Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում

Անտուան Ժան Գրոյի 1804 թվականին ստեղծած կտավը,

Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում, Նապոլեոնն այցելում է Յաֆֆայում գտնվող ժանտախտով հիվանդներին (ֆր.՝ Bonaparte visitant les pestiférés de Jaffa), Անտուան Ժան Գրոյի 1804 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Լուվրի թանգարանում[3], կրկնօրինակը՝ Յաֆֆայի Սուրբ Նիկողայոս վանքում։ Ֆրանսիացի ակադեմիստ-նկարիչը կտավը ստեղծել է Նապոլեոն Բոնապարտի պատվերով՝ պատկերելու մի դրվագ Նապոլեոն Բոնապարտի Եգիպտական արշավանքից[3]։ Ենթադրվում է, որ պատկերված տեսարանը տեղի է ունեցել 1799 թվականի մարտի 11-ին Յաֆֆայում, երբ Նապոլեոն Բոնապարտն այցելել է Յաֆֆայի Սուրբ Նիկողայոս վանքում գտնվող իր հիվանդ զինվորին տեսակցելու։ Կտավը կերտելու առաջադրանքը փորձ էր պատկերազարդելու Բոնապարտի առասպելաբանությունը և վերացնելու այն լուրերը, թե իբր Նապոլեոնը Սիրիական արշավախմբի նահանջի ժամանակ հրամայել է Յաֆֆայում գտնվող ժանտախտով հիվանդ հիսուն զինվորներին ափիոնի մահաբեր դեղաքանակ տալ։

Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում
տեսակգեղանկար
նկարիչԱնտուան Ժան Գրո[1]
տարի1804
բարձրություն523 ± 1 սանտիմետր[2]
լայնություն715 ± 1 սանտիմետր[2]
ուղղությունռոմանտիզմ, նեոդասականություն և օրիենտալիզմ
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՍենյակ 700
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին
սեփականատերՖրանսիական պետություն
պատվիրատուՆապոլեոն Բոնապարտ
Bonaparte visitant les pestiférés de Jaffa le 11 mars 1799
Napoleon Bonaparte Visiting the Plague-Stricken in Jaffa
Ծանոթագրություններ
 Bonaparte Visiting the Plague Victims of Jaffa by Antoine-Jean Gros Վիքիպահեստում

1804 թվականի սեպտեմբերի 18-ին նկարը ցուցադրվել է Փարիզյան սալոնում, Նապոլեոնի կայսր հռչակվելու և Փարիզի Աստվածամոր տաճարում թագադրվելու ժամանակահատվածում՝ մայիսի 18-ից մինչև դեկտեմբերի 2-ը։ Դոմինիկ Վիվան-Դենոնը, ով 1798 թվականին մասնակցել է Բոնապարտի Եգիպտոս կատարած արշավանքին և ղեկավարում էր Լուվրի թանգարանը, հանդես է եկել որպես Գրոյի խորհրդատու։

Նկարագրություն խմբագրել

Նկարում օգտագործված են տարրեր Ժակ Լուի Դավիդի 1784 թվականի «Հորացիուսների երդումը» կտավից, որը նույնպես գտնվում է Լուվրում, ինչպես «Երդման» երեք կամարաշարքերը, որոնք սահմանում են երեք տարբեր աշխարհներ (ձախում՝ երեք որդիները երդվում են, կենտրոնում՝ հայրը ճոճում է սրերը, աջ կողմում՝ տրտմության մեջ լքված կանայք են), սկզբունքը վերցված է այս նկարից։

Երբեմն սխալմամբ ենթադրում են, որ տեսարանը պատկերված է մզկիթում, բայց իրականում այն պատկերում է հայկական Սուրբ Նիկողայոս վանքը, որի բակը նկատելի է հետնաֆոնում[4]։ Հետնաֆոնին պատկերված են Յաֆֆայի պատերը, կոտրված աշտարակի վրա ծածանվում է Ֆրանսիայի սովորական չափերից մեծ դրոշը։ Քաղաքը պատված է հրդեհի կամ թնդանոթի ծխով։

Ձախ կողմում, որտեղ գերիշխում են տիպիկ արաբական սյունաշարերը, արևելյան ոճով հագնված մի մարդ հացով լի զամբյուղից ծառայողի օգնությամբ հաց է բաժանում։ Նրանց հետևում երկու սևամորթ տղամարդիկ պատգարակն են տանում, որի վրա, հավանաբար, մարմին կա։ Երկու նախշազարդ կամարաշարերի տակ բացվում է հիվանդներով լի տեսարան։

Աջ կողմում, երկու կամարաշարի տակ, կոտրված կամարի ներքո կանգնած է Նապոլեոնն իր սպաների ուղեկցությամբ շոշափում է հիվանդներից մեկի կռնատակի ավշայտուցը։ Նրա դիմաց գտնվող արաբ բժիշկը հոգ է տանում մեկ այլ հիվանդի համար, իսկ մի կույր մարդ փորձում է մոտենալ գեներալին։ Կտավի ներքևի հատվածում մարդիկ փռված են գետնի վրա։ Կտավում օգտագործված լույսն ու գույների խաղը ընդգծում են Բոնապարտի ժեստերը հնարավորինս լույսի ներքո։

Տեսարանի վերլուծություն խմբագրել

1799 թվականի մարտի 7-ին Բոնապարտի ֆրանսիական բանակի կողմից Յաֆֆայի գրավմանն ու բռնի թալանին 1799 թվականի հունվարին հաջորդեց բոբոնիկ ժանտախտի բռնկումը բանակում։ Մարտի 11-ին Բոնապարտն այցելեց իր հիվանդ զինվորներին, շոշափելով նրանց, որը համարվում էր կամ հոյակապ քայլ, կամ ինքնասպանություն, ըստ Նապոլեոնի լեգենդի կամ ժանտախտի սարսափի տեսանկյունից։

Նապոլեոնի բանակը օգնություն է խնդրում հայ եկեղեցու քահանաներից, որոնք իրենց դեղամիջոցներով կարողանում են բուժել զինվորների մի մասին։ Նապոլեոնն անձամբ շնորհակալություն հայտնեց հայ պատրիարքին և նրան նվիրեց իր վրանն ու սուրը[5]։

Կտավի աջ կողմում պատկերված վիրակապված աչքով հիվանդը տառապում է կուրությունից և ժանտախտից։ 1798 թվականի հուլիսին բանակի Եգիպտոս ժամանելուց հետո մի քանի ֆրանսիացիներ աչքի լուրջ խնդիրներ ունեցան ավազի, փոշու և արևի սաստիկ լույսի պատճառով։

1804 թվականին այդ ամենը ներկայացվում էր որպես խիզախ արարք Բոնապարտի կողմից, սակայն Նապոլեոնի ետևում գտնվող սպան փորձում է չթողնել, որ նա դիպչի ավշայտուցով հիվանդին։ 19-րդ դարի սկզբին դեռևս հայտնի չէին ժանտախտի տարածման միջոցները, և լվերի դերակատարումը դրա տարածման գործում անհայտ էր մինչև 1898 թվականին Պոլ-Լուի Սիմոնը փաստեր գտավ դրա դեմ։ Բաց ձեռքով բուբոյին դիպչելը ռիսկային չէր, քանի որ դեպքի վայրում գտնվող բոլոր մյուս դերակատարները (այժմ մենք գիտենք) լվերից հիվանդության փոխանցման նույն ռիսկայնության տակ էին գտնվում։ Նապոլեոնի ձախ կողմում կանգնած սպայի կողմից բերանն ու քիթը փակելն ամբողջովին անարդարացված չէ, սակայն բուբոնիկ ժանտախտի որոշ դեպքեր կարող են վերածվել թոքային ժանտախտի, ինչը ռիսկային է համարվում հիվանդների հազից արձակված աերոզոլներից։

Ժանտախտը դադարեցնելու համար գործադրված բժշկական ջանքերը Միջնադարից ի վեր չէին փոփոխվել. կտավում մի ծեր բժիշկ կտրվածք է անում հիվանդի վրա, որպեսզի թարախը դուրս գա, ինչը, փաստորեն, անարդյունավետ է հիվանդության բուժման առումով, ինչպես նաև թուլացնում է հիվանդին։ Հիվանդն արյունոտ կոմպրեսը պահել է թևի տակ, իսկ բժիշկը կտրվածք է անում մյուս հիվանդի վրա. հիվանդ ու հյուծված մարմիններ։ Իդեալիզմն ու կլասիցիզմը հեռանում են ռոմանտիզմի օգտին։ Իրականում, սա տառապանք է նկարված ձևով, որը նորություն էր, քանի որ նախկինում միայն ազնվականների մահեր էին նկարում։

1799 թվականի ապրիլի 23-ին Աքքայի պաշարման ժամանակ Բոնապարտն արշավախմբի գլխավոր բժիշկ Ռենե Նիկոլյա Դեժենետ-Դյուֆրիշին առաջարկել է, որ հիվանդներն ընդունեն ափիոնի մահացու քանակ՝ էֆտանազիա։ Դեժենետը հրաժարվել է։ Նույն տարվա մայիսի 27-ին Նապոլեոնը երկրորդ անգամ է այցելել ժանտախտի զոհերին։

Առեղծվածային «32» խմբագրել

 
  Արտաքին տեսաֆայլեր
  Գրոյի «Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում», Smarthistory[6]

Նկարի մեկնաբանման շուրջ երկարատև հարցը վերաբերում է հիվանդներից մեկի գլխարկի «32» թվերի կարևորությանը։ Գրոն 32 տարեկան էր, երբ ստեղծում էր կտավը. ամաչկոտ, մերկ բանտարկյալը, ըստ էության, կարող էր թաքնված ինքնադիմանկար լինել։

Այլապես, դա կարող էր արտացոլել զինվորական գունդը (32-րդ դիվիզիան եգիպտական արշավի ժամանակ ֆրանսիական ստորաբաժանումներից մեկն էր)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010062570
  2. 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
  3. 3,0 3,1 Napoleon Bonaparte Visiting the Plague-Stricken in Jaffa, French Painting at the Musée du Louvre.
  4. Zafran, Eric; Resendez, Sydney (1998). French Paintings in the Museum of Fine Arts, Boston: Artists born before 1790. Boston: Museum of Fine Arts Boston. էջ 189. ISBN 0878464611.
  5. Ինչու Նապոլեոն Բոնապարտն ամբողջ կյանքում պարտական մնաց հայերին
  6. «Gros's Napoleon Bonaparte Visiting the Plague-Stricken in Jaffa». Smarthistory at Khan Academy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • "Peste", from Encyclopædia Universalis
  • Jean Massin, Almanach du Premier empire, 1988, ISBN 2-85229-701-9.