Լյուքսեմբուրգյան պալատ (ֆր.՝ Palais du Luxembourg), պալատ, որ կառուցվել է Մարիա Մեդիչիի համար Սողոմոն դե Բրոսի նախագծով 1615-1645 թվականներին Փարիզի Լյուքսեմբուրգյան այգում՝ հանգուցյալ հերցոգ, Լյուքսեմբուրգյան տոհմի ներկայացուցիչ Պինեի կալվածքի տեղում (այստեղից էլ՝ անվանումը)։

Լյուքսեմբուրգյան պալատ
Palais du Luxembourg
Ժամանակակից կարգավիճակ`Ֆրանսիայի Սենատի նստավայր
Երկիր`Ֆրանսիա Ֆրանսիա
Ճարտարապետական ոճ`վերածնունդ, բարոկկո
Հիմնող`Մարիա Մեդիչի
Ճարտարապետ`Սողոմոն դե Բրոս
Կառուցման
ժամանակաշրջան`
1615-1645[1]
Քարտեզ
Քարտեզ

Ոճը անցումային է՝ վերածննդից բարոկկո։ Մարիա Մեդիչիի պատվերով Ռուբենսը թագուհու կյանքի դրվագներով 24 կտավ է նկարել պալատի համար։ Շինարարությունն ավարտելուց մի քանի ամիս անց Լյուդովիկոս XIII-ը Մեդիչիին արտաքսում է պալատից։ Վերջինիս մահից հետո պալատում ապրել են նրա որդին՝ Գասթոն Օռլեանցին, և թոռնիկը՝ Աննա դե Մոնպասիեն։

Նացիստական օկուպացման ժամանակ պալատում է տեղակայվել Գերմանիայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի՝ լյուֆտվաֆի (գերմ.՝ Luftwaffe) գրասենյակը Ֆրանսիայում։ Այնտեղ ժամանակ առ ժամանակ մնում էր Հերման Գյորինգը, իսկ գեներալ-ֆելդմարշալ Գուգո Շպերլեն բավական երկար ապրել է այնտեղ։ Ներկայումս այստեղ է գործում Ֆրանսիայի Սենատը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ayers 2004, p. 129.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուքսեմբուրգյան պալատ» հոդվածին։