Իբրահիմ Բեյ
Իբրահիմ Բեյ (արաբ․՝ إبراهيم بك, իրական անունը Շինջիկաշվիլի (վրաց.՝ შინჯიკაშვილი, 1735[1], Թիֆլիս, Քարթլիի թագավորություն[1] - 1817 կամ 1816[1], Dongola, Սուդան), ծագումով վրացի Եգիպտոսի օսմանյան նահանգապետ (1780-1781, 1784-1785, 1803-1804), մամլուքների առաջնորդ, ռազմական գործիչ, միացյալ Եգիպտոսի կառավարիչ։
Իբրահիմ Բեյ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1735[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Քարթլիի թագավորություն[1] |
Մահացել է | 1817 կամ 1816[1] |
Մահվան վայր | Dongola, Սուդան |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն[1] |
Կրոն | իսլամ[1] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Beylerbey of Egypt? և Beylerbey of Egypt? |
![]() |

ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մարտկոփի գյուղում։ Մանուկ հասակում օսմանցի ավազակների կողմից գերեվարվում է և վաճառվում ստրկության, իր տիրոջ պարտադրությամբ ընդունում է իսլամ և վերցնում Իբրահիմ անունը։
Հետագայում նրան վաճառում են Եգիպտոսի կառավարչին, իսկ որոշ ժամանակ անց լավ ծառայության համար ազատ է արձակվում և նշանակվում է Կահիրեի քաղաքագլուխ։ Նրա նախկին տիրոջ մահից հետո իր հայրենակից՝ Մուրադ Բեյի հետ համատեղ նշանակվում է Եգիպտոսի գերագույն կառավարիչ։
Բուրգերի և Գելիապոլսի ճակատամարտերում, Իբրահիմը դիմակայում է Նապոլեոնի բանակին, սակայն երկու դեպքում էլ պարտություն է կրում ինչի պատճառով կորցնում է իշխանությունը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
ԳրականությունԽմբագրել
- Chandler, David, The Campaigns of Napoleon New York, Macmillan, 1966.
- Cole, Juan Napoleon’s Egypt: Invading the Middle East Palgrave Macmillan, 2007. [ISBN 1-4039-6431-9]
- Herold, J. Christopher, Bonaparte in Egypt — London, Hamish Hamilton, 1962.
- Herold, J. Christopher, The Age of Napoleon. New York, American Heritage, 1963.
- Moorehead, Alan, The Blue Nile New York, Harper & Row, 1962.