Ռալֆ Ուոլդո Էմերսոն (անգլ.՝ Ralph Waldo Emerson, մայիսի 25, 1803(1803-05-25)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ - ապրիլի 27, 1882(1882-04-27)[2][3][4][…], Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի էսսեիստ, փիլիսոփա տրանսցենդենտալիստ, բանաստեղծ։

Ռալֆ Ուալդո Էմերսոն
անգլ.՝ Ralph Waldo Emerson
Ծնվել էմայիսի 25, 1803(1803-05-25)[1][2][3][…]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Վախճանվել էապրիլի 27, 1882(1882-04-27)[2][3][4][…] (78 տարեկան)
Վախճանի վայրԿոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանSleepy Hollow Cemetery[5]
Մասնագիտությունփիլիսոփա, բանաստեղծ, գրող, ակնարկագիր, օրագրի հեղինակ, կենսագիր, ունիտոր, քահանա, հռետոր և աբոլիցիոնիստ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի աստվածաբանական դպրոց, Հարվարդի քոլեջ և Հարվարդի համալսարան
Ժանրերտրանսցեդենտալիզմ
Գրական ուղղություններԱրևմտյան փիլիսոփայություն
Ուշագրավ աշխատանքներConcord Hymn?, The Humble-Bee?, Music?, Thine Eyes still shined?, Waldeinsamkeit? և Woodnotes I?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինԼիդիան Ջեքսոն Էմերսոն և Ellen Louisa Tucker?[6]
ԶավակներEdith Emerson Forbes? և Էդվարդ Ուոլդո Էմերսոն
Изображение автографа
Ռալֆ Ուալդո Էմերսոն Վիքիքաղվածքում
 Ralph Waldo Emerson Վիքիպահեստում

Արժեքավոր են նրա «Հասարակություն և մենություն» (1870) տրակտատը, «Մարդկության ներկայացուցիչներ» (1850) կենսագրական ակնարկների գիրքը, որտեղ ներկայացված են Պլատոնը, Սվենդեբորգը, Մոնտենը, Շեքսպիրը, Նապոլեոնը, Գյոթեն[7]։

Առաջինն է արտահայտել ու ձևակերպել տրանսցենդենտալիզմի փիլիսոփայությունը (իր «Բնություն» էսսեում)։ Հորինել է «Ամերիկյան գիտնականը» հանրահայտ ճառը, որը Օլիվեր Ուենդել Հոլիս Ավագի կողմից բնութագրվել է իբրև «անկախության ինտելեկտուալ հռչակագիր»։ Իր փիլիսոփայական աշխատություններում և գեղարվեստական ստեղծագործություններում արծարծել է անձի, նրա ազատության, հոգու և բնության փոխհարաբերությունների հետ առնչվող հարցեր:Եղել է Հենրի Դեյվիդ Թորոյի ընկերն ու ուսուցիչը։

Կենսագրություն խմբագրել

Էմերսոնի հայրը ունիտարիական քահանա էր, որի մահից հետո ընտանիքը տևական ժամանակ աղքատության մատնվեց։ 1821 թվականին Ուոլդոն ավարտեց Հարվարդի համալսարանը, որտեղ աստվածաբանական կրթություն էր ստացել, հոգևոր կոչում ստացավ և դարձավ Բոստոնի ունիտար եկեղեցու քարոզիչ։ Հետագայում եղել է նաև Նոր Անգլիա նահանգի ունիտար եկեղեցու՝ ազատական հայացքների տեր պաստորը, բայց առաջին կնոջ վաղաժամ վախճանից հետո գաղափարական ճգնաժամ է ապրել, որի արդյունքում 1832 թվականի աշնանը հանդես է եկել Խորհրդավոր ընթրիքի հետ առնչվող եկեղեցական ծեսի դեմ։ Դրան հաջորդել է գործընկերների հետ բախումը, որի հետևանքով նա ստիված է եղել թողնել իր թեմը։ Սակայն մինչև 1838 թվականը շարունակել է, իբրև հրավիրված պաստոր, քարոզչությամբ զբաղվել Մասաչուսեթսի զանազան թեմերում։ Այդ ընթացքում պատվարժան քարոզիչը գրել է շուրջ 190 քարոզ, ապրուստի միջոցներ վաստակելու նպատակով հանդես է եկել նաև դասախոսություններով և արդեն 1850 թվականին հռչակվել նույնիսկ ԱՄՆ սահմաններից դուրս։

1835 թվականին, ամուսնանալով երկրորդ անգամ, բնակություն էր հաստատել Կոնկորդում (Մասաչուսեթս նահանգ), իսկ նրա քարոզչական ելույթների աշխարհագրությունն ընդլայնվել էր՝ տարիների ընթացքում ընդգրկելով նաև Կալիֆորնիան, Կանադան, Անգլիան, Ֆրանսիան... Ժամանակ առ ժամանակ նա արտագրում ու վերամշակում էր իր քարոզներն ու դասախոսությունները, դրանցով կազմում ու լույս ընծայում ժողովածուներ. 1844-ին՝ «Ակնարկները», 1850-ին՝ «Մարդկության ներկայացուցիչները», 1856-ին՝ «Անգլիական ապրելակերպի առանձնահատուկ գծերը», 1860-ին՝ «Բարոյական փիլիսոփայությունը»։ 1846 և 1867 թվականներին լույս է ընծայել նաև բանաստեղծական ժողովածուներ։ Նրա պոեմներից մի քանիսը («Բրահման», «Օրերը», «Ձնամրրիկը», «Կոնկորդյան օրհներգը») համարվում են ամերիկյան գրականության դասական երկեր։

Էմերսոնը մահացել է 1882 թվականի ապրիլի 27-ին Կոնկորդում։ Հետմահու հրատարակվել են նրա օրագրերը։

Ժառանգությունը խմբագրել

Դժվար է գերագնահատել Էմերսոնի թողած ազդեցությունը ամերիկյան մտքի և գրականության վրա։ Նրա սերնդակից ազատականները (լիբերալները) նրան համարում էին իրենց հոգևոր առաջնորդը։ Նա իր ստեղծագործությամբ մեծ ազդեցություն է գործել Հ. Թորոյի, Հ. Մելվիլի, Ու. Ուիթմենի վրա։ Հետագա տարիներին նրա ազդեցությունն զգացել են նաև Էմիլի Դիքինսոնը, Է. Ռոբինսոնը, Ռ. Ֆրոսթը և այլ փիլիսոփաներ ու գրողներ։ Գաղափարական, փիլիսոփայական բոլոր ուսմունքներից ամենաամերիկյանը համարվող գաղափարախոսությունը՝ պրագմատիզմը, ցուցադրել և ցուցադրում է իր բացահայտ մոտիկությունը Էմերսոնի հայացքներին։ Նրա գաղափարներով ոգեշնչվել են նաև բողոքական մտքի «մոդեռնիստական» ուղղության ներկայացուցիչները։ Սակայն Ամերիկայում տրանսցենդենալիզմի հակառակորդներ ևս եղել են։ Վերջիններիս մեջ էին Նաթանիել Հոթորնն ու Էդգար Պոն։ Ընդ որում՝ Հոթորնը այն էլ էր շեշտում, որ Էմերսոնի դեմքը կարծես արևի շող լինի։

Էմերսոնը շահել է նաև գերմանացի ընթերցողների համակրանքը և որոշակի ազդեցություն գործել Ֆ. Նիցշեի վրա։ Ֆրանսիայում և Բելգիայում նրա ազդեցությունը մեծ չէր, թեև նրանով հետաքրքրվել են Մ. Մետեռլինկը, Ա. Բերգսոնը, Շ. Բոդլերը։

Ռուսաստանում Էմերսոնը ուժեղ ազդեցություն է գործել Լև Տոլստոյի և ռուս մի շարք այլ գրողների վրա։ Լ. Տոլստոյի օրագրերում, նամակներում, հոդվածներում արտահայտած շատ ու շատ մտքեր անհերքելիորեն վկայում են, որ նրա և Էմերսոնի հայացքները որոշակի նմանություն ունեն։ Վերջինիս փիլիսոփայությունը անչափ բնականորեն ընդգրկվում է ռուս մեծ գրողի հայեցակարգի մեջ։ Տոլստոյը շատ բարձր էր գնահատում Էմերսոնին, նրան համարում էր «քրիստոնյա դավանանքին նվիրված գրող»։

Տասնիններորդ դարի երկրորդ կեսին Էմերսոնն զբաղեցրեց ամերիկյան ազգի հոգևոր առաջնորդի տեղը, որը թափուր էր մնացել Բենջամին Ֆրանկլինի վախճանվելուց հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Find A Grave — 1996.
  6. Encyclopædia Britannica
  7. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ 466.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 44