Սևծովյան նավատորմ, Ռուսական կայսրության ՌԾՆ-ի բաղկացուցիչ մասը։ Հիմնվել է 1783 թվականին։ Մասնակցել է ռուս-թուրքական, Ղրիմի, առաջին համաշխարհային պատերազմներին։ 1905 թվականին տեղի են ունեցել ապստամբություններ Սևծովյան նավատորմի «Պոտյոմկին» զրահանավի և «Օչակով» հածանավի վրա։ 1918 թվականին նավերի մի մասը գրավում են հակաբոլշևիկյան ուժերը, մի մասը, «զավթիչների ձեռքը չընկնելու համար», Լենինի ցուցումով, ջրասույզ է արվում։ Սևծովյան նավատորմը սկսել է վերստեղծվել 1920 թվականի մայիսից։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941 - 1945) Սևծովյան նավատորմը մասնակցել է Օդեսայի, Սևաստոպոլի, Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը, Կերչ-Թեոդոսիայի, Կերչ-էլտիգենի են գործողություններին, Ղրիմի, Օդեսայի ազատագրմանը։

Սևծովյան նավատորմ

1965 թվականին պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։