Ակնա (քաղաք)

քաղաք Ադրբեջանւմ
(Վերահղված է Աղդամից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակնա (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղդամ (այլ կիրառումներ)

Ակնա (ադրբեջանական պաշտոնական անվանումն է՝ Աղդամ, ադրբ.՝ Ağdam), ավերված քաղաք Արցախի Հանրապետության արևելքում, Արցախի հարթավայրում[2], որը գտվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։ 2020 թվականի նոյեմբերից առաջ գտնվում էր հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։ Ըստ Արցախի վարչատարածքային բաժանման՝ գտնվում է Ասկերանի շրջանում և ունի թաղամասի կարգավիճակ, ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Աղդամի շրջանում։ 2010 թվականի նոյեմբերին Արցախի կառավարության որոշմամբ վերանվանվել է Ակնա[3]։ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով 2020 թվականի նոյեմբերի 20-ին անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո։

Քաղաք
Ակնա
ԵրկիրԱրցախ Արցախ/Ադրբեջան Ադրբեջան
Հիմնադրված է18-րդ դար թվականին
Բարձր. ծովի մակ-ից369±1 մետր
Խոսվող լեզուներհայերեն
Բնակչություն360 մարդ (2010)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ02
Ակնա (քաղաք) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ակնա (քաղաք) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Ակնա (քաղաք) (Ադրբեջան)##
Ակնա (քաղաք) (Ադրբեջան)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Պատմություն

խմբագրել

Դեռևս մ.թ.ա. 1-ին դարում՝ Տիգրան Մեծի օրոք, ներկայիս Ակնայի մոտ հիմնադրվել է Տիգրանակերտ բերդաքաղաքը[4][5]։

Ներկայիս քաղաքն իր ճարտարապետական, մշակութային տեսքով հիմնադրվել է 18-րդ դարում պարսիկների կողմից, որպես սովորական բնակավայր[2]։ 1828 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1912 թվականին մտնում էր Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի մեջ և ուներ 629 բնակիչ[6]։ Խորհրդային շրջանում Ակնան դուրս է թողնվել ԼՂԻՄ-ի տարածքից և որի հիման վրա կազմավորվել է Ադրբեջանական ԽՍՀԱղդամի շրջանը[7]։

Քաղաքի շրջակայքում պահպանվել են[Ն 1] հայկական պատմական հետքը փաստող մի շաք հուշարձաններ ու կոթողներ։

Արցախյան պատերազմ

խմբագրել

Արցախյան պատերազմի ընթացքում Աղդամը Ադրբեջանի զինված ուժերի համար կարևորագույն հենակետ էր, որտեղից հրթիռակոծում էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և հարակից այլ բնակավայրեր։

1993 թվականի հուլիսի 4-ից 23-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմագործողության արդյունքում Ակնան ու հարակից գյուղերը ազատագրվում են, իսկ նրա տարածքը անցնում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ձեռք բերված եռակողմ համաձայնագրի պայմաններով՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին Ակնան անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Ակնայի հարևանությամբ է գտնվում մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից հիմնադրված Տիգրանակերտ բերդաքաղաքի ավերակները։

Ակնայի հարակից բլրի գագաթին է գտնվում Վանքասարի եկեղեցին, որի կառուցման թվականը հայտնի չէ։

Ակնայի տարածքում է գտնվում Ջումա մզկիթը, որն ընդգրկված էր Արցախի Հանրապետության պետական պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում։ Այն հիմնադրվել է 1870 թվականին։

Տնտեսություն

խմբագրել

Քաղաքաշինություն

խմբագրել

Խորհրդային շրջանում քաղաքն ուներ երկաթուղային կայարան և խճուղային ճանապարհների հանգույց էր[2]։

Արդյունաբերություն

խմբագրել

Խորհրդային շրջանում Ակնան ուներ յուղի-պանրի, գինու, պահածոների, մետաղե իրերի ու գործիքաշինական գործարաններ[2]։

Կրթություն

խմբագրել

Խորհրդային շրջանում քաղաքում գործում էր հանրակրթական մի քանի դպրոցներ, գյուղատնտեսական և գյուղմեքենայացման տեխնիկումներ, բժշկական և երաժշտական ուսումնարաններ, դրամատիկանան թատրոն[2]։

Բնակչություն

խմբագրել

Ռուսական կայսրության կազմում գտնվող Աղդամը 1912 թվականին ուներ 629 բնակիչ։ Խորհրդային Ադրբեջանի կազմում 1968 թվականին այնտեղ արդեն բնակվում էր 18 հազար բնակիչ, 1970 թվականին՝ 21,300[2], իսկ 1989 թվականին՝ 28 հազար[8]։ 1992-1993 թվականներին քաղաքում բնակվում էր շուրջ 28․000 ադրբեջանցի։ 2010 թվականի դրությամբ քաղաքում բնակվում էր 360 հայ[9]։

Բնակչության թվաքանակի և ազգային կազմի նկարագրություն

Տարի Բնակչություն Ազգային կազմ Աղբյուր
1923 1,660 [10]
1926 7,910 93.6% ադրբեջանցի [11]
1939 10,746 83.3% ադրբեջանցի, 8.7% ռուս, 5.3% հայ [12]
1959 16,061 92% ադրբեջանցի, 3.6% ռուս, 3.4% հայ [13]
1970 21,277 94.9% ադրբեջանցի, 2% ռուս և ուկրաինացի, 2% հայ [14]
1979 23,483 97% ադրբեջանցի, 1.3% ռուս և ուկրաինացի, 1.2% հայ [15]
1989 28,031 [16]
1991 39,200 [10]
2005 0
2010 360 [9]

Պատկերասրահ

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրով Ակնան Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո հանձնելուց հետո հայկական պատմական հուշարձանների ճակատագիրն անհայտ է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 169 — 1008 էջ։
  3. Panarmenian.net «19 տարի առաջ՝ 1993 թվականի հուլիսի 23-ին ազատագրվեց Աղդամը (Ակնա)»։
  4. Տիգրանակերտի պեղումները
  5. Արցախի Տիգրանակերտը բացում է գաղտնիքները. պեղումները կշարունակվեն։(չաշխատող հղում)
  6. «Կովկասյան օրացույց», Թիֆլիս 1912։ Արխիվացված 2015-10-17 Wayback Machine(ռուս.)
  7. Административное деление Азербайджанской ССР на 1 января 1961 года. — Баку: Азернешр, 1961. — С. 12.
  8. Deomscope.ru 1989 թվական. ԽՍՀՄ ազգաբնակչության մարդահամարի տվյալներ(ռուս.)
  9. 9,0 9,1 Աղդամը վերանվանվել է Ակնա
  10. 10,0 10,1 «Azərbaycan». pop-stat.mashke.org.(անգլ.)
  11. «Агдамский уезд 1926». ethno-kavkaz.narod.ru.(ռուս.)
  12. «Агдамский район 1939». ethno-kavkaz.narod.ru.(ռուս.)
  13. «Агдамский район 1959». ethno-kavkaz.narod.ru.(ռուս.)
  14. «Агдамский район 1970». ethno-kavkaz.narod.ru.(ռուս.)
  15. «Агдамский район 1979». ethno-kavkaz.narod.ru.(ռուս.)
  16. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)(ռուս.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնա (քաղաք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 252