Նապոլեոն II
Նապոլեոն Ֆրանսուա Շառլ Ժոզեֆ Բոնապարտ (ֆր.՝ Napoléon François Joseph Charles Bonaparte, մարտի 20, 1811[1], Փարիզ[2] - հուլիսի 22, 1832[3][4][5][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն), Նապոլեոնի և Մարիա-Լուիզա Ավստրիացու որդին:
Նապոլեոն II ֆր.՝ Napoléon II | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 20, 1811[1] |
Ծննդավայր | Փարիզ[2] |
Մահացել է | հուլիսի 22, 1832[3][4][5][…] (21 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն |
Գերեզման | Հաշմանդամների տուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ և սպա |
Ծնողներ | հայր՝ Նապոլեոն Բոնապարտ, մայր՝ Մարիա-Լուիզա Ավստրիացի |
Զբաղեցրած պաշտոններ | King of the Romans? |
Պարգևներ և մրցանակներ | Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ և Սուրբ Ստեփանի հունգարական թագավորական շքանշանի Մեծ խաչ |
Napoleon II of France Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ կյանքԽմբագրել
Նապոլեոն II-ը ծնվել է Փարիզում 1811 թվականին[6]: 1814 թվականին, Փարիզի ճակատամարտում պարտվելուց հետո, Նապոլեոն I-ի սպայակազմը նրան ստիպել է հրաժարվել գահից: Նապոլեոն I-ը ցանկանում էր, որ Նապոլեոն II-ը հաջորդի իրեն, սակայն հաղթող դաշնակիցները չեն համաձայնվել: Նապոլեոն II-ը և իր մայրն աքսորվել են Ավստրիա, իսկ Նապոլեոն I-ը` Էլբա կղզի: 1815 թվականին Նապոլեոն I-ը փախուստի է դիմել և վերահաստատվել Ֆրանսիայի գահին, բայց նրան կրկին ստիպում են գահը լքել Վաթերլոոյի ճակատամարտում կրած պարտությունից հետո:
Ֆրանսիայի կայսրԽմբագրել
Նապոլեոն I-ի կողմնակիցները Նապոլեոն II-ին Ֆրանսիայի կայսր են հռչակել 1815 թվականի հունիսի վերջին, սակայն հուլիսի 7-ին Փարիզ դաշնակիցների մուտքը վերջ է դրել նապոլեոնիստների ջանքերին:
Կյանքն ԱվստրիայումԽմբագրել
Նապոլեոն II-ն իր կյանքի մեծ մասն անց է կացրել Ավստրիայում, որտեղ նա հայտնի էր որպես Ֆրանց: Նա 7 տարեկանում դարձել է Ռայխշթադթի դուքսը, իսկ 12 տարեկանում միացել է ավստրիական բանակին:
Նապոլեոնը մտերիմ հարաբերություններ ուներ Բավարիայի իշխանուհի Սոֆիայի հետ: Կարծիք կա, որ նա Սոֆիայի որդու` Մեքսիկայի ապագա կայսր Մաքսիմիլիան Առաջինի հայրն է, բայց այդ վարկածը խստորեն ժխտվում է պատմաբանների կողմից:
ՄահԽմբագրել
Նապոլեոնը մահացել է թոքախտից, 1832 թվականի հուլիսի 22-ին:
ՄասունքներԽմբագրել
1940 թվականին Ադոլֆ Հիտլերը նրա մնացորդները Վիեննայից տեղափոխել է Փարիզի հաշմանդամների տան գերեզմանոց: Նրա մնացորդները որոշ ժամանակ թաղված են եղել իր հոր կողքին, բայց հետո դրանք տեղափոխել են ներքևում գտնվող եկեղեցի:
ՀիշատակԽմբագրել
- Նապոլեոն II-ը նաև հայտնի էր որպես Արծվիկ (L'Aiglon): Էդմոն Ռոստանը նրա կյանքի մասին գրել է L'Aiglon պիեսը:
- Սերբ կոմպոզիտոր Պետառ Ստոյանովիչը 1920-ական թվականներին գրել է օպերետ` նվիրված Նապոլեոն II-ին:
- Արթուր Հոնեգերը և Ժակ Իբերը գրել են L'Aiglon օպերան, որի պրեմիերան տեղի է ունեցել 1937-ին:
- Լրագրող Անրի Ռոշֆորը կատակել է, թե Նապոլեոն II-ը, երբևէ չղեկավարելով, դարձել է Ֆրանսիայի լավագույն ղեկավարը, քանի որ նա որևէ պատերազմ, հարկեր կամ բռնապետություն չի բերել:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Wurzbach D. C. v. Reichstadt, Napoleon Franz Joseph Karl Herzog von (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 25. — S. 181.
- ↑ 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118743996 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 5,0 5,1 5,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ «Рейхштадский герцог»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
ԱղբյուրներԽմբագրել
- Welschinger, Le roi de Rome, 1811-32, (Paris, 1897)
- Wertheimer, The Duke of Reichstadt, (London, 1905)