Ռոզեթյան արձանագրություն, ռոզեթյան քար, Ալեքսանդրիայից ոչ հեռու գտնվող Ռոզետա քաղաքում (այժմ՝ Ռաշիդ) հայտնաբերված գրանոդիորիտե արձանագրություն՝ հին եգիպտերեն (հիերոգլիֆ կամ մեհենադրոշմ և հանրամատչելի դեմոտիկյան գրերով) և հին հունարեն նույնիմաստ արձանագրություններով բազալտե սալաքար։ Հայտնաբերել է նապոլեոնյան բանակի սպա Պիեր Ֆրանսուա Բուշարը՝ Եգիպտոսում, ռազմական ամրաշինության ժամանակ (1799 թ.), Ռոզեթ (այժմ՝ Ռաշիդ) քաղաքի (Նեղոսի դելտայի բազկին) մոտ։

Ռոզետայի քար
Rosetta Stone - front face - corrected image.jpg
Տեսակհնագիտական առարկա, Überrest? և bilingual inscription?
Ստեղծվել էմ. թ. ա. 196
Commons-logo.svg Rosetta Stone Վիքիպահեստում

Պահպանվում է Բրիտանական թանգարանում (Լոնդոն)։ Արձանագրությունը երեք նույնիմաստ տեքստերով է, այդ թվում՝ երկու հին եգիպտական հիերոգլիֆներով և մեկ հին հունարենով։ Հին հունարենը բավականին հասկանալի էր լեզբավաններին, այդ իսկ պատճառով վերջինս ելակետ դարձավ մյուս երկու հիերոգլիֆները վերծանելու համար։ Բնագրերը (փորագրվել են մ․թ․ա․ 196-ին) եգիպտական քրմերի երախտագիտական մաղթանքներ են Պտղոմեոս V Եպիփանեսին (իշխել է մ․թ․ա․ 204—180 թթ.)։ Եգիպտական բնագրերը փորձել են վերծանել ֆրանսիացի արևելագետ Սիլվեստր դը Սասին, շվեդ դիվանագետ Յոհան Դավիդ Օկերբլադը և անգլիացի ֆիզիկոս Թոմաս Յունգը։ 1822 թվականին մեհենադրոշմ բնագիրը վերծանել է Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը՝ սկիզբ դնելով եգիպտական մեհենադրոշմ գրությունների ուսումնասիրմանը։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png