Նուրսուլթան Նազարբաև
Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաև (ղազ.՝ Нұрсұлтан Әбішұлы Назарбаев, հուլիսի 6, 1940[1][2][3], Շամալգան, Karasay District, Ալմաթի շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ պետական և քաղաքական գործիչ, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահը 1991 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2019 թվականի մարտի 19-ը[4], Ղազախական ԽՍՀ նախագահ (1990-1991), Ղազախական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ (1984-1989), 1989-1991 թվականներին Ղազախստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, 1990-1991 թվականներին ԽՄԿԿ կոմկուսի քաղբյուրոյի անդամ։ «Ազգի առաջնորդ» տիտղոսի պաշտոնական կրող։ 2015 թվականի ապրիլին վաղաժամկետ նախագահական ընտրություններում վերընտրվել է 5-րդ անգամ՝ պաշտոնական տվյալներով հավաքելով 97,75% ձայն։ Հետխորհրդային պետություններում ռեկորդակիր է իշխանության գլուխ կանգնելու տևողությամբ (1989 թվականի հունիսի 22-ից հանդիսանում է հանրապետության առաջին դեմքը)։
Նուրսուլթան Նազարբաև | |
![]() | |
Կուսակցություն՝ | Նուր Օտան |
---|---|
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտության դոկտոր (1992) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, պետական գործիչ և միջազգային ֆորումի մասնակից |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | հուլիսի 6, 1940[1][2][3] (83 տարեկան) |
Ծննդավայր | Շամալգան, Karasay District, Ալմաթի շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Սառա Նազարբաևա |
Զավակներ | Դարիգա Նազարբաևա, Դինարա Կուլիբաևա և Aliya Nazarbayeva? |
Կայք՝ | akorda.kz |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() , ![]() , ![]() , ![]() , ![]() ![]() , ![]() , ![]() , ![]() , ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() , ![]() , ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() , ![]() , ![]() ![]() ![]() ![]() , ![]() , ![]() Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր |
Կենսագրություն խմբագրել
Վաղ տարիներ խմբագրել
Նուրսուլթան Նազարբաևը ծնվել է 1940 թվականի հուլիսի 6-ին Ղազախական ԽՍՀ Չեմոլգան գյուղում Աբիշայի և Ալժանի ընտանիքում, ովքեր աշխատում էին գյուղատնտեսության բնագավառում։ Սերում է ավագ ժուզի շապրաշտների սերնդից[5]։ Նուրսուլթան Նազարբաևի հայրը՝ Աբիշը, ծնվել է 1903 թվականին Ալատաու լեռան ստորոտին գտնվող մի բնակավայրում Նազարբաև բեյի ընտանիքում։ Ազատ տիրապետում է ոչ միայն ղազախերենին, այլև ռուսերենին, կարաչայ-բալկարերենին։ Աբիշ Նազարբաևը մահացավ 1971 թվականին։ Նազարբաևի մայրը՝ Ալժանը, ծնվել է 1910 թվականին Կուրդայսկի շրջանի Կասիկ աուլում և մահացել 1977 թվականին[6]։
Քաղաքական կարիերա խմբագրել
Նուրսուլթան Նազարբաևը 1960 թվականին ավատել է Դնեպրոձերժինսկի № 22 պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանը։ 1967 թվականին ավարտել է Կարագանդայի մետալուրգիական կոմբինատին կից Բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատությունը։
Աշխատանքային կարիերան սկսել է 1960 թվականին, երբ աշխատանքի է ընդունվել Տեմիրտաու քաղաքի «Կազմետալուրգստրոյ» շինարարական տրեստ։ Այնուհետև աշխատել է որպես լցման մեքենաների թուջագործ, հնոցաբանվոր՝ Կարագանդայի մետալուրգիական գործարանում։
1965-1969 թվականներին կրկին աշխատել է Կարագանդայի մետալուրգիական գործարանում (1966 թվականից՝ կոմբինատում) որպես դիսպետչեր, գազաֆիկացնող, ավագ գազաֆիկացնող։ 1969-1973 թվականներին Կարագանդայի մարզի Տեմիրտաու քաղաքում աշխատել է որպես կուսակցական գործիչ։ 1973-1977 թվականներին եղել է Կարագանդայի մետալուրգիական կոմբինատի կուսկոմի քարտուղար, 1977-1979 թվականներին՝ Կարագանդայի կոմկուսի շրջկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1979-1984 թվականներին՝ Ղազախստանի կոմկուսի կենտկոմի քարտուղար, 1984-1989 թվականներին՝ Ղազախական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ, 1989-1991 թվականներին՝ Ղազախստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար։ 1990 թվականի հուլիսի 14-ից 1991 թվականի օգոստոսի 23-ը եղել է ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ։ 1981-1986 թվականներին եղել է ԽՄԿԿ կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ, 1986-1991 թվականներին՝ ԽՄԿԿ կենտկոմի անդամ։ 1979-1989 թվականների ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 10-11-րդ գումարման դեպուտատ՝ Հյուսիս-Ղազախական մարզից[7]։ 1989 թվականից 1992 թվականի հունվարը եղել է ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ։ 1990 թվականի փետրվարից ապրիլ միաժամանակ եղել է նաև Ղազախական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ։ 2019 թվականի մարտի 19-ին նա հրաժարական է տվել հեռուստատեսության ուղիղ եթերում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Davos 2014 Participant List
- ↑ meduza.io https://meduza.io/news/2019/03/19/prezident-kazahstana-nursultan-nazarbaev-ushel-v-otstavku?utm_source=facebook&utm_medium=main։ Վերցված է 2019 թ․ մարտի 19
- ↑ Казахстанская правда
- ↑ «Персональная страница Биография и семья»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին։ Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21
- ↑ «Список депутатов Верховного Совета СССР 11 созыва»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին։ Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21
Արտաքին հղումներ խմբագրել
- Նուրսուլթան Նազարբաևի պաշտոնական կայքը
- Նազարբաևների կլանը Archived 2016-03-04 at the Wayback Machine.