Ռազմատուգանք կամ ռեպարացիա (լատին․՝  reparatio` վերականգնում), վնասահատուցում, պատերազմից հետո պարտված երկրի կառավարության կողմից հաղթողին վճարվող տուրք պատերազմի ընթացքում պատճառված վնասների համար։ Հատուցման ծավալն ու բնույթը պետք է համապատասխանի նյութական վնասին (համաչափության սկզբունք)։

Առաջին անգամ որոշվել է գանձել 1919 թվականի Վերսալի հաշտության պայմանագրով ու վերսալյան համակարգի այլ պայմանագրերով, որտեղ արձանագրվել է Գերմանիայի ու նրա դաշնակիցների պատասխանատվությունը՝ պատերազմի հետևանքով Անտանտի երկրների բնակչությանը պատճառած վնասի համար։ Իրականում այդ պայմանագրերում ռեպարացիան քողարկված ռազմատուգանք էր։

Հին աշխարհ խմբագրել

Մ. թ. ա. 86 թվականին Հռոմը և Պոնտոսի թագավորությունը կնքում են Դարդանյան պայմանագիրը, ըստ որի Միհրդատ Զ արքան լքում է Փոքր Ասիայում գրավված տարածքները, տրամադրում է 80 նավ և 3000 տաղանդ որպես կոնտրիբուցիա հաղթող կողմին։

Միջնադար խմբագրել

Կոնստանտին Դ-ն Մուավիա խալիֆի հետ պայմանագիր է կնքել, ըստ որի սահմանները մնում էին նույնը, սակայն արաբները պարտավորվում էին Բյուզանդիային մուծել ամենամյա կոնտրիբուցիա։

Նոր ժամանակներ խմբագրել

Իսպանական ժառանգության համար պատերազմ (1701 - 1714)։ 1712 թվականին Ժակ Քասարը վերցրել էր Սուրինամից 800 հազար լիվր, հաջորդ տարում Կյուրասաոյից՝ 115 հազար պիաստր կոնտրիբուցիա։

20-րդ դար խմբագրել

Նյոյան պայմանագիրը Բուլղարիայի և Անտանտի մինչև։ Հաստատված է եղել 1919 թվականի նոյեմբերի 27-ին Նյոյի-սյուր-Սեն Փարիզի արվարձանում։ Բուլղարիան պարտավորվում էր Անտանտի երկրներին մուծել 2,25 միլիարդ ֆրանկ ոսկով (407 միլիոն դոլար) կամ ազգային սեփականության ¼ տոկոսը։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆաշիստական Գերմանիայից ու նրա դաշնակիցներից գանձվող ռեպարացիայի ձևերը որոշվել են Ղրիմի (1945) և Պոտսդամի կոնֆերանսներում (1945) կայացված համաձայնությամբ։ ԽՍՀՄ ռեպարացիոն պահանջները բավարարվում էին Գերմանիայի արևելյան գոտու, Բուլղարիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում, Ռումինիայում և արևելյան Ավստրիայում գտնվող Գերմանիայի ակտիվների հաշվին։ Լեհաստանի Ռեպարացիան բավարարվում էր ԽՍՀՄ բաժնից, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, մյուս պետությունների ռեպարացիոն պահանջները՝ արևմտյան գոտիների հաշվին։ ԽՍՀՄ-ը ռեպրացիայի որոշ բաժին պետք է ստանար Գերմանիայի արևմտյան գոտիներից։ ԼԺՀ-ի հետ կնքված համաձայնագրով ԽՍՀՄ-ը դադարեց (1954) ԳԴՀ-ից ռեպարացիա գանձել։ Արևմտյան գոտիներից ԽՍՀՄ-ի օգտին ռեպարացիա գանձելու մասին որոշումը արևմտյան երկրները չկատարեցին։ 1947 թվականին կնքված հաշտության պայմանագրերով նախատեսվել էր երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի դաշնակիցներից ռեպարացիա գանձելիս նկատի ունենալ հետևյալ սկզբունքները՝ ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու կարևորությունը, պատերազմի հետևանքով պատճառած վնասների մասնակի հատուցումը։