Թբիլիսյան դեպքեր (1989)
Թբիլիսյան դեպքեր, Թբիլիսյան ջարդեր, Թբիլիսյան ողբերգություն, կամ Ապրիլի 9-ի ողբերգություն (վրաց.՝ 9 აპრილის ტრაგედია), վրացական ընդդիմադիր շարժման խաղաղ ցույցը ցրելու ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ձեռնարկած հատուկ գործողություն, որը տեղի է ունեցել 1989 թվականի ապրիլի 9-ի լուսաբացին՝ Վրացական ԽՍՀ մայրաքաղաք Թբիլիսիում։ Խորհրդարանի շենքի դիմաց Խաղաղ բողոքի ակցիայի ճնշման հետևանքով սպանվեց 21 մարդ, վիրավորվեցին հարյուրավորները[1][2][3]։
Ապրիլի 9-ի ողբերգություն | |||
---|---|---|---|
Մաս 1989 թվականի հեղափոխություններ ԽՍՀՄ փլուզում | |||
Թբիլիսիում զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ (2008) | |||
Ամսաթիվ | Ապրիլի 4, 1989 – ապրիլի 9, 1989 | ||
Վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Պատճառ | Քաղաքական բռնաճնշումներԱզգայնական տրամադրություններ | ||
Նպատակ | Քաղաքացիական իրավունքներ, քաղաքական ինքնավարություն Վրաստանի համար | ||
Մեթոդ | Բողոքի երթեր, ուղեկալում, խռովություն, դրոշի ծածանում | ||
Արդյունք | Կարգի վերականգնում | ||
Հակամարտող կողմեր | |||
Ղեկավարներ | |||
Կորուստներ | |||
|
Թբիլիսյան արյունոտ իրադարձությունները բեկումնային դարձան Վրաստանի վարած քաղաքականության վրա, որն արդեն առավել հակված էր Վրաստանի անկախացմանը[1]։ Ուղիղ երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին ազգային շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան հայտարարեց Վրաստանի անկախության վերականգնման մասին[4]։
Ապրիլի 9-ն այժմ Վրաստանում նշվում է որպես պետական տոն՝ Ազգային միասնության օր (ეროვნული ერთიანობის დღე):
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Անկախության ձեռքբերման ճանապարհին. 1989թ.ի ապրիլի 9». 2014 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Ֆայն, Էսթեր (1989 թ․ ապրիլի 25). «Kremlin Calls Georgia Violence a Local Operation».
- ↑ «31 տարի է անցել ապրիլի 9-ի ողբերգությունից». 2020 թ․ ապրիլի 9. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Վրաստանի վարչապետը հարգել Է ապրիլի 9-ի ողբերգության զոհերի հիշատակը». 2015 թ․ ապրիլի 9. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.