814 թվականին», որը, սակայն, տուժում է մանրամասների ավելորդ մշակումից[9]։

1870 թվականի գարնանը Դետայլը, որոնելով սյուժեներ, այցելել է Իսպանիա ու Ալժիր, և նրա վերադարձից անմիջապես հետո բռնկվել է 1870-1871 թվականներին ֆրանս-պրուսական պատերազմն, ու նկարիչն անմիջապես միացել է Սենի շարժական պահակախմբին, եղել է գեներալ Ապորտի քարտուղարը, հնարավորություն ունեցել դիտելու մարտական կյանքի նշանակալի տարբեր իրադարձություններ, մոտիկից ուսումնասիրել զինվորի ոգին ու կենցաղը, բուռն համակրանք զգալ նրա նկատմամբ ու հավաքել էտյուդների մեծ պաշար, որոնք ապագայում նյութ են ծառայել նկարչի հետագա աշխատանքների համար, որոնք էլ ավելի ճշմարտացի են, մտածված ու ավելի սրտառուչ, տեխնիկական տեսնակյունից ավելի մեծ վարպետությամբ արված, քան նրա նախորդ նկարներն ու ջրանկարները[9]։ Նա ճանաչման է արժանացել զինվորների դիմանկարները, զորաշարժերի, զինվորների առօրյա կյանքի ու զինվորական համազգեստի պատկերման շնորհիվ։ Նրան հատկապես հետաքրքրել է Նապոլեոնյան պատերազմների թեման։ Նրա L’Armée Française գիրքը, որ ներառում է նրա հարյուրավոր նկարներ, դարձել է նրա կյանքի գլխավոր ստեղծագործությունը։ Իր ողջ կյանքի ընթացքում նա հավաքել է զինվորական համազգեստների ու հազվագյուտ իրերի հավաքածու, որոնք նվիրվել են Փարիզի Բանակի թանգարանին։

Դետայլը հաջողությամբ աշխատել է նաև Ռուսաստանում։ 1886 թվականին Փարիզում հրատարակվել է Կրասնոսելսկի զորաշարժերին նվիրված ալբոմը՝ «Les grandes manœuvres de l'armée russe; souvenir du camp de Krasnoé-Sélo 1884»։ Խորհրդային տարիներին նրա ստեղծագործության այդ շրջանը և նրա նկարները ենթարկվել են խիստ քննադատության։

Ժան Բատիստ Էդուարդ Դետայլը մահացել է 1912 թվականի դեկտեմբերի 23-ին Փարիզում։

Պատկերասրահ խմբագրել

Նապոլեոնյան պատերազմներ խմբագրել

Այլ նկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Edouard Detaille (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 գերեզման
  5. 5,0 5,1 5,2 Archives de Paris
  6. 6,0 6,1 6,2 http://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjAtMDQtMTEiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjY2NTQ2O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=-1253%2C-336&uielem_islocked=0&uielem_zoom=160&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F
  7. 7,0 7,1 7,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  8. RKDartists (նիդերլ.)
  9. 9,0 9,1 Сомов А. И. (1890–1907). «Детайль, Эдуард-Жан-Батист». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն խմբագրել

  • Humbert, Jean. Édouard Detaille : l’héroïsme d’un siècle, Paris, Copernic, 1979.
  • Masson, Frédéric. Edouard Detaille and his work, Paris, Boussod, Valadon and co., 1891.
  • Duplessis, Georges. M. Édouard Detaille, Paris, J. Claye, 1874.
  • Les grandes manœuvres de l'armée russe; souvenir du camp de Krasnoé-Sélo 1884. Paris, Boussod, 1886.
  • Детайль, Эдуард-Жан-Батист // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Բատիստ Էդուարդ Դետայլ» հոդվածին։