Անն Լուիզ Ժերմեն դը Ստալ

Աննա Լուիզ ժերմեն դը Ստալ (ամուսնական ազգանունը՝ Ստալ Հոլշտայն, Stаёl—Holstein, ապրիլի 22, 1766(1766-04-22)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - հուլիսի 14, 1817(1817-07-14)[1][2][3][…], Փարիզ, Բուրբոնների վերականգնում[4]), ֆրանսուհի գրող, գրականության տեսաբան, հրապարակախոս, Ստալ-Հոլշտեյնի բարոնուհին, առավել հայտնի որպես տիկին դը Ստալ (ֆր.՝ Madame de Staël), ծնվել է 1766 թվականին Փարիզում։

Անն Լուիզ Ժերմեն դը Ստալ
Ծննդյան անունֆր.՝ Anne-Louise Germaine Necker
Ծնվել էապրիլի 22, 1766(1766-04-22)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Վախճանվել էհուլիսի 14, 1817(1817-07-14)[1][2][3][…] (51 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Բուրբոնների վերականգնում[4]
ԳերեզմանCoppet Castle[5]
Մասնագիտությունգրող, գրական սալոնի տեր, օրագրի հեղինակ, գրական քննադատ, քաղաքական գործիչ, նամակագրության հեղինակ և փիլիսոփա
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունԺնևի հանրապետություն և  Ֆրանսիայի թագավորություն[6]
Ուշագրավ աշխատանքներOn Germany? և Corinne ou l'Italie?
ԱմուսինԷրիկ Մագնուս Ստալ ֆոն Գոլշտայն և Albert Jean Michel de Rocca?
Համատեղ ապրողԲենժամեն Անրի Կոնստան դը Ռեբեկ, Շառլ-Մորիս Թալեյրան և Louis, comte de Narbonne-Lara?
ԶավակներAlbertine, baroness Staël von Holstein?, Auguste-Louis de Staël-Holstein? և Louis Alphonse de Rocca?
ԱզգականներLouis Necker? և Jacques Necker de Saussure?[7]
Изображение автографа
Անն Լուիզ Ժերմեն դը Ստալ Վիքիքաղվածքում
 Madame de Staël Վիքիպահեստում

Պատանեկություն խմբագրել

Աննա-Լուիզան դեռ պատանի տարիքից մասնակցել է իր մոր՝ Սյուզաննա Կուրշոյի կազմակերպած հանդիպումներին, որին ներկա էին գտնվում փարիզյան էլիտան, գրականության և արվեստի հայտնի գործիչներ։ Բազմակողմանի օժտված և տաղանդավոր Աննա-Լուիզան եղել է Ժան Ժակ Ռուսոյի, Շառլ Լուի Մոնտեսքյոի, Սամուել Ռիչարդսոնի մեծ երկրպագու։ Հատկապես Ռիչարդսոնի ազդեցությունը նկատելի է նրա առաջին «Միրզա», «Ադելաիդ», «Մելինե» և այլ ստեղծագործություններում։

Ամուսնություն խմբագրել

Ռուսսսոյին է նվիրված 1788 թվականին գրած «Lettres sur les ècrits et le caractère de J. J. Rousseau» ակնարկը։ 17-ամյա Աննա-Լուիզա Ժերմինան սիրահարվում է, սակայն խստաբարո մոր ազդեցության տակ ստիպված է լինում զսպել զգացմունքները։ Այդ ժամանակաշրջանի նրա զգացմունքային, ներքին, խորը, պայքար արտահայտված է 1786 թվականին գրված «Sophie ou les sentiments secrets» կատակերգության մեջ։ Ծնողների ուղղորդմամբ և հատկապես հոր խորհրդով 20-ամյա Աննա-Լուիզան ամուսնանում է շվեդ բարոն դը Ստալի հետ։ Սակայն, չի գտնում իր երազած ընտանեկան երջանկությունը։

 
Աննա-Լուիզա Ժերմեն դը Ստալ

Ստալը Ֆրանսիական մեծ հեղափոխության նախօրեին խմբագրել

 
Ժակ Նեկեր

Ֆրանսիական մեծ հեղափոխության նախօրեին նրա հայրը՝ Ժակ Նեկերը, լինելով միապետական ստիպված է լինում հեռանալ Փարիզից։ Արդեն բարոնուհի դը Ստալը մոր օրինակով իր շուրջն է համախմբում ֆրանսիական մտավորականությանը՝ դառնլով փարիզյան ընտրյալ հասարակության տիրուհի։ Ստալը ոգևորությամբ է դիմավորում Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, սակայն մերժում է ժողովրդապետության գաղափարը, որ 1793—1794 թվականներին իրականացրեցին յակոբինյանները։ Այդ տարիների հրապարակախոսական և մյուս աշխատությունները ցույց են տալիս հեղինակի քաղաքական հայացքների չափավորությունը, որոնք, այնուամենայնիվ, թշնամական են բռնակալության ու միապետության հանդեպ։ Հեղափոխության սկզբնական ժամանակաշրջանում Ստալը սեփական կյանքը վտանգելով գիլյոտինից փրկում է շատ միապետական մտավորականների։ Սակայն սեպտեմբերյան մասսայական սպանությունների վտանգավոր ժամանակաշրջանում ստիպված է լինում լքել Փարիզը։ Բարոնուհին հաստատվում է Անգլիայում, որտեղ հանդիպում է նախկին զինվորական նախարար կոմս Լուի դը Լարբոնին։ Ստալի առաջին փոխադարձ սիրո զգացմունքներն արտահայտում են «De l’influence des passions sur le bonheur des individus et des nations» 1796 թվականին տպագրված գրքում։ Սակայն շուտով հիասթափված Նարբոննի դավաճանությամբ, լքում է նրան։ Անգլիայից հեռանալիս, բարկացած թագուհու՝ Մարիա-Անտուանետտա Ստուարտի, դաժան մահապատժով 1793 թվականին հրտրակում է «Refléxion sur le procès de la Reine, par une femme» անանուն բրոշուրան, որով նա ցանկանում էր կարոկցանք արթնացնել մահապատժի ենթարկված թագուհու նկատմամբ։ 1793 թվականին Ստալը տեղափոխվում է շվեյցարական Կոպպե քաղաք, որտեղ մոր մահվանից հետո երկու տարի ապրում է սիրելի հոր հետ։ Վերջինիս է ձոնված Ստալի 1804 թվականին հրատարակված «Vie privée de Mr. Necker» գրքում։ Այս ժամանակաշրջանում Ստալի տանը շատ հաճախ հյուրընկալվում էին արվեստի և գրականության գործիչներ։ Կոպպեում Ստալը ծանոթանում է ֆրանս-շվեյցարական գրող, հրապարակախոս, հեղափոխության ժամանակաշրջանի գործիչ Անրի-Բենժամեն Կոստան դե Ռեբակի հետ։

Ստալի առաջին վերադարձը Փարիզ խմբագրել

1796 թվականին ֆրանսիական հանրապետությունը ճանաչվեց Շվեյցարիայի կողմից և այսպիսով Ստալը կարողացավ վերադառնալ Փարիզ։ Ստալն ապահարզան վերցնելով ամուսնուց շարունակում էր ապրել նույն տանիքի տակ, ինչը և հանգեցնում է հասարակության քննադատությանն ու ասեկոսեներին։ Ստալի այս շրջանի ապրումներն ամփոփված են «Delphine» վեպում։ Վեպում նկարագրվում է տաղանդավոր կնոջ դժբախտ ճակատագիրը, որը համառորեն պայքարում է դեսպոտիզմի և հասարակական կարծիքի դեմ։ Վեպին զուգահեռ Ստալն աշխատում էր «De la littérature, considérée dans ses rapports avec les institutions sociales» (1796—1799) գրքի վրա։ Աշխատության խնդիրն էր ուսումնասիրել կրոնի, բարքերի, օրենքների և գրականության փոխադարձ ազդեցությունը։

Ստալը Գերմանիայում խմբագրել

1807-1808 թվականներին Ստալը մեկնում է Վեյմար,Մյունխեն և Վիեննա։ Վերադառնալով Գերմանիայից տեղեկնում է Կոնստանի և Շալոտտա Գարդենբերգի գաղտնի ամուսնության մասին։ Ստալն այս ժամանակաշրջանում ավարտում է Գերմանիայի մասին «De l’Allemagne» գիրք։ Այս գրքում Ստալի նպատակն է եղել ֆրանսիական հասարակության ծանոթացնել գերմանացիների, գերմանական գրականության և փիլիսոփայության հետ։

Ստալի երկրորդ արտաքսումը Փարիզից խմբագրել

Երբ մադամ դը Ստալի գրական հանդիպումների սալոնը դարձավ ընդդիմության կենտրոն, նա ստիպված է լինում հեռանալ Փարիզից։ 1802 թվականին Ստալը Կոնստանի հետ ուղևորվում է Գերմանիա, որտեղ նա ծանոթանում է Յոհան Գյոթեի, Ֆրիդրիխ Շիլլերի, Ավգուստ Շլեգելի և այլ գրողների հետ։

 
Աննա -Լուիզա Ժերմինա դը Ատալը և դուստր

Վերջինիս էլ նա վստահում է իր երեխաների դաստիարակությունը։ Ճանապարհորդության ընթացքում Գերմանիայի մասին տպավորություններն ընկած են «De l’Allemagne» գրքի հիմքում, որը հրատարակվեց հինգ տարի անց։ Հոր ծանր հիվանդության պատճառով Ստալը 1804 թվականին մեկնում է Կոպպե։ Այնուհետև մեկնում է ճանապարհորդության դեպի Իտալիա, որի արդյունքում Ստալը գրում է «Corinne ou l’Italie» վեպը։ Այս վեպն առավել մեծ արձագանք է գտնում ժամանակակիցների շրջանակներում քան «Delphine»-ն։ Օգտվելով Փարիզում Նապոլեոնի բացակայությունի Ստալը տեղափոխվում է Փարիզի մոտակայք, սակայն շուտով Նապոլեոն Բոնապարտի հրամանով ստիպված է լինում հեռանալ Կոպպե։ 1807-1808 թվականներին Ստալը մեկնում է Վեյմար, Մյունխեն և Վիեննա։ Վերադառնալով Գերմանիայից տեղեկնում է Կոնստանի և Շալոտտա Գարդենբերգի գաղտնի ամուսնության մասին։ Ստալն այս ժամանակաշրջանում ավարտում է Գերմանիայի մասին «De l’Allemagne» գիրք։ Այս գրքում Ստալի նպատակն է եղել ֆրանսիական հասարակության ծանոթացնել գերմանացիների, գերմանական գրականության և փիլիսոփայության հետ։ 1810 թվականին «De l’Allemagne» գրքի հրատարակվելուն պես, Ստալը գրքի հետ միասին ուղարկում է նամակ կայսրին՝ Ֆրանսիա վերադառնալու խնդրանքով։ Նապելոնը այրելով գիրքը մերժում է խնդրանքը՝ էլ ավելի ուժեղացնելով Կոպպեում Ստալի հսկողությունը։

Ստալը Ռուսաստանում խմբագրել

1810 թվականին իսպանական արշավանքից Ժնև է վերադառնում սպա Ալբեր դը Ռոկկան, վիրավոր սպային հոգ է տանում Ստալը։ Որոշ ժամանակ անց, չնայած տարիքային տարբերությանը նրանք գաղտնի ամուսնանում են։ 1812 թվականին նապոլեոնի հրահարմամբ շվեյցարական իշխանությունները ստիպում են Ստալի հեռանալ Կոպպեից։ Ստալը Ավստրիայով ուղղորդվում է դեպի Ռուսաստան, որտեղ արժանանում է ջերմ ընդունելության։ Ռուսաստանի մասին իր տպավորությունները նկարագրված են 1821 թվականին գրված «Dix années d’Exil» գրքի երկրորդ մասում։

Ստալի վերադարձը Փարիզ խմբագրել

Ստալը քաղաքական ապաստան ստանալով Ռուսաստանից մեկնում է Շվեդիա։ Նրան հաջողվում է վերադանալ Փարիզ միայն 10 տարի անց Նապոլեոնի Էլբա կղզի աքսորից հետո։ Շուրջ 25 տարի (1789—1814) Ստալը ոչ միայն հետևում էր Ֆրանսիական մեծ հեղափոխության զարգացմանը, այլև շատ հաճախ դառնում էր անմիջական մասնակիցը։

Աննա-Լուիզա դը Ստալը մահանում է 1817 թվականի հուլիսի 14-ին։ Նա առաջիններից էր, ով ոչ միայն բնութագրեց նոր ռոմանտիկ գրականությունը, այլև ցույց տվեց իրականության ընկալման նոր օրինակներ։ Ստալի նորարարական դատողությունները սկզբնավորել են գրականությունների պատմամշակութային ու համեմատական ուսումնասիրումը։

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։