Բացել գլխավոր ցանկը

Վասիլ Ստուս (ուկր.՝ Василь Семёнович Стус; 6 հունվարի 19384 սեպտեմբերի 1985), ուկրաինացի պոետ, այլախոհ, քաղբանտարկյալ։ Ուկրաինայի հերոս (2005, հետմահու)։

Վասիլ Ստուս
ուկր.՝ Василь Семенович Стус
Stus KGB photo 1980.jpg
Ծնվել էհունվարի 6, 1938(1938-01-06)
ԾննդավայրՌախնովկա, Գայսինի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 4, 1985(1985-09-04)[1] (47 տարեկանում)
Վախճանի վայրPerm-36, Չուսովսկոյ շրջան, Perm Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, իրավապաշտպան, թարգմանիչ և գրող
Լեզուռուսերեն
Ազգությունուկրաինացի
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԴոնեցկի ազգային համալսարան
Ժանրերբանաստեղծություն
ՊարգևներAntonovych prize Ուկրաինայի հերոս և Hero of Ukraine, Order of the State
Կայքencyclopediaofukraine.com/display.asp?linkpath=pages%5CS%5CT%5CStusVasyl.htm[2]
Vasyl Stus Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1938 թ. կոլեկտիվացման հետևանքով աղքատացած գյուղացու ընտանիքում 1965 թ. Սերգեյ Փարաջանովի ֆիլմի հանրային ցուցադրության ժամանակ հանդես է գալիս ուկրաինական մտավորականության ձերբակալությունների դեմ, ինչից հետո վտարվում է Կիևի Շևչենկոյի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայից։

1972 թ ձերբակալվեց հակախորհրդային քարոզչության մեղադրանքով, յոթ տարի անցկացրեց Մորդովիայի և Մագադանի կալանավայրերում։ Եղել է Ազգային միացյալ կուսակցության անդամ։1980 թ. ձերբակալվեց երկրորդ անգամ և նույնիսկ բանաստեղծությունները տուն ուղարկել նրան արգելում էին։ Մահացել է 1985 թ.՝ կարցերում, հացադուլի ընթացքում։

Բազմաթիվ բանաստեղծությունների և հոդվածների հեղինակ է։ Բանաստեղծություններում հաճախ է շոշափում ազատության, առ հայրենիք սիրո թեմաները Դիմելով ուկրաինական ժողովրդին՝ պոետն ասում է.

 
«

Կասեմ որդիդ եմ ու ծունկի կգամ,
Կփարվեմ հողիդ, հողդ կդառնամ:

»

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել