Բոնապարտներ (իտալ.՝ BuonaparteBuonaparte, ֆր.՝ Bonaparte), կորսիկական ծագմամբ ազնվական տոհմ, որը 1804 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից ինքն իրեն ֆրանսիացիների կայսր հռչակելուց հետո (Առաջին կայսրություն) դարձավ Ֆրանսիայի իշխող տոհմը։

Բոնապարտների տան զինանշանը

Արդյունքում Նապոլեոնը Եվրոպայի մի շարք երկրների գահերին բարձրացրեց իր եղբայրներին, քույրերին, խորթ որդուն (Էժեն Բոգարնե)։ Այսպիսով Բոնապարտները դարձան արքայական կամ հերցոգային տուն այդ երկրներում։ Ինքնուրույն քաղաքականություն նրանք չէին վարում և Նապոլեոնի կողմից պարբերաբար տեղափոխվում էին մի երկրի գահից մյուսին։ 1814 թվականին Նապոլեոնի պարտությունից հետո նրա բոլոր ազգականները ևս զրկվեցին գահից։

1821 թվականին Նապոլեոն I մահից հետո պայմանականորեն տոհմի առաջնորդ դարձավ 1811 թվականին ծնված նրա որդին` այսպես կոչված Նապոլեոն II, ով մեծացել էր պապի` Ֆրանց I Ավստրիացու արքունիքում և դաստիարակվել էր որպես ավստրիական էրցհերցոգ։ 1832 թվականին Նապոլեոն II մահացավ տուբերկուլոզից, իսկ տոհմը գլխավորեց նրա ոչ հարազատ եղբայր արքայազն Լուի Նապոլեոն Բոնապարտը` Հոլանդիայի արքա Լուի Բոնապարտի որդին։ Գահը զավթելու մի շարք փորձերից հետո Լուի Նապոլեոնը 1848 թվականին ընտրվեց Ֆրանսիայի երկրորդ հանրապետության նախագահ, իսկ 1852 թվականին իրեն հռչակեց կայսր Նապոլեոն III անվամբ (Երկրորդ կայսրություն

Նապոլեոն III գահընկեց արվեց 1870 թվականին և երեք տարի անց մահացավ։ Նրա միակ որդին` Նապոլեոն Էժենը (այսպես կոչված Նապոլեոն IV) զոհվեց 1879 թվականին Հարավային Աֆրիկայում զուլուսների դեմ պատերազմի ժամանակ։ Նրա մահից հետո առաջնորդությունը տոհմում անցավ Ժերոմ Բոնապարտի ժառանգներին և շարունակվում է մինչ այժմ` հանդիսանալով Բոնապարտների միակ ուղղակի ժառանգն արական գծով։ Նախկինում կային Բոնապարտներին ազգակից այլ ճյուղեր ևս (գլխավորապես ԱՄՆ-ում

Բոնապարտների թվին է դասվում նաև Բոհարնե տոհմը (Նապոլեոն Բոնապարտի առաջին կնոջ Ժոզեֆինայի ժառանգներն առաջին ամուսնությունից)։ Բոնապարտներին մոտակա ազգականներ են հանդիսանում նաև արքայազններ Մյուրատները (մարշալ և նեապոլիտանական արքա Հովհաննես Մյուրատի և Նապոլեոն Բոնապարտի քրոջ` Կարոլինայի ժառանգները)։

Բոնապարտները հանդիսացել են հետևյալ պետությունների ղեկավարներ.

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնապարտներ» հոդվածին։