Բոնապարտը Սֆինքսի առջև

Ժան Լեոն Ժերոմի նկար

«Բոնապարտը Սֆինքսի առջև» (ֆր.՝ Bonaparte devant le Sphinx), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիզմի կարկառուն ներկայացուցիչ Ժան Լեոն Ժերոմի վրձնին պատկանող նկար։ Ստեղծագործությունը Ժան Ժերոմը վրձնել է հընթացս 1867-1868 թվականների։ Նկարում պատկերված են Սֆինքսն ու Նապոլեոն Բոնապարտը։

Բոնապարտը Սֆինքսի առջև
տեսակգեղանկար
նկարիչԺան Լեոն Ժերոմ
տարի1867
բարձրություն61,6 սանտիմետր
լայնություն101,9 սանտիմետր
ստեղծման երկիր Ֆրանսիա
ուղղությունակադեմիզմ և օրիենտալիզմ
ժանրպատմական գեղանկարչություն և ձիավոր դիմանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՀերսթ ամրոց[1]
հավաքածուCalifornia Department of Parks and Recreation?[1] և Հերսթ ամրոց
հիմնական թեմաԵգիպտական արշավանք
կայք
Ծանոթագրություններ
 Bonaparte Before the Sphinx - Oedipus (Hearst Castle) Վիքիպահեստում

Նախապատմություն խմբագրել

Ֆրանսիական մեծ հեղափոխությունից ինը տարի անց, 1798 թվականի մայիսի 19-ին, Նապոլեոն Բոնապարտը, ով այդ ժամանակ 29 տարեկան էր, իր Արևելյան բանակով Միջերկրական ծովով ճանապարհ ընկավ դեպի Եգիպտոս՝ արշավանքների։ Հուլիսի 1-ին նա ոտք դրեց ցամաքի վրա և հեշտությամբ հաղթեց մամլուքներին. այդ մարտը հետագայում կոչվելու էր Բուրգերի ճակատամարտ։ Մարտի ժամանակ օգտվեց բազմաշերտ բնակչության, ինչպես նաև հոգևորականության առաջարկած օգնությունից։ Նապոլեոնը նպատակադրվել էր դեպի արևելք գնալուն, որպեսզի վերջ տար Մեծ Բրիտանիայի կողմից Հնդկաստանի հետ առևտրի նկատմամբ մենաշնորհին։ Սակայն առաջիկա չորս ամիսների ընթացքում Կահիրեի բնակիչները ապստամբություն սանձազերծեցին ընդդեմ Բոնապարտի մարտիկների՝ ճնշված արյունալի ռեպրեսիաներից։ Այդ ժամանակ ֆրանսիական բանակը դարձավ առավել խոցելի Բրիտանական թագավորական ռազմածովային նավատորմիղի կողմից։ Արդյունքում, 1789 թվականի օգոստոսի 1-ին, վիցե-ծովակալ Նելսոն Հորացիոյի ղեկավարությամբ մղված ճակատամարտում, որը ստացած Նեղոսի ճակատամարտ անվանումը, Նապոլեոնի զինվորները հաղթվեցին։ Ֆրանսիացիների մարտական ոգին օրըստօրե ընկնում էր, որի վրա ազդող հանգամանքներից էին նաև անասելի անապատային շոգը, դիզենտերիա և ժանտախտը։ 1799 թվականի մարտի 19-ին Նապոլեոնը նպատակադրվեց գրավել Աքքան (այն հետագայում կոչվեց Աքքայի պաշարում)։ Պաշարումը տևեց շուրջ երկու ամիս, որի արդյունքում Սիրիա կատարվելիք արշավանքները չեղյալ համարվեցին։ Վերադառնալով Կահիրե, 1799 թվականի հուլիսի 25-ին Աբուքիրի ճակատամարտում Նապոլեոնը հաղթանակ տարավ Սաիդ Մուստաֆա փաշայի բանակի նկատմամբ, որոնք բաղկացած էին մի քանի տասնյակ հազար օսմանցիներից։ Հայրենիքից ստացած լուրերից անհանգստանալով, այն է հայրենիքի զինվորները զանազան ռազմաճակատներում նահանջում են, իսկ եգիպտական խումբը ձախողվեց, Նապոլեոնը գաղտագողի, օգոստասի 22-ին նավարկում է դեպի հայրենիք՝ Ֆրանսիա։ 1801 թվականի հունիսի 18-ին ֆրանսիական բանակը հանձնեց Կահիրեն, սեպտեմբերի 3-ին՝ Ալեքսանդրիան, իսկ սեպտեմբերի վերջին արդեն լքեց Եգիպտոսի տարածքը[2][3]։

Նկարի ստեղծում խմբագրել

Ֆրանսիացի նկարիչ Ժան Լեոն Ժերոմը (1824-1904), վայելում էր Ֆրանսիայի կառավարության հովանավորությունը և հայտնի էր ակադեմիական շրջանակներում։ Նրա ստեղծագործությունները աչքի էի ընկնում խիստ բնական լինելով. նկարիչը կտավներ վրձնելիս կիրառում էր կլասիցիզմի և ժամանակակից ռեալիզմի տարրերը[4]։ 1855 թվականից սկսած Ժերոմը չորս անգամ եղավ Եգիպտոսում. ամեն այցելությունը ձգվում էր մի քանի ամիս։ Երկրորդ կայսրության վերջի տարիների ընթացքում Ժերոմը ներշնչվում էր Նապոլեոնի անվան շուրջ ստեղծված լեգենդներից։ Դրա համար նա որոշեց կտավին հանձնել մեծն զորավարի սխրագործությունները և միաժամանակ արևելյան մոտիվներով կտավներ վրձնել։ Արդյունքում նա ստեղծում է նկարաշար, որտեղ պատկերվում է Նապոլեոնը Կահիրեում, անապատի ավազների մեջ, մզկիթի առջև, որպես նոր Ալեքսանդր Մակեդոնացի, որը հիանում է անծանոթ քաղաքակրթության հրաշալիքներով[5][6]։

1886 թվականին Ժերոմը «Բոնապարտը Սֆինքսի առջև» ստեղծագործությունը ցուցադրում է հասարակության համար Փարիզյան սալոնում։ Այդ ժամանակ կտավը անվանվում էր «Էդիպ». զուգահեռ էր տարվում Թեբեն ազատագրող Էդիպի և ֆրանսիացի հերոսի միջև[5][7]։ Սալոնում նկարը մեծ հաջողություններ արձանագրեց և արվեստի քննադատների կողմից արժանացավ լավագույն գնահատականի, որպես «նկարչի հիանալի նկարաշար և պատմական յուրահատուկ հետազոտական աշխատանք»[8][9]։

Ներկայիս դրությամբ «Բոնապարտը Սֆինքսի առջև» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Հերստ քասլում, որը գտնվում է Սան Սիմեոնում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)[7]։

Նկարագիր խմբագրել

Նկարում երիտասարդ Բոնապարտը պատկերված է աջ ձեռքը ազդրին, ձիու վրա նստած՝ հեծյալի կարգավիճակով անապատում։ Զորավարը մտախոհ և ինքնամփոփ դիտում է Սֆինքնսին՝ գոռոզամտության խորհրդանիշ հուշարձանին, որը մոռացել է բոլոր կառավարիչներին և կորուսյալ քաղաքակրթության անխոս վկան է։ Հետին պլանում՝ լեռնաղթաների ստորոտին, անապատային կիզիչ արևի տակ, նկարիչը վրձնել է Նապոլեոնի բանակին, որը հեռանում է դեպի թափանցիկ անամպ երկինքը։ Ավազների մեջ, մենավոր Նապոլեոնը որոճում է իր գալիք խելացնոր ծրագրերը։ Կարծես Նապոլեոն Բոնապարտը շփվում է Սֆինքսի հետ, որի չափերի հետ համեմատ, զորավարը անշուշտ երևում է չնչին մի արարածի տեսքով[7][8][10]։

Ժերոմը գիտակցաբար կտավում չի պատկերել բուրգերը Սֆինքսի կողքին, իսկ վերջինս նկարի կեսից ավելին է զբաղեցնում։ Դա արվել է նրա համար, որպեսզի առավել արտահայտիչ լինի Բոնապարտի և հանելուկային արարածի հանդիպումն ու նրանց չափերը, ու, որ դիտողը չշեղվի ուրիշ դետալներով[5][8][10]։

Ժան Լեոն Ժերոմը կիրառել է տաք և սառը գույների համադրությունը՝ ստեղծելով բարակ և հանելուկային ստվերների խաղ, անորոշ հորիզոնի գիծ, ինչպես նաև առտնին երևացող երանգ՝ Սֆինքսի և Բոնապարտի միջև[11]։ Ժերոմն անմահացրել է Նապոլեոնին վայրկյաններ հետո սկսվող Բուրգերի ճակատամարտից առաջ՝ 1798 թվականի հուլիսի 21-ին, որտեղ ֆրանսիական բանակը մարտնչեց ընդդեմ մամլուքների ղեկավար Մուրադ Բեյի դեմ։ Նապոլեոնի ձիու հետին հատվածում երևում են զորավարի օգնականների ստվերները[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.museumcollections.parks.ca.gov/code/emuseum.asp?collection=5958&collectionname=Works%20of%20Jean-L%C3%A9on%20G%C3%A9r%C3%B4me%20at%20Hearst%20Castle&style=Browse&currentrecord=1&page=collection&profile=objects&searchdesc=Works%20of%20Jean-L%C3%A9on%20G%C3%A9r%C3%B4me%20at%20Hearst%20Castle&sessionid=B7706B55-A8E3-48C1-AB0A-19B741539837&action=collection&style=single&currentrecord=2
  2. «The French Invasion and Occupation, 1798-1801». Library of Congress Country Studies[en]. Վերցված է 21 июня 2015-ին.
  3. Borzou Daragahi[en] (10 декабря 2008). «Paris exhibit chronicles Napoleon's encounter with the Pharaons». Los Angeles Times. Վերցված է 21 июня 2015-ին. {{cite web}}: Check |author= value (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. «Jean-Léon Gérôme». Департамент парков и заповедников Калифорнии. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 21 июня 2015-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Bonaparte devant le Sphinx. Le tableau des mois précédents». Fondation Napoléon[en]. Վերցված է 21 июня 2015-ին.
  6. «L'épopée de Bonaparte traduite en peinture». France Télévisions. 6 августа 2015. Վերցված է 21 июня 2015-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Bonaparte Before the Sphinx. Works of Jean-Léon Gérôme at Hearst Castle». Департамент парков и заповедников Калифорнии. Վերցված է 21 июня 2015-ին.
  8. 8,0 8,1 8,2 «General Bonaparte Before the Sphinx». The Orientalist Gallery. 3 января 2010. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 21 июня 2015-ին.
  9. «Pictures for the Salon - The Year's Art in France Out-Lined in Detail». New York Times. 23 апреля 1886. Վերցված է 21 июня 2015-ին.
  10. 10,0 10,1 Scott Powell (29 сентября 2009). «Will It Really Matter?». Powell History Recommends. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 21 июня 2015-ին.
  11. Francesco Maria Galassi (Июль 2014). «On the face and identity of the Great Sphinx of Giza: a medico-anthropological review». Academia.edu. Վերցված է 21 июня 2015-ին.

Արտաքին հղումներ խմբագրել