Կլոդ Բերթոլե
Կլոդ Լուի Բերթոլե (ֆր.՝ Claude Louis Berthollet, դեկտեմբերի 9, 1748[1][2][3][…], Տալուար[4] - նոյեմբերի 6, 1822[5][2][3][…], Արկեյ[4]), ֆրանսիացի քիմիկոս, քիմիական հավասարակշռության մասին ուսմունքի հիմնադիր։ Փարիզի Գիտությունների Ակադեմիայի անդամ (1785-ից), Փարիզի Նորմալ և Պոլիտեխնիկ դպրոցների քիմիայի պրոֆեսոր (1794)։
Կլոդ Բերթոլե ֆր.՝ Claude Louis Berthollet | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1748[1][2][3][…] Տալուար[4] |
Մահացել է | նոյեմբերի 6, 1822[5][2][3][…] (73 տարեկան) Արկեյ[4] |
Բնակության վայր(եր) | Ֆրանսիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բժիշկ, քիմիկոս և քաղաքական գործիչ |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Պաշտոն(ներ) | Ֆրանսիայի պեր, Պահպանողական սենատի անդամ և նախագահ |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4] |
Ալմա մատեր | Թուրինի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[5][6] |
Գիտական ղեկավար | Անտուան Լորան Լավուազիե |
Եղել է գիտական ղեկավար | Ժոզե Լուի Գեյ-Լյուսակ |
Հայտնի աշակերտներ | Ժոզե Լուի Գեյ-Լյուսակ |
Պարգևներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Բերթոլեն աշխատել է Թուրինում, ապա՝ Փարիզում (1772)։ Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին ակտիվորեն մասնակցել է բորակի, պողպատի և ռազմական նշանակություն ունեցող այլ նյութերի արտադրության կազմակերպմանը։ Բերթոլեն առաջինը հարեց Ա․Լ․ Լավուազիեի հակաֆլոգիստոնյան տեսակետին։ Մասնակցել է քիմիական նոր անվանակարգման աշխատանքներին (1786–1787)։ Նրա կարևոր աշխատանքներից են կտավի, մոմի, թղթի՝ քլորով սպիտակեցման եղանակը (1785) և քլորի թթվածնական թթուների մի շարք աղերի (նաև բերթոլեի աղի) հայտնաբերումը։ Որոշել է ամոնիակի (1785), կապտաթթվի (1786) և ծծմբածխածնի (1788) քիմիական բաղադրությունը։ Բերթոլեն հաստատեց, որ քիմիական ռեակցիայի ուղղությունը որոշվում է փոխազդող նյութերի զանգվածով, հատկություններով և ռեակցիայի պայմաններով։ Բերթոլեն քիմիական ռեակցիան համարում էր անընդհատ ու դարձելի երևույթ և ենթադրում, որ առաջացող նյութերը փոփոխական բաղադրություն ունեն։ Այդ տեսակետը վիճարկեց ֆրանսիացի քիմիկոս Ժ․ Լ․ Պրուստը։ Վեճը ավարտվեց (1801–1808) Բերթոլեի պարտությամբ և հաստատուն բաղադրության օրենքի հայտնաբերմամբ։ Սակայն 20-րդ դարի սկզբին ռուս քիմիկոս Ն․Մ․ Կուռնակովը ցույց տվեց փոփոխական բաղադրությամբ նյութերի գոյությունը, որոնք, ի պատիվ Բերթոլեի, անվանվեցին բերթոյիդներ։
Բերթոլեի պատվինԽմբագրել
Կլոդ Լուի Բերթոլեի պատվին անվանվել են հարավամերիկյան ցեղատեսակի բույսերը Բերթոլետիա (Bertholletia), որոնց պատկանում է՝ Բրազիլական ընկույզի հայտնի տեսակը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nationalencyklopedin (швед.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Czech National Authority Database
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 422)։ |