Բոնապարտների տուն-թանգարան

Բոնապարտների ընտանիքի հայրենի տունը Այաչչոյում

Բոնապարտների տուն-թանգարան (ֆր.՝ Maison Bonaparte, կորսիկերեն՝ Casa Buonaparte), Բոնապարտների ընտանիքի հայրենի տունը, Այաչչոյում, Սեն-Շարլ փողոցում, Կորսիկա կղզի[3]: Տունը գրեթե անընդհատ պատկանել է ընտանիքի անդամներին՝ 1682-1923-ական թվականներին:

Բոնապարտների տուն-թանգարան
Ajaccio MN1JPG.jpg
Տեսակազգային թանգարան
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա[1]
ՏեղագրությունԱյաչչո[1]
ՎայրBonaparte house?
Հասցեrue Saint Charles20000
Հիմնադրված է1967
Այցելուներ60 947 մարդ (2007)[2], 56 418 մարդ (2004)[2], 86 107 մարդ (2017)[2], 69 294 մարդ (2010)[2], 71 467 մարդ (2012)[2], 59 544 մարդ (2008)[2], 69 042 մարդ (2011)[2], 66 390 մարդ (2003)[2], 74 402 մարդ (2002)[2], 66 106 մարդ (2001)[2], 70 558 մարդ (2015)[2], 62 897 մարդ (2009)[2], 61 457 մարդ (2006)[2], 59 830 մարդ (2005)[2], 67 571 մարդ (2014)[2], 89 555 մարդ (2016)[2] և 67 914 մարդ (2013)[2]
Կայքmusee-maisonbonaparte.fr

ՊատմությունԽմբագրել

 
Բոնապարտների տունը (նկարը՝ 1895 թվական)

Նամոլեոն Բոնապարտի նախապապը՝ Ջուզեպե Բոնապարտը Casa Buonaparte-ում բնակություն է հաստատել 1682 թվականին:

Ի սկզբանե տունը բաժանված էր տարբեր ընտանիքների միջև. երբ Ջուզեպպեն ամուսնացավ Մարի Կոլոննա դի Բոցիի հետ, որին պատկանում էր տան մի մասը, Ջուզեպպեն գնեց տան մնացյալ մասերը: Տունը ընդարձակվել և վերակառուցվել էր Կարլո Բոնապարտի կողմից, Լենիցիա Ռամոլինոյի հետ ամուսնանալուց հետո: Ժոզեֆ Բոնապարտից հետո նրանց մնացած երեխաները ծնվել են այս տանը[4]:

Կարլո Բոնապարտի վախճանից հետո՝ 1785 թվականին, ընտանիքը կոնֆլիկտի մեջ մտավ Կորսիկայի ազգայնական ղեկավար Պասկուալ Պաուլիի հետ և ստիպված էր փախչել Ֆրանսիայի մայրցամաքային մասը[5]: Պաուլիի հետևորդները կողոպտել և այրել են տան մեծ մասը: Ծովակալ Սամուել Հուդի ժամանումից հետո, բրիտանացի սպաները տեղակայվել են այստեղ որպես պահակա: Համաձայն լեգենդի, այստեղ կարճատև ժամանակով ապրել է Լոու Հադսոնը, հսկելով Նապոլեոնին Սուրբ Հեղինեի կղզում, սակայն այս մասին հավաստի փաստեր չկան[4]:

1797 թվականին Կորսիկայից բրիտանական զորքի տարհանումից հետո, Բոնապարտների ընտանիքը վերադարձել են Casa Buonaparte և սկսել տան նորոգումը, ֆրանսիական դիրեկտորիայի հատկացրած միջոցներով:

1799 թվականին, Բոնապարտի նորից իշխանության գալու պատճառով, Բոնապարտների ընտանիքը լքում է Կորսիկան, տունը թողնելով Նապոլեոնի ծծմորը՝ Կամիլա Իլարիին (կորսիկերեն՝ Camilla Ilari): Նապոլեոնը ավելի ուշ տունը կտակել է մոր հորեղբորորդուն՝ Անդրե Ռամոլինոյին, ով փոխարենը իր տունն է տվել Կամիլային: Ավելի ուշ տանը տիրացել են՝ Մարիա-Լուիզա Ավստրիացին, այնուհետև Ժոզեֆ Բոնապարտը: 1852 թվականին Ժոզեֆի դուստրը՝ Զենաիդան տունը փոխանցել է Նապոլեոն 3-րդին և Եվգենիային: Եվգենյան ընդարձակել և թարմացրել է տունը, Նապոլեոն 1-ի 100-ամյակը նշելու համար: Հետագայում նա տունը փոխանցել է Վիկտոր Նապոլեոնին, ով իր հերթին տունը նվիրաբերել է Իտալիայի կառավարությանը: 1967 թվականին տունը վերածվել է ազգային թանգարանի[6]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 base Mérimée (фр.)ministère de la Culture, 1978.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Ministry of Culture (France) Fréquentation des Musées de FranceMinistry of Culture (France).
  3. «Musées Nationaux Napoléoniens:» (French)։ Վերցված է 2010-04-01 
  4. 4,0 4,1 «The Imperial Route»։ Fondation Napoléon։ Վերցված է 2008-09-27 
  5. Schom Alan (1998)։ Napoleon Bonaparte: A Life։ Harper Perennial։ էջեր 11–12։ ISBN 0-06-092958-8 
  6. «National Museum of the Bonaparte Residence in Corsica»։ Fondation Napoléon։ Վերցված է 2008-09-27