Պարտատոմս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պարտատոմս (լատին․՝ obligatio — պարտավորություն. անգլ.՝ bond — երկարաժամկետ, note — կարճաժամկետ), պարտքային արժեթուղթ, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը՝ դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք։ Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունքներ։ Պարտատոմսերը կարող են լինել ըստ ներկայացնողի կամ անվանական։ Պարտատոմսերը կարող են վաճառվել անվանական արժեքից ցածր գնով (դիսկոնտով)։ Պարտատոմսերի ընդհանուր եկամուտը վճարված արժեկտրոնների և անվանական արժեքի և դիսկոնտի տարբերության հանրագումարն է։ Պարտատոմս է համարվում այն արժեթուղթը,որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք։
Պարտատոմսերի տեսակները
խմբագրելԸստ եկամտաբերության
խմբագրել- Զեղչատոկոսային պարտատոմսեր (անգլ.՝ Zero Coupon Bond) — պարտատոմս, որի եկամուտը համարվում է զեղչված գումարը (առանց արժեկտրոնի պարտատոմսեր)։ Զեղչատոկոսային պարտատոմսերը վաճառվում են անվանական արժեքից ցածր։ Ինչքան մոտ է պարտատոմսի մարման օրը, այնքան մեծ է նրա շուկայական գինը, իսկ մարվում է անվանական արժեքով։ Զեղչատոկոսային պատատոմսերի օրինակ են — ՊԿՊ-ն։
- Ֆիքսված արժեկտրոնով պարտատոմսեր (անգլ.՝ Fixed Rate Bond) — արժեկտրոնային պարտատոմս, որի եկամուտները վճարվում են ֆիքսված արժեկտրոնային տոկոսներով։ Արժեկտրոնների մասին տեղեկատվությունը տեղադրվում է պարտատոմսի ազդագրում։ Այս տեսակի պարտատոմսեր են ՊՄԱՊ-ները և ՊՄԱՊ-ները, ինչպես նաև եվրոպարտատոմսերի մեծ մասը։
- Լողացող արժեկտրոնով պարտատոմսեր (անգլ.՝ Floating Rate Note (FRN); Floater) — արժեկտրոնային պարտատոմսեր լողացող արժեկտրոնով, որի մեծությունը համեմատական է ինչ որ մակրոէկոնոմիկական ցուցանիշին՝ պետական պարտատոմսերի եկամտաբերությանը, միջբանկային վարկերի տոկոսներին (LIBOR-ին, EURIBOR, MOSPRIME և այլն)։
Ըստ փոխարկելիության
խմբագրել- փոխարկելի (բաժնետոմսերի, այլ պարտատոմսերի)
- ոչ փոխարկելի
Ըստ թողարկողի
խմբագրել- Պետական պարտատոմսեր (անգլ.՝ Government bonds) — պարտատոմս, որը թողարկվում է պետության կողմից բյուջեի դեֆիցիտի ծածկման համար։
- Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թողարված պարտատոմսեր (անգլ.՝ Sovereign bonds)
- Կորպորատիվ պարտատոմսեր (անգլ.՝ Corporate bonds)
- Մունիցիպալ պարտատոմսեր (անգլ.՝ Municipal bonds)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարտատոմս» հոդվածին։ |