Իրավահավասարություն

Իրավահավասարություն, քաղաքացիների հավասարությունը պետության, օրենքի և դատարանի առաջ[1]։ Համարվում է ժողովրդավարության էական տարրերից. առաջ է քաշվել հակաավատատիրական հեղափոխությունների շրջանում՝ դասային հարաբերությունների արդիականացման նպատակով։ Իրավահավասարության սկզբունքներն ամրապնդվել են դեկլարացիաներում և սահմանադրություններում։ 18-րդ դարի վերջին, Ֆրանսիական հեղափոխությունը հռչակեց «ազատություն, հավասարություն և եղբայրություն» հեղափոխական լոզունգը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Universal Declaration of Human Rights»։ www.un.org։ Վերցված է 31 March 2018 


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 455