Լվովի համալսարան
Իվան Ֆրանկոյի անվան Լվովի համալսարան (ուկրաիներեն՝ Львівський національний університет імені Івана Франка), խորհրդային հնագույն և խոշորագույն բուհերից։ Հիմնադրվել է 1661 թվականին որպես ակադեմիա՝ համալսարանի իրավունքներով և արտոնություններով, փիլիսոփայության, իրավաբանական, բժշկական և աստվածաբանական ֆակուլտետներով։ 1940 թվականին շնորհվել է Իվան Ֆրանկոյի անունը։ Ունի (1973) պատմության, բանասիրական, ժուռնալիստիկայի, օտար լեզուների, իրավաբանական, տնտեսագիտական, ֆիզիկայի, մեխանիկա֊մաթեմատիկական, քիմիական, երկրաբանական, աշխարհագրական, կենսաբանական, բուհերում դասավանդողների որակավորման բարձրացման ֆակուլտետներ, երեկոյան, հեռակա և նախապատրաստական բաժիններ, ասպիրանտուրա, 69 ամբիոն, 46 ԳՀԼ և կաբինետաստղադիտարան (հիմնադրվել է 1744 թվականին), բուսաբանական այգի, 2 կենսաբանական կայան, կենդանաբանական, հանքաբանական, հնագիտության, համալսարանի պատմության թանգարաններ, հրատարակչություն, գրադարան (մոտ 2,5 միլիոն գիրք)։ 1772/1773 ուսումնական տարում Լվովի համալսարանը ունեցել է մոտ 12 հազար ուսանող, ավելի քան 700 դասավանդող։ Հրատարակում է «Ուչյոնիե զապիսկի» («Գիտական տեղեկագիր», 1946 թվականից)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1961)։
Լվովի համալսարան ռուս.՝ Львовский национальный университет имени Ивана Франко, ռուս.՝ Львовский государственный университет имени Ивана Франко, ռուս.՝ Львовский государственный университет, ռուս.՝ Львовский университет имени Яна Казимира, բելառուս․՝ Львоўскі ўніверсітэт імя Яна Казіміра, ուկրաիներեն՝ Львівський національний університет імені Івана Франка, ուկրաիներեն՝ Львівський державний університет імені Івана Франка, ուկրաիներեն՝ Львівський державний університет և ուկրաիներեն՝ Львівський університет імені Яна Казимира | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան |
Հիմնադրված է | 1661 |
Անվանված է | Իվան Ֆրանկո |
Ռեկտոր | Volodymyr Melnyk? |
Անդամակցություն | Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լվով |
Կայք | lnu.edu.ua |
![]() ![]() Լվովի համալսարան, Ուկրաինա | |
![]() |
Տես նաևԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 672)։ |