Աբխազիա (աբխ.՝ Аԥсны [Апсны́], վրացերեն՝ აფხაზეთი [Апхазети]), մարզ Մեծ Կովկաս լեռնաշղթայի հյուսիսարևմտյան և Սև ծովի հյուսիսարևելյան հատվածում։ Ներառում է յոթ պատմական տարածք՝ Փոքր Աբխազիան, Բզիպինը, Գումուն, Սամուրզականոն, Ապսիլիան և Փսխի-Աիբգան[1][2]։ Փաստացի վերահսկվում է չճանաչված կամ մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետության կողմից։ Միավորված ազգերի կազմակերպության փաստաթղթերում Աբխազիան համարվում է Վրաստանի տարածք։

Բնակավայր
Դրոշ Զինանշան
Flag of the Republic of Abkhazia.svg Coat of arms of Abkhazia.svg

Abkhazia in Europe (relief).svg
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Վրաստան, Աբխազիայի Հանրապետություն
Մակերես8665 կմ²
Պաշտոնական լեզուռուսերեն, աբխազերեն և վրացերեն
Բնակչություն245 246 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
##Աբխազիա (մարզ) (Աշխարհ)
Red pog.png

Անվան ստուգաբանությունԽմբագրել

Աբխազիա տեղանունը՝ որպես տարածաշրջանի անվանում նշող անուն՝ ռուսաց լեզու է մտել վաղ աբխազական ցեղերից մեկի «Աբազգիա» և «աբազգներ» վրացական անունից։ Այդ ցեղը Աբխազիայի տարածքում հիշատակվում է մ.թ.ա II դարում[3]։

Մինչև XIX դարի կեսերը, շատ օտար աղբյուրներում Աբխազիան կոչվում էր «Աբազայի երկիր»[4]։ Ռուսական աղբյուրներում Աբխազիան հիշատակվում է «Աբեզ» անվանմամբ։ Բայց հետագայում այդ անվանումները փոխարինվել են Աբխազիա անվանմամբ։ Անգլերեն կոչվում է «Abkhazia», ֆրանսերեն՝ Abkhazie, գերմաներեն՝ Abchasien:

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիրԽմբագրել

 
Աբխազիայի և Վրաստանի քարտեզը

Աբխազիան տեղակայված է Անդրկովկասի հյուսիս-արևմտյան մասում՝ Պսոու և Էնգուրի գետերի միջև և Սև ծովի հարավ-արևմուտքում։ 210 կմ-ից ավել երկարություն ունեցող ափը փոքր-ինչ կտրտված է։ Հաճախ են հանդիպում քարքարոտ լողափերը։ Գեղատեսիլ լողափերը, մերձարևադարձային բուսականությունը, գետերն ու գագաթները Աբխազիային տալիս են չքնաղ բնապատեր։ Հյուսիսում և հյուսիս-արևելքում Աբխազիան սահմանակից է Կրասնոդարի երկրամասին և Կարաչայ-Չերքեզիային (Ռուսաստան), հարավ-արևելքում և հարավում` Սամեգրելո-Զեմո Սվանեթ վրացական շրջանների հետ։

ԿլիմաԽմբագրել

Աբխազիայի կլիման պայմանավորված է նրա առափնյա դիրքով և բարձր լեռնաշղթաների առկայությամբ։ Ծովի ափին կլիման խոնավ է՝ մերձարևադարձային։ Անձրևները՝ տարեկան 1300-2400 մմ։ Տարեկան միջին ջերմաստիճանը +15 °C է։ Լեռներում մերձարևադարձային կլիման տարածվում է մոտավորապես 400 մ-ի վրա։ Հավերժական ձյունը ընկած է 2700-3000 մ բարձրությունների վրա։ Հունվարին միջին ջերմաստիճանը հասնում է +4…+7° С, դաշտավայրերում՝ +2…−2 °С, հուլիսին՝ լեռներում՝ +22…+24 °: Ցրտահարության տևողականությունը ափերին՝ 250—300 օր է։ Լեռներում առկա է ձյան հաստ շերտ, լեռնաշղթաների տարածքում առկա է շուրջ 170 սառցադաշտ, ընդհանուր մակերեսը շուրջ 70 կմ։

ՋրագրությունԽմբագրել

Գետերը համեմատաբար կարճ են, բոլորը պատկանում են Սև ծովի ավազանին։ Կոդոր, Բզիբ Գումիստան և այլ գետեր համեմատաբար ջրառատ են և հիդրոէներգետիկ ռեսուրսները գերազանցում են 3,5 միլիոն Կիլովատտ-ժամը։ Գետերը հիմնականում սնվում են անձրևաջրերով և ձնհալներով, կան գարնանային և ամառայի վարարումներ։ Գագրայի շրջանում է գտնվում աշխարհի ամենակարճ գետերից մեկը՝ Ռեպուրան[5]։ Երկարությունը ընդամենը 18 մետր է։ Լեռներում կան գեղատեսիլ լճեր Ռիցան և Ամթկելին։ Գեգսկու ջրվեժը հիացնում է զբոսաշրջիկներին։

 
Աբխազիայի քարտեզը

Ֆլորա և ֆաունաԽմբագրել

Ֆլորան ներառում է ավելի քան 3500 բուսատեսակ, որից 180 տեսակ ներկայացված են ծառի և թփերի ձևերով, մնացածը՝ խոտածածկ տարածք է։ Մոտ 400 տեսակ Կովկասում էնդեմիկ են, իսկ ավելի քան 100 տեսակ հանդիպում են միայն Աբխազիայում։ Անտառները կազմում են հանրապետության ավելի քան 55% -ը։ Սևծովյան շրջաններում առավել զարգացած բուսականություն կան (արևադարձային մրգեր, տեխնիկական, հացահատիկային, դեկորատիվ բույսեր և այլն)։ Անտառային շրջաններում զարգացած տեսակներ են բոխին, արևելյան բոխին, կաղնին, շագանակենին, լաստենին և այլ տեսակներ։ Պիցունդայի շրջանում պահպանվել է պիցունդական սոսի ծառի տեսակը։ Անտառները տեղ տեղ ծածկված են եղևնիներով։ 2000 մետրից սկսում է ենթալպյան անտառների և ալպյան մարգագետիների գոտին։ Անտառներում հանդիպող կենդանիներից են արջերը, վարազը, լուսանը, ազնիվ եղջերուն։ Բարձր գոտիներում առավել տարածված են սովորական շնագայլը, քարայծը և այլն։ Գետերում և լճերում հայտնի ձկնատեսակներից են կարմրախայտը, անտլանտյան սաղմոնը, գետածածանը, շիղաձուկը և այլն։

ՊատմությունԽմբագրել

Հնագույն ժամանակաշրջանԽմբագրել

Հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ Աբխազիայի տարածքում մարդը գոյություն է ունեցել դեռևս վերին պալեոլիթյան դարաշրջանում (Աշելյան և Մուստիերյան մշակույթի գտածոներ են հայտնաբերվել)։ Ուշ պալեոլիթյան և միջին քարեդարյան հայտնի վայրերից են Լեչկովի և Ապիանչայի տեղանքները[6]։ Նորքարեդարյան հայտնի վայրերից են Կիստրիքը և Լեմսան։ Ինչպես ցույց են տալիս հնագիտական հետազոտությունները, մ.թ.ա. VI հազարամյակում տեղի բնակչությունը զբաղվում էր ոչ միայն գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, այլև տիրապետում էր արհեստների ՝ կերամիկա, մետաղագործություն և այլն։ Ըստ ռուս պատմիչ Վլադիմիր Էրլիխի տեղական մշակույթը հավանաբար ձևավորվել է կուր-արաքսյան և Մայկոպյան մշակույթների հետ համագործակցության արդյունքում։ Մ.թ.ա III-րդ հազարամյակի վերջին և մ.թ.ա II-րդ հազարամյակի սկզբին Աբխազիայի հարավ-արևելքում գոյություն ուներ Օչամյիրյան մշակույթը։ Հայտնաբերվել են այդ մշակույթին ենթակա մի շարք գտածոներ։ Իսկ մ.թ.ա I հազարամյակի կեսերին Աբխազիա էր թափանցել կոլխիդական մշակույթը[6]։ Մ.թ.ա. VI դարում ժամանակակից Աբխազիայի տարածքը գաղութացվել է հույների կողմից, ինչի մասին վկայում են Գուենոսի և Էշերի ամրոցոներոի հնագիտական ժամանակների հունական կերամիկայի գտածոները։ Հույների կողմից հիմնադրվել են նավահանգստային մի շարք քաղաներ՝ Դիոսկուրադան, Գուենոսը և այլն։ Աբխազիան հույների կողմից անվանվել է Հենիոխիա, իսկ բնակիչները հենիոխներ։ Ստրաբոնը և ուրիշ այլ հույներ իրենց աշխատություններում գրել են, որ ժամանակակից Աբխազիայի տարածքում ապրել են բազմաթիվ ցեղեր։ Մ.թ.ա III–I դարերում Աբխազիա է ներթափանցել հելլենիստական մշակույթը։ Առավել զարգացած հելլենիստական կենտրոն էր Դիոսկուրադան։ II-րդ դարի վերջին և I-ին դարի սկզբներին Դիոսկուրադա քաղաքում էր տեղակայված Պոնտոսի թագավորության ամենահզոր ամրոցներից մեկը։ Մ.թ.ա 63 թվականին Աբխազիան նվաճվել է հռոմեացիների կողմից։ Դիոկղետիանոս կայսեր օրոք Աբխազիան ծառայում էր որպես տարածք աքսորյալ քրիստոնյաների համար։ IV-րդ դարում Քրիստոնեությունը լայն տարածում է ստանում Աբխազիայում։ Տեղի եպիսկոպոս Պիտունտան 325 թվականին մասնակցել է Նիկիայի առաջին տիեզերական ժողովին։

 
Պիցունդա ծովափնյա քաղաք, 2006

Միջին դարեր IV—VI դարերում Աբխազիայի տարածքում հաստատվեց Բյուզանդական կայսրության տիրապետությունը։ VI -րդ դարի առաջին կեսին Քրիստոնեությունը հռչակվել է պաշտոնական կրոն։ Կառուցվել են բազմաթիվ քրիստոնեական եկեղեցիներ, տաճարներ և այլն։ Աբխազական եպիսկոպոսությունը ենթարկվում էր Կոստանդնուպոլսի պատրիարքին։ VI դարի կեսի բյուզանդա-պարսկական բախումների արդյունքում Աբխազիան վերջնականապես ենթարկվել է Բյուզանդական կասյսրությանը։ VII – VIII դարերում Աբխազիա են արշավել արաբները։ Լեոն II թագավորի օրոք՝ VIII դարի վերջին Աբխազիան անկախություն է ձեռք բերել Բյուզանդիայից։ Ձևավորվել է Աբխազաց թագավորություն։ Նրա տարածքում ներառված էին Աբխազիան և Արևմտյան Վրաստանը։ Հիմնական բնակչությունը կազմում էին աբխազները, սակայն որոշ մաս էին կազմում ռաճացիները, գուրիացիները, իմերեթցիները, մեգրելները և սվանները։ Կային նաև շատ հայեր։ Արաբական խալիֆայության տիրապետությունից հետո արաբները բնակվում էին Էգրիսի (Լազիկե) տարածքում և Ապսիլիայի հարավում։ Աբխազական թագավորությունում կային բազմաթիվ քաղաքներ, բերդեր և տաճարներ։ Բնակչությունը զբաղված էր առևտրով հարևան պետությունների, Միջին Արևելքի և Միջերկրական ծովի երկրների հետ։ Մայրաքաղաքը սկզբնական շրջանում Անակոպիա (Նոր Աֆոն) քաղաքն էր, իսկ 806 թվականին մայրաքաղաքը տեղափոխվել է Քութայիս։ 975 թվականին Անոսիդյան դինաստիային տապալվելուց հետո հաստատվում է Վրաց Բագրատունիների թագավորական հարստությունը։ Մինչև XV դարը Աբխազիան մնացել է վրացական իշխանությունների կազմում։ Այդ ժամանակահատվածում բյուզանդական մշակույթային ազդեցությունը իր տեղը զիջեց վրացական մշակույթին։ Թերևս այդ ժամանակահատվածին բնորոշ եկեղեցիներից է Իլորի Սուրբ Գեորգիի վանքը։ Բացի տաճարային և մշակույթային շինություններից կան նաև այլ կառույցներ՝ Բագրատի ամրոցը Սուխումում, Անակոփիա ամրոցը, Նապր լեռան սրվաբայրը և այլն։ Երբ մոնղոլները գրավեցին Վրաստանը, այն բաժանեցին ութ ռազմա-վարչական հատվածների։ Ներկայիս Աբխազիայի տարածքը մտնում էր «Դուման» հատվածի մեջ և կառավարվում էր Ցոնտե Դադիանիի կողմից։ XIII դարում առաջին անգամ հիշատակվել է Աբխազաց կաթողիկոսությունը։

XVI-XIX դարեր

XV-րդ դարի վերջին Աբխազիա թափանցեցին թուրքերը։ XVI-րդ դարի երկրորդ կեսին կաթողիկոսական աթոռը Պիցունդայից տեղափոխվեց Գելաթի վանք, Իմերեթի մարզ։ XVI-րդ դարի երկրորդ կեսին Աբխազիայի և Արևմտյան Վրաստանի կախվածությունը Օսմանյան Թուրքիայից ավելի ուժեղացավ։ Թուրքերի քաղաքական, մշակութային և տնտեսական հեգեմոնիայի շրջանի ընթացքում Սև ծովի ափերին կառուցվել են ծովային քաղաքներ՝ Անապան, Փոթին, Սուխումն և այլն։ Թուրքական բռնատիրության ժամանակաշրջանում Աբխազիայի բնակչությունը ենթարկվել է նաև կրոնական բռնաճնշումների։ Բնակչության զգալի մասը կրոնափոխվել է Սուննի Իսլամի։ Աբխազները իրենց հոգևոր և նյութական արժեքների ոչնչացման հանդեպ կազմակերպել են հակաթուրքական ապստամբություններ (1725, 1733, 1771, 1806 թվականներին և այլն)։ XVII-րդ դարից ի վեր աբխազական իշխանությունները օգնություն էին փնտրում՝ օսմանյան բռնաճնշումներիից և այն գտան Ռուսաստանի հովանավորության ներքո։ 1803 թվականին, Քելեշբեյը իշխանը, խնդրել է Ռուսաստանին իրեն տրամադրել քաղաքացիություն։ Այդ պատճառով էլ 1808 թվականին սպանվել է սեփական որդու՝ Ասլանբեյի բարձրացրած թուրքամետ դավադրության արդյունքում։ Քելեշբեյի մյուս որդին՝ Սաֆարբեյը (Գեորգի), 1809 թվականին ճնշել է թուրքամետ դավադրությունը և օգնության խնդրանքով դիմել է Ռուսաստանին։ 1810 թվականի փետրվարի 17-ին (մարտի 1-ին) հրապարակվել է Ալեքսանդր I ցարի հրովարտակը՝ Աբխազիայի իշխանությունը Ռուսաստական կայսրությանը միացնելու վերաբերյալ[7]։ Ռուսաստանին միանալը խթան է հանդիսացել Աբխազիայի ինտենսիվ տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի արդիականացման համար։ Աբխազիան դարձել է համառուսաստանյան շուկայի մի մասը, զարգացել են ապրանքային փոխհարաբերությունները, առաջացել են արդյունաբերական փոքր ձեռնարկություններ, տեղի ունեցան ճանապարհաշինություն։ Ամրապնդվել է կապերը ռուսական մշակույթի հետ, ձևավորել է աբխազական մտավորականությունը։ 1862 թվականին ստեղծվել է աբխազական այբուբենը։ 1864 թվականին Աբխազիայի իշխանությունը վերացվել է ռուսական կառավարության կողմից։ Դրա փոխարեն ձևավորվել է Սուխումի ռազմական շրջանը։ Ռազմական կառավարման ներդրումը և Աբխազիայի վարչատարածքային կառավարման համառուսաստանյան համակարգին անդամակցելը զանգվածային անկարգությունների հանգեցրեցին (ամենամեծը 1866 թ. Լիխնայի ապստամբությունն էր)։

XX—XXI դարեր

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից անմիջապես հետո Սուխումի շրջանում իշխանությունը ընկել է վրաց սոցիալ-դեմոկրատների (մենշևիկների) ձեռքը։ Բոլշևիկների Սուխումի շրջկոմը ձևավորվել է միայն 1917 թվականի մայիսին։ 1917-ի նոյեմբերից Սուխումի շրջանը գտնվում էր Անդրկովկասյան կոմիսարիատ վերահսկողության տակ։ 1918-ի մարտին Սուխումում բոլշևիկները կազմակերպեցին զինված ապստամբություն՝ Անդրկովկասի Կոմիսարիատի իշխանության դեմ։ Ապրիլի 8-ին Սուխումի գրավմամբ և Սովումի օկուպացիայի միջոցով հռչակվեց խորհրդային իշխանությունը, որը երկար չտևեց, արդեն մայիսի 17-ին Անդրկովկասյան Սեյմի զորքերը մտան Սուխում։ 1918 թվականի մայիսի 26-ից Աբխազիան Վրաստանի դեմոկրատական հանրապետություն մաս էր կազմում։ 1920 թվականի մայիսի 7-ին՝ Մոսկվայի խորհրդա-վրացական խաղաղության պայմանագրով՝ Աբխազիան ճանաչվել է Վրաստանի անբաժանաելի մաս։ 1921 թվականի փետրվարին Կարմիր բանակի ստորաբաժանումները մտել են Աբխազիա։ Նույն թվականի մարտի 4-ին Խորհրդային իշխանությունը վերահաստատվել է Սուխումի շրջանում։ 1921 թվականի մարտի 28-ին, Աբխազիայի տարածքի վրա հռչակվել է Աբխազիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ ՌՍՖՍՀ-ի և այդ ժամանակվա Վրացական Ժողովրդավարական Հանրապետության միջև խաղաղության առանձին համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց՝ 1921 թվականի դեկտեմբերի 16-ին, Աբխազիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության միջև, որպես հավասար երկու սուբյեկտ՝ կնքվել է դաշինք։ 1922 թվականին մյուս խորհրդային հանրապետությունների հետ հավասար Աբխազական ԽՍՀ-ն նույնպես մասնակցել է ԽՍՀՄ-ի կազմավորմանը։ 1922-ի դեկտեմբերի 13-ին հռչակվել է ԽՍՀՄ առաջին Սահմանադրությունը, նույն թվականի դեկտեմբերի 30-ին Աբխազիան մտել է ԽՍՀՄ կազմի մեջ։ Դրանից հետո Աբխազական ԽՍՀ-ի Կենտրոնական գործադիր կոմիտեն սկսել է մանրամասն համաձայնագիր մշակել Վրացական ԽՍՀ-ի հետ։ 1925 թվականի ապրիլի 1-ին ընդունվել է Աբխազական ԽՍՀ-ի առաջին Սահմանադրությունը, որը ամրապնդել է Աբխազիայի ինքնիշխանությունը՝ Աբխազիայի ամբողջ տարածքի վրա։ Միևնույն ժամանակ, Սահմանադրությունը պարունակում էր դրույթներ, որ Աբխազական ԽՍՀ-ն մտնում է ԱԽՖՍՀ-ի կազմի մեջ (Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն)։ Աբխազական ԽՍՀ-ի և Վրացական ԽՍՀ-ի սահմանադրություններում ներառված էին գլուխներ, որոնք ամբողջովին համընկնում էին ֆեդերատիվ պետական իրավափոխհարաբերությունների պայմանագրերի գլուխների հետ։ Այդ կերպ, մինչև 1931 թվականը Աբխազական ԽՍՀ-ն և Վրացական ԽՍՀ-ն եղել են հավասար իրավունք ունեցող սուբյեկտներ, կապված միութենական պայմանագրով։

1931 թվականին Աբխազիայի կարգավիճակը փոխվել է։ Աբխազական ԽՍՀ-ն դարձավ ինքնավար հանրապետություն (Աբխազական ԽՍՀ) Վրացական ԽՍՀ-ի կազմում և դուրս եկավ ԱԽՖՍՀ-ի կազմից։ 1989 թվականի մարդահամարի տվյալներով ՝ 535,6 հազար մարդ էր բնակվում Աբխազիայում[8]։ Էթնիկական կազմը հետևյալն էր՝ 45 % աբխազներ, 18 % հայեր, 15 % ռուսներ, 14% հույներ և այլն[9]։ 1990 թվականին Աբխազական ԽՍՀ-ն հռչակվել է ինքնիշխան Աբխազական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ Աբխազիայի ժամանակակից անվանումը պաշտոնապես ընդունվել է 1992 թվականի հուլիսի 23-ին[10][11]։ 1992 թվականի ամռավնից Աբխազիայի և Վրաստանի ղեկավարությունների միջև տարածայնությունները ակտիվացել են, հիմնականում սահմանադրության շուրջ։ Ի պատասխան վրացական ռազմական խորհրդի՝ 1921 թվականի Վրացական Ժողովրդավարական Հանրապետության Սահմանադրությանը վերադառնալու որոշման, Աբխազիայի Գերագույն խորհուրդը անվավեր ճանաչեց Աբխազայան ԽՍՀ 1978-ի Սահմանադրությունը, և մինչև Աբխազիայի նոր Սահմանադրության ընդունումը, հայտարարվեց 1925-ին Աբխազական ԽՍՀ Սահմանադրության վերականգնման մասին, որը ցույց էր տալիս Աբխազիայի և Վրաստանի պայմանագրային հարաբերությունները։ Անհամաձայնությունները հանգեցրին զինված հակամարտության։ 1993 թվականի սեպտեմբերի 30-ին վրացական ուժերը դուրս բերվեցին Աբխազիայի տարածքից՝ դեպի Ինգուր գետը։ Խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են 1993 թվականից ի վեր ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո։ Աբխազիայի տարածք են մտնում ԱՊՀ-ի խաղաղապահ զորքերը, որը հիմնականում բաղկացած էր ռուսական զինվորներից։ 1994 թվականի ապրիլին Աբխազիայի և Վրաստանի ներկայացուցիչները Մոսկվայում ստորագրեցին համաձայնագիր՝ խաղաղ կարգավորման վերաբերյալ։ 1994 թվականի նոյեմբերի 26-ին Աբխազիայի Գերագույն խորհրդի կողմից հռչակվել է Հանրապետության անկախությունը նոր սահմանադրության մեջ և 1999 թվականի դեկտեմբերի 12-ի ակտում ՝ նախորդ հանրաքվեի արդյունքների համաձայն։ Աբխազիայի անկախությունը չի ճանաչվել հարևան Վրաստանի կողմից, այլև այն համարում են Վրաստանի տարածք։ Միևնույն ժամանակ անկախությունը չի ճանաչվել ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից մինչև այսօր։ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը, ՄԱԿ-ի անդամ հինգ երկրներ ճանաչել են Աբխազիայի անկախությունը։

ԲնակչությունԽմբագրել

Խորհրդային ժամանակաշրջանում տեղի է ունեցել բնակչության համազգայնացման գործընթաց, ինչը հանգեցրել է ազգային կազմի կտրուկ փոփոխության։ Աբխազիայում կտրուկ աճել է վրացիների (Մեգրելներ) թիվը։ 1989 թվականին ԽՍՀՄ-ի մարդահամրի տվյալներով Աբխազիայում ապրում էր 525.061 մարդ, որից աբխազները կազմում էին 95 855 մարդ[12]։ 1992-1993 թվականների վրաց-աբխազական հակամարտության արդյունքում Աբխազիայի բնակչությունը գրեթե կիսով չափ նվազել է։ 2003 թվականին անցկացված մարդահամարի համաձայն, Աբխազիայի բնակչությունը կազմում էր 215.972 մարդ[13]։

2011 թվականի մարդահամրի տվյակներով Աբխազիայի բնակչությունը կազմում էր 240 705 մարդ։ Նույն մարդահամրի համաձայն աբխազների թիվը հասնում էր 122,1 հազար մարդու, կամ հանրապետության բնակչության 50% -ը։ Ընդհանուր առմամբ Աբխազիայում ապրում են վաթսունյոթ ժողովուրդների ներկայացուցիչ։ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Աբխազիայի պետական վիճակագրության գրասենյակի տվյալներով, բնակչությունը կազմում էր 243․564 մարդ։ Աբխազները 124,5 հազար էին (51%), վրացիները՝ 43,5 հազարը (18 %), հայերը՝ 41,9 հազարը (17 %), ռուսները 22,3 հազարը (9 %)[14]։ Ռուսաստանի կողմից Աբխազիայի պաշտոնական ճանաչումից հետո բնակչության ճնշող մեծամասնությանը տրվել է Ռուսաստանի քաղաքացիություն։

ԼեզուԽմբագրել

Աբխազիայի Հանրապետության պաշտոնական լեզուն աբխազերենն է։ Ռուսերենը, աբխազերենի հետ միասին, ճանաչվում է որպես պաշտոնական լեզու։ Պետությունը թույլատրում է Աբխազիայում ապրող բոլոր էթնիկ խմբերին՝ ազատ օգտագործել իրենց մայրենի լեզուն[15]։

ԿրոնԽմբագրել

Աբխազիայի բնակչության մեծ մասը է։ 2003 թվականին հարցումների համաձայն, դավանանքների բաշխումը հետևյալն էր.[16]՝

  • 64 % — քրիստոնյաներ,
  • 14 % — մուսուլմաններ,
  • 8 % — աթեիստներ,
  • 3 % — աբխազական կրոնի հետևորդներ,
  • 3 % — հեթանոսներ,
  • 2 % — այլ հավատքներ։

Ըստ 1994 թվականի Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի կողմից իրականացված ուսումնասիրությունների,, աբխազների մեծամասնությունը դավանում է իրենց ավանդական կրոնը՝ աբխազական միաստվածություն։ Աբխազիայում քրիստոնյաները հազվադեպ են հաճախում եկեղեցիներ։ Մահմեդականներն այնտեղ խոզի միս են ուտում, գինի են խմում և չեն թլպատվում։ Հազվադեպ է որևէ մեկը կարդում Աստվածաշունչ և Ղուրան։ Բոլոր կրոնական տոները (քրիստոնեական, մահմեդական և ավանդական աբխազական հավատալիքները) միասին նշվում են տարբեր կրոնների ներկայացուցիչների կողմից, որոնք միավորված են մեկ ընդհանուր տոնական սեղանի շուրջ[17]։ Աբխազները պնդում են, որ հավատում են մեկ Աստծու՝ ամեն ինչի ստեղծողին։ Անգամ վարկած կա, որ աբխազական կրոնը նախնադարյան միաստվածության, մարդկության ամենահին կրոնն է։ Աբխազիայում այժմ գործում են մի քանի տասնյակ ուղղափառ եկեղեցիներ, երկու վանք, ավանդական աբխազական կրոնի յոթ սրբավայր, երկու գործող մզկիթն, կաթոլիկ և լյութերական եկեղեցի և ժողովարան։

ԵրկարակյացներԽմբագրել

1956 թվականին Աբխազական ԽՍՀ-ում բնակվում էր 90 տարեկան և ավելի բարձր տարիքի 2.144 մարդ[18]։ Նրանցից 270-ը հարյուրից անց էին, իսկ 11-ը՝ ավելի քան 120 տարեկան։ Այդ ժամանակաշրջանում մեծահասակների մեծ մասի իրական տարիքը դժվար էր որոշել, քանի որ ծննդյան ճշգրիտ ամսաթվերը հստակ չեն պահպանվել[19]։ Աբխազները ասում են. «Չար մարդիկ երկար չեն ապրում»։

Տեսարժան վայրեր և ճարտարապետությունԽմբագրել

Աբխազիայի ամենահին հուշարձաններից են հինավուրց մարդու (Քվա-Չարա քարանձավ) տեղանքը, վաղ միջնադարյան տաճարի և ամրոցի (V - VI դար) ավերակները Ազանթա գյուղում, միջնադարյան Աբուահակի, Մուշբայի, Վերին Էշերի ամրոցների մնացորդները և այլն։ Հատկապես առանձնահատուկ է Ացանգուարան, փոքր քարերից վերամշակված հնագույն կառույց է։ VI-X դարերի կառույց է։ Պահպանվել են Ցեբլեդինյան մշակույթի մնացորդները։ Մի շարք հետաքրքիր հուշարձաններ կարելի է տեսնել Լիխնիում՝ Աբխազաց թագավորություն նախկին մայրաքաղաքում։ Զանգվածային տուրիզմի կենտրոն է Նոր Աֆոնը։ Իբերիա լեռան գագաթին գտնվում է Անակոպիա ամրոցը։ Ըստ ավանդության՝ հնում լեռան վրա հայտնվել է Անակոպյան Սուրբ Աստվածածին սրբապատկերը։ Կան նաև մի շարք բնական տեսարժան վայրեր։ Աբխազիայի տեսարժան վայրերին է պատկանում մի շարք բնական տեղանքներ, որոնց թվին է դասվում լեռնային զանգվածներից առաջացած՝ կաստարյան քարանձավները։ Դրանք տեղակայված են Սուխում քաղաքից 45 կմ հյուսիս-արևելք։ 1875 թվականին սողանքից առաջացած լեռնային Ամկտել լիճը ունի կաստարյան ծագում և ջրի յուրահատուկ գույն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Государственные символы»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին  — Флаг
  2. «Конституция Республики Абхазия»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-21-ին  Статья 4.
  3. Прокопий Кесарийский. Война с персами: книга II. глава 29. параграф 15.
  4. Повесть временных лет / Подгот. текста, пер., статьи и коммент. Д. С. Лихачева; Под ред. В. П. Адриановой-Перетц. — 2-е изд., испр. и доп.
  5. «Материковые рекорды»։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-03-ին։ Վերցված է 2020-07-06 
  6. 6,0 6,1 Арапов, Дмитрий Юрьевич, рлих, Владимир Роальдович Абхазия // Большая российская энциклопедия / С. Л. Кравец. — М: Большая Российская энциклопедия, 2005. — Т. 1. — С. 49. — 768 с. — 65 000 экз. — ISBN 5-85270-329-X
  7. «Абхазское княжество»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-23-ին  Официальный сайт президента республики Абхазий
  8. Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
  9. Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
  10. «ПОСТАНОВЛЕНИЕ ВЕРХОВНОГО СОВЕТА АБХАЗИИ об изменении названия Социалистической Советской Республики Абхазия»  (չաշխատող հղում)|accessdate=
  11. Конфликты в Абхазии и Южной Осетии: документы 1989-2006 гг / Сост. и коммент.: М.А. Волхонский, В.А. Захаров, Н.Ю. Силаев. — М.: Русская панорама, 2008. — С. 144. — 496 с., 2 вкладки с картами. с. — 1000 экз. — ISBN 978-5-93165-150-7
  12. Всесоюзная перепись населения 1989 года. Национальный состав населения по республикам СССР
  13. Этнокавказ Этносостав Абхазии 1886—2010
  14. 2015 год — Национальный состав наличного населения на 1 января 2016 года. Управление государственной статистики Республики Абхазия
  15. «Конституция Республики Абхазия»։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-26-ին  — статья 6
  16. Крылов А. Б. «Секрет абхазской веротерпимости.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է 2008-08-15  НГ-религия от 17 марта 2004.
  17. «Религия современных абхазов: реликт прамонотеизма»։ https://www.gumilev-center.ru/ (ռուսերեն)։ Վերցված է 2019-11-12 
  18. проф. П.Аггеев, проф.Е.Андреева-Галанина, проф. В.Башенин и др. Книга о здоровье / ред. член-корр. АМН СССР Д.А.Жданова. — М.: Медгиз, 1959. — С. 349. — 448 с. — 150 000 экз.
  19. единственный человек в мире, который дожил до 120 лет и чей возраст официально доказан — Жанна Кальман

ԳրականությունԽմբագրել

Пачулиа, Вианор Панджович По туристским маршрутам Абхазии. — М.: Профиздат, 1962. — 144 с.

  • Пачулиа В. П. В краю золотого руна: Исторические места и памятники Абхазии / Предисл. Струве, Василий Васильевич; Институт народов Азии АН СССР. — М.: Наука (издательство), 1964. — 128 с. — (По следам исчезнувших культур Востока).
  • Пачулиа В. П. Исторические памятники Абхазии, их значение и охрана. — М.: Наука (издательство) (Главная редакция восточной литературы), 1969. — 168 с.
  • Пачулиа В. П. По древней, но вечно молодой Абхазии: Научно-популярный очерк / Отв. ред. д.и.н., проф. Дзидзария, Георгий Алексеевич; Сухумский НИИ туризма. — Сухуми: Алашара (издательство), 1969. — 208 с. — 50 000 экз.
  • Пачулиа В. П. Абхазия: Историко-культурный очерк. — Сухуми: Алашара (издательство). — 160 с.
  • Бондарев, Николай Денисович В горах Абхазии. — М.: Физкультура и спорт (издательство), 1981. — 177 с. — (По родным просторам). — 50 000 экз.
  • Ленский, Игорь Леонидович| Свидетели абхазской беды. — М., Деловой ритм, 2008. — 320 с.
  • Абхазское искусство. — Сухум — СПб., 2004. — 136 с.
  • Аджинджал, Боча Миджитович. Александр Чачба. — Сухум — Санкт-Петербург, 2009. — 136 с.
  • Аджинджал, Боча Миджитович. Художник Александр Чачба: Жизнь. Творчество. Судьба. - Сухум: Абгосиздат, 2017. - 208 с. (на абх.языке)

Արտաքին հղումներԽմբագրել