Ազգային կոնվենտ
Ազգային կոնվենտ (ֆր.՝ Convention nationale), Ֆրանսիայի առաջին հանրապետության օրենսդիր և գործադիր բարձրագույն մարմինը 1792 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 1795 թվականի հոկտեմբերի 26-ը։ Ընտրվել է միապետությունը տապալած 1792 թվականի օգոստոսի 10-ի ապստամբությունից հետո։ Կոնվենտի ընտրությունները երկաստիճան էին, մասնակցում էին 21 տարեկանից բարձր բոլոր տղամարդիկ (բացի տնային ծառաներից)։ Դեպուտատները կազմում էին 3 խմբավորում ժիրոնդիստներ, որոնք փորձում էին արգելակել հեղափոխության առաջընթացը, յակոբինյաններ, որոնք ձգտում էին խորացնել հեղափոխությունը, և «ճահիճ», որը տատանողական էր։
Ազգային կոնվենտ ֆր.՝ Convention nationale | |
---|---|
Տեսակ | Խորհրդարան և քաղաքական ռեժիմ |
Երկիր | Ֆրանսիա |
Ստեղծման թվական | սեպտեմբերի 20, 1792 |
Լուծարման թվական | հոկտեմբերի 26, 1795 |
Փոխարինված է | Legislative Assembly? |
Վերադաս մարմին | Ֆրանսիական հեղափոխություն և Առաջին ֆրանսիական հանրապետություն |
Շտաբակայան | Թյուիլրի, Սեն Ժերմեն լ'Օքսերուա, Փարիզի 1-ին շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Կոնվենտի պատմությունը բաժանվում է երեք շրջանի։ Ժիրոնդիստական Կոնվենտ, երբ ղեկավարությունը գտնվում էր ժիրոնդիստների ձեռքին։ 1793 թվականի մայիսի 31-հունիսի 2-ի ժողովրդական ապստամբության հետևանքով ժիրոնդիստները վտարվեցին կոնվենտից և ամբողջ իշխանությունն անցավ յակոբինյաններին։ Ցակոբինյան կոնվենտն իրագործել է հեղափոխական կարևոր խնդիրներ։ Կոնվենտը և դրան հաշվետու Հասարակական փրկության կոմիտեն, Հասարակական անվտանգության կոմիտեն և մյուս կոմիտեները կազմում էին յակոբինյանների հեղափոխական կառավարությունը։
1794 թվականի Տերմիդորյան հեղաշրջումը սկզբնավորեց, այսպես կոչված, Տերմիդորյան Կոնվենտ, որը վերացրեց յակոբինյանների լիազորությունները և նախապատրաստեց անցումը դիրեկտորիային։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային կոնվենտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 579)։ |